
ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ

-Ագոյի խումբն ինչպես է պատկերացնում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների անկողմնակալ եւ թափանցիկ քննության ապահովումը, ժողովրդի վստահությունը վայելող ընդգրկուն, անկախ «ազգային հետաքննությունը»:
-Եղան առաջարկություններ՝ փորձաքննություններին միջազգային փորձագետների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաեւ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առնչությամբ: Բացարձակապես խոսք չի եղել, այսպես կոչված, միջազգային հետաքննության մասին, քանզի պատվիրակությունը չէր կարող այս հարցում դրսեւորել իրավական անիրազեկություն, ինչը, ցավոք, բնորոշ է մեր որոշ քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների:
Միջազգային փորձագետների մասնակցությանն առնչվող առաջարկության հասցեատերը, իհարկե, քրեական հետապնդում իրականացնող մարմինն է, որը բացարձակապես չի խուսափում դրանից եւ, հարկ եղած դեպքում, կդիմի այդ քայլին: Ինչ վերաբերում է տարաբնույթ արտաքննական միջոցառումներին, ապա դրանք ոչ թե նպաստում են մասնագիտական եւ հիրավի անկախ քննությանը, այլ լրջորեն խոչընդոտում են նշված խնդիրների իրագործմանը:
-Ըստ Ագոյի խմբի, ո՞ր մարմինը կարող է այդպիսի հետաքննություն անցկացնել: Նրանց կողմից այդ մարմնի ընտրության կապակցությամբ եղե՞լ են որոշակի առաջարկներ:
-Ինչպես արդեն ասացի, այլ մարմնի կողմից հետաքննություն անցկացնելու որեւէ առաջարկություն չի եղել: Ի դեպ, ակնհայտորեն դրական ընդունվեց նորաստեղծ քննչական ծառայության գործունեության փաստը: Հատկապես կարեւորվեց նրա անկախ կարգավիճակը, ինչպես նաեւ գործունեության իրավական երաշխիքները: Անշուշտ, հիշում եք, թե ինչ անհարկի դիմադրության հանդիպեց այս քննչական ծառայության վերաբերյալ օրինագիծը որոշ պատգամավորների կողմից, նույնիսկ ակնարկ էր արվում, թե իբր դրանով խախտվում է օրենքի առջեւ մարդկանց իրավահավասարության սկզբունքը:
-Ինչպիսի՞ն է նույն խնդրի վերաբերյալ ձեր եւ, եթե կարող եք ասել, Հայաստանի կառավարության դիրքորոշումը:
-Քննությանն աջակցելու վերաբերյալ առաջարկությունները, հատկապես որոշ փորձաքննություններին միջազգային փորձագետների մասնակցությունն ապահովելու նկատառումով, որեւէ խնդիր չեն կարող առաջացնել: Պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս հարցի վերաբերյալ իր միանշանակ դրական դիրքորոշումն է հայտնել նաեւ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը:
Միաժամանակ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ քննություն իրականացնելու լիազորությամբ օժտված տարաբնույթ հանձնաժողովների ստեղծումը, նախ, նախատեսված չէ օրենսդրությամբ, իսկ նախորդ շրջանում ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովների ստեղծման ու գործունեության փորձն էլ սոսկ վկայում է, որ ակնհայտ իրավական լուծում պահանջող հարցերը անխուսափելիորեն տեղափոխվում են քաղաքական հարթություն եւ, քննության անկախությունն ապահովելու փոխարեն, կաշկանդում են այն:
-Արդյոք իրավաչա՞փ է եւ մեր երկրի օրենսդրությունի՞ց է բխում յուրաքանչյուր կալանավորվածի, անկախ քննության հանգամանքներից ու շահերից, հնարավորություն տալը, որ շփվեն իրենց հարազատների հետ: Դուք Պեր Սյոգրենին խոստացե՞լ եք լուծել խնդիրը եւ ձերբակալվածներին հնարավորություն տալ շփվելու իրենց հարազատների հետ:
-Պատասխանը բնականաբար բացասական է: Ըստ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի, ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունները մերձավոր ազգականների հետ տրամադրվում է այդ անձանց պահելու վայրի պետի որոշմամբ: Սա ընդհանուր կանոնն է: Սակայն, ինչպես նշեցիք, այս ընդհանուր կանոնը չպետք է խաթարի քննության շահերը, ինչը նկատի ունենալով, նույն հոդվածում ամրագրված է դրույթ, որի համաձայն, հիշյալ տեսակցությունները կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:
