
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
- Սկիզբը՝ նախորդիվ

Արտերկրում սովորող հայ ուսանողներին, ասպիրանտներին պետականորեն աջակցելու համար արդեն իսկ գոյություն ունեն աշխատանքային խումբ եւ կառավարության որոշման նախագիծ։ Հիմնականում հիշյալ ծրագրի մանրամասների շուրջ է մեր հարցազրույցը նշված աշխատանքային խմբի անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ճարտարագիտա-ֆիզիկական լաբորատորիայի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ ԱՐԹՈՒՐ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ։
-Բազմաթիվ երկրներ կան, որտեղ տասնամյակներ եւ հաջողությամբ գործում են նման ծրագրեր։ Մեզ համար ամենամոտը եւ, թերեւս, շատ առումներով ամենաուսանելին Ղազախստանի «Բոլաշակ» («Ապագա») կրթաթոշակային ծրագիրն է, որը Ղազախստանի նախագահ Նազարբաեւը ձեռնարկել է 1993 թվականից։ Այդ ծրագրի հիմնական սկզբունքն այն է, որ կրթաթոշակներով փակվում են արտերկրում ուսանողի բոլոր ծախսերը՝ ներառյալ կրթավճարը, որը հիմնական բաղադրիչն է եւ առաջատար բուհերում կազմում է տարեկան 20-40 հազար դոլար, ուսանողի կենցաղային ծախսերը, հանրակացարանի վարձը, ինքնաթիռի տոմսերի արժեքը, բժշկական ապահովագրությունը եւ այլն։ Նույն սկզբունքը որդեգրել են շատ այլ երկրներ։
Անդրադառնալով մեր ծրագրին, ասեմ, որ, ի սկզբանե, խնդիր ունենք գումարի տնտեսման։ Այդ պատճառով նախատեսում ենք ոչ թե ամբողջական ֆինանսավորում, այլ միայն որոշ աջակցություն։ Միաժամանակ ձգտում ենք, որ այն լինի նպատակային՝ ուղղված որոշակի խնդիրների լուծմանը։
-Որո՞նք են ծրագրի մյուս սկզբունքները։
-Երկրորդ սկզբունքն այն է, որ կրթաթոշակների տրամադրումը նախատեսվում է մրցութային կարգով, կառավարության կողմից անցկացվելիք ամենամյա մրցույթների միջոցով։
Ըստ հաջորդ սկզբունքի, ֆինանսավորումն իրականացվելու է համապատասխան պետական կրթաթոշակային հիմնադրամի միջոցով։ Ի տարբերություն ղազախականի եւ այլ երկրների, այդ հիմնադրամի միջոցները գոյանալու են պետբյուջեից, նաեւ մասնավոր, ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անհատների նվիրաբերումներից։ Այս ծրագրի շրջանակներում տարբեր կազմակերպություններ, առանձին անհատներ կարողանալու են սահմանել սեփական նպատակային կամ անվանական կրթաթոշակներ, ինչով նույնպես մեր ծրագիրը տարբերվում է այլ ծրագրերից։
Ծրագրի հաջորդ կարեւոր սկզբունքի համաձայն, դրա շրջանակներում չենք զբաղվելու ուսանողներին արտասահմանյան բուհեր գործուղելով։ Այդ առումով չենք կազմակերպելու մրցույթներ, համապատասխան բանակցություններ չենք վարելու արտերկրի առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ եւ դիմորդների համար չենք ապահովելու համապատասխան տեղեր, որոնք ղազախական ծրագրով են նախատեսված։
-Ինչո՞ւ։
