
ԱՅՍ ՎԵՐՔԸ ՇՈՒՏ ՉԻ ՍՊԻԱՆԱ
- Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ

-Հասարակությունը հիմա մի տեսակ մեծ սպասման մեջ է։ Անձամբ դուք ինչպե՞ս եք ընկալում ներկա վիճակը, ներկա ու գալիք քաղաքական զարգացումների համատեքստում ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Չեմ ուզում անդրադառնալ ընտրությունների արդյունքներին, այնքան է խոսվել՝ մաշվել է այդ թեման։ Մանավանդ ոչ մի երկրում կատարյալ ընտրություն չի լինում, նույնիսկ ԱՄՆ-ում, Եվրոպայի ցանկացած երկրում։
Այսօր ընտրությունների արդյունքում նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ Հայտնի բան է, եւ մենք էլ սիրում ենք հաճախ կրկնել՝ կադրերն են որոշում ամեն ինչ։ Գիտեք, չի կարելի նորից ասպարեզ բերել այնպիսի մարդկանց, որոնք, մեղմ ասած, չեն վայելում ժողովրդի համակրանքը եւ հարգանքը։ Ոչ մի դեպքում։ Թեպետ այսօր շատ քիչ մարդիկ են մնացել, որ վայելում են ժողովրդի հարգանքը։ Այնուհանդերձ կան այդպիսի մարդիկ Հայաստանում։ Այսօրվա ղեկավար կազմի մեջ էլ գիտեմ այդպիսի մարդկանց։
-Սերժ Սարգսյանի կողմից, անմիջապես ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո քաղաքական ուժերին ուղղված համագործակցության առաջարկ եղավ։ Ինչպե՞ս եք գնահատում նրա առաջարկը եւ քաղաքական ուժերի արձագանքը։
-Անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերվում այս կամ այն քաղաքական ուժին, այս իրավիճակում ճիշտը համախմբումն է։ Եթե կշեռքի նժարի վրա է հայրենիքի, պետության լինել-չլինելու խնդիրը, պիտի կարողանանք համախմբել բոլոր ուժերը եւ կարողանանք համագործակցել միմյանց հետ։ Անկախ վիրավորանքից, անկախ նրանից, թե ով է ճիշտ, ով` սխալ։ Այդ ամենը պատմությունը եւ ժողովուրդը կորոշի։ Բացի դրանից, մարդուն հնարավորություն պիտի տալ։
Գիտեք, ինձ մի բան դուր չի գալիս, կոալիցիան կարծես ստեղծվում է նրա համար, որ աթոռներ բաժանեն-ստանան։ Կուսակցությունները նրա համար չեն, որ պաշտոններ բաժանեն։
Նախեւառաջ պիտի մտածել ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու մասին։ Պիտի գյուղերը ոտքի կանգնեցնենք, գյուղացուն հնարավորություն տանք աշխատելու եւ բարիք արարելու։ Թե չէ Հայաստանը դարձրել ենք փոքր մարմնով եւ հսկա գլխով մի կոնգլոմերատ։ Բոլորը դեպի քաղաք են ձգտում։ Սա ողբերգություն է, ազգի կործանում։ Այս պաթոլոգիան պիտի վերացվի։ Մեր ամենամեծ ուժը գյուղի տղերքն են տվել ու տալիս։ Թե բանակին, թե գրականությանը, թե մշակույթին ու ամեն ինչին։ Պարույր Սեւակից սկսած, Մինաս, Հրանտ Մաթեւոսյան... Ո՞նց կարելի է սա հաշվի չառնել։ Չէ՞ որ նույն գյուղն է, նույն գենետիկան, ուժը էլի պիտի էստեղից ստանանք։
Ես հիմա երբեմն նայում եմ այն սերիալը, որը «Շանթն» է ցուցադրում։ Եւ գիտե՞ք, թե ով է ինձ ամենից ավելի դուր գալիս։ Հովիկը։ Ասեմ ինչո՞ւ։ Որովհետեւ, ինքը լինելով օրենքով գող, «ճշտով» է գործում։ Իսկ գիտեք ինչո՞ւ։ Եթե գողը ճշտով է գործում, մեր համակրանքը նրա կողմն է, ոչ թե շակալների, որոնք շրջապատում են նրան, ուզում են տակը քանդել։
Այս օրինակը բերեցի, որ ասեմ՝ նույնիսկ գողը, եթե ճշգրիտ է, ընդունվում է հասարակության կողմից։ Այսինքն՝ մեզանում կանոնի, օրենքի, օրենքով ապրելու պահանջը կա։ Եւ դեֆիցիտ կա, եթե գողական միջավայրում եք այն որոնում եւ գտնում։ Իհարկե այս սերիալը շիրպատրեբ է, պարզապես կերպարն ուզեցի առանձնացնել ու կարեւորել։
