
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ, ԹԵ ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԻՄ ՄԵՋ
- Համաշխարհային շախմատի երկու կարեւոր մրցաշարերում հաղթելուց հետո ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ լրագրողների ամենացանկալի զրուցակիցն է դարձել։ Լինելով անկաշկանդ, չխուսափելով սեփական սխալների մասին խոսելուց` հայ գրոսմայստերը կարողանում է տպավորություն գործել եւ անգամ իր ամենասուր քննադատների համակրանքն առաջացնել։ Ռուսական «ChessPro» կայքին Լեւոնը տվել է իր թերեւս ամենածավալուն հարցազրույցը։

-Կողմնակի դիտողի մեջ այնպիսի տպավորություն է առաջանում կարծես մարզական արդյունքները քեզ առանձնապես չեն մտահոգում, եւ բավարարություն ես ստանում բուն գործընթացից։ Այդպե՞ս է իրականում եւ հնարավո՞ր է քեզ «վարակել» որեւէ գաղափարով։
-Գաղափարո՞վ։ Նույնիսկ չգիտեմ, ամեն ինչ տրամադրությունից է կախված։ Երբ անտրամադիր եմ, շատ դժվար է ինձ դրդել, որ նստեմ խաղատախտակի առջեւ։ Իսկ այդպես պարտադրված լինելու դեպքում խաղս մի տեսակ անիմաստ է դառնում։ Նախկինում դա երբեմն սպառնալից չափերի էր հասնում։ Հիմա այդ առումով փոքր-ինչ կոփվել եմ. կարող եմ ինչ-որ բան նայել, հաճույքով աշխատում եմ երեխաների հետ։ Ես միշտ կամեցել եմ հասկանալ, թե ինչ է կատարվում ինձ հետ, ինչով եմ տարբերվում մյուսներից, ինչու են նրանք այսպես խաղում, իսկ ես` այնպես։
-Մի՞թե չես ձգտում հագուրդ տալ հավակնություններիդ։
-Դժվարանում եմ ասել, թե վերջին տարիներին ինչն է փոխվել իմ մեջ, ինչը մնացել անփոփոխ։ Պարզապես վստահություն եմ ձեռք բերել, որը եւ նորմալ է։ Չէ՞ որ թեկուզ մեկ տարի ապրելով որեւէ տանը, առանձնակի ջերմությամբ ես կապվում նրան։ Նույնը էլիտար մրցաշարերում է։ Բավական ժամանակ է անցել, ինչ սկսել եմ ուժեղ խաղալ եւ դադարել մտածելուց, թե լավ կլիներ այսինչի հետ ոչ-ոքի խաղայի։ Նախկինում ուժեղների դեմ մրցելիս թվում էր, որ ոչ-ոքին էլ լավ արդյունք է։ Հաղթելով` աստիճանաբար ավելի համարձակ ես ընկալում շրջապատդ։
-Նստելով խաղատախտակի առջեւ` մտածո՞ւմ ես ստեղծագործելու մասին։
-Դա տեղի է ունենում այն պահին, երբ որեւէ հետաքրքիր բան եմ տեսնում, այդ ժամանակ աչքերս փայլում են ու եթե... չսխալվեմ անպայման ձգտում եմ չկորցնել գեղեցիկ գաղափարը։ Բոլորս էլ փառասեր ենք, ուզում ենք մեր անունը գրել պատմության մեջ։ Իսկ ինչու դա չանել որեւէ գեղեցիկ կոմբինացիայի միջոցով։
