
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԵՎ ՀԵՐՈՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
- Սկիզբը՝ նախորդիվ

Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, ՀՌԱԿ-ի հետ միավորվելուց հետո դուք քաղաքական գործունեությունն ընդդիմադիր դաշտում ի՞նչ ուղղություններով եք ծավալելու։ Մտադի՞ր եք արձագանքել Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկին ու ի՞նչ կարող եք դուք առաջարկել։
-Կարծում եմ, Սերժ Սարգսյանի երկխոսության հրավերը նախեւառաջ հասցեագրված է նախագահի նախկին թեկնածուներին ու նրանց թիմերին։ Մենք նախընտրական պայքարի ողջ ընթացքում անկողմնակալություն ենք պահպանել ու չենք սատարել թեկնածուներից որեւէ մեկին։ Մեր դերը տեսնում եմ իշխանություններին իրենց սխալներն ու թերությունները մատնանշողի եւ լուծումներ հուշողի դիրքերում։ Լուրջ եւ առողջ ընդդիմություն ունենալու երաշխիքը սա եմ համարում։
Իշխանական կոալիցիան, որտեղ քաղաքական ուժեր են միացել՝ ընդհանրական խնդիրներ լուծելու նպատակով, քաղաքական խորհրդի նման մի կառույց է, որտեղ երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները պետք է քննարկվեն կոլեգիալ կարգով։ Ընդդիմադիր ուժերի քննադատությունն էլ պետք է օբյեկտիվ լինի։ Ժամանակը ցույց կտա, թե կոալիցիան որքան արդյունավետ կգործի եւ նրանց գործունեության արդյունքը պետությունը ինչ չափով առաջ կմղի։
Երկխոսությունը միայն իշխանության կազմում տեղ ունենալու եւ պետական պաշտոնները բաժանելու շուրջ չպետք է լինի։ Ընդդիմության հետ երկխոսություն եւս անհրաժեշտ է՝ քաղաքական դաշտն առողջացնելու, ծայրահեղականությունը բացառելու նպատակով։ Սակայն նորընտիր նախագահի հետ չեմ հանդիպել ու տեղյակ չեմ նրա մտադրություններին։
Նվազագույնը, իշխանությունները պետք է չխոչընդոտեն առողջ ընդդիմադիր դաշտի ձեւավորմանը։ Ցավոք, առ այսօր նպաստավոր քայլեր չեմ տեսնում։ Թյուրիմացաբար ընկալվում է, թե իշխանություններից դժգոհ ու իր բողոքը արտահայտելուն պատրաստ ժողովրդի հատվածը Լ.Տեր-Պետրոսյանի հետ է։
-Իսկ կա՞ն ծրագրեր, որոնք կարող եք ներկայացնել իշխանություններին ու պահանջել դրանց իրագործումը։
-Հայաստանը չպետք է լինի տարածաշրջանում լարվածություն ստեղծող պետություն։ Հարեւան երկրների հետ անհրաժեշտ է վարել մերձեցման տանող քաղաքականություն, պետք է խուսափել նրանց շահերին հակասող խաղերից։ ԼՂՀ-Ադրբեջան հակամարտությունը հանգուցալուծելու գործում լուրջ անելիքներ կան հենց տնտեսական ոլորտում։
Օրինակ. տարեկան շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր ջրային պաշարից 8 միլիարդը ամեն տարի մեր երկրից հոսում է Ադրբեջան, իսկ մենք չենք կարողանում այս հոսքը կանոնակարգել ու դարձնել ազդեցության լծակ։ Եթե Ադրբեջանը քաղաքական գործոն է դարձնում իր նավթն ու ճանապարհները, մենք էլ մեր բնական ու աշխարհագրական բոլոր ռեսուրսները պետք է կարողանանք ճիշտ օգտագործել։
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ դուք չեզոք կեցվածք որդեգրեցիք։
-Հակված չեմ տեղի ունեցածը արտաքին միջամտության ու ազդեցության հետեւանք ներկայացնել։ Ինձ համար անակնկալ չէր Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալը։ Առնվազն երկուսուկես տարի ՀՀՇ-ն ու այլ աջակիցներ նախապատրաստում էին նրա ու իրենց վերադարձը։ Նրանց հաջողվեց Լ.Տեր-Պետրոսյանին համոզել, որ նա միակն է։ Հետո նա վերածվեց կուռքի։ Այս ամենը ձեռնարկած ու իրագործած մարդիկ բոլորովին էլ Լ.Տեր-Պետրոսյանին չէին հավատում, այլ նրա միջոցով, նա էլ սրանց միջոցով, հարթում էին իշխանություն վերադառնալու ճանապարհը։
