
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է
- Ցավազրկե՞լ, թե՞ ախտորոշել եւ բուժել. այս է խնդիրը

Երեկ «Ուրբաթ» ակումբում մարտի 1-ի զանգվածային անկարգությունների եւ հանրությանը պարտադրված առճակատումը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ իր նկատառումները ներկայացրեց Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Բանախոսի գնահատմամբ՝ 2008թ. նախագահական ընտրությունները, որքան էլ իդեալական չէին, այնուհանդերձ նախորդներից որակապես տարբերվում էին, մասնավորապես այն առումով, որ «ընտրողների տպավորիչ մասնակցությունը, ըստ էության, բացառում էր զանգվածային ընտրակեղծիքները»։ Անգամ այս պարագայում «որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժ, անշուշտ, իրավունք ուներ ընտրությունների արդյունքները կասկածի տակ առնելու։ Դա իրենց իրավունքն է, բայց այդ իրավունքը կարող էր վերածվել քաղաքական պարտադրանքի, քաղաքական ճնշման, եթե հիմնավորված էր իրավաբանորեն անհերքելի փաստերով»։
Տվյալ դեպքում, քվեարկության արդյունքներից անկախ իրեն 65 տոկոսանոց ազգընտիր հռչակած թեկնածուն իրավական հիմք չուներ վիճարկելու ընտրությունների լեգիտիմությունը։ «Ձայների վերահաշվարկից հետո քվեարկության արդյունքների էական փոփոխություն տեղի չունեցավ։ Հետեւաբար ընտրությունները արտահայտում էին հասարակության տպավորիչ հատվածի վերաբերմունքը։ Այսօր, որպես քաղաքական գործընթացների ելակետ, պետք է ընդունենք այն իրողությունը, որ Հայաստանն ունի ընտրված նախագահ։ Սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել»,- վստահ է ՀՔԴՄ առաջնորդը։
Հետընտրական զարգացումները՝ 10 օր շարունակվող չարտոնված, ասել է թե՝ անօրինական, բայց եւ այնպես խաղաղ ցույցերն ու երթերը նմանապես կարող էին դիտվել որպես ձեռքբերում Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին, եթե շաբաթը ուրբաթից շուտ չգար, եւ չլիներ այն, ինչ եղավ։
Ըստ Խ.Հարությունյանի, որեւէ քաղաքական նպատակ չի կարող արդարացված լինել, եթե դրա համար պետք է վճարել ուրիշի կյանքով. «Սա ուղղակի անթույլատրելի է մեր գաղափարախոսության տեսանկյունից։ Այս առումով դատապարտում ենք այն վարքագիծը, որ, ըստ էության, բերեց փակուղային վիճակի. հանրությունը կանգնեցրեց խուլ առճակատման առջեւ։ Համաձայնեք, մահակներով, մետաղաձողերով զինված ամբոխը խաղաղ ցուցարարների բազմություն որակելը այլեւս շատ դժվար է»։
Բայց եղածը եղած է, եւ այս պարագայում հարց է առաջանում՝ ի՞նչ անել։ ՀՔԴՄ նախագահը խոստացավ մեկ-երկու օրից հանդես գալ հայտարարությամբ եւ ներկայացնել կուսակցության մոտեցումները՝ ինչպես լիցքաթափել առճակատման մթնոլորտը եւ նվազագույն կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից։
«Հավատացնում եմ՝ եթե այս ամենին իրավական գնահատական չտրվի, եւ տեղի ունեցածի պատասխանատուները պատասխանատվության չենթարկվեն, մենք դատապարտված կլինենք նորից այս ջուրը մտնելու։ Որեւէ մեկը չի կարող հետապնդվել այլակարծության համար, որեւէ մեկը չի կարող հետապնդվել իր քաղաքական հայացքների համար, բայց որեւէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից՝ թաքնվելով կամ քողարկվելով քաղաքական նպատակների հետեւում։
Սա է այն բանաձեւը, որին մենք պիտի հետամուտ լինենք այս թնջուկը լուծելու համար։ Հանրությունը պետք է բավարարված լինի քննության արդյունքներով։ Մենք պետք է համոզված լինենք, որ որեւէ մեկը հանիրավի չդատապարտվեց։ Այլապես այս կորուստները, մարդկային զոհերը շատ թանկ կնստեն մեզ վրա՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության»,- համոզված է Խ.Հարությունյանը։