-Հոգուդ խորքում քեզ վարպետ համարո՞ւմ ես։
-Նայած երբ։ Տանն ինձ ձրիակեր եմ զգում։ Հավաքների ժամանակ բանվոր, երբեմն՝ սեւագործ բանվոր։ Իսկ մրցումներում, իհարկե, վեր է բարձրանում ստեղծագործելու ձիրքը եւ ուզում ես վարպետ դառնալ։ Հատկապես լավ մարզավիճակում լինելու դեպքում այդ ցանկությունը կրկնապատկվում է։
-Չե՞ս կարծում, որ տարեցտարի շախմատում սահմանափակվում է ստեղծագործելու հնարավորությունը։
-Անկասկած։ Այդ զգացումը հատկապես ուժեղանում է, երբ տեւական հավաքների ժամանակ ընկերներիդ հետ որեւէ հետաքրքիր նորույթ չես գտնում։ Դրանից առաջ համատարած դեպրեսիա է։ Քայլում ես ու խղճում քեզ. թե մրցակիցներդ ամեն ինչ ուսումնասիրել են, փորփրել եւ նրանց հետ անհնար է մրցել։ Բայց դա ընդհանուր միտում է. զինվելով համակարգիչներով, բոլորն այնքան խորն են «փորում», որ պարտիան ավարտվում է դեռ չսկսված։ Կարող եմ հիշել բազմաթիվ հանդիպումներ, երբ մրցակիցները դեռ մինչ մեկնարկը գիտեին դրա ելքը։ Հարկավոր է լավ հիշողություն ունենալ։ Առանց դրա խաղալը արդեն պարզապես վտանգավոր է դառնում կյանքի համար։ Եւ գաղտնիք չէ, որ այդ միտումը տարեցտարի խորանում է։ Մեքենաները ավելի են ուժեղանում, եւ տեսությունը հայտնվում է ստվերում։
-Լսելով դատողություններդ, կարող է թվալ, որ բարձր մակարդակով շախմատ խաղալը այլեւս ուղղակի հետաքրքիր չէ։
-Ինչո՞ւ։ Շատ էլ հետաքրքիր է։ Հետաքրքիր է իմանալ, թե մրցակիցդ որտեղ է ծուղակ պատրաստել կամ դու ինչ նորույթով կբռնես նրան։
-Այդ դեպքում ի՞նչ դեր է հատկացվում զուտ խաղացողի որակներին։
-Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում անհնար է ամեն ինչ իմանալ։ Փառք Աստծո, դեռեւս չափազանց հաճախ է պատահում, երբ հանդիպում ես անծանոթ կամ քիչ ծանոթ դիրքի։ Եթե այդ դիրքը նաեւ խաղային է, ապա առաջ՝ շախմատում անհնարին բան չկա. հաշվարկիր եւ հաղթիր մրցակցիդ։ Եթե լավ մշակած հիմք չունես, ապա միայն հոտառությամբ կարող ես խաղալ թերեւս զուտ բաց մրցաշարում։ Գերմրցումներում «ռոմանտիկներին» ոչ ոք չի խղճալու, եւ դաժանորեն հաղթելու են։
-Եթե շախմատում աշխատանքը կազմեր 99, իսկ հաճույքը միայն 1 տոկոս, կհրաժարվեիր հոգնեցուցիչ հաճույքից։
-Իհարկե ոչ։ Դրանով ապահովում եմ ապրուստս։ Կարող էի ուժերս փորձել այլ բնագավառում, բայց, մեծ հաշվով, ձեռքիցս ուրիշ բան չի գալիս։
-Պատկերացրու, ասենք, 5 տարի հետո հայտարարվի, թե շախմատը սպառել է իրեն եւ այն ֆինանսավորել ցանկացողներ չկան...