Շատերը ուզում էին խաբվել, քանի որ այդ պահին իրենց անձնական ցանկություններն ու շահերը համընկնում էին Լ.Տեր-Պետրոսյանի ասածներին։ Նրանց թվում էր, թե Լ.Տեր-Պետրոսյանի հետեւից գնալով՝ հասնելու են իրենց ուզածին ու վերցնելու են ցանկացածը։ Այստեղ գաղափարական որեւէ հենք չկար։ Այն տղաները, ովքեր ազատամարտի ժամանակ իրենց կյանքն էին զոհում Արցախի համար, 97-ին դուրս եկան Տեր-Պետրոսյանի դեմ ու նրան հրաժարականի մղեցին, այդ ո՞ր գաղափարի համար այսօր միացան նրան։ Միացնողը միայն անձնական շահերն ու նկրտումներն էին։ Այդ տղաները անգամ չէին մտածել, թե ինչի կարող է հանգեցնել իրենց աջակցությունը։
Այս ամենը կանխատեսելով` նախընտրական փուլում հայտարարեցինք, որ ազգային ու պետական խնդիրների լուծումը այս ձեւով անընդունելի ենք համարում։ Անձնական շահերի ու հավակնությունների շրջանակում լուրջ գաղափարներ չեն կարող լինել։ Իսկ մեր բոլոր գործողությունները պայմանավորում ենք ազգային շահերով ու գաղափարական լուծումներ ենք փորձում գտնել։
Համոզված եմ, որ եթե իշխանության ներսում 97-ին Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը չընդունող թիմը ճիշտ չկողմնորոշվեր, նույն իրավիճակը կստեղծվեր քաղաքական ընդդիմության գործողությունների արդյունքում, քանի որ ընդդիմությունը այն ժամանակ ուժեղ էր։ Անհրաժեշտությունն արդեն ակնհայտ էր, սակայն ընդդիմությունը այն ժամանակ մի քիչ հապաղեց, եւ ընդդիմության դերը իր վրա վերցրեց իշխանության մի թեւը։
-Պարոն Բաբայան, իշխանության համա՞ր է ազատամարտի հերոսը փոխում իր դիրքորոշումը, թե՞ իրականությունը այստեղ էլ բոլորովին այլ է։
-Բանն այն է, որ ազատամարտի պատմությունը հենց սկզբից իշխանությունը կեղծել է։ Այդ պատերազմում մենք հաղթել ենք, ու հերոսը մեր ժողովուրդն է։ Անհատին պետք չէ վերագրել ողջ հերոսությունը, չի կարելի անհատների դերակատարումները փոխել։ Հերոս ժողովրդին պետք է ազնվորեն ու ճիշտ ցույց տալ, թե գլխավոր դերակատարներից ով իրականում ինչ դեր է ունեցել։ Թող դրանից հետո ժողովուրդը ասի, թե ով է ազգի նվիրյալը, հերոսը կամ դավաճանը։
Ես ազատամարտի մասին ճշմարտությունը ներկայացրել եմ իմ գրքում, որն օրերս լույս կտեսնի։ Հուսով եմ, որ դրանով ինչ-որ չափով վերջ կդրվի ստին ու աղավաղումներին, անտեղյակ մեկին հերոսացնելուն ու հերոսներին մոռացության մատնելուն։
Շատ ազատամարտիկներ կան, ովքեր Մանվել Գրիգորյանից շատ ավելի են արել, բայց գեներալի կոչումներ չունեն, ու իրենց ժողովուրդը չի էլ ճանաչում։ Իմ գրքում բոլոր անուններն ու արարքները ճշմարտացիորեն ներկայացված են։ Ինչ-որ բան վիճարկողների հետ միշտ պատրաստ եմ հրապարակային բանավեճում ապացուցել իմ ճշմարտությունը։ Ես գնահատականներ գրքում չեմ տալիս, այլ ժողովրդին ցույց եմ տալիս, թե ով ինչ է արել ազատամարտի տարիներին։ Գնահատականը ժողովուրդը կտա։
-Պարոն Բաբայան, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում որքանո՞վ է իրական պատերազմը վերսկսելու Ադրբեջանի ձգտումը։
-Նրանց, ովքեր հույս ունեն, թե մի օր Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրելու ու ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը կամ Հայաստանի մի հատվածը լինելու փաստը, խորհուրդ կտամ մի փոքր հետ նայել։ Ե՛ւ պատերազմի ժամանակ, ե՛ւ զինադադարի տարիներին Ադրբեջանը միայն այն դեպքում է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ փաստաթուղթ ստորագրել, երբ այլընտրանք չի ունեցել։ Մնացած բոլոր պարագաներում նրանք ժամանակ են ձգձգել ու ինչ-որ բանի են պատրաստվել։
