
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- «Հին ու բարի» ժամանակներում

Հհշական լրատվամիջոցները մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիական յոթ անձանց զոհվելը փորձում են ներկայացնել իբրեւ «քաղաքական սպանություններ»։
Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ զոհերի մի մասը սպանվել է հենց ցուցարարների շարքերից արձակած կրակոցներից։ Հարց տանք. եթե իշխանությունները որոշել էին գնալ քաղաքական սպանությունների, ապա ինչո՞ւ թիրախ չդարձրին, ասենք, Արարատ Զուրաբյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Կարապետ Ռուբինյանին, Երջանիկ Աբգարյանին կամ Սասուն Միքայելյանին։ Ավելին. ինչպե՞ս կարելի է անտեսել այն անառարկելի փաստը, որ զոհվածների շարքում չկա գոնե մեկը զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից։
Հենց նույն հհշական թերթերն են մեկը մյուսի հրապարակումը հերքում։ Օրինակ, «Հայկական ժամանակը», իր 25.03.2008թ. համարում տպագրված «Երբ ճակատագիրը որոշում է ընդունել» հոդվածում մեջբերելով զոհվածներից Գրիգոր Գեւորգյանի կնոջ խոսքը, գրել է, որ Գրիգորը «քաղաքականությունից բավական հեռու էր եւ նույնիսկ քվեարկության չէր գնացել»։ Հետեւաբար ինչպե՞ս կարող էր այսպիսի անձը դառնալ քաղաքական սպանության զոհ։
Եւ քանի որ ոմանք «մոռացել» են, թե իրականում ովքեր են եղել քաղաքական սպանությունների զոհերը, հիշեցնենք նրանցից, օրինակ, 1992թ. սպանված Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանին։
Բանդայի ղեկավար Արմեն Տեր-Սահակյանն իր ցուցմունքներում նշել է, որ Սուքիասյանին սպանելու Վանո Սիրադեղյանի հանձնարարականի մասին ինքը տեղեկացել է Սամվել Գեւորգյանից։ Ի դեպ, ՀՀՇ-ի այս կարկառուն գործիչը՝ Ս.Գեւորգյանը, այժմ հետախուզման մեջ է։ Ըստ նրան առնչվող քրեական գործի, Գեղարքունիքի մարզում խոչընդոտել է ընտրական հանձնաժողովի աշխատանքները։ Եթե նրան հիմա արդեն բռնած լինեին, «Լեւոնի աղանդի» անդամները, անշուշտ, կաղաղակեին, թե ահա, տեսեք, եւս մեկ քաղաքական բանտարկյալ։
Հիշյալ սպանությունն իրականացնելուց հետո Ա.Տեր-Սահակյանը դարձել է վստահելի անձ եւ Համբարձում Ղանդիլյանի սպանության հանձնարարականը ստացել արդեն անմիջապես Վանո Սիրադեղյանից։
Հ.Սուքիասյանի եղբայրն իր ցուցմունքում այս սպանությունը քաղաքական է բնութագրել, քանի որ Սուքիասյանը ՀՅԴ անդամ է եղել։ Ըստ Սուքիասյանի եղբոր, Վ.Սիրադեղյանի կողմնակիցները սպանությունից առաջ մի քանի անգամ եկել, պահանջել են եղբոր հրաժարականը։
Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը մանրամասներ է պատմել Սերժ Ջիլավյանի դեմ կազմակերպված մահափորձի վերաբերյալ։ Հիշենք, որ այս պատմության հետ են կապված 1994թ. Կարեն Ռաֆայելյանի եւ Արթուր Հովհաննիսյանի սպանությունները։ Ըստ Վ.Հարությունյանի, Վանո Սիրադեղյանը հանձնարարել է վերացնել դաշնակցական Կիմ Բալայանին։ Վ.Հարությունյանը փորձել է համոզել նախարարին, որ կարելի է միայն վախեցնել։ Վ.Սիրադեղյանը, սակայն, չի համաձայնել, բայց շուտով այդ մասին խոսակցությունները դադարել են, եւ Կիմ Բալայանին` մոռացել։
1993թ. սպանված Համբարձում Ղանդիլյանի որդին՝ Կառլեն Ղանդիլյանը, ցուցմունք է տվել, որ իր հոր սպանության դրդապատճառները կապված են եղել ծառայողական պարտականությունների հետ։ Հայրը ցանկացել է կանխել առանց համապատասխան ձեւակերպման բենզինի առաքման ու ներմուծման գործընթացը։ Հենց Արմեն Տեր-Սահակյանն է իր ցուցմունքում նշել, որ 1993թ. գարնանը ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն իրեն հանձնարարել է սպանել Համբարձում Ղանդիլյանին։
Էլ չենք խոսում բազմաթիվ այլ քաղաքական սպանությունների եւ մահափորձերի մասին։
