
ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՇՏ ԿՅԱՆՔ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ
- Գործող կառավարությանն աշխատելու մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնում։ Ապրիլի 9-ին վարչապետ Սերժ Սարգսյանը կստանձնի նախագահի պաշտոնը, ինչին կհաջորդի կառավարության հրաժարականը։

Նոր կառավարության կազմավորման համար սահմանադրությամբ տրված է մեկ ամիս ժամանակ. 10 օրվա ընթացքում՝ խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, նախագահը ներկայացնում է նոր վարչապետին, իսկ վերջինս 20-օրյա ժամկետում ձեւավորում է նոր կառավարություն։ Եւս 20 օր նախատեսված է կառավարության ծրագիրը խորհրդարան ներկայացնելու եւ հավանություն ստանալու համար։
Չնայած նման սահմանափակումներին, ենթադրվում է, որ նոր գործադիր իշխանությունը շատ ավելի սեղմ ժամկետում կձեւավորվի։ Չի բացառվում, որ նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանը կհայտարարի նոր վարչապետի անունը։
Թեպետ շրջանառվում են տարբեր անուններ, այնուհանդերձ դեռեւս հստակ չէ, թե ով կգլխավորի նոր կառավարությունը։ Ամեն դեպքում, այս պահին շատերի կարծիքով ամենահավանական թեկնածուն Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն է։ Նման ենթադրությունների հիմք է դարձել թեկուզ այն, որ վերջին շրջանում Կենտրոնական բանկի նախագահը սկսել է ավելի հաճախ երեւալ Ս.Սարգսյանի կողքին։
Ճիշտ է, ինքը՝ Տ.Սարգսյանը, մինչեւ վերջերս կտրականապես հերքում էր իր վարչապետ դառնալու հավանականությունը, ինչը բացատրում էր սեփական ցանկությամբ։ Եւ տրամաբանություն այստեղ կա. ԿԲ նախագահը, որի ղեկավարած կառույցը ֆինանսական շուկայում մեծ լիազորություններ ունի, հազիվ թե կուզենար ստանձնել վարչապետի շատ ավելի ծանր եւ պատասխանատու պաշտոնը։ Նամանավանդ ԿԲ նախագահի պաշտոնում առնվազն 5 տարվա պաշտոնավարման ժամկետ ունի։
Կդառնա՞ Տ.Սարգսյանը վարչապետ, թե՞ ոչ. պարզ կլինի հաշված օրեր հետո։ Մի բան պարզ է, որ հասարակությունը նրան երկակի է ընկալում։
Որպես Կենտրոնական բանկի նախագահ Տ.Սարգսյանի անունն ուղղակիորեն ասոցացվում է փոխարժեքների տատանումների հետ։ Վերջին տարիներին արժութային շուկայում արձանագրված դոլարի արժեզրկումը հասարակության մի զգալի հատված կապում է Կենտրոնական բանկի եւ առաջին հերթին Տ.Սարգսյանի հետ։ Իսկ սա չափազանց զգայուն խնդիր է բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր տրանսֆերտներ են ստանում արտերկրից։
Անշուշտ դոլարի արժեզրկումն ունի իր պատճառները, որոնք մեծ մասամբ կախված չեն Կենտրոնական բանկի կամքից։ Չնայած այդ երեւույթն առկա է ամբողջ աշխարհում, այնուհանդերձ հասարակության մի զգալի հատված չի ուզում դա ընդունել։ Ուստի դոլարի արժեզրկման հիմնական մեղավորը համարվում է ԿԲ-ն եւ Տ.Սարգսյանը։ Որքան էլ վերջիններս հայտարարեն, որ իրենց համար առաջնայինը գնաճի նախատեսված թիրախի ապահովումն է, իսկ փոխարժեքները լողացող են եւ ձեւավորվում են առաջարկի ու պահանջարկի հետեւանքով, դրան շատերը անվստահությամբ են վերաբերվում։
Հասարակության այսպիսի ընկալումը, անշուշտ, բացասական դեր է խաղում վարչապետի պաշտոնում Տ.Սարգսյանին նշանակելու հարցում։ Սակայն փոխարենը նա ունի նաեւ բազմաթիվ այլ, զուտ մասնագիտական արժանիքներ։
Անկասկած պետք է ընդունել, որ Տ.Սարգսյանը Հայաստանի լավագույն տնտեսագետներից է, որը տիրապետում է ինչպես ֆինանսական ոլորտին, այնպես էլ տնտեսության իրական հատվածին։ Մի բան, որ ընդունում են նաեւ նրա ընդդիմախոսները։ Բանկային համակարգի գործունեության կանոնակարգման առումով Տ.Սարգսյանին հաջողվել է հասնել լուրջ հաջողության։
Թերեւս պատահական չէ, որ, իր սահմանափակ ծավալներով հանդերձ, այսօր այդ համակարգը համարվում է տնտեսության ամենակայացած օղակը։ Չկան նախկին անհուսալի բանկերը, որոնք օր ու մեջ պայթում էին՝ խաբված ավանդատուների շարքերը համալրելով նորերով։ Բարձրացել է բանկերի նկատմամբ հասարակության վստահությունը։ Նախորդ կառավարությունների անհաջող փորձերից հետո Կենտրոնական բանկը ստանձնեց նաեւ արժեթղթերի շուկայի եւ ապահովագրական համակարգի բարեփոխումների պատասխանատվությունը։
