
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄ
- Ամեն տարի այս ժամանակ հոգեբուժարանները յուրօրինակ բում են ապրում. մեր հայրենակիցներից շատերի մոտ սկսվում է գարնանային սրացում

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ
ՀԻՎԱՆԴ ԵՆՔ
Այս անգամ որոշեցինք հանգիստ թողնել քաղաքական գործիչներին եւ, հանդիպելով հոգեբույժներին, պատմել ձեզ դատաբժշկական փորձաքննությամբ անմեղսունակ ճանաչված մարդկանց մասին։ Նրանց համար հիվանդանոցը դարձել է միակ եւ հավանաբար վերջին ապաստանը։ Ուշագրավ է, որ բժիշկները, բուժքույրերը, սանիտարները, ի դեմս նրանց, տեսնում են ոչ թե հասարակության համար վտանգ ներկայացնող հանցագործների, այլ պարզապես օգնության կարիք ունեցող հիվանդների։ Ինչպես դիպուկ նկատեց բժիշկներից մեկը, սկզբունքորեն մենք բոլորս էլ հիվանդ ենք, բայց այդ մարդիկ ժամանակ առ ժամանակ չեն կարողանում հաղթահարել իրենց հիվանդությունը։
Բժիշկները նշում են, որ, ընկնելով ագրեսիվ հոգեվիճակի մեջ, հիվանդները երբեմն վերածվում են գազանակերպ էակների։ Արտաքուստ թուլակազմ տղամարդու մոտ ի հայտ է գալիս գորիլայի ուժ եւ նա ընդունակ է ոչնչացնել իր ճանապարհին ամեն ինչ եւ ամենքին։ Հաճախ մոլեգնած հիվանդին կարող են զսպել միայն մի քանի պնդակազմ սանիտարներ։
Ի դեպ, ստիպված ենք ցրել լայնորեն տարածված մի մոլորություն։ Զսպաշապիկներ ներկայումս չեն կիրառվում. դրանք արգելվել են դեռեւս 50-60-ական թվականներին։ Այդ նպատակով այսօր օգտագործվում են սրբիչներ, սավաններ կամ կտորի շերտերից հյուսված եւ հիվանդին վնասվածքներ չպատճառող հատուկ պարաններ։ Եթե հիվանդը փորձում է վնասել իրեն կամ հարեւաններին, նրան պարզապես կապում են մահճակալին։
ՆԱՊՈԼԵՈՆՆԵՐԻ
ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԱՆՑԵԼ ԵՆ
Ինչպես հավաստիացնում են բժիշկները, Նապոլեոնների այսօր գործնականում չես հանդիպի։ Ժամանակներն այլ են։ Կայսեր երբեմնի փառքը ստվերել են նոր քաղաքական դեմքերը, մշակույթի, գիտության, արվեստի գործիչները։ Հիմա հիվանդներից շատերը փրփուրը բերաններին պնդում եւ փորձում են համոզել շրջապատին, թե իրենք նախագահներ են, նախարարներ եւ նույնիսկ, մեղա՜, Տեր, կաթողիկոս։ Հետաքրքիր է, որ վերջին ժամանակներս մոդայիկ են դարձել նաեւ քրեական հեղինակությունները։
Ինչպեսեւ բոլոր ժամանակներում, հոգեկան հիվանդները հանգիստ չեն թողնում սրբերին եւ աստվածաշնչյան կերպարներին։ Եղել է դեպք, երբ բժշկին մոտեցել է մի հիվանդ, որը սպանել էր իր երկու ազգականներին։ Սկզբում ինչ-որ բան էր բարբաջում իր գժական լեզվով՝ չռելով աչքերն ու ծամածռություններ անելով։ Բժիշկը լսում էր ողջ այդ բանդագուշանքը՝ փորձելով որսալ իմաստը կամ գոնե հիվանդի որեւէ խնդրանք, երբ հանկարծ վերջինս միանգամայն հստակ ու պարզորոշ արտաբերեց. «Իսկ քեզ այն աշխարհում ծանոթություններ պե՞տք են»։ «Ի՞նչ ծանոթություններ»,- ակամա հարցրեց բժիշկը։ «Դե, բաց կթողնես ինձ այստեղից, իսկ ես քեզ համար լավ տեղ կդասավորեմ դրախտում։ Ախր չգիտես, չէ՞ որ ես ինքը՝ Տեր Աստվածն եմ»։
ՊՍԻԽՈՏՐՈՊ ԶԵՆՔ
Հոգեբույժները առանձնացնում են երկու հիմնական վիճակ, երբ իրենց խնամարկյալները առավել վտանգավոր են։
Առաջինը, այսպես կոչված, մթագնած վիճակն է։ Ընկնելով դրա մեջ՝ հիվանդը իսպառ կորցնում է հիշողությունը, տեղի է ունենում անձի յուրօրինակ երկատում։ Ցանկացած ստրես նման հոգեվիճակում առաջացնում է վայրի ագրեսիա։ Հիվանդը կարող է սպանել այդ պահին իրեն դուր չեկած ցանկացած մարդու։ Իսկ երբ առողջական վիճակը ժամանակավորապես կայունանում է, «մթագնած» հիվանդները ոչինչ չեն հիշում։
