
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
- Հիանալի փիլիսոփա Ֆ.Գիրենոկը գրել է. «Ստալինիստ չեն ծնվում։ Ստալինիստ դառնում են։ Վերցնենք, օրինակ, ինձ։ Ես Ստալինի երկրպագուն չեմ։ Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, ապա կդառնամ ստալինիստ։ Իհարկե, կթաքցնեմ դա, ցույց չեմ տա, կեղծավորություն կանեմ։ Բայց գիտակցությանս խորքերում ինչ-որ տեղ թաքնված կլինի միտքն այն մասին, որ ժամանակն է, որպեսզի Ստալինը հայտնվի։ Կարճ ժամանակով, կես տարով։ Մեկ ամսով։ Որպեսզի հասցնի կարգուկանոն հաստատել մտքերի եւ գործերի մեջ»։

Ձեր խոնարհ ծառան նույնպես ամենեւին Ստալինի երկրպագուն չէ։ Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, վախենամ՝ ես էլ դառնամ ստալինիստ։
Տեսեք, գրեթե ամեն օր կարդում ես պաշտոնական հաղորդագրությունները. քաղաքապետարանը այսքան գումար է հատկացրել մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններից տուժած շենքերի վերանորոգման, մայթերի ու սիզամարգերի վերականգնման համար, վնասված տրոլեյբուսների եւ ավտոբուսների վերանորոգման համար ծախսվել է այսքան միլիոն, կառավարությունը որոշել է միջոցներ հատկացնել թալանված խանութների տերերին՝ որպես կրած վնասի փոխհատուցում, ոստիկանությունը ձեռք է բերել այսքան մեքենա՝ հրկիզվածների փոխարեն, տուժածների բուժումը բյուջեի վրա նստել է այսքան եւ այսպես շարունակ։
Բայց կներե՛ք։ Ո՞ւմ փողերով են արվում բոլոր այդ աստվածահաճո գործերը։ Մեր՝ շարքային հարկատուների։ Իսկ դուք մեզ հարցրե՞լ եք։ Ինչո՞ւ պիտի ես սեփական գրպանից վճարեմ բաշիբոզուկների գործողությունների հետեւանքները վերացնելու համար։ Իսկ գուցե ես համաձայն չեմ։ Գուցե համարում եմ, որ նա, ով ավերել է, ջարդել, հրկիզել, թալանել, նա էլ պիտի վճարի։
Եւ խոսքն այստեղ ոչ միայն կազմակերպիչների մասին է՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ (ի դեպ, ինչո՞ւ է նա մինչ օրս ազատության մեջ), այլեւ վանդալիզմի անմիջական մասնակիցների։ Այլապես ի՞նչ է ստացվում, քաղաքացիներ։ Երբ դու ավերում էիր քաղաքը, հրկիզում ու թալանում, կրակում ոստիկանների վրա եւ ծեծում նրանց մետաղաձողերով, ես՝ որպես օրինավոր քաղաքացի, նստած էի տանը, իսկ հիմա քեզ կդատապարտեն մի ինչ-որ պայմանական ժամկետի, մի քանի ամիս անց դուրս կգաս ու կզգաս քեզ գրեթե հերոս, իսկ ես քո հերոսության համար պիտի վճարեմ սեփական գրպանի՞ց։ Չեմ ուզում եւ համաձայն չեմ։
Հրկիզել ես, ասենք, փողոցում կանգնած մեքենան կամ տրոլեյբուսը, վճարիր ինքդ։ Փող չունե՞ս. թող բռնագրավեն ունեցվածքդ, միգուցե խելք հավաքես ու հասկանաս, որ ուրիշի սեփականությունը, լինի մասնավոր թե պետական, անձեռնմխելի է։ Այլապես հաջորդ անգամ էլ կհրիզես ու կավերես եւ, դեռ մի բան էլ կհամարես քեզ Ռոբին Հուդ։
Ի դեպ, Ռոբին Հուդին այսօր էլ անկեղծորեն պաշտում են Մեծ Բրիտանիայում, նրա մասին առասպելները պետական պատմական արժեք են համարվում։ Բայց այնտեղ ոչ մեկի մտքով չի անցնի դաստիարակել երեխաներին ուրիշի սեփականությունը չհարգող անտառային ավազակի օրինակով։ Կամ՝ ստեղծել ինչ-որ ռոբինհուդյան միություն եւ պարագլխին էլ նշանակել երկրի գլխավոր Ռոբին Հուդ՝ հանձնելով նրան խորհրդանշական նետ ու աղեղը, ինչպես դա արվում է Տեր-Պետրոսյանի պարագայում։
Թեեւ, պարդոն, ի՞նչ Ռոբին Հուդ, հհշական թափթփուկը սկսել է արդեն համեմատել շեֆին Քրիստոսի հետ։ Դե, իսկ իշխանությունը, եթե հետեւենք այդ տրամաբանությանը, ինկվիզիցիան է։
Ֆ.Մ.Դոստոեւսկին մի հանճարեղ գործ ունի՝ «Առակ մեծ ինկվիզիտորի մասին», որտեղ Հիսուսը 15-րդ դարում վերադառնում է մարդկանց մոտ։ Նա հայտնվում է Իսպանիայում՝ Սեւիլիայի փողոցներում, եւ անմիջապես շրջապատվում ահռելի բազմությամբ։ Ժողովուրդն արտասվում է եւ «համբուրում Նրա ոտքի տակի հողը, իսկ երեխաները ծաղիկներ են սփռում Նրա առջեւ ու փառաբանում»։
Այդ ժամանակ կողքից անցնում է մեծ ինկվիզիտորը՝ «գրեթե իննսունամյա մի ծերունի, բարձրահասակ ու ձիգ, ցամաքած դեմքով, փոս ընկած աչքերով, որոնց մեջ սակայն դեռ առկայծում էր հրեղեն փայլը»։ Ծեր պրելատի հրամանով պահակախումբը Քրիստոսին տանում է բանտ։
