
ՈՉ ԹԵ ՄՇՏԱԿԱՆ ՀԵՏԴԱՐՁ, ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՂՈՒՄ
- ԵԽ նախարարների խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը ՊԵՐ ՍՅՈՐԳԵՆԻ ղեկավարությամբ երեկ կեսօրին հանդիպեց արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը, ի շարս այլ հարցերի, քննարկել են մարտի 1-ի իրադարձություններից հետո շարունակվող ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու ուղիները։

ԱԳՆ-ում հրավիրված համատեղ ասուլիսում եվրոպացի պաշտոնյան, նախ, փաստեց, որ խումբը Հայաստան է եկել աննախադեպ ազդեցիկ՝ 9 հոգիանոց, այսինքն՝ 9 երկիր ներկայացնող պատվիրակությամբ։ Ինչը վկայում է, որ Եվրախորհուրդը, Հայաստանը համարելով եվրոպական պետություն, խորապես «մտահոգված եւ հետաքրքրված» է մարտի 1-ի զանգվածային խժդժություններից հետո ստեղծված բարդ իրավիճակով։
Ագոյի խումբը Վ.Օսկանյանին փոխանցել է առաջարկների 6 կետանոց մի փաթեթ։
ԵԽ նախարարների խորհրդի «ռազմավարությունը» մանրամասնելով՝ բանախոսը ծանուցեց, որ առաջարկություններից առաջինը վերաբերում է մարտի 1-ի գործով ձերբակալվածների իրավունքների պաշտպանության հարցերին. «Երեկ մենք այցելել ենք «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկություն եւ տեղեկացել, որ կալանավորները մեկուսացված են իրենց ընտանիքներից»,- արձանագրեց նա, փաստելով, որ նախորդ օրը հասցրել է արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի եւ արտգործնախարարի հետ քննարկել այդ խնդիրը, եւ «տրվել են հավաստիացումներ, որ այսօր-վաղը այդ խնդիրը կլուծվի»։
Երկրորդ՝ «Եվրախորհուրդը աջակցում է միջազգային կազմակերպություններին, որոնք կոչ են արել ազատ արձակել նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական նկատառումներով»։ Հարցերին ի պատասխան՝ բանախոսը չհստակեցրեց. «քաղաքական նկատառումներով» ձերբակալվածներին ինչպե՞ս տարբերել անկարգությունները հրահրողներից եւ սադրիչներից, եւ եթե «խաղաղ ցույցերի» կազմակերպիչներն իրենց հայտարարություններով եւ գործողություններով հանգեցրել են սպանությունների, ավերածությունների ու վանդալիզմի «ակցիաների», դա «քաղաքական գործունեությո՞ւն» է, թե՞ ծանր քրեական հանցագործություն։
ՀՀ իշխանություններին ներկայացված երրորդ պահանջը (կամ առաջարկը), որ դրվել է, մասնավորապես, արդարադատության նախարարի առջեւ, այն է, որ իշխանությունները պետք է նախարարների խորհրդին կանոնավոր կերպով, պարբերաբար իրազեկեն ե՛ւ ձերբակալվածների ազատ արձակման ընթացքի, ե՛ւ դատական ընթացակարգերի վերաբերյալ։
Առաջարկությունների չորրորդ կետը բավականաչափ «լղոզված» է։ Ըստ այդմ՝ ՀՀ իշխանություններին առաջարկվում է անկողմնակալ «անկախ հետաքննություն» անցկացնել եւ պարզել մարտի 1-ի անկարգությունների բոլոր հանգամանքները։
Ինչպե՞ս, ումո՞վ, ի՞նչ կազմով պետք է համալրվի «անկախ հետաքննողների» խումբը՝ պատվիրակության ղեկավարը չգիտի, ոչ էլ ուզում է մանրամասների մեջ խորանալ։ Միակ բանը, որ հաստատ գիտի, այն է՝ դա պետք է լինի «ազգային» հետաքննություն։ Այսինքն՝ «նման քննություն պետք է անցկացնի պետությունը», ոչ թե միջազգային հետաքննողները, ինչպես ակնկալում են ազատագրական շարժման ակտիվիստները։
Առաջարկությունների հինգերորդ կետը վերաբերում է «Երթերի, ցույցերի, հավաքների մասին» օրենքի՝ երթերի եւ ցույցերի իրավունքները եւ ազատությունները կանոնակարգող փոփոխություններին։ «Մենք ափսոսում ենք, որ այդ օրենքն ընդունվեց արտակարգ ռեժիմի պայմաններում, առանց խորհրդակցելու եւ քննարկելու Եվրախորհրդի հետ։ Վենետիկի հանձնաժողովը հրատապ փորձաքննության է ենթարկել արդեն ընդունված օրենքը եւ ունի քննադատական գնահատականներ, որոնք արդեն ներկայացվել են արդարադատության նախարարությանը եւ կառավարությանը։ Մենք ակնկալում ենք, որ կառավարությունը այդ հարցերը կբարձրացնի խորհրդարանում»,- ասաց պրն Սյորգենը, հավելելով, որ «հավաքների ազատությունը սակարկության առարկա չի կարող լինել»։