Այս առնչությամբ նախ, տեղեկացվեց, որ կալանավորված բազմաթիվ անձանցից քննարկման պահի դրությամբ ընդամենը 17 անձի նկատմամբ է կայացվել նման որոշում, ընդ որում, տեսակցությունները սոսկ ժամանակավորապես են արգելվել:
Այնուամենայնիվ, պատվիրակությունը միջնորդեց վերանայելու վերը նշված որոշումը նաեւ այդ անձանց առնչությամբ, համարելով, որ դա կարող է ընկալվել որպես մարդասիրական քայլ, ինչը կարող է նպաստել քննության նկատմամբ որոշ շրջանակներում ձեւավորված անվստահության վերացմանը:
Ինչեւէ, խնդրի լուծումը, ինչպես արդեն նշեցի, վերապահված է քննություն իրականացնող մարմնին, որն էլ չի անսացել այդ հորդորներին: Թե ինչքանո՞վ այդ դիրքորոշումը կնպաստի անվստահության վերացմանը եւ, միաժամանակ, ինչքանո՞վ կխոչընդոտի քննության բնականոն ընթացքին, ցույց կտա դեպքերի հետագա զարգացումը:
-Ագոյի խմբի առաջարկներում արդյոք կա՞ ձեւակերպում, թե դուք «պարտավոր» եք Ագոյի խմբին կանոնավոր տեղեկացնել թե՛ ձերբակալվածների ազատ արձակման, թե՛ ձերբակալվածների հանդեպ դատական ընթացակարգերի մասին:
-Տվյալ դեպքում խոսքը բնավ պարտավորության մասին չէ, դա ակնհայտ է: Նշված հարցադրումներով համապատասխան հաղորդումներ ուղարկելու առնչությամբ եղել է սոսկ փոխադարձ պայմանավորվածություն, ինչը խիստ համահունչ է համագործակցության ոգուն:
Ընդ որում, գործնական վերլուծությունները ցույց են տալիս, որ սպառիչ ու հիմնավորված տեղեկատվություն փոխանցելը խիստ կարեւոր է եւ երկուստեք շահեկան, քանի որ, ցավոք, միջազգային կառույցները ներկայումս հեղեղված են շարքային հերյուրանքներից սկսած մինչեւ մեր ազգային շահերը ոտնահարող «զեկույցներով»: Այս հարցում հայաստանյան որոշ քաղաքական ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում եւ պատրաստ են ցանկացած միջոցի: Ի դեպ, այն, որ նշված կառույցները կամ դրանց պատվիրակությունները հանդիպումների ընթացքում երբեմն դրսեւորում են ակնհայտ անիրազեկություն կամ արտահայտում ոչ համարժեք տեսակետներ, հաճախ հենց վերը նշված ջանքերի արդյունքն է:
-Ըստ նախնական լուրերի, Վենետիկի հանձնաժողովը մերժողական բնույթի եզրակացություն է տվել վերջերս ընդունված հանրահավաքների մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին:
-Եզրակացության մասին դատողություններ անելու համար նախընտրելի է ծանոթանալ եւ վերլուծել հենց այդ փաստաթուղթը, եւ ոչ թե դրա վերաբերյալ այլոց կարծիքը: Նախ ասեմ, որ բազմաթիվ դրույթներ, հենց եզրակացության հեղինակների վկայությամբ, համապատասխանում են «Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներին: Ուստի այդ փաստաթղթի հատվածաբար մեկնաբանությունը սոսկ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված քայլ է:
Որոշ դրույթների առնչությամբ պարզապես հայտնվել է տարակուսանք, ինչը պայմանավորված է ոչ թե օրենսդրական ակտի անկատարությամբ, այլ մեր երկրի իրավական համակարգի ոչ բավարար իրազեկվածությամբ: Այսպես, եզրակացության հեղինակները առաջարկել են, որ դատական կարգով վիճարկման առարկա դառնա նաեւ ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու տեղական ինքնակառավարման մարմնին տրված եզրակացությունը:
Կարծում եմ, կարիք չկար վիճարկման առնչությամբ անմիջականորեն այդ օրենքում դրույթ նախատեսել, քանի որ այդ հարցը հանգամանորեն արդեն իսկ կանոնակարգված է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով:
Ինչեւէ, սա բավական տարողունակ հարցադրում է, ինչին դեռ կանդրադառնանք առաջիկայում: Ի դեպ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւս առաջարկել է մասնագիտական շահագրգիռ քննարկումներ կազմակերպել միջազգային փորձագետների մասնակցությամբ: Այն նախատեսված է այս ամսվա ընթացքում։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ, ԹԵ ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԻՄ ՄԵՋ
1