-Ի միջի այլոց մտածել եմ նման կացության մասին, որը միանգամայն հնարավոր է։ Ոչինչ, զբաղմունք կգտնեմ։ Մի ծանոթ բիզնեսմեն ունեմ ու երբ տարիներ առաջ հաճախակի էի պարտվում, հարցրի նրան՝ չթողնե՞մ շախմատը։ Պատասխանեց՝ ոչ մի դեպքում։ Ծայրահեղ իրավիճակում կգաս ինձ մոտ թիկնապահ աշխատելու։
-Մի՞թե չես մտածում ամենագլխավոր տիտղոսի մասին, որին ձգտում են եւ հանուն որի իրենց խաղը կատարելագործում են բոլոր ուժեղագույն շախմատիստները։
-Կարծում եմ, անկախ ամեն ինչից, բոլորն էլ ձգտում են լավ խաղալ։ Ինչ վերաբերում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին, ապա իմ պարագայում նախապատվություններն այլ կերպ են սահմանված։ Միշտ ձգտել եմ լավ խաղալ նրա համար, որ գրքերում մանկուց կարդացել եմ՝ աշխարհի չեմպիոնը խաղում է լավագույն պարտիաները եւ օրինակ ծառայում պաագա սերունդների։ Իսկ տիտղոսի համար պայքարը, հավակնորդների այդ բոլոր մրցաշարերը, երբ ֆավորիտներն իրար կոխրտելով փորձում են վեր բարձրանալ, ինձ միշտ երկրորդական է թվացել։ Կարծես թե այդպես էր մտածում նաեւ Ֆիշերը։
-Այսինքն՝ «կարեւորը արդյունքն է» կարգախոսը քեզ համա՞ր չէ։
-Ինչո՞ւ։ Տրամադրությունից է կախված։ Պատահում է, երբ հոգնած ես լինում մրցումներից, բայց դեռ պետք է խաղալ ու խաղալ, այդ ժամանակ պարտիաների գեղեցկությունը հետին պլան է մղվում։ Մտածում ես՝ Աստված իմ, միայն թե շուտ տուն հասնեմ։
-Շախմատիստի հոգեվիճակը եւ խաղի մակարդակը փոխկապակցվա՞ծ են։
-Կարծում եմ, այո։ Չէ՞ որ մենք ֆուտբոլիստ չենք, որ մեկ շաբաթ չմարզվելու դեպքում կորցնենք լավ մարզավիճակը։ Ես, օրինակ, երբ հեռացա Հայաստանից, երկար ժամանակ չէի կարողանում գտնել իմ տեղը։
-Փոքր-ինչ պատմիր ընտանիքիդ մասին։
-Հայրս ֆիզիկոս է, զբաղվել է բյուրեղների աճեցմամբ։ Մայրս լեռնային ինժեներ է։ Տեղափոխվելով Գերմանիա` երկուսն էլ առայժմ պարապուրդի են մատնված։ Ընդհանրապես բոլորս միասին ենք. ծնողներիցս բացի, այստեղ են ապրում քրոջս ընտանիքը, հորս եւ մորս ազգականները։
-Զգո՞ւմ ես ժամանակը, եւ ինչպե՞ս է փոխվել աշխարհը քո շուրջը։
-Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ, այդ թվում եւ անհատը փոխվում է։ Թերթում եմ, օրինակ, նախկին հարցազրույցներս եւ հասկանում, որ հիմա փոքր-ինչ այլ կերպ եմ նայում շատ բաների։ Միգուցե մեծացել եմ եւ, որքան էլ տարօրինակ հնչի, 25 տարեկանի համար տարիները վերցնում են իրենցը։
-Ծնվել եւ մեծացել ես Երեւանում, կարոտախտ զգո՞ւմ ես։
-Միանգամից նույնիսկ դժվարանում եմ ասել, թե վերջին շրջանում որտե՞ղ եմ ավելի շատ ժամանակ անցկացնում՝ Երեւանո՞ւմ, թե՞ Բեռլինում։ Համենայն դեպս, շախմատային բոլոր լուրջ պարապմունքներս հիմնականում անցկացնում եմ Հայաստանում։ Բացի այդ, այնտեղ շատ ընկերներ ու բարեկամներ ունեմ, ու լինելով շփվող մարդ, ամեն անգամ նրանց հետ հանդիպելիս զգում եմ, թե որքան թանկ են ինձ համար։ Նրանց հետ յուրաքանչյուր օր ուրախ է անցնում, եւ դա իսկապես լիցքավորում է...
Քննարկում
փայտփորիկ գրել է:
Հաջողություն քեզ Լեւոն ջան,եւ մյուս անգամ էլ երբ հարցազրույց կունենաս ՝ մի մոռացիր Մեծն
նախկինիդ,Երկաթե Տիգրանին:Այն միայն քեզ պատիվ կբերի ու «մեկդ կանի երկու»:
Վերջին տողերտ ինձ հուզեցին...
