
ՈՉ ՄԻ ՇԵՂՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՐՍԻՑ
- Դեմիրճյանը կրկնեց ԼՏՊ-ի ասածները

Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Տեր-Պետրոսյանի զինակից, ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ էր
Թվում է, թե մշտապես «սահմանադրական ճանապարհով գնալու», խաղաղ մեթոդներով պայքարի կողմնակից ՀԺԿ առաջնորդը մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո ինչ-ինչ հետեւություններ կանի եւ կհրաժարվի Տեր-Պետրոսյանի հետ պայքարը շարունակելու մտքից։ Ավա՜ղ։ Դատելով Ս.Դեմիրճյանի երեկվա հայտարարություններից՝ կարող ենք ասել, որ նա առայժմ արմատական շարժման առաջնորդի պոչից պոկվելու ցանկություն չունի։
Այսքան վաղ հնարավոր էլ չէ Դեմիրճյանից նման քայլ սպասել։ Քանզի ՀԺԿ առաջնորդի նկատմամբ կարծես թե շարունակում է հոգեբանական դիվերսիա իրականացվել ԼՏՊ-ի ու նրա գրասենյակի կողմից, ինչն արվում էր փետրվարի վերջին տասնօրյակում Թատերական հրապարակում հավաքված ամբոխի նկատմամբ։ Այլապես Դեմիրճյանը նույն եռանդով չէր կրկնի Տեր-Պետրոսյանի ու նրա քարոզչամեքենայի գնահատականներն ու պնդումները մարտի 1-ի դեպքերի առնչությամբ։
Բայց նախ նշեց, որ համաձայն է մտավորականների ֆորումի առաջարկին՝ մարտի 1-ի զոհերի «քառասունքի օրը զերծ մնալ ճոխ արարողություններից»։
Սակայն, ի տարբերություն ֆորումի, Դեմիրճյանը մեծահոգաբար թույլ է տալիս, որ ապրիլի 9-ին տեղի ունենա նորընտիր նախագահի երդմնակալությունը. «Բնականաբար օրը փոխել հնարավոր չէ, խոսքը գնում է զուսպ արարողություն անելու մասին»,- բացատրեց նա։
Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին՝ ասաց, որ վերլուծել ու հասկացել է, թե որն էր դրա պատճառը. «Ակնհայտ է, որ պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն էին ու կեղծիքներն էին։ Որեւէ մեկը չի կարող այդպիսի հանրահավաքներ անցկացնել, եթե չլինի ժողովրդի վրդովմունքը։ Ժողովուրդը վիրավորված է, ժողովուրդը վրդովված է իրականացված կեղծիքներից, բռնություններից։ Պատճառը սա է»։
Շարունակելով նույն հանգերգը՝ պնդեց. «Ուժի կիրառումը բացարձակապես հիմնավորված չէր։ Ազատության հրապարակում հանրահավաքները կրում էին բացառապես խաղաղ բնույթ, երթերը կրում էին խաղաղ բնույթ։ Որեւէ միջադեպ այդ ընթացքում չի արձանագրվել, որեւէ անկարգություն տեղի չի ունեցել»։
Այդ ընթացքում չարձանագրվեց, քանի որ «խաղաղ» ցուցարարները դեռ իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու հրահանգ չէին ստացել, ինչը ստացվեց ժամեր անց։ Թե՞ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ու հարակից փողոցներում «խաղաղ» ցուցարարները շարունակում էին իրենց երգն ու պարը։ Պարզապես մենք լավ չենք տեսել։
Նույն Տեր-Պետրոսյանին երկրորդելով՝ ՀԺԿ առաջնորդը հայտարարեց, թե իրենք պատասխանատվություն չեն կրում մարտի 1-ի համար։ Այնպես որ միակ պատասխանատուն իշխանությունն է. «Վերջին հաշվով, պատասխանատվությունը իշխանության վրա է»։ Շարժման ագրեսիվ ակտիվիստները հրամանատարների կոչով դիմեն «ինքնապաշտպանության», այն է՝ ջարդեն-փշրեն, նռնակներ պայթեցնեն, գազեր բաց թողնեն, մեքենաներ հրկիզեն... եւ այդ ամենի պատասխանատուն լինի իշխանությո՞ւնը։ Գուցե։ Որովհետեւ, եթե ժամանակին պսիխներին հրապարակից քշեր, հիմա կազմակերպիչները նման հոխորտալից հայտարարություններով հանդես չէին գա։
Եւ ամենազավեշտականը. «Մարտի 1-ին, ի միջի այլոց, ես էլ շատ վատառողջ լինելով, գնացել եմ Մյասնիկյանի արձանի մոտ եւ ամեն ինչ արել եմ, որպեսզի հանդարտ հանրահավաք անցնի։ Եւ լավ կլիներ, որ նույնը անեին իշխանության ներկայացուցիչները։ Իշխանության որեւէ ներկայացուցիչ չեկավ, չհանգստացրեց։ Միայն ուժի միջոցով են խոսում ժողովրդի հետ։ Այ, պետք է գային, կանգնեին ժողովրդի եւ ոստիկանության միջեւ»,- զայրացած հայտարարեց Դեմիրճյանը։