Համաշխարհային շախմատի երկու կարեւոր մրցաշարերում հաղթելուց հետո ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ լրագրողների ամենացանկալի զրուցակիցն է դարձել։ Լինելով անկաշկանդ, չխուսափելով սեփական սխալների մասին խոսելուց` հայ գրոսմայստերը ...«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Սկսվել են Երեւանի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման լայնածավալ աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց «Հրազդան» հոլդինգի մամուլի պատասխանատու Թամարա Սարգսյանը, վերանորոգումը կիրականացվի գերմանական շինարարական ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵՑ ՊԻՏԵՐՑԻՆԵՐԻՆ
Ռուսաստանի Դագոմիս քաղաքում տեղի ունեցած պատանեկան ֆուտբոլի մրցաշարում Երեւանի «Փյունիկ-95» պատանի ֆուտբոլիստների թիմը (գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյան) եզրափակիչում հաղթեց Սանկտ Պետերբուրգի պատանի ֆուտբոլիստներին՝ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Ցավազրկե՞լ, թե՞ ախտորոշել եւ բուժել. այս է խնդիրը
Երեկ «Ուրբաթ» ակումբում մարտի 1-ի զանգվածային անկարգությունների եւ հանրությանը պարտադրված առճակատումը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ իր նկատառումները ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՈՒ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Իսկ համազգային շահերը մնում են
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Հայկական կողմը ի՞նչ կարող է հակադրել Ադրբեջանի ավելի ու ավելի կարծրացող այս ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 22
Ինչպես հայտնի է, նահանջ տարիներին ժողովուրդը հնուց ի վեր վերագրել է ամեն տեսակի դժբախտություններ ու պատուհասներ։ Մարդիկ հավատում են, որ դրանք սպառնում են համաճարակներով, պատերազմներով, երկրաշարժերով, ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՇՏ ԿՅԱՆՔ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործող կառավարությանն աշխատելու մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնում։ Ապրիլի 9-ին վարչապետ Սերժ Սարգսյանը կստանձնի նախագահի պաշտոնը, ինչին կհաջորդի կառավարության հրաժարականը։
Նոր կառավարության կազմավորման ...«ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵ՞Լ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիգը վերանում է մեր աչքերի առջեւ
Ցավոք, ինչպես բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, այնպես էլ ներկա նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարության օրոք Սեւանա լճի սիգի ձկնագողության դեմ պայքարը ...ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովը կարող է դառնալ Հարավային Կովկասում եւ նրա շուրջ առաջիկա մեկ տարվա ընթացքում սպասվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի նոր մեկնակետ։
Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի Անդամակցության ...ԹԱՏՐՈՆԻ ԺԱՆԳԸ ՄԱՔՐԵԼԸ ԴԺՎԱՐ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Թատրոնի միջազգային օրվանից՝ մարտի 27-ից, օրեր անց, թեկուզ ուշացումով, ստիպված ենք անդրադառնալ օրվա «տոնական» անցուդարձին, ինչը կրկին ցուցանեց թատրոնի էրոզիան։ Պարզապես չենք կարող լռության մատնել օրվա ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ամեն տարի այս ժամանակ հոգեբուժարանները յուրօրինակ բում են ապրում. մեր հայրենակիցներից շատերի մոտ սկսվում է գարնանային սրացում
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ
ՀԻՎԱՆԴ ԵՆՔ
Այս անգամ որոշեցինք հանգիստ թողնել քաղաքական ...ՎՆԱՍՆԵՐ
Կապանի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջաններում մարտի 21-22-ին ուժեղ քամու հասցրած վնասի չափը կազմել է մոտ 57 մլն դրամ: Հիշեցնենք, որ մարտի 21-22-ին Սյունիքում քամու արագությունը հասել է 18-21 մ/վ, ինչի ...ՊԱՅԹՅՈՒՆ