-Մի շարք պատճառներով։ Նաեւ ելնելով այն ձգտումից, որ նվազագույնի հասցնենք հնարավոր այլափոխումները եւ անցանկալի երեւույթները, որոնք մեր իրականության մեջ, ցավոք, շատ են։ Անդրադառնալով ծրագրերի տարբերություններին՝ ներկայացնեմ կարեւորներից եւս մեկը. մտադիր ենք հավասարապես ֆինանսավորել նաեւ սփյուռքահայ ուսանողներին, որոնք Հայաստանի քաղաքացիություն չունեն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ, նախեւառաջ, հնարավորություն կտա օգտվել այն ծովից, որը կոչվում է Սփյուռք։
Անհրաժեշտ է նկատի ունենալ այն իրողությունը, որ Սփյուռքն այս պահին այդ առաջատար բուհերում արդեն իսկ ունի մեծաքանակ ուսանողներ, որոնք, այսպես թե այնպես, Սփյուռքի միջոցներով, միջազգային կազմակերպությունների միջոցներով ապահովում են իրենց ծախսերը։ Պետք է փորձենք այս ծրագրի շրջանակներում նրանց կապել Հայաստանի հետ եւ նրանց ներուժը հետագայում ներառել մեր պետության խնդիրների լուծման գործում։ Այս ամենով, փաստորեն, կկարողանանք նվազագույն ծախսերով մեծ քանակության բարձրորակ կադրեր ներգրավել մեր գիտության, տնտեսության մեջ։
-Տեղեկություններ ունե՞ք, թե արտերկրի գիտաուսումնական հաստատություններում այժմ սովորող Հայաստանի քաղաքացիները եւ սփյուռքահայերը քանիսն են։
-Հայաստանի քաղաքացիները մոտ 1000-ն են, որոնցից միայն 70-80-ն են բարձր վարկանիշ ունեցող առաջատար գիտաուսումնական հաստատություններում։ Սփյուռքահայերի թվաքանակն այս երկու առումով էլ մոտ երեք անգամ գերազանցում է Հայաստանի քաղաքացիների քանակին։
-Արտասահմանյան բարձրագույն գիտաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի քաղաքացիները եւ սփյուռքահայերը ո՞ր դեպքում կարող են հավակնել Հայաստանի պետական աջակցությանը։
-Գլխավոր պայմանն այն է, որ ուսումնառության բուհը կամ գիտական հաստատությունն իրոք ունենա բարձր վարկանիշ, լինի ամենաառաջատարների շարքում։ Միաժամանակ կարեւոր նախապայման է հանդիսանում դիմելուն նախորդող վերջին երկու քննաշրջանում բարձր գնահատականներ ունենալը։ Աջակցային փաթեթը կարող է տրամադրվել եռաստիճան կրթական համակարգի բոլոր երեք մակարդակներում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) ընդգրկված ուսանողներին։ Աջակցությունը ցուցաբերվելու է միայն արդեն իսկ ընդունված ուսանողներին, սակայն բակալավրիատի ուսանողներին ֆինանսական օժանդակությունը նախատեսվում է տալ միայն ուսման երկրորդ տարուց սկսած՝ առաջին ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած լինելու դեպքում։
Տեղեկացնեմ նաեւ, որ աջակցային փաթեթը տրամադրվելու է մրցույթում հաղթած ուսանողի (նաեւ ասպիրանտի) հետ կնքվող համապատասխան պայմանագրով, որով նա պարտավորվելու է նաեւ՝ ուսման ավարտից հետո գալ Հայաստան եւ առնվազն երկու տարի աշխատել այստեղ։ Նախնական ուսումնասիրությունից ելնելով՝ կարող եմ ասել, որ այս պայմանով պետական աջակցություն ստանալ ցանկացողները երեւի 5 անգամ ավելի են, քան այժմ հնարավոր է ֆինանսավորել։
- Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քննարկում
- RAF գրել է:
da iharke voxjunelie, ete chgorzi XZB-y.Lave usch kan erbek.