Հիվանդների մեկ այլ տեսակն էլ, այսպես կոչված, հումանոիդներն են։ Նրանք հավաստիացնում են, թե եկել են այլմոլորակայինները եւ վերցրել իրենց հետները։ Մեծ մասամբ նման հիվանդները անվնաս են շրջապատի համար, բայց ծայրաստիճան վտանգավոր՝ իրենք իրենց համար։ Օրինակ, առանց այլեւայլության կարող են ցած նետվել պատուհանից։ Ասենք, հիմա դա քչերին է հետաքրքրում, եւ հասարակությունից մեկուսացման ենթարկվում են միայն նրանք, ովքեր գործել կամ փորձել են գործել ինչ-որ վտանգավոր արարք։
Բժիշկների դիտարկումներով, ինչպես միշտ շատ են մարդիկ, որոնք համոզված են, թե իրենց գաղտնի ճառագայթահարում են ինչ-որ պսիխոտրոպ զենքով։ Այստեղ մենք բժիշկներին հաճույքով հավատում ենք, քանզի նման մարդիկ մի քանի անգամ բողոքելու են եկել նաեւ մեր խմբագրություն։ Այդօրինակ հիվանդների մեծամասնությունը վաղ թե ուշ հայտնվում է կա՛մ գերեզմանոցում՝ վերջ տալով կյանքին ինքնասպանությամբ, կա՛մ հոգեբուժարանում։
Բժիշկները պատմեցին մեզ այդպիսի մի հիվանդի մասին, որը մի քանի տարի շարունակ արճճապատում էր իր սենյակի պատերը պսիխոտրոպ զենքի ճառագայթներից պաշտպանվելու համար։ Նա շարունակ թափառում էր աղբանոցներում, հավաքում այնտեղից ակումուլյատորներն ու դրանցից հանած արճիճը տանը վերաձուլում թիթեղների։ Այդ թիթեղներով էլ դրվագապատում էր սենյակը։
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳԺԵՐ
Երբ անցնում է հիվանդների կրիտիկական վիճակը, բժիշկները փորձում են նրանց ինչ-որ բանով զբաղեցնել։ Պարզվում է, հիվանդանոցի պատերի ներսում բացահայտվում են այդ մարդկանց նախկինում անհայտ բազմաթիվ ընդունակություններ։ Նրանցից ոմանք իսկապես տաղանդավոր են. բանաստեղծություններ են գրում, նկարում կամ ինչ-որ բան պատրաստում։
Որքան շատ ես շփվում նման մարդկանց հետ, այնքան ավելի դժվարանում ես հավատալ հոգեբուժարանում նրանց գտնվելու իրական պատճառներին։ Յուրաքանչյուրն այստեղ իր ճակատագիրն ունի։ Մեկը պսիխոզի վիճակում հաշվեհարդար է տեսել կնոջ հետ, մյուսը՝ մորթել սեփական ծնողին։ Երբ գիտակցությունը կրկին վերադառնում է, դրա հետ մեկտեղ վերադառնում է նաեւ հիշողությունը։
Եւ այդժամ խելագարությունն իր տեղը զիջում է դառը հիշողություններին եւ ահավոր տառապանքներին։
- Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ, ԹԵ ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԻՄ ՄԵՋ
1
Համաշխարհային շախմատի երկու կարեւոր մրցաշարերում հաղթելուց հետո ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ լրագրողների ամենացանկալի զրուցակիցն է դարձել։ Լինելով անկաշկանդ, չխուսափելով սեփական սխալների մասին խոսելուց` հայ գրոսմայստերը ...«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Սկսվել են Երեւանի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման լայնածավալ աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց «Հրազդան» հոլդինգի մամուլի պատասխանատու Թամարա Սարգսյանը, վերանորոգումը կիրականացվի գերմանական շինարարական ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵՑ ՊԻՏԵՐՑԻՆԵՐԻՆ
