
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի նախօրեին «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցը հատկանշական է մի շարք առումներով։

Սկսենք նրանից, որ այնպիսի ժանր, ինչպիսին ճշմարտությունն է, գոյություն չունի։ Գոյություն ունեն ժանրերի մնացած բոլոր տեսակները, եւ այն, ինչը ճշմարտություն է մեկ ժանրում, բացարձակ սուտ է մյուսում։ Սա լավ հայտնի է։ Արմեն Այվազյանը տվյալ դեպքում հանդես եկավ որպես քաղաքական ռեալիստ։ Ավելին՝ Այվազյանը հանդես եկավ որպես քաղաքական նատուրալիստ՝ ես կասեի։
Քաղաքական նատուրալիզմը հազվադեպ եւ շատ-շատերի համար բավական տհաճ երեւույթ է։
Քաղաքական նատուրալիզմ կարող են իրենց թույլ տալ կա՛մ բացառիկ դիրք, կա՛մ բացառիկ արիություն, կա՛մ էլ բացառիկ ինտելեկտ ունեցող մարդիկ։ Ես չգիտեմ, թե նշյալ արժանիքներից որով է անմիջականորեն օժտված քաղաքագետ Ա.Այվազյանը։ Բայց աշխատում է քաղաքական նատուրալիզմի ժանրում։
Ա.Այվազյանի արածը, անշուշտ, բացարձակ աննրբանկատություն է իշխանությունը ներկայացնող կամ իշխանությանը մոտ կանգնած այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք ահա արդեն մեկ ամիս է մոխիր են լցնում գլուխներին եւ լացակումած աղաչում Տեր-Պետրոսյանին երկխոսել իրենց հետ` զբաղվելով հրապարակային մազոխիզմով, կրծքի վրա պատառոտում են վերնաշապիկներն ու աղաղակում, թե մեղավոր են բոլորը։
Դա, անշուշտ, բացարձակ աննրբանկատություն է բոլոր այն առասպելների նկատմամբ, որոնք ամեն օր ստեղծվում են, ամեն օր ծաղկում, ամեն օր մահանում՝ ձեւավորելով մեզանում քաղաքական դաշտ կոչվող ճահճուտը։
Արմեն Այվազյանն աննրբանկատություն է դրսեւորում։ Նա անվանում է իրերն իրենց անուններով։ Դա անթույլատրելի է հայրենի քաղաքականության մեջ։ Ինչպե՞ս կարելի է, օրինակ, բաց տեքստով հայտարարել. «Այս ամենը ոչ թե սոսկ պետական հեղաշրջման ու «գունավոր» հեղափոխության փորձ էր, այլ, որ առավել վտանգավոր է, քաղաքացիական պատերազմ եւ եղբայրասպանություն հրահրելու կանխամտածված փորձ»։ «Մի պահ պատկերացնենք, որ թեկուզ մեկ գումարտակ կամ թեկուզ մեկ դասակ ենթարկվեր այդ սադրանքին, զենքը ձեռքին անցներ խռովարարների կողմը: Երեւանի կենտրոնում կսկսվեր իսկական մարտ՝ զինվորականների միջեւ։ Այդ դեպքում զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ։ Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հրահրած նման գործողությունները ցուցադրում են քաղաքական անպատասխանատվության բարձրագույն աստիճան»։
Քաղաքական նատուրալիզմի ժանրի առանձնահատկությունն այն է, որ իրերն անվանում են իրենց անուններով։ Այդուհանդերձ քաղաքական նատուրալիզմը, որի առաքյալն է տվյալ պահին Ա.Այվազյանը, տեղի ունեցավ։ Այն, որ վերոնշյալ խոսքերն ասվեցին եւ այն, թե ինչպես դրանք ասվեցին, առանց չափազանցության իրադարձություն է։ Ի տարբերություն քաղաքական թեմաներով բազում այլ ճառերի, ի տարբերություն բազմաթիվ առասպելների, որոնք հայտնվում են մերթ այստեղ, մերթ այնտեղ եւ գրոշ անգամ չարժեն։
