
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
- Ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը։ Օգտվելով առիթից՝ «Հայոց Աշխարհ»-ը հնարավորություն է տալիս իր ընթեցողներին տեղեկանալու, թե ինչպես են ընթանում ինաուգուրացիաները աշխարհի այլ երկրներում։

ԱՄՆ
Նախագահի երդման արարողությունը զուտ ամերիկյան հայտնագործություն է։ Դա գիտեն բոլորը։ Հայտնի է եւ այն, թե ինչպես է այն ընթանում։ Հունվարի 20-ի առավոտյան ավտոմեքենան, որի մեջ Միացյալ Նահանգների հեռացող եւ նորընտիր նախագահներն են (առաջինը նստած է աջից, երկրորդը՝ ձախից) մոտենում է Կապիտոլիումի շենքին։ Կապիտոլիումի արեւմտյան աստիճանների վրա, կոնգրեսմենների եւ սենատորների ներկայությամբ, Գերագույն դատարանի նախագահն ընդունում է նորընտիր նախագահի երդումը։
Ձեռքը դնելով ընտանեկան Աստվածաշնչին` նախագահը կրկնում է երդման խոսքերը. «Հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները եւ ուժերիս ներածի չափով կպահեմ, կպահպանեմ ու կպաշտպանեմ ԱՄՆ սահմանադրությունը։ Եւ թող օգնի ինձ Աստված»։
Դրանից հետո երդում է տալիս փոխնախագահը։ Նախագահը հանդես է գալիս ինաուգուրացիոն ճառով։ Այնուհետ նախագահական շքախումբը Կապիտոլիումից հանդիսավորապես շարժվում է դեպի Սպիտակ տուն՝ Փենսիլվանիա-ավենյուով։ Այժմ արդեն նոր նախագահն է մեքենայում նստած աջ կողմում, իսկ հեռացողը՝ ձախ։
Եւ վերջապես՝ պաշտոնական արարողությունը եզրափակվում է շքերթով, որն ընդունում է նոր նախագահը Սպիտակ տան ամբիոնում կանգնած, ինչպես նաեւ մի քանի օր շարունակվող հրավառությամբ ու պարահանդեսներով։ Այդ արարողակարգը փոխ են առել աշխարհի բազմաթիվ երկրներ։ Բայց քչերին է հայտնի, որ ի սկզբանե ԱՄՆ նախագահի ինաուգուրացիան համեստ ու կարճատեւ արարողություն էր։ Սահմանադրությունը պահանջում է միայն երդում, մնացյալը հորինել են միմյանց հաջորդած նախագահները։
Ի դեպ, նորամուծությունների մեծ մասը պատկանում է Ջորջ Վաշինգտոնին։ Այդ նա երդման արարողությանը բերեց ընտանեկան Աստվածաշունչը եւ, կրկնելով երդման խոսքերը, ձեռքը դրեց վրան։ Հենց նա էլ եզրափակելով երդումը` հանպատրաստից արտաբերեց. «Եւ թող օգնի ինձ Աստված»։
ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ
Լատինական Ամերիկայի երկրներն իրենց ինաուգուրացիոն ծիսակարգերը կազմել են միանման ձեւով, որն անչափ հիշեցնում է ամերիկյանը։ Այնպես որ լատինամերիկյան պետության նոր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը կարելի է նկարագրել ցանկացած երկրի օրինակով։ Վերցնենք, օրինակ, Բոլիվիան։
Արարողությունը տեղի է ունենում Ազգային կոնգրեսի շենքում։ Ներկա են ե՛ւ հեռացող, ե՛ւ նորընտիր նախագահներն ու փոխնախագահները։ Պաշտոնը ստանձնելուց առաջ նախագահը հավատարմության երդում է տալիս հայրենիքին եւ սահմանադրությանը (տարածաշրջանի մի շարք երկրներում սահմանադրությամբ առանձնահատուկ վերապահում է արվում, որ նախագահը, ըստ իր դավանանքի, կարող է երդվել Աստվածաշնչի, Ղուրանի կամ ուղղափառ Ավետարանի վրա։ Թեպետ Լատինական Ամերիկայի ոչ մի երկրում Ղուրանն ու Ավետարանը առայժմ չեն օգտագործվել)։
Երդումն ընդունում է կոնգրեսի նախագահը, հենց նա էլ նոր նախագահին հագցնում է իշխանության խորհրդանիշը՝ ազգային դրոշի գույներով ժապավենը։ Այնուհետ պաշտոնն ստանձնած նախագահը երդում է ընդունում փոխնախագահից։ Արարողությունն ավարտվում է նրանով, որ նախկին եւ պարտականությունները ստանձնած նախագահներն ու փոխնախագահները դուրս են գալիս ազգային դրոշներով զարդարված պատշգամբ, որտեղից պետության ղեկավարը ճառով դիմում է իր քաղաքացիներին։
ԱՍԻԱ
Ասիայում նույնպես նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունները միանման են՝ ավելի կամ պակաս չափով ընդօրինակված ամերիկյան մոդելից, ինչպես, օրինակ, Ինդոնեզիայում։