Սխալ հասցեով արված այս թուքումուրն ու նախատինքը, Դեմիրճյանը լավ կլիներ հենց նույն օրը, Մյասնիկյանի արձանի մոտ կանգնած, հեռախոսով ուղղեր Տեր-Պետրոսյանին, որը սեփական կաշվի մասին հոգ տանելով, այդպես էլ իր դղյակից դուրս չեկավ։ Առաջինը նա պետք է գար կանգներ իր «ժողովրդի» կողքին ու հանգստացներ, ինչն այդպես էլ չարեց։ Քանզի իրեն հենց նման արյունոտ վերջաբանով կատաղի զարգացումներն էին ձեռնտու։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գտնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
-2004թ. անտառային ոլորտի ենթակայության փոփոխությունը՝ «Հայանտառի» փոխանցումը բնապահպանության նախարարությունից գյուղատնտեսության նախարարությանը, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ալերգենները բազմաթիվ են
«Հայացք» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, ալերգաբան, իմունաբան ...ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
2Այսօր լրանում է ուղիղ երկու ամիս այն օրվանից, երբ ուժի մեջ մտավ դատարանի վճիռը, որով Հովհաննես Գալաջյանը եւ Գեղամ Գրիգորյանը վերականգնվեցին իրենց կողմից հիմնադրված եւ շուրջ 20 տարի ղեկավարած «Իրավունք» ...ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը։ Օգտվելով առիթից՝ «Հայոց Աշխարհ»-ը հնարավորություն է տալիս իր ընթեցողներին տեղեկանալու, թե ինչպես են ընթանում ինաուգուրացիաները ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 3 ԱՆՁ
2Նախագահական ընտրությունների կապակցությամբ դատարաններում հարուցված քրեական գործերի շրջանակում ապրիլի 3-ի դրությամբ ազատազրկման է դատապարտվել 3 անձ, տուգանք է սահմանվել 4-ի նկատմամբ, մի շարք գործերի քննությունն ...ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 9
Հիանալի փիլիսոփա Ֆ.Գիրենոկը գրել է. «Ստալինիստ չեն ծնվում։ Ստալինիստ դառնում են։ Վերցնենք, օրինակ, ինձ։ Ես Ստալինի երկրպագուն չեմ։ Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, ապա կդառնամ ստալինիստ։ ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 12
Բուխարեստում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելով Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ստացել են բանակցային ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՏԱԿ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Շուրջ երկու տարի տեւած կապիտալ վերանորոգումից հետո Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքում երեկ բացվեց «Արդշինինվեստբանկի» գլխավոր մասնաշենքը։
Ընդհանուր առմամբ շենքի նորոգման համար ներդրվել է 3 մլրդ դրամ, ...«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ 64
Թեպետ սովորություն չունեմ այլոց հոդվածներին անդրադառնալու, բայց «Հայկական ժամանակ»-ում օրերս զետեղված «Թուրքերը եւ մենք» վերնագրով սրտակեղեք անդրադարձն անուշադրության մատնելն անարդար կլիներ։
Պարզվում ...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԵՎ ՀԵՐՈՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, ՀՌԱԿ-ի հետ միավորվելուց հետո դուք քաղաքական գործունեությունն ...ԴԵՊՔԵՐ ԵՎ ԴԵՄՔԵՐ
Գ.Հ. 2
Հավատն ու սերը քաղաքական կատեգորիա չեն
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե բոլորը հետեւում են առանձին անձանց ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, երեկ կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ԱՅՍ ՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
«Ցանկացած քաղաքական գործիչ, որը Արցախը համարում է պրոբլեմ Հայաստանի համար եւ այդ հիմնախնդիրը համարում է Հայաստանի տնտեսական առաջընթացի խոչընդոտ, ինձ համար մերժելի է։ Տնտեսությունը զարգացնելու համար ...ՈՉ ՄԻ ՇԵՂՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՐՍԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Դեմիրճյանը կրկնեց ԼՏՊ-ի ասածները