Երբ հնչեցվում են քաղաքական նատուրալիզմի կանխադրույթները, երբ իրերն անվանում են իրենց անուններով, սովորաբար հետ շրջել ոչինչ չի հաջողվում։ Բավական է ճիշտ բնորոշել առարկան, նրան սկսում են ճիշտ վերաբերվել։ Ա.Այվազյանը ճիշտ ու ազնվորեն արեց դա. «Տեր-Պետրոսյանի գործողությունները ձեռք էին բերել Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ծայրահեղ վտանգավոր ընթացք, որի հնարավոր հետեւանքները կարող էին աղետալի լինել՝ հանգեցնելով հայոց բանակի ներսում երկպառակությունների, զինված առճակատման, արդարացում չունեցող եղբայրասպան բախումների։ Եւ այս ամենը՝ ադրբեջանական լայնածավալ ներխուժման իրական սպառնալիքի պայմաններում։ Դեռ մինչեւ մարտի 1-ը Տեր-Պետրոսյանը, միտումնավոր անտեսելով արտաքին վտանգը, գործը տանում էր դեպի քաղաքացիական պատերազմ, ինչը որեւէ հանգամանքում արդարացում ունենալ չի կարող»։
Համաձայնեք, Ա.Այվազյանը չափազանց անգութ վարվեց իշխանական ճամբարը ներկայացնող այն քաղաքական գործիչների հետ, որոնք նվաստաբար աղաչում են Տեր-Պետրոսյանին երկխոսություն սկսել իրենց հետ, անչափ անողորմ վարվեց բոլոր այն պատրանքների հետ, որոնցով ապրում են այդ մարդիկ։ Քանզի, աղոթքի պես կրկնելով «երկխոսություն» բառը, վերջիններս այսուհետ ստիպված կլինեն պատասխանել նաեւ հետեւյալ հարցին. երկխոսություն՝ ո՞ւմ հետ։ Քաղաքացիական պատերազմ հրահրողի՞։ Մեր ազգային անվտանգությանը սպառնացողի՞։
Լա՞վ, թե՞ վատ վարվեց Ա.Այվազյանը՝ կոչելով իրերն իրենց անուններով, ես չգիտեմ։ Միայն հասկանում եմ, որ, ավա՜ղ, ճշմարտության հետ գործ ունենալը միշտ էլ տհաճ է։ Ճշմարտությունն ընդհանրապես նողկալի բան է, բացարձակապես անպետք, բոլորովին անկիրառելի, կործանարար, իր բնույթով կեղտոտ։
Ինչպեսեւ ամեն բնականը, նատուրալը։ Վերցնենք շուկայում վաճառվող ոչխարի բուրդը։ Դրանից գարշահոտ է փչում, վրան վխտում են ոչխարի լվերը։ Այդուհանդերձ էկոլոգիապես ամենամաքուր բանն է այն ամենից, որ մենք կարող ենք գտնել՝ դեռեւս մինչեւ քիմմշակումը, մինչեւ դաբաղումը։ Եւ ահա գրեթե նույն տեսքն ունի նաեւ Այվազյանի ճշմարտությունը։ Բայց այժմ հարկ կլինի հաշվի նստել դրա հետ։
Օրինակ՝ այն բանի, որ «մարտի 1-ին եւ 2-ին լուծվում էր հայկական պետականության հարցը։ Այս ամենից հետո ՀՀՇ-ին ընդդիմություն համարելն անհեթեթություն է»։ Կամ՝ «Պետության առաջին դեմքերին հրապարակավ ոճրագործ հայտարարելը եւ դա հաստատող փաստերը իրավական ատյաններին չներկայացնելը ոչ այլ ինչ է, քան ինքնադատաստանի նախաձեռնություն ու տեռորի կոչ։ Դա էլ անում էր Տեր-Պետրոսյանը։ Իշխանությունները մեղավոր են, որ դեռեւս աշնանը չկասեցրին Տեր-Պետրոսյանի բացահայտ հակաօրինական, հեղափոխական ընթացքը, նրան դատարան չկանչեցին ու պատասխան չպահանջեցին»։
Իհարկե, միամտություն կլինի ակնկալել, թե զօրուգիշեր երկխոսության կոչեր անողներն ու բոլորիս մեղավորության մասին խոսողները Արմեն Այվազյանի հարցազրույցից հետո կսսկվեն։ Հակառակը՝ նրանք կճնշեն քանակով, ամբոխով, շատախոսությամբ, խոստումներով, ձեռքսեղմումներով, երդումներով, շամպայնի գավաթներ բարձրացնելով, համախմբվածության մասին անկապ դատողություններով, Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած 350 հազարի նկատմամբ սիրո բացատրություններով...