-Հետընտրական ողջ շրջանում, մինչ օրս բազմաթիվ միջազգային կազմակերպություններ եկան ու գնացին, խորհուրդներ ու խրատներ տալով Հայաստանին եւ նրա իշխանություններին։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրսի ուժերի եւ կազմակերպությունների խորհուրդներին։
-Կհամարձակվե՞ն այդ մարդիկ խորհուրդ տալ ԱՄՆ-ին։ Բոլորը նրա առաջ ղազ են դառնում։ Ինչո՞ւ են մեզ խորհուրդ տալիս բոլորը։ Մինասը` հարազատ ընկերս, ասում էր. «Աղքատին բոլորը խորհուրդ են տալիս, ոչ մեկը փող չի տալիս»։
Հիմա, ուզում եմ հարց տալ։ Երբ մի դասատու պոռնիկ է եւ գալիս է դասարան ու խոսում բարոյականությունից, նա ունի՞ դրա իրավունքը։ Եթե քո երկրում ավելի վատ բաներ են տեղի ունենում, քան մեր փոքրիկ Հայաստանում, ի՞նչ եք գալիս մեզ լո-լո կարդում։ Դուք ո՞վ եք, ախր։ Այդ ամենը գալիս է մեր խեղճությունից։ Եթե մենք հզոր լինեինք, ո՞վ կհամարձակվեր։ Տեսեք, այսօր թուրքերը դռի-դռի են անում ողջ աշխարհին։ Մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, մենք էլ աշխարհին բազում հանճարներ ենք տվել, ի՞նչ իրավունքով եք մեզ հետ այդպես խոսում։
-Այսօր մի կողմից` հանդուրժողականության մասին են խոսում, մյուս կողմից էլ կան ուժեր, որոնք ղարաբաղցի-հայաստանցի տարբերակումներ են մտցնում։ Ի դեպ, Ղարաբաղում Հայաստանի ներկա վիճակը մարդկանց հոգեբանության վրա շատ ծանր է ազդում։
-Անկախության մեր ամենամեծ նվաճումը Ղարաբաղն է։ Ես, որպես հայ, հպարտ եմ, որ կարողացանք ազգովին մեզ պաշտպանել։ Ղարաբաղը պաշտպանեց ողջ հայությունը։ Մոնթեն պակաս չէր կռվում, քան Կոմանդոսը։ Եթե մենք այնքան տգետ ենք, եթե մեր մեջ կան այնպիսի սրիկաներ, որ Ղարաբաղը Հայաստանի մասը չեն համարում, որը նույնն է թե` Լոռին, նույնն է թե` Շիրակը, բա ինչպե՞ս ենք հետ բերելու Վանը, Մասիսը։ Իսկ ես համոզված եմ, որ հետ ենք բերելու։ Ղարաբաղցի-հայաստանցի մտայնությամբ առաջնորդվելը մեծագույն դավաճանություն է։ Ասում են, չէ՞, բաժանիր, որ տիրես։
Հիմա աշխատում ենք մի գրքի վրա՝ «Հայեր, 20-րդ դար», պատկերացնո՞ւմ եք, Ղարաբաղի չափ գիտնականներ եւ ռազմական գործիչներ Հայաստանի ուրիշ ոչ մի մարզ չի տվել։
-Պարոն Իգիթյան, ո՞րն է ելքը այս դժվարին իրավիճակից։
-Կարծում եմ, այս վերքը շուտ չի սպիանա, որովհետեւ խոր արմատներ ունի։ Կարծում եմ, մարդիկ պետք է ոչ թե հոտային մտածողությամբ շարժվեն, այլ ամեն մարդ պիտի մտածի՝ ուզո՞ւմ եմ երկիրս կորցնել, թե՞ ուզում եմ երկիրս մնա։
Եթե ուզում եմ երկիրս մնա, ուրեմն թողնեմ Սերժ Սարգսյանը աշխատի։ Վատ կաշխատի, բոլորս կասենք՝ պարոն նախագահ, վատ ես աշխատում, լավ կաշխատի, կասենք, փառք քեզ, որ դու նախորդ նախագահից մի քայլ առաջ տարար երկիրը։ Իրար դեմ տրամադրվելով, կրքեր բորբոքելով` մենք մեր տունն ենք քանդում։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Քննարկում
HerosakanHai գրել է:
Henrik Igiteanin ies misht hargel em. Hrashali mtavorakan, harashali integrazia. Mi ban- SHAT ELUITNER UNEZEK! manavand spiurkin hasaneli. Spiurki haiutiune hai mtavorakani zain chi lsum. Drek ais eluitnere videoi zevov (youtube, google, zer serverneri vra). sa 21rd darn e. voch vok tert chi kardum. Haiastane miain haerov chi voroshvum. Amerikahaiutiune manavand zrkvaz e NORMAL hai zainiz.Video eluitner enk uzum MTAVORAKAN HAIERIZ!!!! ev ais vichake cher lini...Ies AMnum mardik gitem vor antegeakutean patcharov irenz verjin pogere talis en HAKAPETAKAN avantiuristerin, aranz haskanalu te um en finansavorum.ASHXATEK, Haireniki ZAIN!Barzr hnchir!