ՀՌՈՄԸ` «ԿՐԱԿՆԵՐԻ» ՄԵՋ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղերի մեկնարկային օրը ֆավորիտները հաստատեցին իրենց կարգավիճակը՝ կարեւոր հաղթանակներ տանելով հյուրընկալվելիս։ Սակայն որքան էլ տարօրինակ հնչի, զույգերից ...ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ
Տամպերեում երեկ ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Վերջին օրը որոշվեցին եւս երեք քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները։ Հայաստանի ըմբիշները վերադառնում են ձեռնունայն։ 60 կգ ...ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ՆՇԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի գավաթի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները գոլային արդյունավետությամբ չառանձնացան: Չորս խաղում գրանցվեց ընդամենը երեք գոլ։ Իսկ «Փյունիկ»-«Գանձասար» խաղում դարպասները ...ՉԻԿԱԳՈՅՈՒՄ ԱՌԱՅԺՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է
Չիկագոյում ընթացող մրցամարտի երկրորդ պարտիայում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել ամերիկուհի Իրինա Կրուշի հետ: Մրցամարտի հաշիվը երկու պարտիաներից հետո 1:1 է: Հիշեցնենք, որ մրցամարտը կազմակերպել է Հյուսիսային ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԶԴԵԼ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Համաշխարհային շուկայում ձեւավորված բարձր գնաճային ճնշումները, որոնք շարունակեցին ուժգնանալ այս տարվա առաջին եռամսյակում, սկսել են իրենց ազդեցությունը թողնել նաեւ այլ շուկաների վրա։ Բարձրանում են թե պարենային ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 22
Ներմուծումն այդ երկրից կտրուկ ավելացել է
Թուրքական ապրանքների մի իսկական գրոհ է սկսվել դեպի հայկական շուկա։ Հունվար-փետրվարին Թուրքիայից 2,3 անգամ ավելի շատ ապրանք է տեղափոխվել հայաստանյան շուկա, քան ...ԲԱՐՁՐԱՑՐԻՆ
ԿԲ խորհուրդը երեկվա նիստում բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6,50 %: Ինչպես տեղեկացրին ԿԲ-ից, 2008թ. մարտին՝ փետրվարի նկատմամբ, արձանագրվել է 1,4 % գնաճ, ...ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 35
Մեզ հայտնի չէ՝ աշխարհում կա՞ մի երկիր, ուր սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններից հետո կազմակերպիչներին, հրահրողներին ու կատարողներին ձերբակալելու հենց հաջորդ օրվանից վայնասուն բարձրացնեն՝ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունից հրաժարվելու եւ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու պաշտոնական Բաքվի քաղաքականությունը վերջին օրերին «ճակատային գրոհի» մարտավարության փոխարեն սկսել ...ԵԹԵ ՈՒՆԵՔ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՏՐԱՄԱԴՐԵՔ
1Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան ...ՈՉ ՈՔ ԴԵՌ ՉԻ ՀԱՂԹԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 11
Գտնում է ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
«Մենք սկսեցինք ժողովրդին ընտրազանգված համարել՝ չմտածելով անգամ, թե այդ բառը որքան լուրջ նստվածք կարող է տալ, որովհետեւ զանգվածը շատ հեշտ է ամբոխ դառնում։ Այնինչ, ինչ էլ որ ...ՈՉԻՆՉ ԿՈՐՍՎԱԾ ՉԷ, ԱՅԼ ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱԹԱՐՎԱԾ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ երեկ «Հայելի» ակումբում ոչ միայն ներկայացրեց հետընտրական զարգացումների հետեւանքով ստեղծված տնտեսական իրավիճակը, ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը այսուհետեւ հանդիսանում է «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների իրավահաջորդը, որը հաստատվել է ՀՀ պետական ռեգիստրում 2008թ. մարտի 13-ին: Այս մասին ...ԼԱՎ ՀԻՄՔ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նոյեմբերին համատեղ ընդունված ...ԽԱՂԱՂ ՈՒ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հանդես է գալիս դրա շուտափույթ լուծման օգտին»: Միաժամանակ դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն ...ԴԱՏԱՐԿ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Ի՞նչ ասեն, եթե ասելիք չունեն
