
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
- Մեզ հայտնի չէ՝ աշխարհում կա՞ մի երկիր, ուր սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններից հետո կազմակերպիչներին, հրահրողներին ու կատարողներին ձերբակալելու հենց հաջորդ օրվանից վայնասուն բարձրացնեն՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել դրանց

Թեպետ հարցնում ենք, բայց վստահ ենք, որ չկա։ Բացի Հայաստանից, աշխարհի որեւէ կետում նման «հումանիստական» ճիչեր չեն լսվում։ Ոչ էլ զանգվածային անկարգությունների հեղինակներին անմիջապես օծում «քաղբանտարկյալի» տիտղոսով, ինչը միայն մեր երկրում է հնարավոր տեսնել։
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։ Այն էլ մեկուսարանում լուսացրած հենց առաջին գիշերվանից հետո։ Իսկ կներեք, ովքե՞ր պետք է զբաղեցնեն «քաղբանտարկյալներ» Ալիկ Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Կարապետ Ռուբինյանի, Սուրենյանցի, Մակեյանի, մյուսների տեղերը։ Չլինի՞ այն մարդիկ, ովքեր հրաժարվել էին մարտի 1-ին «ինքնաբուխ» հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Կամ գուցե նրա՞նք, ովքեր իրենց պատշգամբներից են սարսափահար հետեւել ազատագրիչների վայրագ գործողություններին։
Ապշելու բան է լսել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ շալակած «քաղբանտարկյալներին» անհապաղ շղթայազերծ անելու կոչերը։ Գուցե նման կոչերի հեղինակների համար, օրինակ, Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածն ընդամենը թեթեւ զանցա՞նք է նշանակում։ Ասենք, խեղճ «քաղբանտարկյալների» կատարած արարքը ո՞րն էր՝ ընդամենը ծառի թուփ են տրորել։
Կալանված հեղափոխականների ճակատագիրը ողբացողներին վատ չէր լինի մեկ անգամ էլ հիշեցնել 300-րդ հոդվածում ներկայացված հանցագործությունը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ այն բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները։
Վատ չէր լինի նաեւ ազատարարների նկատմամբ նախանձելի գուրգուրանք ու սրտացավություն ցուցաբերողներին հիշեցնել նրանց առաջադրված հաջորդ մեղադրանքը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, անմիջականորեն կատարելը (Քր.օր.-ի 225-րդ հոդված)։ Եւ սա դեռ ամբողջը չէ առաջադրված տարբեր մեղադրանքների պատկառելի փաթեթից։
Ինչեւէ, զարմանալի չէ, որ եվրակառույցների կողմից իրենց նկատմամբ դրսեւորած հոգատար վերաբերմունքից ոգեւորված 28 «քաղբանտարկյալներ» սպառնալից հայտարարություններով հանդես եկան։ Երեկ նրանցից 20-ը առայժմ մեկօրյա նախազգուշական հացադուլով սպառնաց (իսկ ապրիլի 9-ից հետո՝ անժամկետ)։ Իսկ 8-ը հայտարարեց անժամկետ հացադուլ անելու մասին։ Հացադուլավոր երկու խմբերն իրենց առաջ քաշած պահանջներով գրեթե նույնությամբ կրկնում են ԵՄ նախագահության եւ Ագոյի խմբի առաջարկությունները։
Գուցե իսկապես լուծարե՞նք ոստիկանությունն ու դատախազությունը։ Հրավիրենք անկախ միջազգային հետաքննություն իրականացնողներին, որոնք մի կողմից՝ կքննեն «մարտի 1-ի» գործը, մյուս կողմից էլ կլսեն նույն գործով անցնող, սակայն ազատության մեջ հայտնված «քաղբանտարկյալների» կոչերը հրապարակում՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հողը փախչում է վարչախմբի տակից» եւ այլն։ Քանզի «քաղբանտարկյալները» շատ են շտապում։ Չե՞ք տեսնում՝ անգամ չսպասեցին գոնե դատարանի վճռից հետո հացադուլ հայտարարել։
Հասկանո՞ւմ եք, համբերել չեն կարող՝ պայքարը սառում է։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՌՈՄԸ` «ԿՐԱԿՆԵՐԻ» ՄԵՋ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղերի մեկնարկային օրը ֆավորիտները հաստատեցին իրենց կարգավիճակը՝ կարեւոր հաղթանակներ տանելով հյուրընկալվելիս։ Սակայն որքան էլ տարօրինակ հնչի, զույգերից ...ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ
Տամպերեում երեկ ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Վերջին օրը որոշվեցին եւս երեք քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները։ Հայաստանի ըմբիշները վերադառնում են ձեռնունայն։ 60 կգ ...ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ՆՇԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի գավաթի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները գոլային արդյունավետությամբ չառանձնացան: Չորս խաղում գրանցվեց ընդամենը երեք գոլ։ Իսկ «Փյունիկ»-«Գանձասար» խաղում դարպասները ...ՉԻԿԱԳՈՅՈՒՄ ԱՌԱՅԺՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է
Չիկագոյում ընթացող մրցամարտի երկրորդ պարտիայում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել ամերիկուհի Իրինա Կրուշի հետ: Մրցամարտի հաշիվը երկու պարտիաներից հետո 1:1 է: Հիշեցնենք, որ մրցամարտը կազմակերպել է Հյուսիսային ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԶԴԵԼ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՎՐԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 2
Համաշխարհային շուկայում ձեւավորված բարձր գնաճային ճնշումները, որոնք շարունակեցին ուժգնանալ այս տարվա առաջին եռամսյակում, սկսել են իրենց ազդեցությունը թողնել նաեւ այլ շուկաների վրա։ Բարձրանում են թե պարենային ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ 22
Ներմուծումն այդ երկրից կտրուկ ավելացել է
Թուրքական ապրանքների մի իսկական գրոհ է սկսվել դեպի հայկական շուկա։ Հունվար-փետրվարին Թուրքիայից 2,3 անգամ ավելի շատ ապրանք է տեղափոխվել հայաստանյան շուկա, քան ...ԲԱՐՁՐԱՑՐԻՆ
ԿԲ խորհուրդը երեկվա նիստում բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6,50 %: Ինչպես տեղեկացրին ԿԲ-ից, 2008թ. մարտին՝ փետրվարի նկատմամբ, արձանագրվել է 1,4 % գնաճ, ...ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 35
Մեզ հայտնի չէ՝ աշխարհում կա՞ մի երկիր, ուր սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններից հետո կազմակերպիչներին, հրահրողներին ու կատարողներին ձերբակալելու հենց հաջորդ օրվանից վայնասուն բարձրացնեն՝ ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունից հրաժարվելու եւ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու պաշտոնական Բաքվի քաղաքականությունը վերջին օրերին «ճակատային գրոհի» մարտավարության փոխարեն սկսել ...ԵԹԵ ՈՒՆԵՔ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՏՐԱՄԱԴՐԵՔ
1Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան ...ՈՉ ՈՔ ԴԵՌ ՉԻ ՀԱՂԹԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 11
Գտնում է ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
«Մենք սկսեցինք ժողովրդին ընտրազանգված համարել՝ չմտածելով անգամ, թե այդ բառը որքան լուրջ նստվածք կարող է տալ, որովհետեւ զանգվածը շատ հեշտ է ամբոխ դառնում։ Այնինչ, ինչ էլ որ ...ՈՉԻՆՉ ԿՈՐՍՎԱԾ ՉԷ, ԱՅԼ ԸՆԴԱՄԵՆԸ ԽԱԹԱՐՎԱԾ Է
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ երեկ «Հայելի» ակումբում ոչ միայն ներկայացրեց հետընտրական զարգացումների հետեւանքով ստեղծված տնտեսական իրավիճակը, ...ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը այսուհետեւ հանդիսանում է «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների իրավահաջորդը, որը հաստատվել է ՀՀ պետական ռեգիստրում 2008թ. մարտի 13-ին: Այս մասին ...ԼԱՎ ՀԻՄՔ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նոյեմբերին համատեղ ընդունված ...ԽԱՂԱՂ ՈՒ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հանդես է գալիս դրա շուտափույթ լուծման օգտին»: Միաժամանակ դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն ...ԴԱՏԱՐԿ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Ի՞նչ ասեն, եթե ասելիք չունեն
Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին քաղաքագետներ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆՆ ու ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ
Ըստ Ա.Իսկանդարյանի, իշխանության համար հեշտ չի լինելու Լ.Տեր-Պետրոսյանի կողմից ...ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Սկիզբը՝ նախորդիվ
Արտերկրում սովորող հայ ուսանողներին, ասպիրանտներին պետականորեն աջակցելու համար արդեն իսկ գոյություն ունեն աշխատանքային խումբ եւ կառավարության որոշման նախագիծ։ Հիմնականում հիշյալ ծրագրի ...ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, ...ԱԳՈՅԻ ԴԱՍԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Որոնք մենք վաղուց գիտենք
Բավականաչափ զվարճալի է հետեւել, թե ինչպես է այս օրերին Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը՝ Պեր Սյոգրենի գլխավորությամբ, ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կամ ձեւանում է այդպիսին
Օրերս Հայաստան այցելած Ագոյի խումբը, ինչպես հայտնի է, ի թիվս այլ առաջարկների, պահանջեց անկողմնակալ, «անկախ հետաքննություն», ընդ որում, «ազգային հետաքննություն» անցկացնել եւ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի նախօրեին «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցը հատկանշական է մի շարք առումներով։
Սկսենք նրանից, որ այնպիսի ժանր, ինչպիսին ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՏԱՊԱԼԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայ-ադրբեջանական «երկխոսության» ճակատում արձանագրված վերջին սրացումների վերաբերյալ մեր հարցերին պատասխանում են քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ եւ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ...ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ
Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած ...ԲԱՆԿԵՐԻ ՄՈՒՏՔԸ
Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ միջազգային հայտնի բանկերի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա վկայում է, որ երկիրը վերջին վեց-յոթ տարվա զարգացման արդյունքում հասել է այն մակարդակին եւ առկա է այնպիսի տնտեսական ...ՎԵՐՋԱՊԵՍ ԱԶԱՏԵՑԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ԳՈՏԻՆԵՐԸ ՁԳԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«Երբ տանը փող չի լինում, ծախսերը նվազում են, ցամաք հացի է հերիքում, ցամաք հաց կուտենք, գոտիներս կձգենք։ Այսօր գոտիները ձգելու ժամանակ է։ Այլապես, երբ ազգային դիմադրողականությունը խոցելի է, ամեն օր մեկը ...ԿԱՐՄԱՏԱՎՈՐՎԻ ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹԸ
Ըստ քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ. «Եթե Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի մեզ համար ոչ բարենպաստ եղանակով, զոհի բարդույթը մեզանում այնպես կարմատավորվի, որ այլեւս հնարավոր չի լինի ձերբազատվել դրանից։ Այս պառակտումը, ...ՀԱՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ
«Պետք է համակերպվել այն իրականության հետ, որ ժողովրդի մի ստվար զանգված իր ձայնը տվել է ոչ մեր, այլ Դաշնակցության, ՕԵԿ-ի թեկնածուին, եւ կոալիցիայի ստեղծմամբ նպատակ ունենք համադրելու բոլոր մոտեցումները: ...ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆՔ
Հհշական թերթերը կաշվից դուրս են գալիս ապացուցելու, որ Կոսովոյի նախադեպը երբեք եւ ոչ մի պարագայում չի կարող նախադեպ լինել Ղարաբաղյան հակամարտության համար։ Սա տարօրինակ չէ՞։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի ...ՓՈՍ ՓՈՐՈՂԻ ՎԵՐՋԸ
Երեկ 14:30-ի սահմաններում Նալբանդյան-Չարենց հատվածում ոստիկանության շենքի դիմացի հատվածում նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները իրականացնելիս էքսկավատորը ընկել է Գետառը: Բարեբախտաբար՝ որեւէ մեկը չի ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ՝ ՊԱՅՔԱՐԸ ՍԱՌՈՒՄ Է
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