Որպես ազատ շուկայական գաղափարների տեր եւ ֆինանսական ոլորտի մասնագետ-կառավարիչ՝ Տ.Սարգսյանը բարձր հեղինակություն ունի նաեւ դրսի իր գործընկերների շրջանում։ Ի տարբերություն շատ-շատերի, նա լավատեղյակ է Հայաստանի տնտեսության առջեւ կանգնած մարտահրավերներին, տեսնում է նաեւ դրանց լուծման ուղիները։
Ինչեւէ, անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի նոր վարչապետը, մի բան պարզ է, որ նա տնտեսության մեջ եւ կառավարման համակարգում լուրջ բարեփոխումներ իրականացնելու պարտադրանք ունի։ Մանավանդ երկրորդ սերնդի բարեփոխումները, որ իրականացնելու են գործադիր իշխանությունն ու նոր վարչապետը, շատ ավելի բարդ ու դժվարին են լինելու։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ, ԹԵ ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԻՄ ՄԵՋ
1
Համաշխարհային շախմատի երկու կարեւոր մրցաշարերում հաղթելուց հետո ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ լրագրողների ամենացանկալի զրուցակիցն է դարձել։ Լինելով անկաշկանդ, չխուսափելով սեփական սխալների մասին խոսելուց` հայ գրոսմայստերը ...«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Սկսվել են Երեւանի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման լայնածավալ աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց «Հրազդան» հոլդինգի մամուլի պատասխանատու Թամարա Սարգսյանը, վերանորոգումը կիրականացվի գերմանական շինարարական ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵՑ ՊԻՏԵՐՑԻՆԵՐԻՆ
Ռուսաստանի Դագոմիս քաղաքում տեղի ունեցած պատանեկան ֆուտբոլի մրցաշարում Երեւանի «Փյունիկ-95» պատանի ֆուտբոլիստների թիմը (գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյան) եզրափակիչում հաղթեց Սանկտ Պետերբուրգի պատանի ֆուտբոլիստներին՝ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Ցավազրկե՞լ, թե՞ ախտորոշել եւ բուժել. այս է խնդիրը
Երեկ «Ուրբաթ» ակումբում մարտի 1-ի զանգվածային անկարգությունների եւ հանրությանը պարտադրված առճակատումը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ իր նկատառումները ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՈՒ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Իսկ համազգային շահերը մնում են
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Հայկական կողմը ի՞նչ կարող է հակադրել Ադրբեջանի ավելի ու ավելի կարծրացող այս ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 22
Ինչպես հայտնի է, նահանջ տարիներին ժողովուրդը հնուց ի վեր վերագրել է ամեն տեսակի դժբախտություններ ու պատուհասներ։ Մարդիկ հավատում են, որ դրանք սպառնում են համաճարակներով, պատերազմներով, երկրաշարժերով, ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՇՏ ԿՅԱՆՔ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործող կառավարությանն աշխատելու մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնում։ Ապրիլի 9-ին վարչապետ Սերժ Սարգսյանը կստանձնի նախագահի պաշտոնը, ինչին կհաջորդի կառավարության հրաժարականը։
Նոր կառավարության կազմավորման ...«ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵ՞Լ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիգը վերանում է մեր աչքերի առջեւ
Ցավոք, ինչպես բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, այնպես էլ ներկա նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարության օրոք Սեւանա լճի սիգի ձկնագողության դեմ պայքարը ...ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովը կարող է դառնալ Հարավային Կովկասում եւ նրա շուրջ առաջիկա մեկ տարվա ընթացքում սպասվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի նոր մեկնակետ։
Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի Անդամակցության ...ԹԱՏՐՈՆԻ ԺԱՆԳԸ ՄԱՔՐԵԼԸ ԴԺՎԱՐ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Թատրոնի միջազգային օրվանից՝ մարտի 27-ից, օրեր անց, թեկուզ ուշացումով, ստիպված ենք անդրադառնալ օրվա «տոնական» անցուդարձին, ինչը կրկին ցուցանեց թատրոնի էրոզիան։ Պարզապես չենք կարող լռության մատնել օրվա ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ամեն տարի այս ժամանակ հոգեբուժարանները յուրօրինակ բում են ապրում. մեր հայրենակիցներից շատերի մոտ սկսվում է գարնանային սրացում
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ
ՀԻՎԱՆԴ ԵՆՔ
Այս անգամ որոշեցինք հանգիստ թողնել քաղաքական ...ՎՆԱՍՆԵՐ