Խորհրդարանի կողմից ընտրվող նախագահի երդումը խորհրդարանի շենքում ընդունում է դրա նախագահը։ Երկրի ղեկավարը համառոտ երդում է արտասանում Ղուրանի վրա, նրան օրհնում է մահմեդական հոգեւորականը։ Ստանձնելով պաշտոնը` նախագահը հանդես է գալիս ինաուգուրացիոն ճառով։ Այդքանով արարողությունը համարվում է ավարտված։
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱ
Արեւմտյան Եվրոպայի երկրների համար որպես օրինակ ընդունված է ոչ թե ամերիկյան, այլ ֆրանսիական տարբերակը՝ լիազորությունների փոխանցման ընդգծված համեստ արարողությունը։ Տեսնենք, թե ինչպես է դա արվում Ֆրանսիայում։
Սահմանադրությամբ նախորոշված օրը նորընտիր նախագահը ժամանում է Ելիսեյան պալատ՝ նախագահի պաշտոնական նստավայր։ Բակի ողջ երկայնքով ձգվող կարմիր գորգի վրայով նորընտիր նախագահը մոտենում է պալատի աստիճաններին, որտեղ նրան արդեն սպասում է հեռացող նախագահը։ Նա անձամբ է ուղեկցում իր իրավահաջորդին պալատական հարկաբաժիններ։
Առանձնազրույցից հետո երկուսն էլ դուրս են գալիս սանդղամուտք. այժմ արդեն նոր նախագահն է ուղեկցում հեռացողին։ Միայն այն բանից հետո, երբ վերջինս լքում է պալատը, սահմանադրական խորհրդի ղեկավարը հայտարարում է ընտրությունների պաշտոնական արդյունքները։
Պատվավոր լեգեոնի օրդենի մեծ կանցլերը նոր նախագահին է հանձնում նախագահական տարբերանշանները՝ «Մեծ խաչը» եւ դրա շղթան։ Հաշմանդամների պալատի կողմից հնչում է 21 թնդանոթների համազարկը։ Դրանից հետո նոր նախագահը հանդես է գալիս համառոտ ճառով։ Արարողությունն ավարտվում է։
Այն երկրներում, որտեղ գոյություն ունի պետական կրոն (Իռլանդիա, Իտալիա եւ Հունաստան) արարողությանը գումարվում է եւս մեկ պարտադիր մաս՝ խաչի կամ Աստվածաշնչի համբուրում։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
Հենց բրիտանական թագադրության բազմադարյան հանդիսավոր ծեսն է, ըստ էության, պատճառ դարձել, որ աշխարհում գոյություն ունեն ինաուգուրացիաները։
Եղիսաբեթ 2-րդ թագուհու թագադրությունը տեղի ունեցավ 1953 թվականի հունիսի 2-ին։ Արարողությունը անցկացվեց Վեսթմինսթերյան աբբայությունում՝ հարյուրամյակների ընթացքում գրեթե անփոփոխ ծիսակարգով։ Երգչախմբի կատարած սաղմոսների հնչյունների տակ դեռեւս արքայադուստր Եղիսաբեթը ծնկի իջավ Սուրբ Էդուարդի գահի առջեւ՝ ի նշան եկեղեցուն հնազանդության։
Դրանից հետո գահի երկու կողմում կանգնած լորդերը Քենթրբերիի արքեպիսկոպոսին հանձնեցին թագավորական տարբերանշաններն ու իշխանության խորհրդանիշերը՝ խաչակիր աշխարհագունդը, գայիսոնը, խթանները, գավազանը, Սուրբ Էդուարդի թագը եւ չորս թուր՝ Աշխարհիկ արդարության սրածայր թուրը, Եկեղեցական արդարության բթածայր թուրը, կոտրած սայրով Գթության թուրը եւ Պետական թուրը։
Բոլոր այդ առարկաները դրվեցին խորանին։ Երբ թագուհին ոտքի կանգնեց ծնկաչոք դիրքից, պետական ողջ իշխանությունն, ըստ ավանդույթի, ժամանակավորապես հայտնվեց Քենթրբերիի արքեպիսկոպոսի ձեռքում։
Այնուհետ սկսվեց կրոնական արարողությունը։ Թագուհին հանեց բոլոր զարդերն ու շքեղ զգեստը՝ մնալով հասարակ ճերմակ հագուստով, իսկ Քենթրբերիի արքեպիսկոպոսն օծեց նրան թագուհի։ Դրանից հետո նրան հերթով վերադարձրին թագավորական իշխանության բոլոր նշաններն ու խորհրդանիշերը։ Ամենավերջում գլխին դրեցին Սուրբ Էդուարդի թագը։
ԱՖՐԻԿԱ
Նախագահների ինաուգուրացիան Աֆրիկայում բավական հազվադեպ արարողություն է. պարզապես պետության ղեկավարներն այնտեղ փոխվում են կա՛մ չափազանց հազվադեպ, կա՛մ էլ հակառակը՝ չափազանց հաճախակի (նման դեպքում արարողության ժամանակ ընդամենը ընթերցում են հերթական «ազգային փրկության կոմիտեի» ստեղծման մասին հուշագիրը)։
Բացառություն են կազմում բրիտանական նախկին գաղութները, որտեղ նույնիսկ ռազմական ռեժիմները ձգտում են գոնե արտաքուստ պահպանել սահմանադրական կառավարման նշանները։ Նման երկրներում գործում են գրեթե նույն արարողակարգերը՝ բավական հակիրճ, թեպետ՝ գունագեղ։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գտնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