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Տեր-Պետրոսյանի զինակից, ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ էր
Թվում է, թե մշտապես «սահմանադրական ճանապարհով գնալու», խաղաղ մեթոդներով ...ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅՏԸ
Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», ինչպես երեւում է, լրջորեն մտադրվել է արդարացնել ՈՒԵՖԱ-ի գավաթակիր դառնալու մասնագետների կանխատեսումները։ Համենայն դեպս, հիշյալ թիմի մասնակցությամբ մրցաշարի ...ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 30
Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ սեփական հարկի տակ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ասուլիս էր հրավիրել, եւ լրագրողների հետ հանդիպումը բարի լուրով սկսեց։ Քրիստոնեա-ժողովրդավարական ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Չիկագոյում ավարտված «Հյուսիսային Ամերիկայի շախմատի մարտահրավերի մրցամարտի» վերջին՝ 4-րդ պարտիայում, Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրուշից: Մրցամարտի հաշիվը դարձել ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՈՆՅԱՆԸ 6-ՐԴՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖԻԴԵ-ի հրապարակված շախմատիստների գործակիցների միջազգային վերջին սանդղակում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա ունի 2763 միավոր: Իսկ Վլադիմիր Հակոբյանը (2673 միավոր), Գաբրիել Սարգսյանը (2643) եւ ...ՇԱԴՈՅԱՆՆ ՈՒԹԵՐՈՐԴՆ Է
Կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում եւս Հայաստանը առանց մեդալների է։ Այս մրցումներում, որ նույնպես անցկացվեց Տամպերեում, մեր երկրի միակ պատվիրակ Կարինե Շադոյանը 16 մարզուհիների մեջ զբաղեցրեց 8-րդ ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԻՐԸ ՔԱՅՔԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Սեփ.լրտվ. 4
«Չեմ կարծում, որ երկխոսության կոչերն ինձ են ուղղված։ Ես որեւէ երկխոսության պատրաստ չեմ եւ համարում եմ, որ քրեորեն պատժելի արարք գործող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով։
Բայց հաջորդ ...ՄԻԱՅՆ ՄԻ ՆՊԱՏԱԿ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «2008-ին ազատամարտիկ տղաներից ոչ մեկը Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու իրավունք չուներ, քանի որ նա որեւէ հայտարարություն չի արել, թե Արցախի հարցի վերաբերյալ իր տեսակետը փոխել է։ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Պաշտոնների վերաբաժանման շուրջ ներկոալիցիոն քննարկումների մասին կրկնվող հարցերին անդրադառնալով՝ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ երեկ տիտանական ջանքեր գործադրեց լրագրողներին համոզելու, որ «որեւիցե պաշտոնի հետ կապված ...ՀԱԿՎԱԾ ՉԷ ՀԱՐՑԵՐԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Ես միանշանակ համոզված եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը հակված չէ հարցերին լուծում տալ։ Այդ համոզմունքը նոր ձեռք չեմ բերել, այլ տարիների ընթացքում, նրա գործունեությանը հետեւելով։ Եթե նա հակված լիներ երկխոսության, ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ
Երեկ «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ էին գտել հրապարակումներ՝ կապված Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների մահվան ...ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՆ
11
Երեկ Ստեփան Դեմիրճյանը խոսեց իշխանություն-ԼՏՊ երկխոսության մասին, բողոքելով, թե իշխանությունները «երկխոսության համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծում»։ Այսինքն՝ իրենց պահանջները չեն կատարում, որ իրենք ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

