
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
- Թեպետ սովորություն չունեմ այլոց հոդվածներին անդրադառնալու, բայց «Հայկական ժամանակ»-ում օրերս զետեղված «Թուրքերը եւ մենք» վերնագրով սրտակեղեք անդրադարձն անուշադրության մատնելն անարդար կլիներ։

Պարզվում է, հիշատակված հրապարակման հեղինակի հոգու նուրբ լարերին է դիպել այն, որ մարտի 1-ի երեկոյան մեծ թափ առած, որոշակի կենտրոնից ղեկավարվող եւ ուղղորդվող հեղաշրջման փորձի, վայրագությունների ու, ի վերջո, թալանով եւ սպանություններով ուղեկցված զանգվածային անկարգությունների մասին պատմող նյութը «իշխանամետ մի թերթում» այսպիսի ենթավերնագիր է ունեցել. «Այստեղով թուրքն է անցել»: Ճիշտ է, «Հայկական ժամանակի» հեղինակը մարտի 1-ին կատարվածը քնքշորեն անվանում է այսպես. «հանրահավաք եւ հետագա դեպքեր», բայց էականը դա չէ։
Նա վերը հիշված «Այստեղով թուրքն է անցել» արտահայտությանն ամուր կառչած, նշում է բառացիորեն հետեւյալը. «Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանամետ ուժերը ընդդիմության կողմնակիցներին եւ հանրահավաքի մասնակիցներին «թուրք» «փաղաքշական» հորջորջումով են անվանում: Ավելորդ է ասել, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքացիական պատերազմի մթնոլորտի սերմանում երկրում, որովհետեւ բոլորին պարզ է, որ «թուրք» ասել է` թշնամի... Այդ հարյուրհազարավորները, դուր է գալիս ինչ-որ մեկին, թե` ոչ, հայ են, այս երկրի քաղաքացի են, հանրության լիիրավ անդամ են, եւ հաշվի չնստել նրանց հետ ու դեռ ավելին` չխորշել նրանց թշնամի հայտարարել, նշանակում է երկիրը ստույգ կործանման առաջնորդել...»:
Ստո՛պ։ Ստո՛պ, երկիրն ստույգ կործանման տանելու վտանգի ու քաղաքացիական պատերազմի մթնոլորտ սերմանելու անթույլատրելիության մասին հանկարծակի հիշած «ՀԺ», պարոն հեղինակ։ Հապա մի կա՛նգ առեք, հարգելի՜ս։ Այդ դո՞ւք եք խոսում «Այստեղով թուրքն է անցել» արտահայտությամբ երկրում «քաղաքացիական պատերազմի մթնոլորտ» սերմանելու մասին, չհաշված մնացյալ գնահատականները։ Դո՞ւք...