Ի դեպ, հիշեցնենք, որ Վ.Սիրադեղյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ բանդիտիզմ, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների կազմակերպում, պաշտոնեական դիրքի չարաշահում, կաշառակերություն։
- Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Արտերկրում սովորող հայ ուսանողներին, ասպիրանտներին պետականորեն աջակցելու համար արդեն իսկ գոյություն ունեն աշխատանքային խումբ եւ կառավարության որոշման նախագիծ։ Հիմնականում հիշյալ ծրագրի մանրամասների շուրջ ...ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բայց որոշումներն ընդունվելու են Սոչիում
Այսօր Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում սկսվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կարող է դառնալ իր 60-ամյա հոբելյանի շեմին կանգնած աշխարհի հզորագույն ռազմաքաղաքական կազմակերպության ...ԵՐԵՎԱՆ-ԱՍՏՐԱԽԱՆ-ԵՐԵՎԱՆ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ
Պատրաստեց «Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղար ՆԱՆԱ ԱՎԵՏԻՍՈՎԱՆ
2008 թվականի ապրիլի 1-ին «Արմավիա» ավիաընկերությունը վերականգնեց «Երեւան-Աստրախան-Երեւան» երթուղով մարդատար կանոնավոր չվերթը։
«Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն ՆՈՐԱՅՐ ԲԵԼԼՈՒՅԱՆԻ խոսքերով, չվերթը ...ԲՋՋԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿՀԱՄԱԼՐՎԻ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Նոր օպերատորի անունը հայտնի կդառնա աշնանը
Մինչեւ տարեվերջ Հայաստանի բջջային կապի շուկան կհամալրվի եւս մեկ օպերատորով. տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում է մայիսին հայտարարել միջազգային ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 16
«Հին ու բարի» ժամանակներում
Հհշական լրատվամիջոցները մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիական յոթ անձանց զոհվելը փորձում են ներկայացնել իբրեւ «քաղաքական սպանություններ»։
Դեռ մի ...«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ 12
Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակի» մարտի 27-ի համարում հանդես է եկել ընդհատակից ուղարկած չափազանց անկեղծ եւ ուշագրավ մի խոստովանությամբ։
...ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Ահա արդեն ինչքան ժամանակ է մեզանում ամենաանհավանական լուրեր են շրջում նոր նախագահի պաշտոնի ստանձնման եւ կառավարության ձեւավորման հետ կապված կադրային փոփոխությունների վերաբերյալ։
Բարձրաստիճան պաշտոնյաների ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲՈՅԿՈՏԸ ԵՎ ՉԵՐՉԻԼԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Երեկ ինձ խմբագրություն զանգահարեցին տասնյակ մարդիկ՝ միեւնույն հարցով. լսեցի՞ք, թե ինչ ասաց «Ժառանգության» պատգամավոր Ստյոպիկ Սաֆարյանը։ Դե, լսեցի, պատասխանում էի ես։ Իսկ դրա վերաբերյալ կատակելո՞ւ եք,- ...ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆԸ
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ
IBF-ի առաջին թեթեւ քաշի աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հայրենիք է վերադարձել՝ վերագտնելու արտերկրում կորցրած բռնցքամարտիկի հոտառությունը։ Այդ որակը վանաձորցի մարզիկը փորձում է վերականգնել սիրողական ...ԱՌԱՅԺՄ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի 4 մարզիկներն էլ պատվո պատվանդանին չեն հասել։ 55 կգ քաշային կարգում Միհրան Ջագուրյանը, հաղթելով հունգարացի ...ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ
Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 3-ին կմեկնի Ռումինիա՝ մասնակցելու Բուխարեստում հրավիրված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Ս.Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են արտգործնախարար ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲ
Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը՝ ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյորգենի գլխավորությամբ:
Նշելով, որ ժողովրդավարության ...ՍԱԴՐԻՉՆԵՐԸ
Ադրբեջանական մամուլի տեղեկատվությունը՝ իբր հայերը հարձակվել են Ռոտերդամի, այսպես կոչված, Ադրբեջանական համաշխարհային կոնգրեսի Բենիլյուքսի մասնաճյուղի վրա, չի համապատասխանում իրականությանը: ԱԳՆ վարչության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻ ԱՌԱՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 2
Անկում կամ կտրուկ վերելք
Եվրախորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակները երեկ հանդիպեցին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
Երեկ «Փաստարկ» ակումբում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Ըստ բանախոսի, հետընտրական զարգացումներին հասարակությունը դեռ գնահատական չի տվել, ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ
Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված եւ արդարադատության նախարարության ...ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ենթակոմիտեի նիստը հունիսի վերջին տեղի կունենա Ստրասբուրգում՝ կառույցի ամառային նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ ...ԱՐԲԱՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2
ԳԼՈՒԽ 4-ՐԴ. «Պառվի ուլեր» օպերացիան
Ամպամած կեսօր։ Հյուսիսային պողոտա։ Երկու օր առաջ Լ.Տեր-Պետրոսյանի ակտիվիստներն իրենց ընտանիքի անդամների հետ որոշեցին այլեւս տուն չվերադառնալ։ Այլ մնալ ու գիշերել ...13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական ...ՄԱՐՏԻ 1-Ի ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՓՈՐՁ ԷԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5
Հարցազրույց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ
-Պարոն Այվազյան, հետընտրական զարգացումները կարելի՞ է համարել «գունավոր» հեղափոխության անհաջող փորձ։
...Ի՞ՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1ԱՄՆ-ից դիմում են գլխավոր դատախազին Մեծարգո պրն Հովսեփյան Վերջին ամիսների դրամատիկ իրադարձություններից հետո այն միտքն էիք հայտնում, որ լինելու եք անողոք բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հրահրեցին ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՍՏԻՃԱՆ
Ըստ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ. «Կարեւոր է նկատի ունենալ ու պարզ պատկերացնել ոչ միայն մարտի 1-ին կատարված ողբերգությունը, այլեւ այն հնարավոր վատթարագույն հետեւանքները, որոնք կարող էին տեղի ունենալ։
Մի պահ պատկերացնենք, ...ԴԱ ԱՅԼԵՎՍ ԱՆՑԱԾ ՓՈՒԼ Է
2
Այսօր քննարկվում են այլ հարցեր
Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, ԵԽ դիտորդական խմբի ղեկավար Ջոն Պրեսկոտը իր հայտարարության մեջ հստակ արձանագրել էր, որ ընդդիմությունը պետք է ճանաչի ՍԴ որոշումը։ Ինչո՞վ ...ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ
ՀՀ վարչական դատարանը երեկ վարույթ է ընդունել ԱԳՆ նախկին չորս աշխատակիցների հայցը, որով վիճարկվում է նախարար Վարդան Օսկանյանի՝ նրանց աշխատանքից ազատելու հրամանի օրինականությունը: Հիշեցնենք, որ ԱԳՆ աշխատակիցներ ...ԳԱԶԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն այս տարի գազի սակագնի փոփոխության հայտ չի ներկայացնի: 2006թ. «Գազէքսպորտ» ԲԲԸ-ի («Գազպրոմ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն) եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջեւ կնքված համաձայնագրով մինչեւ ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ» ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
Ա.ՄՀԵՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՄԵՂ, ՍՆՆԴԱՐԱՐ, ՕԳՏԱԿԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