Ռուսաստանի Դագոմիս քաղաքում տեղի ունեցած պատանեկան ֆուտբոլի մրցաշարում Երեւանի «Փյունիկ-95» պատանի ֆուտբոլիստների թիմը (գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյան) եզրափակիչում հաղթեց Սանկտ Պետերբուրգի պատանի ֆուտբոլիստներին՝ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Ցավազրկե՞լ, թե՞ ախտորոշել եւ բուժել. այս է խնդիրը
Երեկ «Ուրբաթ» ակումբում մարտի 1-ի զանգվածային անկարգությունների եւ հանրությանը պարտադրված առճակատումը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ իր նկատառումները ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՈՒ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Իսկ համազգային շահերը մնում են
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Հայկական կողմը ի՞նչ կարող է հակադրել Ադրբեջանի ավելի ու ավելի կարծրացող այս ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 22
Ինչպես հայտնի է, նահանջ տարիներին ժողովուրդը հնուց ի վեր վերագրել է ամեն տեսակի դժբախտություններ ու պատուհասներ։ Մարդիկ հավատում են, որ դրանք սպառնում են համաճարակներով, պատերազմներով, երկրաշարժերով, ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՇՏ ԿՅԱՆՔ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործող կառավարությանն աշխատելու մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնում։ Ապրիլի 9-ին վարչապետ Սերժ Սարգսյանը կստանձնի նախագահի պաշտոնը, ինչին կհաջորդի կառավարության հրաժարականը։
Նոր կառավարության կազմավորման ...«ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵ՞Լ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիգը վերանում է մեր աչքերի առջեւ
Ցավոք, ինչպես բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, այնպես էլ ներկա նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարության օրոք Սեւանա լճի սիգի ձկնագողության դեմ պայքարը ...ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովը կարող է դառնալ Հարավային Կովկասում եւ նրա շուրջ առաջիկա մեկ տարվա ընթացքում սպասվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի նոր մեկնակետ։
Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի Անդամակցության ...ԹԱՏՐՈՆԻ ԺԱՆԳԸ ՄԱՔՐԵԼԸ ԴԺՎԱՐ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Թատրոնի միջազգային օրվանից՝ մարտի 27-ից, օրեր անց, թեկուզ ուշացումով, ստիպված ենք անդրադառնալ օրվա «տոնական» անցուդարձին, ինչը կրկին ցուցանեց թատրոնի էրոզիան։ Պարզապես չենք կարող լռության մատնել օրվա ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ամեն տարի այս ժամանակ հոգեբուժարանները յուրօրինակ բում են ապրում. մեր հայրենակիցներից շատերի մոտ սկսվում է գարնանային սրացում
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ
ՀԻՎԱՆԴ ԵՆՔ
Այս անգամ որոշեցինք հանգիստ թողնել քաղաքական ...ՎՆԱՍՆԵՐ
Կապանի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջաններում մարտի 21-22-ին ուժեղ քամու հասցրած վնասի չափը կազմել է մոտ 57 մլն դրամ: Հիշեցնենք, որ մարտի 21-22-ին Սյունիքում քամու արագությունը հասել է 18-21 մ/վ, ինչի ...ՊԱՅԹՅՈՒՆ