Այդ ձե՛ր թերթի խմբագիր Նիկո՞լը չէր մարտի 1-ին առաջնորդում այն խառնամբոխին, որը «թուրքեր, թուրքեր» էր վանկարկում ՀԱՅ զինվորների ու ոստիկանների հասցեին։ Ավելին` ուր էր թե միայն վանկարկեր։ Այդ նույն՝ «միտինգավարությունից» խռպոտածներիդ ճառերից ու բացարձակ ստերից գազազած բազմությունը չէ՞ր, որ 10-ով, 20-ով վրա էր տալիս 1 հայ մարդու վրա՝ հոշոտելու ու բզկտելու նրան, ինչ է թե՝ ոստիկանի համազգեստ էր հագին։ Ըստ որում, հոշոտում էր։
Այդ ձեր խմբագիր Նիկոլը չէ՞ր «խաղաղ ցուցարարներին» ասում. «...Տղերք, չեք պատկերացնի, թե հոգիս ոնց էր փառավորվել, որ իմացա, որ ոստիկանների ձեռից մահակներ ու վահաններ եք խլել»։ Նկատենք՝ այն ոստիկաններից, որոնց արդեն «թուրքեր» էիք անվանել ու, այդպես անվանելով, հարվածել ու ջարդել, նռնականետել ու կրակել նրանց վրա։ Ձեր կառավարած բազմությունն է դա արել, ուրիշը չէ։
Է՛լ ավելին։ Այդ ձեր քրմապետ Տեր-Պետրոսյանը չէ՞ր, որ Հայաստանի ղեկավարներին անվանում էր մոնղոլ-թաթար ու հենց՝ թշնամի։ Այդ հենց դուք չէի՞ք, որ հայտարարում էիք ու հայտարարում եք, թե Հայաստանն օտարի լծի տակ է ու պետք է օր առաջ ազատագրել։ Իհարկե դո՛ւք էիք։ Այն էլ էիք դուք, որ այս 10 տարիներին մեջտեղ բերելով հայաստանցի-ղարաբաղցի արհեստական տարանջատում, հետեւողականորեն շարունակում եք հակահայկական ձեր քարոզչական պատերազմը։
Եւ այդքանից հետո դեռ խոսում եք երկրում «քաղաքացիական պատերազմի մթնոլորտ» սերմանելու վտանգի՞ց։ Ձեռ եք առնո՞ւմ։ Լսեք, ցինիզմի համաշխարհային ռեկորդակիրներ, բավական է կեղեքել տրամաբանությունն ու բարոյականությունը։
Գիտեք ի՞նչ, այն ամենից հետո, ինչ ասել ու արել եք ձեր պաշտելի Լեւոնի քրմապետությամբ ու նրա քաղաքական ծրագրերի սպասարկման համար, ամենաքիչը երեսպաշտություն ու ցինիզմ է գրել, թե «դուր է գալիս ինչ-որ մեկին, թե` ոչ, հայ են, այս երկրի քաղաքացի են, հանրության լիիրավ անդամ են, եւ հաշվի չնստել նրանց հետ ու դեռ ավելին` չխորշել նրանց թշնամի հայտարարել, նշանակում է երկիրը ստույգ կործանման առաջնորդել...»։ Թե՞ երբ որ հայ մարդկանց հասցեին այդ սրիկայական՝ «թուրք», «օտար», «թշնամի», «նվաճող», «օկուպանտ», «դավաճան», «տականք» արտահայտություններն ու այլ վիրավորանքները դուք եք նետում, ապա դա քաղաքացիական բախումների վտանգը չեզոքացնելու, երկրում սիրո եւ համերաշխության մթնոլորտ ձեւավորելու նպատակ ունի։
Է՜, ա՛յն ժամանակ կանգնեիք ու ասեիք ձեր քրմապետին, թե «պարոն Լեւոն, մի քիչ զգույշ եղեք արտահայտությունների մեջ։ Եթե որեւէ մեկին առանց դատելու ավազակ եք համարում, դա այլ խնդիր է, բայց չի՛ կարելի Արցախի պատերազմի ծանրությունն ու զրկանքները պատվով կրած հայ մարդկանց «օտար» ու «մոնղոլ» անվանել։ Պարոն Լեւոն, դա ազգի մեջ թշնամություն ու երկպառակտություն է սերմանում։ Իսկ դա ահավոր հետեւանքների կարող է հանգեցնել...»։
Բա ասեի՛ք, եթե այդքան մտահոգ եք։ Ինչո՞ւ չէիք ասում։ Թե՞ 18-19 տարեկան հայ զինվորին քացու տակ գցելուց բացի ձեր հոգին մեկ էլ փառավորվում էր, երբ «միտինգավար» հրահանգիչը ձայնում էր. «իսկ հիմա գոռում ենք՝ Սա-սուն, Սա-սուն...։
Բոլշեւիկյան «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» ճիվաղամտությունը ձեր քրմապետը վերստին մտցրեց հայության մեջ։ Սա՛ է հարցը։ Թե՞ ընտրություններում Սերժ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի, Վահան Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի օգտին քվեարկած ավելի քան 1 միլիոն հայերը չունեն ոչ մի իրավունք, արժանապատվություն, ինքնասիրություն։
Ո՞վ էր, եւ ո՞վ է թշնամություն, անհանդուրժողականություն ու քաղաքացիական պատերազմ հրահրում։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանը, որ հայտարարում է. «Մյուս հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են»։ Թե՞ ատելություն սերմանում ու բախումներ էր հրահրում Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ հայտարարեց՝ «ով մեզ հետ չէ, տականք է»։