Առակի իրական իմաստը բացահայտում են դրամատիկ նախաբանին հաջորդող իրադարձությունները։ Քանզի ընթերցողը, բնականաբար, սպասում է, թե մեծ ինկվիզիտորը հավուր պատշաճի կսարսափի՝ պարզելով իր նոր գերու ով լինելը։ Սակայն դա տեղի չի ունենում։ Երբ մեծ ինկվիզիտորը գալիս է զնդան՝ Հիսուսի մոտ, պարզ է դառնում, որ նա շատ լավ էլ գիտի, թե ով է իր գերին։ Բայց այդ իմացությունը չի կասեցնում ինկվիզիտորին։
Վերջինս դատապարտում է Հիսուսին խարույկի վրա այրման, բայց հետո բացում է բանտի դուռն ու ասում. «Գնա եւ այլեւս չգաս... չգաս հավիտյան... երբե՛ք, երբե՛ք»։ Ելնելով խավար փողոց՝ գերին անհետանում է, որպեսզի այլեւս երբեք չվերադառնա։
1998 թվականին Տեր-Պետրոսյանին չբանտարկեցին, սակայն նա այլեւս երբեք չպետք է վերադառնար։ Տեր-Պետրոսյանը խախտեց պայմանը՝ դրսեւորելով բացառիկ լկտիություն, հայտնվեց նորից ու փորձեց գցել երկիրը քաոսի մեջ։
Ի՞նչ է պարտավոր անել ինկվիզիտորը։ Չէ, մի՛ շտապեք, թանկագին քույրեր եւ եղբայրներ, վառել խարույկը։ Հիմա այլ ժամանակներ են։ Բայց բանտ նստեցնել Տեր-Պետրոսյանին պետք է անպայման։ Եւ որ նա իր գրպանից փոխհատուցի հասցրած վնասը։ Ես՝ շարքային հարկատուս, նրա փոխարեն վճարել չեմ ուզում։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գտնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
-2004թ. անտառային ոլորտի ենթակայության փոփոխությունը՝ «Հայանտառի» փոխանցումը բնապահպանության նախարարությունից գյուղատնտեսության նախարարությանը, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ալերգենները բազմաթիվ են
«Հայացք» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, ալերգաբան, իմունաբան ...ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
2Այսօր լրանում է ուղիղ երկու ամիս այն օրվանից, երբ ուժի մեջ մտավ դատարանի վճիռը, որով Հովհաննես Գալաջյանը եւ Գեղամ Գրիգորյանը վերականգնվեցին իրենց կողմից հիմնադրված եւ շուրջ 20 տարի ղեկավարած «Իրավունք» ...ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը։ Օգտվելով առիթից՝ «Հայոց Աշխարհ»-ը հնարավորություն է տալիս իր ընթեցողներին տեղեկանալու, թե ինչպես են ընթանում ինաուգուրացիաները ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 3 ԱՆՁ
2Նախագահական ընտրությունների կապակցությամբ դատարաններում հարուցված քրեական գործերի շրջանակում ապրիլի 3-ի դրությամբ ազատազրկման է դատապարտվել 3 անձ, տուգանք է սահմանվել 4-ի նկատմամբ, մի շարք գործերի քննությունն ...ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 9
Հիանալի փիլիսոփա Ֆ.Գիրենոկը գրել է. «Ստալինիստ չեն ծնվում։ Ստալինիստ դառնում են։ Վերցնենք, օրինակ, ինձ։ Ես Ստալինի երկրպագուն չեմ։ Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, ապա կդառնամ ստալինիստ։ ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 12
Բուխարեստում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելով Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ստացել են բանակցային ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՏԱԿ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Շուրջ երկու տարի տեւած կապիտալ վերանորոգումից հետո Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքում երեկ բացվեց «Արդշինինվեստբանկի» գլխավոր մասնաշենքը։
Ընդհանուր առմամբ շենքի նորոգման համար ներդրվել է 3 մլրդ դրամ, ...«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ 64
Թեպետ սովորություն չունեմ այլոց հոդվածներին անդրադառնալու, բայց «Հայկական ժամանակ»-ում օրերս զետեղված «Թուրքերը եւ մենք» վերնագրով սրտակեղեք անդրադարձն անուշադրության մատնելն անարդար կլիներ։
Պարզվում ...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԵՎ ՀԵՐՈՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, ՀՌԱԿ-ի հետ միավորվելուց հետո դուք քաղաքական գործունեությունն ...ԴԵՊՔԵՐ ԵՎ ԴԵՄՔԵՐ
Գ.Հ. 2
Հավատն ու սերը քաղաքական կատեգորիա չեն
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե բոլորը հետեւում են առանձին անձանց ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, երեկ կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ԱՅՍ ՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
