
ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
- Իմաստուն Պլատոնը երազում էր կառուցել իդեալական պետություն, որը, երկնակամարի պես, ոչ մի բանով չպետք է փոխվի։ Այսօր աշխարհին արդեն պարզ է, որ նման գաղափարը համազոր է ինքնասպանության։ «Աստված մի՛ արասցե՝ ապրել փոփոխությունների դարաշրջանում» ասացվածքն իմաստազրկվել է, քանզի այլ կյանք արդեն չի էլ լինում։ Հայոց աշխարհում նույնպես ամեն ինչ հոսում է, բայց, ցավոք, ոչինչ չի փոխվում։

Այնուամենայնիվ պրոֆեսիոնալիզմի մակարդակը հետխորհրդային տարիների ընթացքում կտրուկ ընկել է. նույնիսկ գեղեցիկ ստել արդեն չեն կարողանում։ Իսկ հիշո՞ւմ եք հանճարին, որը ֆենոմենալ կերպով խաբում էր նույնիսկ ոչ թե խոսքով, այլ լոկ հնչյունով, ձայնի տեմբրով։ Նրա անունն էր՝ Յուրի Լեւիտան։ Աստվա՜ծ իմ, եթե լսեք քառասունմեկ թվականի ամռան ընթացքում Սովինֆորմբյուրոյի ամփոփագրերը, ապա հեշտությամբ կարող եք մտածել, թե մեր զորքերն արդեն հասել են Օդերի ափերին։
Մարշալ Ռոկոսովսկին ամենայն լրջությամբ համարում էր, որ Լեւիտանի ձայնը հավասարազոր էր մի ամբողջ դիվիզիայի։ Հետեւակային վաշտի պասիվ գործողությունները որպես մի ամբողջ ճակատի հաղթական գրոհ ներկայացնելու հաղորդավարի կարողության համար Հիտլերն անվանել էր Լեւիտանին ռեյխի թիվ մեկ թշնամի։ Ստալինը, ի դեպ, նշվում էր իր համար անսովոր երկրորդ տեղում։
Իսկ տեսեք, թե ինչքան ապաշնորհ են ստում այսօր։ Ինչպես հայտարարեց անցած շաբաթ ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ. «Հանրահավաքները կրել են բացառապես խաղաղ բնույթ Ազատության հրապարակում... Մյասնիկյանի արձանի մոտ ընդդիմության լիդերները ամեն ինչ արել են, որ այդ ինքնաբուխ հանրահավաքն անցնի խաղաղ, հանդարտ»:
Ի՜նչ եք ասում։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Իսկ գուցե այնուամենայնիվ հակառա՞կը. «ընդդիմության առաջնորդները» դիտավորյալ գիժ էին ձեւանում՝ ուղղորդելով ջարդարարներին։ Ո՞չ։ Դե լավ, չեմ պնդում։
Միայն՝ ահա թե ինչպիսի տարօրինակ զուգահեռ է ակամայից առաջանում «Շաբաթական վարկանիշ» վարողի մտքում։ 1095 թվականի նոյեմբերի 27-ին՝ երեքշաբթի օր, Հռոմի պապ Ուրբանոս 2-րդը բարձրացավ ֆրանսիական Կլերմոն քաղաքի արեւելյան դարպասներից անդին՝ բաց դաշտում կառուցված հարթակին ու խաչակրաց արշավանքի կոչ արեց։ Բացի անհավատներին սպանելու եւ նրանց ունեցվածքին տիրանալու թույլտվությունից, բարեպաշտ քրիստոնյան ազատագրվում էր ցանկացած պատժաժամկետից, որին դատապարտվել էր այս կամ այն զանցանքի համար։ Իսկ եթե խաչակրին վիճակված էր զոհվել այդ արդար գործում, ապա նրան խոստանում էին բոլոր մեղքերի ինքնըստինքյան թողություն։
Խաչակիրը անենթադատ էր դառնում աշխարհիկ դատարանի համար եւ ենթարկվում բացառապես եկեղեցական իշխանությունների իրավասությանը, ինչը զուտ խորհրդանշական պատիժ էր ենթադրում ցանկացած հանցագործության համար։ Դրան հաջորդած տարիներին այդօրինակ արտոնությունները մատչելի դարձան մարդկանց է՛լ ավելի լայն խմբերի համար։ Դրանք ստանալու համար նույնիսկ պարտադիր չէր, որ ինքդ մեկնեիր խաչակրաց արշավանքի։ Բավական էր պարզապես փող նվիրաբերել սուրբ գործին (ականջդ կանչի՝ Խաչատուր Սուքիասյան)։
Շա՞տ են տարբերվում արդյոք Ուրբանոս 2-րդի խոստումներն այն ամենից, ինչ ասում էին ավազակապետության դեմ խաչակրաց արշավանքի կազմակերպիչները Թատերական հրապարակում։ Ի դեպ, անչափ հետաքրքիր է. որքա՞ն կտեւեին այդօրինակ «խաղաղ միտինգները» եվրոպական քաղաքակիրթ երկրում։ Քանի՞ րոպե, նկատի ունեմ...