Ո՞վ է բացեիբաց խոսում Արցախը թուրքերին զիջելուց. Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ո՞վ էր, վերջապես «քիրվայություն» անելու մասին խոսում։ Ստուգապե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Եւ դուք դեռ խոսում եք «մոլագարության աստիճան կործանարար քարոզչության» մասի՞ն։
- ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գտնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
-2004թ. անտառային ոլորտի ենթակայության փոփոխությունը՝ «Հայանտառի» փոխանցումը բնապահպանության նախարարությունից գյուղատնտեսության նախարարությանը, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ալերգենները բազմաթիվ են
«Հայացք» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, ալերգաբան, իմունաբան ...ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
2Այսօր լրանում է ուղիղ երկու ամիս այն օրվանից, երբ ուժի մեջ մտավ դատարանի վճիռը, որով Հովհաննես Գալաջյանը եւ Գեղամ Գրիգորյանը վերականգնվեցին իրենց կողմից հիմնադրված եւ շուրջ 20 տարի ղեկավարած «Իրավունք» ...ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը։ Օգտվելով առիթից՝ «Հայոց Աշխարհ»-ը հնարավորություն է տալիս իր ընթեցողներին տեղեկանալու, թե ինչպես են ընթանում ինաուգուրացիաները ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 3 ԱՆՁ
2Նախագահական ընտրությունների կապակցությամբ դատարաններում հարուցված քրեական գործերի շրջանակում ապրիլի 3-ի դրությամբ ազատազրկման է դատապարտվել 3 անձ, տուգանք է սահմանվել 4-ի նկատմամբ, մի շարք գործերի քննությունն ...ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 9
Հիանալի փիլիսոփա Ֆ.Գիրենոկը գրել է. «Ստալինիստ չեն ծնվում։ Ստալինիստ դառնում են։ Վերցնենք, օրինակ, ինձ։ Ես Ստալինի երկրպագուն չեմ։ Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, ապա կդառնամ ստալինիստ։ ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 12
Բուխարեստում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելով Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ստացել են բանակցային ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՏԱԿ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Շուրջ երկու տարի տեւած կապիտալ վերանորոգումից հետո Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքում երեկ բացվեց «Արդշինինվեստբանկի» գլխավոր մասնաշենքը։
Ընդհանուր առմամբ շենքի նորոգման համար ներդրվել է 3 մլրդ դրամ, ...«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ 64
Թեպետ սովորություն չունեմ այլոց հոդվածներին անդրադառնալու, բայց «Հայկական ժամանակ»-ում օրերս զետեղված «Թուրքերը եւ մենք» վերնագրով սրտակեղեք անդրադարձն անուշադրության մատնելն անարդար կլիներ։
Պարզվում ...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԵՎ ՀԵՐՈՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, ՀՌԱԿ-ի հետ միավորվելուց հետո դուք քաղաքական գործունեությունն ...ԴԵՊՔԵՐ ԵՎ ԴԵՄՔԵՐ
Գ.Հ. 2
Հավատն ու սերը քաղաքական կատեգորիա չեն
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե բոլորը հետեւում են առանձին անձանց ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, երեկ կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ԱՅՍ ՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
«Ցանկացած քաղաքական գործիչ, որը Արցախը համարում է պրոբլեմ Հայաստանի համար եւ այդ հիմնախնդիրը համարում է Հայաստանի տնտեսական առաջընթացի խոչընդոտ, ինձ համար մերժելի է։ Տնտեսությունը զարգացնելու համար ...ՈՉ ՄԻ ՇԵՂՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՐՍԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Դեմիրճյանը կրկնեց ԼՏՊ-ի ասածները