Սեւան-Երեւան ավտոճանապարհին, ապրիլի 2-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ԱՌՏԿԱՏԷՔՍ գազալցակայանի տարածքում, Ս.Աղայանին պատկանող ԳԱԶԵԼ-32212 մակնիշի 281 ԼՕ 41 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի լիցքավորման ...ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Ամերիկաբնակ ադրբեջանցիները սկսել են միջոցներ հավաքել ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանի եւ Թուրքիայի գծով աշխատանքային խմբի անդամների համար: Ադրբեջանա-ամերիկյան ընկերության նախագահ Թոմրիս Ազերին հայտնել է, որ Կոնգրեսի ...ԶԳԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Եվրամիությունն այն կարծիքին է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը զգալի արդյունքների են հասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: «Վերջին տարիներին կողմերը զգալիորեն նվազեցրել ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 5-ին եւ 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ
-Ագոյի խումբն ինչպես է պատկերացնում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների անկողմնակալ եւ թափանցիկ քննության ապահովումը, ժողովրդի վստահությունը ...ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 9
Տեսանյութն արդեն ուսումնասիրվում է
Մարտի 1-2-ի դեպքերից հետո, ինչպես հայտնի է, նեոբոլշեւիկները շրջանառության մեջ դրեցին ու սկսեցին ակտիվորեն շահարկել Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության «վիլիսի» ...ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ԱՆԵԼԻՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ոչինչ չպետք է անձնավորել
Հարցազրույց ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, նախընտրական, քվեարկության ու հետընտրական փուլերում տեղի ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով, երեկ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնել է Բուխարեստ:
Առավոտյան ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
5Հայաստանի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 6-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված անմեղ հայորդիների ...ԱՅՍ ՎԵՐՔԸ ՇՈՒՏ ՉԻ ՍՊԻԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 6
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
-Հասարակությունը հիմա մի տեսակ մեծ սպասման մեջ է։ Անձամբ դուք ինչպե՞ս եք ընկալում ներկա վիճակը, ներկա ու գալիք քաղաքական զարգացումների համատեքստում ի՞նչ սպասելիքներ ունեք։ ...ԴԱ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է
Սեփ. լրտվ. 1
Եւ կախված չէ որեւէ մեկի ցանկությունից
Վերջին օրերին շահարկվում է այն հանգամանքը, որ ապրիլի 9-ին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով ...ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Ընտրությունից ընտրություն մեր հասարակությունը սիստեմատիկաբար եւ նախանձելի պարբերականությամբ հայտնվում է այս իրավիճակում։ Սա նման է հիվանդության, որ սպառնում է խրոնիկ դառնալ, ...ԹՔԵՄ ՔՈ ԴԵՄՈԿՐԱՏ ՃԱԿԱՏԻՆ
5«Չնայած Կոսովոյի հարցը Ղարաբաղի հարցին անհամեմատելի եմ համարում, այնուհանդերձ պիտի ասեմ. եթե ԱՄՆ-ը կարողանում է Կոսովոն ճանաչել տալ բոլորին, ինչո՞ւ չի կարող Ղարաբաղը ճանաչված լինել։ Հիմա ես ինչպե՞ս ...ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԿԴԱՌՆԱՆ ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ
«Անհրաժեշտ եմ համարում, որ քաղաքական առողջ ուժերը համախմբվեն եւ ձեւավորեն ազգային-ազատական գաղափարներ դավանող ընդդիմադիր դաշտ։
Այս կերպ, կարծում եմ, ծայրահեղական, արմատական ընդդիմությունը ինքնաբերաբար ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