Այդուհանդերձ նատուրալիզմը լավագույնն է բոլոր ժանրերից եւ ես՝ որպես համոզված նատուրալիստ, նատուրալիստներին ողջունում եմ։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՌՈՄԸ` «ԿՐԱԿՆԵՐԻ» ՄԵՋ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղերի մեկնարկային օրը ֆավորիտները հաստատեցին իրենց կարգավիճակը՝ կարեւոր հաղթանակներ տանելով հյուրընկալվելիս։ Սակայն որքան էլ տարօրինակ հնչի, զույգերից ...ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ
Տամպերեում երեկ ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Վերջին օրը որոշվեցին եւս երեք քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները։ Հայաստանի ըմբիշները վերադառնում են ձեռնունայն։ 60 կգ ...ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ՆՇԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի գավաթի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները գոլային արդյունավետությամբ չառանձնացան: Չորս խաղում գրանցվեց ընդամենը երեք գոլ։ Իսկ «Փյունիկ»-«Գանձասար» խաղում դարպասները ...ՉԻԿԱԳՈՅՈՒՄ ԱՌԱՅԺՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է
Չիկագոյում ընթացող մրցամարտի երկրորդ պարտիայում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել ամերիկուհի Իրինա Կրուշի հետ: Մրցամարտի հաշիվը երկու պարտիաներից հետո 1:1 է: Հիշեցնենք, որ մրցամարտը կազմակերպել է Հյուսիսային ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԶԴԵԼ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Համաշխարհային շուկայում ձեւավորված բարձր գնաճային ճնշումները, որոնք շարունակեցին ուժգնանալ այս տարվա առաջին եռամսյակում, սկսել են իրենց ազդեցությունը թողնել նաեւ այլ շուկաների վրա։ Բարձրանում են թե պարենային ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 22
Ներմուծումն այդ երկրից կտրուկ ավելացել է
Թուրքական ապրանքների մի իսկական գրոհ է սկսվել դեպի հայկական շուկա։ Հունվար-փետրվարին Թուրքիայից 2,3 անգամ ավելի շատ ապրանք է տեղափոխվել հայաստանյան շուկա, քան ...ԲԱՐՁՐԱՑՐԻՆ
ԿԲ խորհուրդը երեկվա նիստում բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6,50 %: Ինչպես տեղեկացրին ԿԲ-ից, 2008թ. մարտին՝ փետրվարի նկատմամբ, արձանագրվել է 1,4 % գնաճ, ...ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 35
Մեզ հայտնի չէ՝ աշխարհում կա՞ մի երկիր, ուր սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններից հետո կազմակերպիչներին, հրահրողներին ու կատարողներին ձերբակալելու հենց հաջորդ օրվանից վայնասուն բարձրացնեն՝ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունից հրաժարվելու եւ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու պաշտոնական Բաքվի քաղաքականությունը վերջին օրերին «ճակատային գրոհի» մարտավարության փոխարեն սկսել ...ԵԹԵ ՈՒՆԵՔ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՏՐԱՄԱԴՐԵՔ
1Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան ...ՈՉ ՈՔ ԴԵՌ ՉԻ ՀԱՂԹԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 11
Գտնում է ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
«Մենք սկսեցինք ժողովրդին ընտրազանգված համարել՝ չմտածելով անգամ, թե այդ բառը որքան լուրջ նստվածք կարող է տալ, որովհետեւ զանգվածը շատ հեշտ է ամբոխ դառնում։ Այնինչ, ինչ էլ որ ...ՈՉԻՆՉ ԿՈՐՍՎԱԾ ՉԷ, ԱՅԼ ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱԹԱՐՎԱԾ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ երեկ «Հայելի» ակումբում ոչ միայն ներկայացրեց հետընտրական զարգացումների հետեւանքով ստեղծված տնտեսական իրավիճակը, ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը այսուհետեւ հանդիսանում է «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների իրավահաջորդը, որը հաստատվել է ՀՀ պետական ռեգիստրում 2008թ. մարտի 13-ին: Այս մասին ...ԼԱՎ ՀԻՄՔ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նոյեմբերին համատեղ ընդունված ...ԽԱՂԱՂ ՈՒ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հանդես է գալիս դրա շուտափույթ լուծման օգտին»: Միաժամանակ դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն ...ԴԱՏԱՐԿ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Ի՞նչ ասեն, եթե ասելիք չունեն