փայտփորիկ գրել է:
Մի անգամ,92ին,Օպերայի բակում Իգիթյանին ցույց տվեցի չգործող պուլպուլակը եւ ասացի,որ
այն դիտավորյալ են «չորացրել» «աղա տղերքը»,որ հինգ մետր հեռվում կանգնած տարգաշը վա-
ճառի իր «համով հոտով գազիրովնի »ջուրը:Չհամաձայնվեց:Այսօր ինձ դուր են գալիս նրա մտքե րը(ի նկատի ունեմ հոդվածը):Եւ եթե այս հոդվածում Իգիթյանը նաեւ հիշատակեր իր հայտնի թե- ւավոր խոսքը,որը ուղղեց գորբաչովին (ГКЧП)ից հետո,եւ այսօր այն հասցեագրեր «մարդամե- կին»,ապա հոդվածը կստանար էլ ավելի ավարտված ձեւ:Նաեւ զվարճալի:
IGDIRwu գրել է:
Ճ- փայտփորիկ
Մի անգամ,92ին,Օպերայի բակում Իգիթյանին ցույց տվեցի չգործող պուլպուլակը եւ ասացի,որայն դիտավորյալ են «չորացրել» «աղա տղերքը»,որ հինգ մետր հեռվում կանգնած տարգաշը վա-
ճառի իր «համով հոտով գազիրովնի »ջուրը:Չհամաձայնվեց:Այսօր ինձ դուր են գալիս նրա մտքե րը(ի նկատի ունեմ հոդվածը):Եւ եթե այս հոդվածում Իգիթյանը նաեւ հիշատակեր իր հայտնի թե- ւավոր խոսքը,որը ուղղեց գորբաչովին (ГКЧП)ից հետո,եւ այսօր այն հասցեագրեր «մարդամե- կին»,ապա հոդվածը կստանար էլ ավելի ավարտված ձեւ:Նաեւ զվարճալի:
Ճիշտն ասած, ոչ մի զվարճալի բան չեմ տեսնում, մենք առաջին քրիստոնյա ազգն եք ու սա մեր մտավորականն է Օրենքով գող, պոռնիկ դասատու ես չի՞ սրա մակարդակը: պետք է գյուղերը ոտքի կանգնեցնենք- դե գնա կանգնացրու ում ՞ ես սպսսում- փայտփորիկ
Xelk գրել է:
Քեզ քանիսով են գնել Սերժի հերթական "հաճախորդ" Հենրիկ: Թե դու որ օրվա մտավորականն ես այ ողորմելի, նախ գնա դարձիր ինչ որ բանի մասնագետ հետո խոսի, ոչ կարգին նկարիչ ես ոչ էլ կարգին արվեստաբան, թե ինչ ես դու էլ չգիտես:
IGDIRwu գրել է:- Xelk
Քեզ քանիսով են գնել Սերժի հերթական "հաճախորդ" Հենրիկ: Թե դու որ օրվա մտավորականն ես այ ողորմելի, նախ գնա դարձիր ինչ որ բանի մասնագետ հետո խոսի, ոչ կարգին նկարիչ ես ոչ էլ կարգին արվեստաբան, թե ինչ ես դու էլ չգիտես:
Ինչի չգիտես- ՄՏԱ Ոռական- Xelk
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ, ԹԵ ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԻՄ ՄԵՋ
1
Համաշխարհային շախմատի երկու կարեւոր մրցաշարերում հաղթելուց հետո ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ լրագրողների ամենացանկալի զրուցակիցն է դարձել։ Լինելով անկաշկանդ, չխուսափելով սեփական սխալների մասին խոսելուց` հայ գրոսմայստերը ...«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Սկսվել են Երեւանի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման լայնածավալ աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց «Հրազդան» հոլդինգի մամուլի պատասխանատու Թամարա Սարգսյանը, վերանորոգումը կիրականացվի գերմանական շինարարական ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵՑ ՊԻՏԵՐՑԻՆԵՐԻՆ
Ռուսաստանի Դագոմիս քաղաքում տեղի ունեցած պատանեկան ֆուտբոլի մրցաշարում Երեւանի «Փյունիկ-95» պատանի ֆուտբոլիստների թիմը (գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյան) եզրափակիչում հաղթեց Սանկտ Պետերբուրգի պատանի ֆուտբոլիստներին՝ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Ցավազրկե՞լ, թե՞ ախտորոշել եւ բուժել. այս է խնդիրը