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ, ԹԵ ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԻՄ ՄԵՋ
1
Համաշխարհային շախմատի երկու կարեւոր մրցաշարերում հաղթելուց հետո ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ լրագրողների ամենացանկալի զրուցակիցն է դարձել։ Լինելով անկաշկանդ, չխուսափելով սեփական սխալների մասին խոսելուց` հայ գրոսմայստերը ...«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Սկսվել են Երեւանի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման լայնածավալ աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց «Հրազդան» հոլդինգի մամուլի պատասխանատու Թամարա Սարգսյանը, վերանորոգումը կիրականացվի գերմանական շինարարական ...ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
ԱՐՄԵՆՊՐԵՍ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵՑ ՊԻՏԵՐՑԻՆԵՐԻՆ
Ռուսաստանի Դագոմիս քաղաքում տեղի ունեցած պատանեկան ֆուտբոլի մրցաշարում Երեւանի «Փյունիկ-95» պատանի ֆուտբոլիստների թիմը (գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյան) եզրափակիչում հաղթեց Սանկտ Պետերբուրգի պատանի ֆուտբոլիստներին՝ ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Ցավազրկե՞լ, թե՞ ախտորոշել եւ բուժել. այս է խնդիրը
Երեկ «Ուրբաթ» ակումբում մարտի 1-ի զանգվածային անկարգությունների եւ հանրությանը պարտադրված առճակատումը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ իր նկատառումները ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՈՒ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Իսկ համազգային շահերը մնում են
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Հայկական կողմը ի՞նչ կարող է հակադրել Ադրբեջանի ավելի ու ավելի կարծրացող այս ...ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 22
Ինչպես հայտնի է, նահանջ տարիներին ժողովուրդը հնուց ի վեր վերագրել է ամեն տեսակի դժբախտություններ ու պատուհասներ։ Մարդիկ հավատում են, որ դրանք սպառնում են համաճարակներով, պատերազմներով, երկրաշարժերով, ...ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՇՏ ԿՅԱՆՔ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Գործող կառավարությանն աշխատելու մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնում։ Ապրիլի 9-ին վարչապետ Սերժ Սարգսյանը կստանձնի նախագահի պաշտոնը, ինչին կհաջորդի կառավարության հրաժարականը։
Նոր կառավարության կազմավորման ...«ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵ՞Լ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիգը վերանում է մեր աչքերի առջեւ
Ցավոք, ինչպես բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, այնպես էլ ներկա նախարար Արամ Հարությունյանի պաշտոնավարության օրոք Սեւանա լճի սիգի ձկնագողության դեմ պայքարը ...ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովը կարող է դառնալ Հարավային Կովկասում եւ նրա շուրջ առաջիկա մեկ տարվա ընթացքում սպասվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի նոր մեկնակետ։
Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի Անդամակցության ...ԹԱՏՐՈՆԻ ԺԱՆԳԸ ՄԱՔՐԵԼԸ ԴԺՎԱՐ Է
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Թատրոնի միջազգային օրվանից՝ մարտի 27-ից, օրեր անց, թեկուզ ուշացումով, ստիպված ենք անդրադառնալ օրվա «տոնական» անցուդարձին, ինչը կրկին ցուցանեց թատրոնի էրոզիան։ Պարզապես չենք կարող լռության մատնել օրվա ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ամեն տարի այս ժամանակ հոգեբուժարանները յուրօրինակ բում են ապրում. մեր հայրենակիցներից շատերի մոտ սկսվում է գարնանային սրացում
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԷԼ
ՀԻՎԱՆԴ ԵՆՔ
Այս անգամ որոշեցինք հանգիստ թողնել քաղաքական ...ՎՆԱՍՆԵՐ
Կապանի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջաններում մարտի 21-22-ին ուժեղ քամու հասցրած վնասի չափը կազմել է մոտ 57 մլն դրամ: Հիշեցնենք, որ մարտի 21-22-ին Սյունիքում քամու արագությունը հասել է 18-21 մ/վ, ինչի ...ՊԱՅԹՅՈՒՆ