Սեւան-Երեւան ավտոճանապարհին, ապրիլի 2-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ԱՌՏԿԱՏԷՔՍ գազալցակայանի տարածքում, Ս.Աղայանին պատկանող ԳԱԶԵԼ-32212 մակնիշի 281 ԼՕ 41 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի լիցքավորման ...ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Ամերիկաբնակ ադրբեջանցիները սկսել են միջոցներ հավաքել ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանի եւ Թուրքիայի գծով աշխատանքային խմբի անդամների համար: Ադրբեջանա-ամերիկյան ընկերության նախագահ Թոմրիս Ազերին հայտնել է, որ Կոնգրեսի ...ԶԳԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Եվրամիությունն այն կարծիքին է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը զգալի արդյունքների են հասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: «Վերջին տարիներին կողմերը զգալիորեն նվազեցրել ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 5-ին եւ 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ
-Ագոյի խումբն ինչպես է պատկերացնում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների անկողմնակալ եւ թափանցիկ քննության ապահովումը, ժողովրդի վստահությունը ...ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 9
Տեսանյութն արդեն ուսումնասիրվում է
Մարտի 1-2-ի դեպքերից հետո, ինչպես հայտնի է, նեոբոլշեւիկները շրջանառության մեջ դրեցին ու սկսեցին ակտիվորեն շահարկել Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության «վիլիսի» ...ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ԱՆԵԼԻՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ոչինչ չպետք է անձնավորել
Հարցազրույց ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, նախընտրական, քվեարկության ու հետընտրական փուլերում տեղի ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով, երեկ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնել է Բուխարեստ:
Առավոտյան ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
5Հայաստանի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 6-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված անմեղ հայորդիների ...ԱՅՍ ՎԵՐՔԸ ՇՈՒՏ ՉԻ ՍՊԻԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 6
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
-Հասարակությունը հիմա մի տեսակ մեծ սպասման մեջ է։ Անձամբ դուք ինչպե՞ս եք ընկալում ներկա վիճակը, ներկա ու գալիք քաղաքական զարգացումների համատեքստում ի՞նչ սպասելիքներ ունեք։ ...ԴԱ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է
Սեփ. լրտվ. 1
Եւ կախված չէ որեւէ մեկի ցանկությունից
Վերջին օրերին շահարկվում է այն հանգամանքը, որ ապրիլի 9-ին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով ...ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Ընտրությունից ընտրություն մեր հասարակությունը սիստեմատիկաբար եւ նախանձելի պարբերականությամբ հայտնվում է այս իրավիճակում։ Սա նման է հիվանդության, որ սպառնում է խրոնիկ դառնալ, ...ԹՔԵՄ ՔՈ ԴԵՄՈԿՐԱՏ ՃԱԿԱՏԻՆ
5«Չնայած Կոսովոյի հարցը Ղարաբաղի հարցին անհամեմատելի եմ համարում, այնուհանդերձ պիտի ասեմ. եթե ԱՄՆ-ը կարողանում է Կոսովոն ճանաչել տալ բոլորին, ինչո՞ւ չի կարող Ղարաբաղը ճանաչված լինել։ Հիմա ես ինչպե՞ս ...ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԿԴԱՌՆԱՆ ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ
«Անհրաժեշտ եմ համարում, որ քաղաքական առողջ ուժերը համախմբվեն եւ ձեւավորեն ազգային-ազատական գաղափարներ դավանող ընդդիմադիր դաշտ։
Այս կերպ, կարծում եմ, ծայրահեղական, արմատական ընդդիմությունը ինքնաբերաբար ...
ՀԱՏՈՒԿ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ
ԱԲՐԱՀԱՄԸ ՀԻՎԱՆԴԱՑԵԼ Է
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԵՐԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԶՈՐ ԶԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՈՒՀԱՆ Է ԲԱՑՎԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