Երեկ «Ուրբաթ» ակումբում մարտի 1-ի զանգվածային անկարգությունների եւ հանրությանը պարտադրված առճակատումը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ իր նկատառումները ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՈՒ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Իսկ համազգային շահերը մնում են
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Հայկական կողմը ի՞նչ կարող է հակադրել Ադրբեջանի ավելի ու ավելի կարծրացող այս ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 22
Ինչպես հայտնի է, նահանջ տարիներին ժողովուրդը հնուց ի վեր վերագրել է ամեն տեսակի դժբախտություններ ու պատուհասներ։ Մարդիկ հավատում են, որ դրանք սպառնում են համաճարակներով, պատերազմներով, երկրաշարժերով, ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՇՏ ԿՅԱՆՔ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործող կառավարությանն աշխատելու մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնում։ Ապրիլի 9-ին վարչապետ Սերժ Սարգսյանը կստանձնի նախագահի պաշտոնը, ինչին կհաջորդի կառավարության հրաժարականը։
Նոր կառավարության կազմավորման ...«ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵ՞Լ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիգը վերանում է մեր աչքերի առջեւ
Ցավոք, ինչպես բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, այնպես էլ ներկա նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարության օրոք Սեւանա լճի սիգի ձկնագողության դեմ պայքարը ...ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովը կարող է դառնալ Հարավային Կովկասում եւ նրա շուրջ առաջիկա մեկ տարվա ընթացքում սպասվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի նոր մեկնակետ։
Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի Անդամակցության ...ԹԱՏՐՈՆԻ ԺԱՆԳԸ ՄԱՔՐԵԼԸ ԴԺՎԱՐ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Թատրոնի միջազգային օրվանից՝ մարտի 27-ից, օրեր անց, թեկուզ ուշացումով, ստիպված ենք անդրադառնալ օրվա «տոնական» անցուդարձին, ինչը կրկին ցուցանեց թատրոնի էրոզիան։ Պարզապես չենք կարող լռության մատնել օրվա ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ամեն տարի այս ժամանակ հոգեբուժարանները յուրօրինակ բում են ապրում. մեր հայրենակիցներից շատերի մոտ սկսվում է գարնանային սրացում
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ
ՀԻՎԱՆԴ ԵՆՔ
Այս անգամ որոշեցինք հանգիստ թողնել քաղաքական ...ՎՆԱՍՆԵՐ
Կապանի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջաններում մարտի 21-22-ին ուժեղ քամու հասցրած վնասի չափը կազմել է մոտ 57 մլն դրամ: Հիշեցնենք, որ մարտի 21-22-ին Սյունիքում քամու արագությունը հասել է 18-21 մ/վ, ինչի ...ՊԱՅԹՅՈՒՆ
Սեւան-Երեւան ավտոճանապարհին, ապրիլի 2-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ԱՌՏԿԱՏԷՔՍ գազալցակայանի տարածքում, Ս.Աղայանին պատկանող ԳԱԶԵԼ-32212 մակնիշի 281 ԼՕ 41 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի լիցքավորման ...ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Ամերիկաբնակ ադրբեջանցիները սկսել են միջոցներ հավաքել ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանի եւ Թուրքիայի գծով աշխատանքային խմբի անդամների համար: Ադրբեջանա-ամերիկյան ընկերության նախագահ Թոմրիս Ազերին հայտնել է, որ Կոնգրեսի ...ԶԳԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Եվրամիությունն այն կարծիքին է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը զգալի արդյունքների են հասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: «Վերջին տարիներին կողմերը զգալիորեն նվազեցրել ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 5-ին եւ 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ
-Ագոյի խումբն ինչպես է պատկերացնում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների անկողմնակալ եւ թափանցիկ քննության ապահովումը, ժողովրդի վստահությունը ...ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 9
Տեսանյութն արդեն ուսումնասիրվում է
Մարտի 1-2-ի դեպքերից հետո, ինչպես հայտնի է, նեոբոլշեւիկները շրջանառության մեջ դրեցին ու սկսեցին ակտիվորեն շահարկել Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության «վիլիսի» ...ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ԱՆԵԼԻՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ոչինչ չպետք է անձնավորել
Հարցազրույց ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, նախընտրական, քվեարկության ու հետընտրական փուլերում տեղի ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով, երեկ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնել է Բուխարեստ:
Առավոտյան ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
5Հայաստանի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 6-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված անմեղ հայորդիների ...ԱՅՍ ՎԵՐՔԸ ՇՈՒՏ ՉԻ ՍՊԻԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 6
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
-Հասարակությունը հիմա մի տեսակ մեծ սպասման մեջ է։ Անձամբ դուք ինչպե՞ս եք ընկալում ներկա վիճակը, ներկա ու գալիք քաղաքական զարգացումների համատեքստում ի՞նչ սպասելիքներ ունեք։ ...ԴԱ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է
Սեփ. լրտվ. 1
Եւ կախված չէ որեւէ մեկի ցանկությունից
Վերջին օրերին շահարկվում է այն հանգամանքը, որ ապրիլի 9-ին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով ...ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Ընտրությունից ընտրություն մեր հասարակությունը սիստեմատիկաբար եւ նախանձելի պարբերականությամբ հայտնվում է այս իրավիճակում։ Սա նման է հիվանդության, որ սպառնում է խրոնիկ դառնալ, ...ԹՔԵՄ ՔՈ ԴԵՄՈԿՐԱՏ ՃԱԿԱՏԻՆ
5«Չնայած Կոսովոյի հարցը Ղարաբաղի հարցին անհամեմատելի եմ համարում, այնուհանդերձ պիտի ասեմ. եթե ԱՄՆ-ը կարողանում է Կոսովոն ճանաչել տալ բոլորին, ինչո՞ւ չի կարող Ղարաբաղը ճանաչված լինել։ Հիմա ես ինչպե՞ս ...ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԿԴԱՌՆԱՆ ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ
«Անհրաժեշտ եմ համարում, որ քաղաքական առողջ ուժերը համախմբվեն եւ ձեւավորեն ազգային-ազատական գաղափարներ դավանող ընդդիմադիր դաշտ։
Այս կերպ, կարծում եմ, ծայրահեղական, արմատական ընդդիմությունը ինքնաբերաբար ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ՝ ՆՈՐ ՄԱՐԶԱԶԳԵՍՏՈՎ
ԻՆՉՊԵՍ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ ՎԱՃԱՌԵՑԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