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին քաղաքագետներ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆՆ ու ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ
Ըստ Ա.Իսկանդարյանի, իշխանության համար հեշտ չի լինելու Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ...ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Արտերկրում սովորող հայ ուսանողներին, ասպիրանտներին պետականորեն աջակցելու համար արդեն իսկ գոյություն ունեն աշխատանքային խումբ եւ կառավարության որոշման նախագիծ։ Հիմնականում հիշյալ ծրագրի ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, ...ԱԳՈՅԻ ԴԱՍԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Որոնք մենք վաղուց գիտենք
Բավականաչափ զվարճալի է հետեւել, թե ինչպես է այս օրերին Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը՝ Պեր Սյոգրենի գլխավորությամբ, ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կամ ձեւանում է այդպիսին
Օրերս Հայաստան այցելած Ագոյի խումբը, ինչպես հայտնի է, ի թիվս այլ առաջարկների, պահանջեց անկողմնակալ, «անկախ հետաքննություն», ընդ որում, «ազգային հետաքննություն» անցկացնել եւ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի նախօրեին «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցը հատկանշական է մի շարք առումներով։
Սկսենք նրանից, որ այնպիսի ժանր, ինչպիսին ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՏԱՊԱԼԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայ-ադրբեջանական «երկխոսության» ճակատում արձանագրված վերջին սրացումների վերաբերյալ մեր հարցերին պատասխանում են քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ եւ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ...ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ
Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած ...ԲԱՆԿԵՐԻ ՄՈՒՏՔԸ
Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ միջազգային հայտնի բանկերի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա վկայում է, որ երկիրը վերջին վեց-յոթ տարվա զարգացման արդյունքում հասել է այն մակարդակին եւ առկա է այնպիսի տնտեսական ...ՎԵՐՋԱՊԵՍ ԱԶԱՏԵՑԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ԳՈՏԻՆԵՐԸ ՁԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«Երբ տանը փող չի լինում, ծախսերը նվազում են, ցամաք հացի է հերիքում, ցամաք հաց կուտենք, գոտիներս կձգենք։ Այսօր գոտիները ձգելու ժամանակ է։ Այլապես, երբ ազգային դիմադրողականությունը խոցելի է, ամեն օր մեկը ...ԿԱՐՄԱՏԱՎՈՐՎԻ ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹԸ
Ըստ քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Եթե Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի մեզ համար ոչ բարենպաստ եղանակով, զոհի բարդույթը մեզանում այնպես կարմատավորվի, որ այլեւս հնարավոր չի լինի ձերբազատվել դրանից։ Այս պառակտումը, ...ՀԱՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ
«Պետք է համակերպվել այն իրականության հետ, որ ժողովրդի մի ստվար զանգված իր ձայնը տվել է ոչ մեր, այլ Դաշնակցության, ՕԵԿ-ի թեկնածուին, եւ կոալիցիայի ստեղծմամբ նպատակ ունենք համադրելու բոլոր մոտեցումները: ...ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆՔ
Հհշական թերթերը կաշվից դուրս են գալիս ապացուցելու, որ Կոսովոյի նախադեպը երբեք եւ ոչ մի պարագայում չի կարող նախադեպ լինել Ղարաբաղյան հակամարտության համար։ Սա տարօրինակ չէ՞։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի ...ՓՈՍ ՓՈՐՈՂԻ ՎԵՐՋԸ
Երեկ 14:30-ի սահմաններում Նալբանդյան-Չարենց հատվածում ոստիկանության շենքի դիմացի հատվածում նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները իրականացնելիս էքսկավատորը ընկել է Գետառը: Բարեբախտաբար՝ որեւէ մեկը չի ...
ԱՂՈԹԵԼՈՒ ՏԵՂ ԿՈՒՆԵՆԱՆ
ՄԱԿԵՅԱՆԻ ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼՈՒՑ Է ԲԱՑՎՈՒՄ
Ա.ԱՌԱՔԵԼՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՍ ԳՆԱՀԱՏՎԵՑ
ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՃԻՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