Կապանի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջաններում մարտի 21-22-ին ուժեղ քամու հասցրած վնասի չափը կազմել է մոտ 57 մլն դրամ: Հիշեցնենք, որ մարտի 21-22-ին Սյունիքում քամու արագությունը հասել է 18-21 մ/վ, ինչի ...ՊԱՅԹՅՈՒՆ
Սեւան-Երեւան ավտոճանապարհին, ապրիլի 2-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ԱՌՏԿԱՏԷՔՍ գազալցակայանի տարածքում, Ս.Աղայանին պատկանող ԳԱԶԵԼ-32212 մակնիշի 281 ԼՕ 41 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի լիցքավորման ...ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Ամերիկաբնակ ադրբեջանցիները սկսել են միջոցներ հավաքել ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանի եւ Թուրքիայի գծով աշխատանքային խմբի անդամների համար: Ադրբեջանա-ամերիկյան ընկերության նախագահ Թոմրիս Ազերին հայտնել է, որ Կոնգրեսի ...ԶԳԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Եվրամիությունն այն կարծիքին է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը զգալի արդյունքների են հասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: «Վերջին տարիներին կողմերը զգալիորեն նվազեցրել ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 5-ին եւ 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ
-Ագոյի խումբն ինչպես է պատկերացնում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների անկողմնակալ եւ թափանցիկ քննության ապահովումը, ժողովրդի վստահությունը ...ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 9
Տեսանյութն արդեն ուսումնասիրվում է
Մարտի 1-2-ի դեպքերից հետո, ինչպես հայտնի է, նեոբոլշեւիկները շրջանառության մեջ դրեցին ու սկսեցին ակտիվորեն շահարկել Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության «վիլիսի» ...ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ԱՆԵԼԻՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ոչինչ չպետք է անձնավորել
Հարցազրույց ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, նախընտրական, քվեարկության ու հետընտրական փուլերում տեղի ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով, երեկ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնել է Բուխարեստ:
Առավոտյան ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
5Հայաստանի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 6-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված անմեղ հայորդիների ...ԱՅՍ ՎԵՐՔԸ ՇՈՒՏ ՉԻ ՍՊԻԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 6
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
-Հասարակությունը հիմա մի տեսակ մեծ սպասման մեջ է։ Անձամբ դուք ինչպե՞ս եք ընկալում ներկա վիճակը, ներկա ու գալիք քաղաքական զարգացումների համատեքստում ի՞նչ սպասելիքներ ունեք։ ...ԴԱ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է
Սեփ. լրտվ. 1
Եւ կախված չէ որեւէ մեկի ցանկությունից
Վերջին օրերին շահարկվում է այն հանգամանքը, որ ապրիլի 9-ին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով ...ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Ընտրությունից ընտրություն մեր հասարակությունը սիստեմատիկաբար եւ նախանձելի պարբերականությամբ հայտնվում է այս իրավիճակում։ Սա նման է հիվանդության, որ սպառնում է խրոնիկ դառնալ, ...ԹՔԵՄ ՔՈ ԴԵՄՈԿՐԱՏ ՃԱԿԱՏԻՆ
5«Չնայած Կոսովոյի հարցը Ղարաբաղի հարցին անհամեմատելի եմ համարում, այնուհանդերձ պիտի ասեմ. եթե ԱՄՆ-ը կարողանում է Կոսովոն ճանաչել տալ բոլորին, ինչո՞ւ չի կարող Ղարաբաղը ճանաչված լինել։ Հիմա ես ինչպե՞ս ...ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԿԴԱՌՆԱՆ ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ
«Անհրաժեշտ եմ համարում, որ քաղաքական առողջ ուժերը համախմբվեն եւ ձեւավորեն ազգային-ազատական գաղափարներ դավանող ընդդիմադիր դաշտ։
Այս կերպ, կարծում եմ, ծայրահեղական, արմատական ընդդիմությունը ինքնաբերաբար ...
ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՐԱՅՐ ԶՈՐՅԱՆ ԱՐՄԵՆՊՐԵՍԹԻՐԱԽԸ ՆԵՐՍԻ ԵՎ ԴՐՍԻ «ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐՆ» ԵՆ
Կ.ՍՏԵՓԱՆՅԱՆՀՈՒՍՈՎ ԵՄ, ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ
ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