Հհշական քարոզիչներից մեկը հետաքրքրվեց. ո՞վ է մեղավոր՝ մետաղաձողերով հեղափոխության կազմակերպիչնե՞րը, թե՞ իրավապահները, որ «առաջինը» ձեռք բարձրացրին ինքնաշեն կտրող, ծակող գործիքներով զինված «խաղաղ ցուցարարների» վրա։ ՀՔԴՄ նախագահը, ի պատասխան՝ արձանագրեց. այն պահից, երբ հրապարակային ընդդիմությունը, ապավինելով «մահ կամ նախագահական նստավայր» կարգախոսին, մերժեց «հակառակորդի» մեկնած ձեռքը, «քաղաքական գործընթացը դադարեց այդպիսին լինելուց, եւ մերժող կողմը ստանձնեց պատասխանատվություն։
Ի վերջո, Երեւանը փոքր քաղաք է, լուրերը շատ արագ տարածվում են։ Բոլորը գիտեին, նույնիսկ ասում էին, թե որտեղ են այդ մետաղաձողերը պատրաստվում։ Ամբողջ քաղաքը խոսում էր։ Եթե ես գիտեի, եթե մեր բակի պահակը ինձ հարցնում էր այդ մասին, ուրեմն, պետք է ենթադրել, շատերը գիտեին»։
Ինչո՞ւ իշխանությունը, այնուամենայնիվ, ավելի վաղ չկանխեց րոպե առ րոպե ահագնացող ողբերգությունը։ Խ.Հարությունյանը դեռեւս չունի այս հարցի պատասխանը, փոխարենը համոզված է, որ իրավապահներին քավության նոխազ դարձնելու նկրտումները, մեղմ ասած, անհիմն են. «Ինքս ապրում եմ հրապարակի մոտակայքում։ Առավոտյան 6։30-ին այդ աղմուկից արթնացել եմ, նետվել փողոց եւ տեսել եմ այն, ինչ տեսել եմ։ Ե՛ւ Հյուսիսային պողոտայի վրա, ե՛ւ Կողբացի-Լալայան խաչմերուկում տեսել եմ փախչող, բայց մետաղաձողերով զինված երիտասարդների եւ սաղավարտներով զինվորների, որոնց վահաններին հարվածում էին ահաբեկելու համար։ Եւ ինձ որեւէ մեկը չի կարող հակառակը համոզել»։
Ի դեպ, «Ուրբաթի» հյուրը գիտի՝ չարիքի արմատը որտեղ փնտրել։ «Անվստահություն պետական իշխանության ինստիտուտի նկատմամբ, անկախ նրանից, թե ով է նրա կրողը»,- ահա մեզ ներսից կրծող (վախենանք՝ անբուժելի) հիվանդությունը, որի պատճառով դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
masis գրել է:
DOO PARON HAROOTUNYAN DOOK AYD BAROV (HIVAND) AVELI EK PCHATSNOOM JOXOVRDI HOGIN, INDZ TVOOM E DOOK JOXOVRDIN MARD CHEK EL HAMAROOM, DOOK AYD BARN ''hivand'' ASELOV MI JOXOVRDI VOR DOOK EL EK AYD JOXOVRDI MASNIKN, IM KARTSIKOV DOOK KAGHAKAKANOOTUNITS SHAT HEROO MARD EK, AMOT DZEZ paron
Vahan գրել է:
բա ես ինչ կաշառակեր ա հիմա էլ կուսակցուտթյուն է ստեղծել ցավալի է բայց փաստ է մի հոգի նաբիծ մարդ չունենք մեր ղեկավաների մեջ
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ, ԹԵ ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԻՄ ՄԵՋ
1
Համաշխարհային շախմատի երկու կարեւոր մրցաշարերում հաղթելուց հետո ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ լրագրողների ամենացանկալի զրուցակիցն է դարձել։ Լինելով անկաշկանդ, չխուսափելով սեփական սխալների մասին խոսելուց` հայ գրոսմայստերը ...«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Սկսվել են Երեւանի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման լայնածավալ աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց «Հրազդան» հոլդինգի մամուլի պատասխանատու Թամարա Սարգսյանը, վերանորոգումը կիրականացվի գերմանական շինարարական ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵՑ ՊԻՏԵՐՑԻՆԵՐԻՆ
Ռուսաստանի Դագոմիս քաղաքում տեղի ունեցած պատանեկան ֆուտբոլի մրցաշարում Երեւանի «Փյունիկ-95» պատանի ֆուտբոլիստների թիմը (գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյան) եզրափակիչում հաղթեց Սանկտ Պետերբուրգի պատանի ֆուտբոլիստներին՝ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Ցավազրկե՞լ, թե՞ ախտորոշել եւ բուժել. այս է խնդիրը