-2004թ. անտառային ոլորտի ենթակայության փոփոխությունը՝ «Հայանտառի» փոխանցումը բնապահպանության նախարարությունից գյուղատնտեսության նախարարությանը, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ալերգենները բազմաթիվ են
«Հայացք» ակումբը երեկ մամուլի ասուլիսի էր հրավիրել ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, ալերգաբան, իմունաբան ...ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
2Այսօր լրանում է ուղիղ երկու ամիս այն օրվանից, երբ ուժի մեջ մտավ դատարանի վճիռը, որով Հովհաննես Գալաջյանը եւ Գեղամ Գրիգորյանը վերականգնվեցին իրենց կողմից հիմնադրված եւ շուրջ 20 տարի ղեկավարած «Իրավունք» ...ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 4
Ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը։ Օգտվելով առիթից՝ «Հայոց Աշխարհ»-ը հնարավորություն է տալիս իր ընթեցողներին տեղեկանալու, թե ինչպես են ընթանում ինաուգուրացիաները ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 3 ԱՆՁ
2Նախագահական ընտրությունների կապակցությամբ դատարաններում հարուցված քրեական գործերի շրջանակում ապրիլի 3-ի դրությամբ ազատազրկման է դատապարտվել 3 անձ, տուգանք է սահմանվել 4-ի նկատմամբ, մի շարք գործերի քննությունն ...ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 9
Հիանալի փիլիսոփա Ֆ.Գիրենոկը գրել է. «Ստալինիստ չեն ծնվում։ Ստալինիստ դառնում են։ Վերցնենք, օրինակ, ինձ։ Ես Ստալինի երկրպագուն չեմ։ Բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, ապա կդառնամ ստալինիստ։ ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 12
Բուխարեստում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելով Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ստացել են բանակցային ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՏԱԿ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Շուրջ երկու տարի տեւած կապիտալ վերանորոգումից հետո Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքում երեկ բացվեց «Արդշինինվեստբանկի» գլխավոր մասնաշենքը։
Ընդհանուր առմամբ շենքի նորոգման համար ներդրվել է 3 մլրդ դրամ, ...«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ 64
Թեպետ սովորություն չունեմ այլոց հոդվածներին անդրադառնալու, բայց «Հայկական ժամանակ»-ում օրերս զետեղված «Թուրքերը եւ մենք» վերնագրով սրտակեղեք անդրադարձն անուշադրության մատնելն անարդար կլիներ։
Պարզվում ...ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԵՎ ՀԵՐՈՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Սկիզբը՝ նախորդիվ
Հարցազրույց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, ՀՌԱԿ-ի հետ միավորվելուց հետո դուք քաղաքական գործունեությունն ...ԴԵՊՔԵՐ ԵՎ ԴԵՄՔԵՐ
Գ.Հ. 2
Հավատն ու սերը քաղաքական կատեգորիա չեն
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե բոլորը հետեւում են առանձին անձանց ...ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, երեկ կառավարության նիստից հետո այցելել է կառավարություն եւ համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարության ...ԱՅՍ ՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ
«Ցանկացած քաղաքական գործիչ, որը Արցախը համարում է պրոբլեմ Հայաստանի համար եւ այդ հիմնախնդիրը համարում է Հայաստանի տնտեսական առաջընթացի խոչընդոտ, ինձ համար մերժելի է։ Տնտեսությունը զարգացնելու համար ...ՈՉ ՄԻ ՇԵՂՈՒՄ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՐՍԻՑ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 13
Դեմիրճյանը կրկնեց ԼՏՊ-ի ասածները
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Տեր-Պետրոսյանի զինակից, ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ էր