«Ցանկացած քաղաքական գործիչ, որը Արցախը համարում է պրոբլեմ Հայաստանի համար եւ այդ հիմնախնդիրը համարում է Հայաստանի տնտեսական առաջընթացի խոչընդոտ, ինձ համար մերժելի է։ Տնտեսությունը զարգացնելու համար ...ՈՉ ՄԻ ՇԵՂՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՐՍԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Դեմիրճյանը կրկնեց ԼՏՊ-ի ասածները
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Տեր-Պետրոսյանի զինակից, ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ էր
Թվում է, թե մշտապես «սահմանադրական ճանապարհով գնալու», խաղաղ մեթոդներով ...ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅՏԸ
Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», ինչպես երեւում է, լրջորեն մտադրվել է արդարացնել ՈՒԵՖԱ-ի գավաթակիր դառնալու մասնագետների կանխատեսումները։ Համենայն դեպս, հիշյալ թիմի մասնակցությամբ մրցաշարի ...ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 30
Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ սեփական հարկի տակ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ասուլիս էր հրավիրել, եւ լրագրողների հետ հանդիպումը բարի լուրով սկսեց։ Քրիստոնեա-ժողովրդավարական ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Չիկագոյում ավարտված «Հյուսիսային Ամերիկայի շախմատի մարտահրավերի մրցամարտի» վերջին՝ 4-րդ պարտիայում, Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրուշից: Մրցամարտի հաշիվը դարձել ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՈՆՅԱՆԸ 6-ՐԴՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖԻԴԵ-ի հրապարակված շախմատիստների գործակիցների միջազգային վերջին սանդղակում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա ունի 2763 միավոր: Իսկ Վլադիմիր Հակոբյանը (2673 միավոր), Գաբրիել Սարգսյանը (2643) եւ ...ՇԱԴՈՅԱՆՆ ՈՒԹԵՐՈՐԴՆ Է
Կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում եւս Հայաստանը առանց մեդալների է։ Այս մրցումներում, որ նույնպես անցկացվեց Տամպերեում, մեր երկրի միակ պատվիրակ Կարինե Շադոյանը 16 մարզուհիների մեջ զբաղեցրեց 8-րդ ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԻՐԸ ՔԱՅՔԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Սեփ.լրտվ. 4
«Չեմ կարծում, որ երկխոսության կոչերն ինձ են ուղղված։ Ես որեւէ երկխոսության պատրաստ չեմ եւ համարում եմ, որ քրեորեն պատժելի արարք գործող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով։
Բայց հաջորդ ...ՄԻԱՅՆ ՄԻ ՆՊԱՏԱԿ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «2008-ին ազատամարտիկ տղաներից ոչ մեկը Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու իրավունք չուներ, քանի որ նա որեւէ հայտարարություն չի արել, թե Արցախի հարցի վերաբերյալ իր տեսակետը փոխել է։ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Պաշտոնների վերաբաժանման շուրջ ներկոալիցիոն քննարկումների մասին կրկնվող հարցերին անդրադառնալով՝ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ երեկ տիտանական ջանքեր գործադրեց լրագրողներին համոզելու, որ «որեւիցե պաշտոնի հետ կապված ...ՀԱԿՎԱԾ ՉԷ ՀԱՐՑԵՐԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Ես միանշանակ համոզված եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը հակված չէ հարցերին լուծում տալ։ Այդ համոզմունքը նոր ձեռք չեմ բերել, այլ տարիների ընթացքում, նրա գործունեությանը հետեւելով։ Եթե նա հակված լիներ երկխոսության, ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ
Երեկ «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ էին գտել հրապարակումներ՝ կապված Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների մահվան ...ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՆ
11
Երեկ Ստեփան Դեմիրճյանը խոսեց իշխանություն-ԼՏՊ երկխոսության մասին, բողոքելով, թե իշխանությունները «երկխոսության համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծում»։ Այսինքն՝ իրենց պահանջները չեն կատարում, որ իրենք ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