Ոչ պակաս հետաքրքիր է նաեւ իմանալ, թե ինչո՞ւ մինչ օրս ձերբակալված չէ ձախողված հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ Տեր-Պետրոսյանը։ Դե, այնպես, զուտ տրամաբանության հաղթանակի համար։ Թե չէ տարօրինակ բան է ստացվում. ոչ այն է փակվել են դատախազության աչքերը, ոչ այն է՝ բացվել -3 միավոր ստացած Ս.Դեմիրճյանի հալյուցինացիաները։
Երբ ժամանակին Ստրուգացկի եղբայրներին հարցրին, թե ի՞նչը դրդեց նրանց զբաղվել ֆանտաստիկ գրականությամբ, նրանք բնավ չդժվարացան պատասխանել։ «Մենք,- ասացին եղբայրները,- չէինք կարող այլեւս համակերպվել հայրենի ֆանտաստիկայի տաղտկալի միօրինականության հետ, ուստիեւ ստիպված էինք ինքներս գրիչ վերցնել՝ բացը լրացնելու համար»։
Դատելով ամենից՝ մոտավորապես համանման պատճառներ էլ ժամանակին դրդել են քաղաքականությամբ զբաղվել տխրահռչակ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻՆ, որն անցած շաբաթ հայտարարեց. «Ես միշտ եղել եմ քաղաքականության մեջ՝ 1988-ից, իսկ մինչ այդ եղել եմ կոմունիստ, այսինքն՝ նորից եղել եմ քաղաքականության մեջ։ Դա վկայում է, որ քաղաքականությունն ինձ համար երբեք խորթ չի եղել, իսկ քաղաքականություն ասելով՝ ես միշտ հասկացել եմ լինել ժողովրդի կողքին»։
Շատ հուզիչ է, շա՜տ։ Փաստորեն գիտակից ողջ կյանքում՝ ժողովրդի կողքին։ Ինչպես մեկ այլ առիթով նկատել է Գոգոլը. հազվադեպ, բայց պատահում է։ Պատկերացնում եմ, թե ինչքա՜ն է հոգնել ժողովուրդն այդօրինակ հարեւանությունից։ Թեպետ մեր ժողովուրդը անհիշաչար է, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չի հիշում։
Լինելով ժողովրդի կողքին, ծիծեռնակը մեր արագաթեւ փոխեց երեք կուսակցություն, այլ կերպ ասած՝ գործեց երեք սխրանք, ինչպես հեքիաթում։ Ճիշտ է, մասնագետների հաշվարկներով, իրականում սխրանքները չորսն են, բայց դա ի վերջո կարեւոր չէ։ Որքան շատ սխրանք, այնքան լավ։
Փոխարենը՝ այն բանից հետո, երբ -4 միավոր ստացած Վ.Շիրխանյանը վերջերս համալրեց հնչակների շարքերը, նրա մտքի ճախրանքը դարձավ ավելի սրընթաց, իսկ խոսքը ձեռք բերեց տպավորիչ պատկերավորություն։ Եւ ինքն էլ մի տեսակ գեղեցկացել է, կարծես թե։ Մի կողմից՝ երեք սխրանքը, իհարկե, տասներկուս չէ, բայց մյուս կողմից՝ դա այնուամենայնիվ մեկ քառորդ Հերակլես է։
Կարծում եմ, հնչակների միջավայրում մեր երկարավիզ կարապը զգում է իրեն մոտավորապես այնպես, ինչպես «Հարուստները նույնպես լալիս են» սերիալի գլխավոր հերոսուհի Վերոնիկա Կաստրոն՝ չտես հայերի, երբ Վանո Սիրադեղյանի հրավերով եկել էր Երեւան։
Եւ թող ոչ մեկին չզարմացնի, որ մարդը ողջ կյանքում զբաղվում է քաղաքականությամբ։ Այդպիսի բացառիկ երկարակեցությունը հազվադեպ, բայց պատահում է։ Լեգենդար դերասան Ֆերուչչո Սոլերին, օրինակ, արդեն 45 տարի շարունակ խաղում է ծաղրածուի դերը Ջորջո Ստրելերի «Առլեկին. երկու տիրոջ ծառա» գլուխգործոցում։
Ինչպես հայտնի է, էրոտիկ երազները պատանեկության եւ անխելամտության մենաշնորհն են։ Իսկ վեհապանծ իմաստությունը տեսնում է գաստրոնոմիական երազներ ու սիրային քրտինքով պատվում հորթի տոտիկների տեսքից։ Պատմագիրների վկայություններով, Հին Հռոմում երջանկություն էր համարվում անքնությունը քաղցի զգացումի մոտ։