Սեւան-Երեւան ավտոճանապարհին, ապրիլի 2-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ԱՌՏԿԱՏԷՔՍ գազալցակայանի տարածքում, Ս.Աղայանին պատկանող ԳԱԶԵԼ-32212 մակնիշի 281 ԼՕ 41 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի լիցքավորման ...ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Ամերիկաբնակ ադրբեջանցիները սկսել են միջոցներ հավաքել ԱՄՆ Կոնգրեսի Ադրբեջանի եւ Թուրքիայի գծով աշխատանքային խմբի անդամների համար: Ադրբեջանա-ամերիկյան ընկերության նախագահ Թոմրիս Ազերին հայտնել է, որ Կոնգրեսի ...ԶԳԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Եվրամիությունն այն կարծիքին է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը զգալի արդյունքների են հասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքների» շուրջ: «Վերջին տարիներին կողմերը զգալիորեն նվազեցրել ...ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 5-ին եւ 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վերոհիշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ...ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԽՈՍՔ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ
-Ագոյի խումբն ինչպես է պատկերացնում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների անկողմնակալ եւ թափանցիկ քննության ապահովումը, ժողովրդի վստահությունը ...ԴՐԱՆՔ ԱՅԼ ԿԱԴՐԵՐ ԵՆ, ԱՅԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 9
Տեսանյութն արդեն ուսումնասիրվում է
Մարտի 1-2-ի դեպքերից հետո, ինչպես հայտնի է, նեոբոլշեւիկները շրջանառության մեջ դրեցին ու սկսեցին ակտիվորեն շահարկել Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության «վիլիսի» ...ՄԵՐ ԱՅՍՕՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ԱՆԵԼԻՔԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ոչինչ չպետք է անձնավորել
Հարցազրույց ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, նախընտրական, քվեարկության ու հետընտրական փուլերում տեղի ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով, երեկ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնել է Բուխարեստ:
Առավոտյան ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ
5Հայաստանի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 6-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված անմեղ հայորդիների ...ԱՅՍ ՎԵՐՔԸ ՇՈՒՏ ՉԻ ՍՊԻԱՆԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 6
Գտնում է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ
-Հասարակությունը հիմա մի տեսակ մեծ սպասման մեջ է։ Անձամբ դուք ինչպե՞ս եք ընկալում ներկա վիճակը, ներկա ու գալիք քաղաքական զարգացումների համատեքստում ի՞նչ սպասելիքներ ունեք։ ...ԴԱ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆ Է
Սեփ. լրտվ. 1
Եւ կախված չէ որեւէ մեկի ցանկությունից
Վերջին օրերին շահարկվում է այն հանգամանքը, որ ապրիլի 9-ին՝ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողության օրը, մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների հետեւանքով ...ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ըստ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Ընտրությունից ընտրություն մեր հասարակությունը սիստեմատիկաբար եւ նախանձելի պարբերականությամբ հայտնվում է այս իրավիճակում։ Սա նման է հիվանդության, որ սպառնում է խրոնիկ դառնալ, ...ԹՔԵՄ ՔՈ ԴԵՄՈԿՐԱՏ ՃԱԿԱՏԻՆ
5«Չնայած Կոսովոյի հարցը Ղարաբաղի հարցին անհամեմատելի եմ համարում, այնուհանդերձ պիտի ասեմ. եթե ԱՄՆ-ը կարողանում է Կոսովոն ճանաչել տալ բոլորին, ինչո՞ւ չի կարող Ղարաբաղը ճանաչված լինել։ Հիմա ես ինչպե՞ս ...ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԿԴԱՌՆԱՆ ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆ
«Անհրաժեշտ եմ համարում, որ քաղաքական առողջ ուժերը համախմբվեն եւ ձեւավորեն ազգային-ազատական գաղափարներ դավանող ընդդիմադիր դաշտ։
Այս կերպ, կարծում եմ, ծայրահեղական, արմատական ընդդիմությունը ինքնաբերաբար ...
Ո՞ՒՄ ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՆՑ ԱՆԵՆՔ, ՈՐ «ԹԵԺ ԱՇՈՒՆ» ՍՏԱՑՎԻ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՄԻԱՄԻՏ ԼԱՎՐՈՎԸ
ԻՐԱՐ ՀԱՍԿԱՑԱՆ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

