
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
- Բուխարեստում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելով Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ստացել են բանակցային գործընթացը շարունակելու ու իր տրամաբանական ավարտին հասցնելու կողմերի հստակ հավաստիացումները։

Անփոփոխ են մնալու նաեւ կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք շարադրված են 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին ներկայացված փաստաթղթի մեջ։ Բուխարեստում տեղի ունեցած հանդիպումներից հետո հրապարակած հայտարարության մեջ նշվում է. «Համանախագահները հայտնում են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ վերահաստատում իրենց այն տեսակետը, թե հակամարտության խաղաղ կարգավորումը պահանջում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցային ճանապարհով ձեռք բերված քաղաքական փոխզիջում, որի ապագա հաստատումը կվերապահվի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»։
Սա նշանակում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ վերջին ամիսներին համանախագահների հնչեցրած դեկլարատիվ հայտարարությունները, որոնց հավելվում էր սոսկ Ղարաբաղյան հակամարտությունը բանակցային փոխզիջումների ճանապարհով կարգավորելու վերապահումը, այժմ ձեռք են բերում ավելի կոնկրետ ու հստակ կերպարանք։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ուրվագծում է հնարավոր փոխզիջումները կյանքի կոչելու մեխանիզմը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտումը։ Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ճանաչվում է այնքանով, որքանով Բաքուն հավատարիմ է ոչ միայն բանակցային փոխզիջման հասնելու սկզբունքին, այլեւ դրանք ԼՂՀ ազգաբնակչության համաձայնությանն արժանացնելու անհրաժեշտությանը։
Այս իրավիճակում միանգամայն հասկանալի է Հայաստանի նորընտիր նախագահի զուսպ ու հավասարակշռված դիրքորոշումը բարձր մակարդակի նոր հանդիպում կազմակերպելու միջնորդների առաջարկության հանդեպ։ Բուխարեստում Սերժ Սարգսյանը նման հնարավորությունը պայմանավորել է Ադրբեջանի ղեկավարության նույնիմաստ ցանկությամբ։ Սա ցույց է տալիս, որ պաշտոնական Երեւանը հասկացնում է իր բանակցային գործընկերոջը, որ, բանակցությունների սեղանի շուրջ նստելով, Ադրբեջանը ամենեւին էլ «լավություն չի անելու» Հայաստանին, այլ պարզապես շարունակելու է սկսած գործը։
Ադրբեջանը քայլ առ քայլ «շոշափում է» բանակցային գործընթացում հայկական կողմի ունեցած բոլոր առավելությունները եւ հետեւողականորեն աշխատում է չեզոքացնել դրանք։ Միաժամանակ Ղարաբաղի հարցը ՄԱԿ-ի ամբիոն տեղափոխելով՝ Բաքուն առաջին լուրջ քայլն է ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խումբ-ՄԱԿ երկընտրանքը ստեղծելու, դրա շուրջ համանախագահների հետ «առեւտրի մեջ» մտնելու համար։
Ավելին՝ Բուխարեստում այս «նորույթի» ձախողումից անմիջապես հետո Ադրբեջանի խորհրդարանը նախապատրաստում է մի նոր «սյուրպրիզ»։ Այս անգամ Ադրբեջանի միացյալ ազգային ճակատ կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիեւի նախաձեռնությամբ խորհրդարան է հրավիրվում նախագահ Իլհամ Ալիեւը, որպեսզի մասնակցի Ղարաբաղի հարցով քննարկումներին, որոնց արդյունքում առաջարկվում է ընդունել, որ բանակցությունների ճանապարհով հարցի կարգավորումն այլեւս անհնար է դարձել։
Հիրավի անսահման է մեր հակառակորդի երեւակայությունը բանակցային գործընթացում «առավելություններ ստանալու» զանազան հնարքների կիրառման առումով։ Ուստի ժամանակն է, որ հայկական կողմը եւս մտածի որոշակի հակակշիռների մասին՝ օգտվելով նոր իշխանության ձեւավորմամբ պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքականության շեշտադրումների փոփոխության հնարավորությունից։ Այդպիսի հնարավորություն իսկապես գոյություն ունի, քանի որ անցած 10-ամյակի ընթացքում անհրաժեշտ ծավալով ու հետեւողականությամբ չի օգտագործվել բանակցությունների երրորդ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական ու դիվանագիտական ներուժը։
Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատությունն ու անկախությունը չեն կարող քննարկման առարկա դառնալ։ Գոյություն ունի ԼՂՀ սահմանադրությունը, որը փաստորեն գծել է բանակցային գործընթացում հայկական կողմի հնարավոր զիջումների սահմանը։ Հայաստանի Հանրապետությունը, որն անցած տարիներին բանակցություններում ներկայացրել է նաեւ ԼՂՀ-ի շահերը, լիազորված չէ քննարկել ԼՂՀ սահմանադրությունը խախտող առաջարկները։
Հետեւաբար բանակցային գործընթացում իր հերթական «հնարքը» կիրառելու Բաքվի անսքող մտադրությունը կանխելու համար Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է աստիճանաբար հրաժարվի ԼՂՀ-ի շահերի «միակ ու անվերապահ ներկայացուցչի» գործառույթներից եւ իր կառուցողականությունը սահմանազատի ոչ միայն Ադրբեջանի «ագրեսիվ կամակորությունից», այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հստակ ու աներկբա դիրքորոշումներից։ Դրա համար ԼՂՀ խորհրդարանը առաջիկայում կարող է հստակորեն բանաձեւել բանակցային փոխզիջումների այն սահմանները, որոնց շուրջն իր անունից լիազորված է բանակցել Հայաստանի Հանրապետությունը։
Մնացած բոլոր հարցերում Ադրբեջանի համառ ու անզիջում կեցվածքը պետք է բախվի ԼՂՀ սահմանադրությամբ գծված իրավական ու քաղաքական հստակ չափորոշիչներին՝ բանակցային գործընթացում ամրապնդելով հայ դիվանագիտության փաստարկները։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գտնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
-2004թ. անտառային ոլորտի ենթակայության փոփոխությունը՝ «Հայանտառի» փոխանցումը բնապահպանության նախարարությունից գյուղատնտեսության նախարարությանը, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ալերգենները բազմաթիվ են
«Հայացք» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, ալերգաբան, իմունաբան ...ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
2Այսօր լրանում է ուղիղ երկու ամիս այն օրվանից, երբ ուժի մեջ մտավ դատարանի վճիռը, որով Հովհաննես Գալաջյանը եւ Գեղամ Գրիգորյանը վերականգնվեցին իրենց կողմից հիմնադրված եւ շուրջ 20 տարի ղեկավարած «Իրավունք» ...ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը։ Օգտվելով առիթից՝ «Հայոց Աշխարհ»-ը հնարավորություն է տալիս իր ընթեցողներին տեղեկանալու, թե ինչպես են ընթանում ինաուգուրացիաները ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 3 ԱՆՁ
2Նախագահական ընտրությունների կապակցությամբ դատարաններում հարուցված քրեական գործերի շրջանակում ապրիլի 3-ի դրությամբ ազատազրկման է դատապարտվել 3 անձ, տուգանք է սահմանվել 4-ի նկատմամբ, մի շարք գործերի քննությունն ...ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 9
Հիանալի փիլիսոփա Ֆ.Գիրենոկը գրել է. «Ստալինիստ չեն ծնվում։ Ստալինիստ դառնում են։ Վերցնենք, օրինակ, ինձ։ Ես Ստալինի երկրպագուն չեմ։ Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, ապա կդառնամ ստալինիստ։ ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 12
Բուխարեստում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելով Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ստացել են բանակցային ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՏԱԿ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Շուրջ երկու տարի տեւած կապիտալ վերանորոգումից հետո Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքում երեկ բացվեց «Արդշինինվեստբանկի» գլխավոր մասնաշենքը։
Ընդհանուր առմամբ շենքի նորոգման համար ներդրվել է 3 մլրդ դրամ, ...«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ 64
Թեպետ սովորություն չունեմ այլոց հոդվածներին անդրադառնալու, բայց «Հայկական ժամանակ»-ում օրերս զետեղված «Թուրքերը եւ մենք» վերնագրով սրտակեղեք անդրադարձն անուշադրության մատնելն անարդար կլիներ։
Պարզվում ...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԵՎ ՀԵՐՈՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, ՀՌԱԿ-ի հետ միավորվելուց հետո դուք քաղաքական գործունեությունն ...ԴԵՊՔԵՐ ԵՎ ԴԵՄՔԵՐ
Գ.Հ. 2
Հավատն ու սերը քաղաքական կատեգորիա չեն
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե բոլորը հետեւում են առանձին անձանց ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, երեկ կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ԱՅՍ ՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