ԱԺ նախկին փոխխոսնակ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ գաստրոնոմիական երազները ունեն ցայտուն արտահայտված պտուղ-բանջարեղենային բնույթ, ինչի մասին վկայում է նրա հետեւյալ հայտարարությունը. «Հիշո՞ւմ եք, անմահ «Չիպոլինոյում» նույնպես իշխում էր մի զույգ՝ Երկվորյակ Բալերը։ Բայց իտալացիները անդարձ մերժեցին վեգետատիվ իշխանությունն ու ինչքան էլ ճգնեն դիմադրել դրան՝ Հայաստանում նույնպես պետք է հաստատվի այնպիսի իշխանություն, որը պետք է հանդուրժի՝ սոխի կծվություն բերող ազատությունը»։
Այո՛, այն բանից հետո, երբ ավելի քան տասը տարի առաջ Ա.Սահակյանը հեռացավ իր պաշտոնից, իշխանության շարքերում չմնաց ոչ մի ակնհայտ ժողովրդավար, որը պատրաստ է հանդուրժել սոխի կծվությունը։ Այսինքն՝ ոչ ակնհայտներ, իհարկե, կան. հոգով ժողովրդավարներ, նախկին ժողովրդավարներ եւ այլն։ Բայց որ նայես ու ասես. «Այ սա ժողովրդավա՛ր է», այդպիսիք, ավա՜ղ, չկան։ Միայն -2 միավոր ստացած Ա.Սահակյանն է պահում ազատության ոգին։ Հուսալի բանկերից մեկում։
Կարծում ենք, պետք է ավելի հաճախ հնարավորություն տալ նրան արտահայտվելու եւ ըստ որում՝ չափազանց ուշադիր լսել։ Ֆրեյդը համարում էր, որ հոգեկան ցավը նույնքան իրական է, որքան ֆիզիկականը։ Բայց հոգեկան վնասվածքներն ու ապրումները հաբերով բուժելն անօգուտ է. դրանց մասին պետք է խոսել։ Ֆրեյդը առաջիններից մեկն էր, որ նկատեց. աշխարհում ոչ մի մարդու երբեք մինչեւ վերջ չեն լսել։
Այնպես որ՝ եկեք լսենք մեր Չիպոլինոյին, արտագրենք նրա ճառերը հինգ անգամ եւ ուղարկենք հինգ ծանոթների։ Եւ այդժամ բոլորս կերջանկանանք։
Իտալական հանրահայտ «Բլեֆ» կատակերգության մեջ Ադրիանո Չելենտանոյի մարմնավորած խարդախը բանտից «պատվերով» գողանում է մեկ այլ ժուլիկի՝ Էնթոնի Քուինին։ Սակայն շուտով պարզվում է, որ սխալմունք է պատահել եւ գողացվածն ուրիշ մարդ է։ Բայց Չելենտանոյի հերոսը գտավ ելքը, տեսնելով, որ Քուինը նման է իրեն անհրաժեշտ մարդուն։ Եւ տեղնուտեղը իմաստնաբար նկատեց. «Ուրեմն պատվիրատուները կստանան ոչ թե նրան, ում ցանկացել են, այլ մոտավորապես նրան»։
Սույն դրվագը հիանալի համապատասխանում է հայրենի ընդդիմության հետ կապված իրավիճակը նկարագրելու համար։ Քանզի մեզանում վաղուց արդեն ոչ թե ընդդիմություն է, այլ «մոտավորապես ընդդիմություն»։ Պատահական չէ, որ Ժողովրդական կուսակցության առաջնորդ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ անցած շաբաթ հայտարարեց. «Ընդդիմությունը ոչ թե պետք է լինի ղարաչիների նման, որոնք կարող են խոսել, կոչեր անել, ճչալ, այլ՝ աշխատող։ Ժողովուրդն այսօր հիասթափված է այն ընդդիմադիրներից, որոնց երեք-չորս տարի առաջ հետեւել է։ Ինչո՞ւ՝ որովհետեւ չկարողացան իրենց դրսեւորել։ Թող աշխատելու հնարավորություն տան այսօրվա ընդդիմադիր գործիչներին»։
Ինչպիսի՜ հոգեկան գեղեցկություն։ Միանգամից ցանկություն է առաջանում ոտանավորներ արտասանել ու կիթառ ծլնգացնել խարույկի մոտ՝ հորդառատ անձրեւի տակ։ +2 միավոր ստացած Տ.Կարապետյանը դողում է ընդդիմության վրա, ինչպես Նապոլեոնը՝ ավանակների եւ գիտնականների։ Ինչպես հայտնի է, եգիպտական արշավանքի ժամանակ Բոնապարտը հրամայեց, որ հակառակորդի գրոհի դեպքում ավանակներին ու գիտնականներին տեղավորեն ճամբարի կենտրոնում՝ ամենաանվտանգ տեղում։ Ե՛ւ առաջիններին, ե՛ւ երկրորդներին նա հավասարաչափ բարձր էր գնահատում։ Ի դեպ, այսօր մեզանում ավանակները գիտնականներից ավելի բարձր են գնահատվում։