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Տեր-Պետրոսյանի զինակից, ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ էր
Թվում է, թե մշտապես «սահմանադրական ճանապարհով գնալու», խաղաղ մեթոդներով ...ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅՏԸ
Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», ինչպես երեւում է, լրջորեն մտադրվել է արդարացնել ՈՒԵՖԱ-ի գավաթակիր դառնալու մասնագետների կանխատեսումները։ Համենայն դեպս, հիշյալ թիմի մասնակցությամբ մրցաշարի ...ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 30
Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ սեփական հարկի տակ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ասուլիս էր հրավիրել, եւ լրագրողների հետ հանդիպումը բարի լուրով սկսեց։ Քրիստոնեա-ժողովրդավարական ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Չիկագոյում ավարտված «Հյուսիսային Ամերիկայի շախմատի մարտահրավերի մրցամարտի» վերջին՝ 4-րդ պարտիայում, Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրուշից: Մրցամարտի հաշիվը դարձել ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՈՆՅԱՆԸ 6-ՐԴՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖԻԴԵ-ի հրապարակված շախմատիստների գործակիցների միջազգային վերջին սանդղակում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա ունի 2763 միավոր: Իսկ Վլադիմիր Հակոբյանը (2673 միավոր), Գաբրիել Սարգսյանը (2643) եւ ...ՇԱԴՈՅԱՆՆ ՈՒԹԵՐՈՐԴՆ Է
Կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում եւս Հայաստանը առանց մեդալների է։ Այս մրցումներում, որ նույնպես անցկացվեց Տամպերեում, մեր երկրի միակ պատվիրակ Կարինե Շադոյանը 16 մարզուհիների մեջ զբաղեցրեց 8-րդ ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԻՐԸ ՔԱՅՔԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Սեփ.լրտվ. 4
«Չեմ կարծում, որ երկխոսության կոչերն ինձ են ուղղված։ Ես որեւէ երկխոսության պատրաստ չեմ եւ համարում եմ, որ քրեորեն պատժելի արարք գործող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով։
Բայց հաջորդ ...ՄԻԱՅՆ ՄԻ ՆՊԱՏԱԿ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «2008-ին ազատամարտիկ տղաներից ոչ մեկը Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու իրավունք չուներ, քանի որ նա որեւէ հայտարարություն չի արել, թե Արցախի հարցի վերաբերյալ իր տեսակետը փոխել է։ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Պաշտոնների վերաբաժանման շուրջ ներկոալիցիոն քննարկումների մասին կրկնվող հարցերին անդրադառնալով՝ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ երեկ տիտանական ջանքեր գործադրեց լրագրողներին համոզելու, որ «որեւիցե պաշտոնի հետ կապված ...ՀԱԿՎԱԾ ՉԷ ՀԱՐՑԵՐԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Ես միանշանակ համոզված եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը հակված չէ հարցերին լուծում տալ։ Այդ համոզմունքը նոր ձեռք չեմ բերել, այլ տարիների ընթացքում, նրա գործունեությանը հետեւելով։ Եթե նա հակված լիներ երկխոսության, ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ
Երեկ «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ էին գտել հրապարակումներ՝ կապված Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների մահվան ...ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՆ
11
Երեկ Ստեփան Դեմիրճյանը խոսեց իշխանություն-ԼՏՊ երկխոսության մասին, բողոքելով, թե իշխանությունները «երկխոսության համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծում»։ Այսինքն՝ իրենց պահանջները չեն կատարում, որ իրենք ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