Ադրբեջանը այսօր էլ պատրաստվում է եւ պատրաստ է պատերազմի։ Բայց գլխավորն է անհայտ։ Նա կարո՞ղ է հաղթել այդ պատերազմում։ Եթե վստահ լիներ, կդիմեր այդ քայլին։ Վստահ եմ, որ նախագահական ընտրություններից հետո սահմանային հարձակումները պատահական չէին եւ այդ պահին անցկացվող զինավարժությունների կարեւոր բաղկացուցիչն էին։ Ամենայն հավանականությամբ դա մարտական հետախուզում էր։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գտնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
-2004թ. անտառային ոլորտի ենթակայության փոփոխությունը՝ «Հայանտառի» փոխանցումը բնապահպանության նախարարությունից գյուղատնտեսության նախարարությանը, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ալերգենները բազմաթիվ են
«Հայացք» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, ալերգաբան, իմունաբան ...ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
2Այսօր լրանում է ուղիղ երկու ամիս այն օրվանից, երբ ուժի մեջ մտավ դատարանի վճիռը, որով Հովհաննես Գալաջյանը եւ Գեղամ Գրիգորյանը վերականգնվեցին իրենց կողմից հիմնադրված եւ շուրջ 20 տարի ղեկավարած «Իրավունք» ...ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը։ Օգտվելով առիթից՝ «Հայոց Աշխարհ»-ը հնարավորություն է տալիս իր ընթեցողներին տեղեկանալու, թե ինչպես են ընթանում ինաուգուրացիաները ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 3 ԱՆՁ
2Նախագահական ընտրությունների կապակցությամբ դատարաններում հարուցված քրեական գործերի շրջանակում ապրիլի 3-ի դրությամբ ազատազրկման է դատապարտվել 3 անձ, տուգանք է սահմանվել 4-ի նկատմամբ, մի շարք գործերի քննությունն ...ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 9
Հիանալի փիլիսոփա Ֆ.Գիրենոկը գրել է. «Ստալինիստ չեն ծնվում։ Ստալինիստ դառնում են։ Վերցնենք, օրինակ, ինձ։ Ես Ստալինի երկրպագուն չեմ։ Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, ապա կդառնամ ստալինիստ։ ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 12
Բուխարեստում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելով Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ստացել են բանակցային ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՏԱԿ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Շուրջ երկու տարի տեւած կապիտալ վերանորոգումից հետո Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքում երեկ բացվեց «Արդշինինվեստբանկի» գլխավոր մասնաշենքը։
Ընդհանուր առմամբ շենքի նորոգման համար ներդրվել է 3 մլրդ դրամ, ...«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ 64
Թեպետ սովորություն չունեմ այլոց հոդվածներին անդրադառնալու, բայց «Հայկական ժամանակ»-ում օրերս զետեղված «Թուրքերը եւ մենք» վերնագրով սրտակեղեք անդրադարձն անուշադրության մատնելն անարդար կլիներ։
Պարզվում ...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԵՎ ՀԵՐՈՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, ՀՌԱԿ-ի հետ միավորվելուց հետո դուք քաղաքական գործունեությունն ...ԴԵՊՔԵՐ ԵՎ ԴԵՄՔԵՐ
Գ.Հ. 2
Հավատն ու սերը քաղաքական կատեգորիա չեն
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե բոլորը հետեւում են առանձին անձանց ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, երեկ կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ԱՅՍ ՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
«Ցանկացած քաղաքական գործիչ, որը Արցախը համարում է պրոբլեմ Հայաստանի համար եւ այդ հիմնախնդիրը համարում է Հայաստանի տնտեսական առաջընթացի խոչընդոտ, ինձ համար մերժելի է։ Տնտեսությունը զարգացնելու համար ...ՈՉ ՄԻ ՇԵՂՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՐՍԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Դեմիրճյանը կրկնեց ԼՏՊ-ի ասածները