Մնում է միայն ափսոսալ, որ իշխանությունը բացարձակապես չի անսում Տ.Կարապետյանի իմաստուն խորհուրդներին։ Անուղղելի է իշխանությունների սովորությունը. առատորեն ջրել այնտեղ, որտեղ ոչինչ չի աճում եւ դաժանորեն խանձել այնտեղ, որտեղ ինչ-որ բան ծլել է։
Դրա համար էլ ընդդիմադիր գործիչներին աշխատելու հնարավորություն տալու փոխարեն, իշխանությունը նրանց ձերբակալում ու դատում է, ինչպես վհուկներին՝ ինկվիզիցիայի ժամանակներում։ Ըստ որում, անում է դա ոչ պրոֆեսիոնալ ձեւով։ Քանզի ժամանակին վհուկներին ձերբակալելիս ձեռնարկվում էին բազմապիսի նախազգուշական միջոցներ կախարդանքը չեզոքացնելու համար։
Օրինակ՝ որպեսզի թույլ չտային, որ վհուկը հպվեր հողին, իսկ դրա միջոցով՝ դժոխքի ուժերին, նրան տանում էին զամբյուղի մեջ դրած կամ ուսերին նստեցրած։ Եւ դատարանի դահլիճ էլ վհուկին պետք էր բերել դեմքը շրջած, թիկունքով դեպի դատավորը, որպեսզի թույլ չտային նրան հայացքով դյութել արդարադատություն իրականացնողներին։ Դատավորներն ու նրանց օգնականները պետք է հետեւեին, որ վհուկն իրենց չդիպչեր։ Դատավորներին խորհուրդ էր տրվում նույնիսկ վզից կախել Ծաղկազարդի օրը օրհնած աղ, սրբազան խոտեր ու մեղրամոմ։
Իսկ ի՞նչ է կատարվում մեզանում։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել մարտի 1-2-ի անկարգությունների մասնակցի, որին զամբյուղի մեջ նստեցրած, երեսը շրջած բերում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասությունների դատարանի դահլիճ։ Չենք խոսում արդեն վզից կախ աղի, չորացրած խոտերի ու մեղրամոմի պարկով դատավորի մասին։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՈՎ
Բադմինթոնի համաշխարհային աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով մարզաձեւի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներն այն քարոզելու ծրագիր են մշակել, որն այս օրերին իրականացվում է անդրկովկասյան երկրներում։ ...ԱՍՏՎԱԾ ՆԱԵՎ ՅՈԹՆՅԱԿ Է ՍԻՐՈՒՄ
IBF-ի միջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց ամերիկացի Էլվին Այալային՝ 7-րդ անգամ պաշտպանելով հաղթողի գոտին։ Մենամարտի հենց սկզբից Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը հավատարիմ ...ՌԱՈՒԼԻ ՌԵԿՈՐԴԸ
Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը, Իսպանիայի առաջնության վերջին խաղում գրավելով «Սեւիլիայի» դարպասը, 290 գոլի է հասցրել ռմբարկուական իր հաշվեհամարը։ Դրանով հարձակվողը դարձել է արքայական ակումբի ...«ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Երեկ՝ մարտի 31-ին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով նշվեց այդ երկրի պետական քարոզչության կողմից շրջանառության մեջ դրված «Ադրբեջանցիների ցեղասպանության օրը»
Այս կապակցությամբ Իլհամ Ալիեւը հանդես եկավ ...Ի՞ՆՉ ԱՍԵՄ ԳԱՆԳՐԱՃԱԿԱՏԻՆ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ 2
Երկու ամիս ու ավել ուշացումով, այն էլ իմ անվրդով դեմքին զուսպ զարմանքով նայող գրչընկերներիս մի կերպ, անհարմարազգացուկ, կիսաձայն հիշեցումից հետո, թե դու երեւի չես կարդացել. Լեւոն Անանյանը ...ԳԱԶԱՄՈՒՂ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. փետրվարին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի՝ Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, ...ԱՀԱԶԱՆԳԵՐ
Երեւանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը նախորդ շաբաթ բնակիչներից ստացել է 34 ահազանգ, որից 25-ը` հրդեհի վերաբերյալ: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, նույն ժամանակահատվածում ...ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԵՐԸ ԱՐՎՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այսօր ապրիլի 1-ն է՝ հումորի, ծիծաղի, երգիծանքի օրը։ Մեր ժողովուրդն իր ընդհանրական բնավորությամբ կենսախինդ է, ունի հումորի մեծ զգացում։ Սակայն այս տարի շատերը ապրիլի 1-ը դիմավորում են մտահոգ։
Հիմնականում ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Եւ չպիտի խաթարի երկրի անվտանգությանը
Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Խոսելով հետընտրական զարգացումների մասին` բանախոսն ընդգծեց, ...ԴԵՌԵՎՍ ՄԵԿ ԱԶԳ, ԲԱՅՑ ՈՉ ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Հարցազրույց կինոռեժիսոր, հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի նախկին տնօրեն ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ՀԵՏ
-Ի՞նչ դեր եք վերապահում հեռուստատեսությանը, եւ որքանո՞վ է այն իրականացնում զանգվածային լրատվամիջոցի իր ...Ի՞ՆՉ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
1Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը երեկ հանդիպել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Պատվիրակության կազմը ներկայացրել է հետեւյալ հարցադրումները. ...ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԴՐՍՈՒՄ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Բայց դա սկսել է քիչ ազդել ներքին շուկայի վրա
Վերջին մեկ ամսվա ընթացքում վառելանյութի համաշխարհային շուկայում գները նորից բարձրացան։ Նավթի 1 բարելի արժեքը ոչ միայն հասավ 105-107 դոլարի, ...12 ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ ՊԱՏԿԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Չի փոխվել միայն «Հայկական խայտառակության» հերոսը
Ակնհայտ է, որ «Վաշինգտոն պոստ»-ի 1996թ. հոկտեմբերի 1-ի հրապարակման մեջ արտացոլված հայաստանյան քաղաքական իրականությունն ու ներկա իրողությունները միմյանց ...ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ. 23
Բնակչության մեկ շնչի հաշվարկով Հայաստանը ստանում է ամենաշատ ամերիկյան օգնությունը ցանկացած երկրի համեմատ` Իսրայելից հետո
Հայաստանը վաստակել է վերոհիշյալ առանձնաշնորը ոչ միայն ԱՄՆ-ում բնակվող այդքան շատ ...ԵՐԵՎԱՆԸ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՉԻ ԴԻՄԵԼ
Նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ «պաշտոնական Երեւանը որեւէ խնդրանքով չի դիմել Բաքվին»: Վիկտոր Սողոմոնյանն ասել է այս մասին, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով` մեկնաբանելով ...ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Առաքելյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, ինչի առիթով արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանով նա ազատվել է պաշտոնից: Նրա նկատմամբ կիրառվել ...ՈՉ ԹԵ ՄՇՏԱԿԱՆ ՀԵՏԴԱՐՁ, ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵԽ նախարարների խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը ՊԵՐ ՍՅՈՐԳԵՆԻ ղեկավարությամբ երեկ կեսօրին հանդիպեց արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը, ի շարս այլ հարցերի, քննարկել ...ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Բուխարեստում ապրիլի 2-4-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին։ Հայաստանի եւ Եվրատլանտյան ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Իմաստուն Պլատոնը երազում էր կառուցել իդեալական պետություն, որը, երկնակամարի պես, ոչ մի բանով չպետք է փոխվի։ Այսօր աշխարհին արդեն պարզ է, որ նման գաղափարը համազոր է ինքնասպանության։ «Աստված մի՛ արասցե՝ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների միջեւ կապերի հետագա ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը՝ Պեր Սյորգենի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրենսդրության ...ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԴԵՐ
1
«Հայաստանը կա՛մ պետք է անմիջապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, կա՛մ միգուցե վերջնական ճանաչումը դեռ այս պահին փոխարինվի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պաշտպանության ոլորտին վերաբերող փոխադարձ ...ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3
Ըստ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ՝ «պահանջելով նոր հանրահավաքների եւ ցույցերի անցկացման թույլտվություն, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերն ըստ էության պահանջում են հնարավորություն ընձեռել իրենց` նոր բախումների ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԳԵԲԵԼՍԸ
2Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, մեզանում կան գործիչներ, որոնց հնչեցրած մտքերը հիշեցնում են անցյալ դարի 20-ականների վերջին եւ 30-ականների սկզբին Գերմանիայում եւ Իտալիայում քարոզվող գաղափարախոսությունը։ «Կոնկրետ, ...ԳԵՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔՈՒՄ
Վ.Օսկանյանը երեկ անդրադարձավ Ալիեւի տեսակետին, թե Հայաստանում մարտի 1-ից հետո քաղաքական քաոսի եւ անիշխանության վիճակ է տիրում։ Ըստ արտգործնախարարի՝ Ադրբեջանի նախագահը լավ կանի սեփական ներքաղաքական թնջուկներով ...ԾԻԾԱՂԸ ՈՒԺ Է
Սեփ.լրտվ.
«Անշուշտ, այս տարվա ապրիլի 1-ի մեջ մարտի 1-ը կա։ Ինչպես մի տեղ ասել եմ՝ կյանքը դարձել է դաժան, մարդը դարձել է էժան։ Եւ իրոք՝ ժպտադեմ մարդիկ, ցավոք, քիչ կան։ Մեր թերթի վերջին համարի շապիկը հենց դա է արտահայտում. ...ՊԱՅԹՅՈՒՆ
Մարտի 29-ին, ժամը 13։00-ին,Գյումրիի Քութայիսյան փողոցի թիվ 51 տան բակում անհայտ սարքի պայթյունի հետեւանքով զոհվել են նույն տան բնակիչներ, 59 տարեկան Մկրտիչ եւ 54 տարեկան Ասյա Աղաբաբյանները:ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ
Ագոյի խումբը արտգործնախարարին է փոխանցել «իրավիճակի կարգավորմանն» ուղղված առաջարկների 6 կետանոց մի փաթեթ, որտեղ խոսք անգամ չկա այն մասին, որ, ինչպես մարտի 19-ին առաջնահերթության կարգով միանշանակ արձանագրել ...
ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է
Սեփ.լրտվ.ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴԻԿ ՄԱՆՐ ԵՆ
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՌԱՆՁԻՆ ԿՇԻՌ ՉՈՒՆԵՆ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