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին քաղաքագետներ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆՆ ու ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ
Ըստ Ա.Իսկանդարյանի, իշխանության համար հեշտ չի լինելու Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ...ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Արտերկրում սովորող հայ ուսանողներին, ասպիրանտներին պետականորեն աջակցելու համար արդեն իսկ գոյություն ունեն աշխատանքային խումբ եւ կառավարության որոշման նախագիծ։ Հիմնականում հիշյալ ծրագրի ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, ...ԱԳՈՅԻ ԴԱՍԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Որոնք մենք վաղուց գիտենք
Բավականաչափ զվարճալի է հետեւել, թե ինչպես է այս օրերին Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը՝ Պեր Սյոգրենի գլխավորությամբ, ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կամ ձեւանում է այդպիսին
Օրերս Հայաստան այցելած Ագոյի խումբը, ինչպես հայտնի է, ի թիվս այլ առաջարկների, պահանջեց անկողմնակալ, «անկախ հետաքննություն», ընդ որում, «ազգային հետաքննություն» անցկացնել եւ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի նախօրեին «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցը հատկանշական է մի շարք առումներով։
Սկսենք նրանից, որ այնպիսի ժանր, ինչպիսին ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՏԱՊԱԼԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայ-ադրբեջանական «երկխոսության» ճակատում արձանագրված վերջին սրացումների վերաբերյալ մեր հարցերին պատասխանում են քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ եւ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ...ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ
Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած ...ԲԱՆԿԵՐԻ ՄՈՒՏՔԸ
Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ միջազգային հայտնի բանկերի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա վկայում է, որ երկիրը վերջին վեց-յոթ տարվա զարգացման արդյունքում հասել է այն մակարդակին եւ առկա է այնպիսի տնտեսական ...ՎԵՐՋԱՊԵՍ ԱԶԱՏԵՑԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ԳՈՏԻՆԵՐԸ ՁԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«Երբ տանը փող չի լինում, ծախսերը նվազում են, ցամաք հացի է հերիքում, ցամաք հաց կուտենք, գոտիներս կձգենք։ Այսօր գոտիները ձգելու ժամանակ է։ Այլապես, երբ ազգային դիմադրողականությունը խոցելի է, ամեն օր մեկը ...ԿԱՐՄԱՏԱՎՈՐՎԻ ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹԸ
Ըստ քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Եթե Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի մեզ համար ոչ բարենպաստ եղանակով, զոհի բարդույթը մեզանում այնպես կարմատավորվի, որ այլեւս հնարավոր չի լինի ձերբազատվել դրանից։ Այս պառակտումը, ...ՀԱՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ
«Պետք է համակերպվել այն իրականության հետ, որ ժողովրդի մի ստվար զանգված իր ձայնը տվել է ոչ մեր, այլ Դաշնակցության, ՕԵԿ-ի թեկնածուին, եւ կոալիցիայի ստեղծմամբ նպատակ ունենք համադրելու բոլոր մոտեցումները: ...ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆՔ
Հհշական թերթերը կաշվից դուրս են գալիս ապացուցելու, որ Կոսովոյի նախադեպը երբեք եւ ոչ մի պարագայում չի կարող նախադեպ լինել Ղարաբաղյան հակամարտության համար։ Սա տարօրինակ չէ՞։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի ...ՓՈՍ ՓՈՐՈՂԻ ՎԵՐՋԸ
Երեկ 14:30-ի սահմաններում Նալբանդյան-Չարենց հատվածում ոստիկանության շենքի դիմացի հատվածում նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները իրականացնելիս էքսկավատորը ընկել է Գետառը: Բարեբախտաբար՝ որեւէ մեկը չի ...
ՄԱՐՔՍԻՍՏԸ ՌԵՎԵՐԱՆՍՆԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԲԻՇՔԵԿՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
ՀԱՆԻՐԱՎԻ ՉԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
ԽՆԴՐՈՒՄ, ԹԱԽԱՆՁՈՒՄ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