Երեկ «Ուրբաթ» ակումբում մարտի 1-ի զանգվածային անկարգությունների եւ հանրությանը պարտադրված առճակատումը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ իր նկատառումները ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՈՒ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Իսկ համազգային շահերը մնում են
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Հայկական կողմը ի՞նչ կարող է հակադրել Ադրբեջանի ավելի ու ավելի կարծրացող այս ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 22
Ինչպես հայտնի է, նահանջ տարիներին ժողովուրդը հնուց ի վեր վերագրել է ամեն տեսակի դժբախտություններ ու պատուհասներ։ Մարդիկ հավատում են, որ դրանք սպառնում են համաճարակներով, պատերազմներով, երկրաշարժերով, ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՇՏ ԿՅԱՆՔ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործող կառավարությանն աշխատելու մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնում։ Ապրիլի 9-ին վարչապետ Սերժ Սարգսյանը կստանձնի նախագահի պաշտոնը, ինչին կհաջորդի կառավարության հրաժարականը։
Նոր կառավարության կազմավորման ...«ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵ՞Լ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիգը վերանում է մեր աչքերի առջեւ
Ցավոք, ինչպես բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, այնպես էլ ներկա նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարության օրոք Սեւանա լճի սիգի ձկնագողության դեմ պայքարը ...ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովը կարող է դառնալ Հարավային Կովկասում եւ նրա շուրջ առաջիկա մեկ տարվա ընթացքում սպասվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի նոր մեկնակետ։
Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի Անդամակցության ...ԹԱՏՐՈՆԻ ԺԱՆԳԸ ՄԱՔՐԵԼԸ ԴԺՎԱՐ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Թատրոնի միջազգային օրվանից՝ մարտի 27-ից, օրեր անց, թեկուզ ուշացումով, ստիպված ենք անդրադառնալ օրվա «տոնական» անցուդարձին, ինչը կրկին ցուցանեց թատրոնի էրոզիան։ Պարզապես չենք կարող լռության մատնել օրվա ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ամեն տարի այս ժամանակ հոգեբուժարանները յուրօրինակ բում են ապրում. մեր հայրենակիցներից շատերի մոտ սկսվում է գարնանային սրացում
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ
ՀԻՎԱՆԴ ԵՆՔ
Այս անգամ որոշեցինք հանգիստ թողնել քաղաքական ...ՎՆԱՍՆԵՐ
Կապանի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջաններում մարտի 21-22-ին ուժեղ քամու հասցրած վնասի չափը կազմել է մոտ 57 մլն դրամ: Հիշեցնենք, որ մարտի 21-22-ին Սյունիքում քամու արագությունը հասել է 18-21 մ/վ, ինչի ...ՊԱՅԹՅՈՒՆ
Սեւան-Երեւան ավտոճանապարհին, ապրիլի 2-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ԱՌՏԿԱՏԷՔՍ գազալցակայանի տարածքում, Ս.Աղայանին պատկանող ԳԱԶԵԼ-32212 մակնիշի 281 ԼՕ 41 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի լիցքավորման ...ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Ամերիկաբնակ ադրբեջանցիները սկսել են միջոցներ հավաքել ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանի եւ Թուրքիայի գծով աշխատանքային խմբի անդամների համար: Ադրբեջանա-ամերիկյան ընկերության նախագահ Թոմրիս Ազերին հայտնել է, որ Կոնգրեսի ...ԶԳԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Եվրամիությունն այն կարծիքին է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը զգալի արդյունքների են հասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: «Վերջին տարիներին կողմերը զգալիորեն նվազեցրել ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 5-ին եւ 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ
-Ագոյի խումբն ինչպես է պատկերացնում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների անկողմնակալ եւ թափանցիկ քննության ապահովումը, ժողովրդի վստահությունը ...ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 9
Տեսանյութն արդեն ուսումնասիրվում է
Մարտի 1-2-ի դեպքերից հետո, ինչպես հայտնի է, նեոբոլշեւիկները շրջանառության մեջ դրեցին ու սկսեցին ակտիվորեն շահարկել Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության «վիլիսի» ...ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ԱՆԵԼԻՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ոչինչ չպետք է անձնավորել
Հարցազրույց ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, նախընտրական, քվեարկության ու հետընտրական փուլերում տեղի ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով, երեկ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնել է Բուխարեստ:
Առավոտյան ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
5Հայաստանի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 6-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված անմեղ հայորդիների ...ԱՅՍ ՎԵՐՔԸ ՇՈՒՏ ՉԻ ՍՊԻԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 6
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
-Հասարակությունը հիմա մի տեսակ մեծ սպասման մեջ է։ Անձամբ դուք ինչպե՞ս եք ընկալում ներկա վիճակը, ներկա ու գալիք քաղաքական զարգացումների համատեքստում ի՞նչ սպասելիքներ ունեք։ ...ԴԱ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է
Սեփ. լրտվ. 1
Եւ կախված չէ որեւէ մեկի ցանկությունից
Վերջին օրերին շահարկվում է այն հանգամանքը, որ ապրիլի 9-ին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով ...ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Ընտրությունից ընտրություն մեր հասարակությունը սիստեմատիկաբար եւ նախանձելի պարբերականությամբ հայտնվում է այս իրավիճակում։ Սա նման է հիվանդության, որ սպառնում է խրոնիկ դառնալ, ...ԹՔԵՄ ՔՈ ԴԵՄՈԿՐԱՏ ՃԱԿԱՏԻՆ
5«Չնայած Կոսովոյի հարցը Ղարաբաղի հարցին անհամեմատելի եմ համարում, այնուհանդերձ պիտի ասեմ. եթե ԱՄՆ-ը կարողանում է Կոսովոն ճանաչել տալ բոլորին, ինչո՞ւ չի կարող Ղարաբաղը ճանաչված լինել։ Հիմա ես ինչպե՞ս ...ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԿԴԱՌՆԱՆ ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ
«Անհրաժեշտ եմ համարում, որ քաղաքական առողջ ուժերը համախմբվեն եւ ձեւավորեն ազգային-ազատական գաղափարներ դավանող ընդդիմադիր դաշտ։
Այս կերպ, կարծում եմ, ծայրահեղական, արմատական ընդդիմությունը ինքնաբերաբար ...
«ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ» ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԻԳԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՍԱ ՈՎՔԵՐ ԵՆ ԱՋԱԿԻՑՆԵՐԴ, ԱՍԵՄ՝ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆCOLUMBIA PICTURES-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱՐՆԱՔԱՄ ՉԻ՞ ԱՐՎԻ ՍԵՎԱՆԸ՝ ԵՐԱՇՏԻ ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՍՊՈՐՏԸ ՍՊԱՆԵՑ «ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ» ԿԱՐԳԱԽՈՍԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