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Տեր-Պետրոսյանի զինակից, ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ էր
Թվում է, թե մշտապես «սահմանադրական ճանապարհով գնալու», խաղաղ մեթոդներով ...ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅՏԸ
Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», ինչպես երեւում է, լրջորեն մտադրվել է արդարացնել ՈՒԵՖԱ-ի գավաթակիր դառնալու մասնագետների կանխատեսումները։ Համենայն դեպս, հիշյալ թիմի մասնակցությամբ մրցաշարի ...ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 30
Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ սեփական հարկի տակ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ասուլիս էր հրավիրել, եւ լրագրողների հետ հանդիպումը բարի լուրով սկսեց։ Քրիստոնեա-ժողովրդավարական ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Չիկագոյում ավարտված «Հյուսիսային Ամերիկայի շախմատի մարտահրավերի մրցամարտի» վերջին՝ 4-րդ պարտիայում, Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրուշից: Մրցամարտի հաշիվը դարձել ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՈՆՅԱՆԸ 6-ՐԴՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖԻԴԵ-ի հրապարակված շախմատիստների գործակիցների միջազգային վերջին սանդղակում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա ունի 2763 միավոր: Իսկ Վլադիմիր Հակոբյանը (2673 միավոր), Գաբրիել Սարգսյանը (2643) եւ ...ՇԱԴՈՅԱՆՆ ՈՒԹԵՐՈՐԴՆ Է
Կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում եւս Հայաստանը առանց մեդալների է։ Այս մրցումներում, որ նույնպես անցկացվեց Տամպերեում, մեր երկրի միակ պատվիրակ Կարինե Շադոյանը 16 մարզուհիների մեջ զբաղեցրեց 8-րդ ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԻՐԸ ՔԱՅՔԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Սեփ.լրտվ. 4
«Չեմ կարծում, որ երկխոսության կոչերն ինձ են ուղղված։ Ես որեւէ երկխոսության պատրաստ չեմ եւ համարում եմ, որ քրեորեն պատժելի արարք գործող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով։
Բայց հաջորդ ...ՄԻԱՅՆ ՄԻ ՆՊԱՏԱԿ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «2008-ին ազատամարտիկ տղաներից ոչ մեկը Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու իրավունք չուներ, քանի որ նա որեւէ հայտարարություն չի արել, թե Արցախի հարցի վերաբերյալ իր տեսակետը փոխել է։ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Պաշտոնների վերաբաժանման շուրջ ներկոալիցիոն քննարկումների մասին կրկնվող հարցերին անդրադառնալով՝ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ երեկ տիտանական ջանքեր գործադրեց լրագրողներին համոզելու, որ «որեւիցե պաշտոնի հետ կապված ...ՀԱԿՎԱԾ ՉԷ ՀԱՐՑԵՐԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Ես միանշանակ համոզված եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը հակված չէ հարցերին լուծում տալ։ Այդ համոզմունքը նոր ձեռք չեմ բերել, այլ տարիների ընթացքում, նրա գործունեությանը հետեւելով։ Եթե նա հակված լիներ երկխոսության, ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ
Երեկ «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ էին գտել հրապարակումներ՝ կապված Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների մահվան ...ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՆ
11
Երեկ Ստեփան Դեմիրճյանը խոսեց իշխանություն-ԼՏՊ երկխոսության մասին, բողոքելով, թե իշխանությունները «երկխոսության համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծում»։ Այսինքն՝ իրենց պահանջները չեն կատարում, որ իրենք ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