Թվում է, թե մշտապես «սահմանադրական ճանապարհով գնալու», խաղաղ մեթոդներով ...ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅՏԸ
Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», ինչպես երեւում է, լրջորեն մտադրվել է արդարացնել ՈՒԵՖԱ-ի գավաթակիր դառնալու մասնագետների կանխատեսումները։ Համենայն դեպս, հիշյալ թիմի մասնակցությամբ մրցաշարի ...ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 30
Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ սեփական հարկի տակ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում, ասուլիս էր հրավիրել, եւ լրագրողների հետ հանդիպումը բարի լուրով սկսեց։ Քրիստոնեա-ժողովրդավարական ...ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Չիկագոյում ավարտված «Հյուսիսային Ամերիկայի շախմատի մարտահրավերի մրցամարտի» վերջին՝ 4-րդ պարտիայում, Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրուշից: Մրցամարտի հաշիվը դարձել ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՈՆՅԱՆԸ 6-ՐԴՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍՖԻԴԵ-ի հրապարակված շախմատիստների գործակիցների միջազգային վերջին սանդղակում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Նա ունի 2763 միավոր: Իսկ Վլադիմիր Հակոբյանը (2673 միավոր), Գաբրիել Սարգսյանը (2643) եւ ...ՇԱԴՈՅԱՆՆ ՈՒԹԵՐՈՐԴՆ Է
Կանանց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում եւս Հայաստանը առանց մեդալների է։ Այս մրցումներում, որ նույնպես անցկացվեց Տամպերեում, մեր երկրի միակ պատվիրակ Կարինե Շադոյանը 16 մարզուհիների մեջ զբաղեցրեց 8-րդ ...Ի՞ՆՉ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԻՐԸ ՔԱՅՔԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Սեփ.լրտվ. 4
«Չեմ կարծում, որ երկխոսության կոչերն ինձ են ուղղված։ Ես որեւէ երկխոսության պատրաստ չեմ եւ համարում եմ, որ քրեորեն պատժելի արարք գործող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով։
Բայց հաջորդ ...ՄԻԱՅՆ ՄԻ ՆՊԱՏԱԿ
Սեփ.լրտվ. 2
Ըստ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ. «2008-ին ազատամարտիկ տղաներից ոչ մեկը Լ.Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու իրավունք չուներ, քանի որ նա որեւէ հայտարարություն չի արել, թե Արցախի հարցի վերաբերյալ իր տեսակետը փոխել է։ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Պաշտոնների վերաբաժանման շուրջ ներկոալիցիոն քննարկումների մասին կրկնվող հարցերին անդրադառնալով՝ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ երեկ տիտանական ջանքեր գործադրեց լրագրողներին համոզելու, որ «որեւիցե պաշտոնի հետ կապված ...ՀԱԿՎԱԾ ՉԷ ՀԱՐՑԵՐԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ
Սեփ.լրտվ. 1«Ես միանշանակ համոզված եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանը հակված չէ հարցերին լուծում տալ։ Այդ համոզմունքը նոր ձեռք չեմ բերել, այլ տարիների ընթացքում, նրա գործունեությանը հետեւելով։ Եթե նա հակված լիներ երկխոսության, ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ
Երեկ «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ էին գտել հրապարակումներ՝ կապված Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների մահվան ...ԼՐԻՎ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՆ
11
Երեկ Ստեփան Դեմիրճյանը խոսեց իշխանություն-ԼՏՊ երկխոսության մասին, բողոքելով, թե իշխանությունները «երկխոսության համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծում»։ Այսինքն՝ իրենց պահանջները չեն կատարում, որ իրենք ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԼԵՀՈՎԱԿԱՆ» ՔՐՄԵՐԻ ՑԻՆԻԶՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԻՍԿ ՄԵԶ ՀԱՐՑՐԵ՞Լ ԵՔ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