«Ցանկացած քաղաքական գործիչ, որը Արցախը համարում է պրոբլեմ Հայաստանի համար եւ այդ հիմնախնդիրը համարում է Հայաստանի տնտեսական առաջընթացի խոչընդոտ, ինձ համար մերժելի է։ Տնտեսությունը զարգացնելու համար ...ՈՉ ՄԻ ՇԵՂՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՐՍԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Դեմիրճյանը կրկնեց ԼՏՊ-ի ասածները
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Տեր-Պետրոսյանի զինակից, ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ էր
Թվում է, թե մշտապես «սահմանադրական ճանապարհով գնալու», խաղաղ մեթոդներով ...ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅՏԸ
Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», ինչպես երեւում է, լրջորեն մտադրվել է արդարացնել ՈՒԵՖԱ-ի գավաթակիր դառնալու մասնագետների կանխատեսումները։ Համենայն դեպս, հիշյալ թիմի մասնակցությամբ մրցաշարի ...ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 30
Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ սեփական հարկի տակ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ասուլիս էր հրավիրել, եւ լրագրողների հետ հանդիպումը բարի լուրով սկսեց։ Քրիստոնեա-ժողովրդավարական ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Չիկագոյում ավարտված «Հյուսիսային Ամերիկայի շախմատի մարտահրավերի մրցամարտի» վերջին՝ 4-րդ պարտիայում, Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրուշից: Մրցամարտի հաշիվը դարձել ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՈՆՅԱՆԸ 6-ՐԴՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖԻԴԵ-ի հրապարակված շախմատիստների գործակիցների միջազգային վերջին սանդղակում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա ունի 2763 միավոր: Իսկ Վլադիմիր Հակոբյանը (2673 միավոր), Գաբրիել Սարգսյանը (2643) եւ ...ՇԱԴՈՅԱՆՆ ՈՒԹԵՐՈՐԴՆ Է
Կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում եւս Հայաստանը առանց մեդալների է։ Այս մրցումներում, որ նույնպես անցկացվեց Տամպերեում, մեր երկրի միակ պատվիրակ Կարինե Շադոյանը 16 մարզուհիների մեջ զբաղեցրեց 8-րդ ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԻՐԸ ՔԱՅՔԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Սեփ.լրտվ. 4
«Չեմ կարծում, որ երկխոսության կոչերն ինձ են ուղղված։ Ես որեւէ երկխոսության պատրաստ չեմ եւ համարում եմ, որ քրեորեն պատժելի արարք գործող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով։
Բայց հաջորդ ...ՄԻԱՅՆ ՄԻ ՆՊԱՏԱԿ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «2008-ին ազատամարտիկ տղաներից ոչ մեկը Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու իրավունք չուներ, քանի որ նա որեւէ հայտարարություն չի արել, թե Արցախի հարցի վերաբերյալ իր տեսակետը փոխել է։ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Պաշտոնների վերաբաժանման շուրջ ներկոալիցիոն քննարկումների մասին կրկնվող հարցերին անդրադառնալով՝ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ երեկ տիտանական ջանքեր գործադրեց լրագրողներին համոզելու, որ «որեւիցե պաշտոնի հետ կապված ...ՀԱԿՎԱԾ ՉԷ ՀԱՐՑԵՐԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Ես միանշանակ համոզված եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը հակված չէ հարցերին լուծում տալ։ Այդ համոզմունքը նոր ձեռք չեմ բերել, այլ տարիների ընթացքում, նրա գործունեությանը հետեւելով։ Եթե նա հակված լիներ երկխոսության, ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ
Երեկ «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ էին գտել հրապարակումներ՝ կապված Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների մահվան ...ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՆ
11
Երեկ Ստեփան Դեմիրճյանը խոսեց իշխանություն-ԼՏՊ երկխոսության մասին, բողոքելով, թե իշխանությունները «երկխոսության համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծում»։ Այսինքն՝ իրենց պահանջները չեն կատարում, որ իրենք ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