Եւ, վերջապես, վեցերորդ կետով Ագոյի խումբը, որպես լարվածության թուլացման, իրավիճակի կայունացման բանալի եւ իշխանություն-ընդդիմություն «հակամարտության» լուծում, «կողմերին» կոչ է անում առանց նախապայմանների երկխոսության նստել եւ կլոր սեղանի շուրջ քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը։
Ի՞նչ պատժամիջոցներ կկիրառվեն Հայաստանի նկատմամբ, եթե այդ առաջարկությունները անտեսվեն։ Այս հարցին ի պատասխան՝ բանախոսը մշուշոտ խոսքեր ասաց «պատասխանատվության» մասին, այդպես էլ չկոնկրետացնելով ասելիքը։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ «հայկական կողմը» որքանո՞վ հակված է ընդառաջելու Ագոյի խմբի նախաձեռնությանը։ Ի պատասխան՝ արտգործնախարարը նկատեց, որ խնդիրը դեռ պետք է քննարկվի գործող եւ նորընտիր նախագահների մակարդակով, այնպես որ իշխանությունների վերաբերմունքը ԵԽ հանձնարարականների նկատմամբ «հետո կերեւա»։
Ընդհանրապես, ըստ Վ.Օսկանյանի, եվրոպական հանրությունը, մասնավորապես, Ագոյի խմբի պատվիրակները, համարում են, որ մենք, այսինքն՝ հայերս, «ճիշտ ճանապարհի վրա ենք, եւ մարտին 1-ին տեղի ունեցածը ոչ թե մշտական հետդարձ է, այլ ժամանակավոր շեղում մեր որդեգրած ճանապարհից։ Եւ խնդիրը, որ դրվել է մեր առաջ, այն է՝ հնարավորինս արագ եւ ճիշտ քայլերով երկիրը վերադարձնենք իր նորմալ, ժողովրդավարական զարգացման հունին»։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԵՂՏՈՏ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ
Հարցերին ի պատասխան՝ Վ.Օսկանյանը անդրադարձավ ադրբեջանական շանտաժի մարտավարության վերջին սրացումներին, այդ թվում՝ արտգործնախարարության տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում Իլհամ Ալիեւ-Սերժ Սարգսյան հանդիպում անցկացնելու «հայկական կողմի խնդրանքը»։ «Շատ վատ է, որ Ադրբեջանը հրաժարվել է հանդիպումից», բայց հայկական կողմը ոչ խնդրել է, ոչ էլ հանդես է եկել նախաձեռնողի դերում. «Առաջարկությունը եղել է համանախագահների կողմից։ Մեր պատասխանը եղել է՝ եթե առաջարկեք, եւ Ադրբեջանը համաձայնի, մենք նույնպես կհամաձայնենք։ Ադրբեջանը կեղտոտ խաղ է խաղում։ Այն, ինչ անում է, համենայն դեպս, համահունչ է վերջին շրջանում իրենց արած քայլերին»։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՈՎ
Բադմինթոնի համաշխարհային աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով մարզաձեւի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներն այն քարոզելու ծրագիր են մշակել, որն այս օրերին իրականացվում է անդրկովկասյան երկրներում։ ...ԱՍՏՎԱԾ ՆԱԵՎ ՅՈԹՆՅԱԿ Է ՍԻՐՈՒՄ
IBF-ի միջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց ամերիկացի Էլվին Այալային՝ 7-րդ անգամ պաշտպանելով հաղթողի գոտին։ Մենամարտի հենց սկզբից Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը հավատարիմ ...ՌԱՈՒԼԻ ՌԵԿՈՐԴԸ
Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը, Իսպանիայի առաջնության վերջին խաղում գրավելով «Սեւիլիայի» դարպասը, 290 գոլի է հասցրել ռմբարկուական իր հաշվեհամարը։ Դրանով հարձակվողը դարձել է արքայական ակումբի ...«ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Երեկ՝ մարտի 31-ին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով նշվեց այդ երկրի պետական քարոզչության կողմից շրջանառության մեջ դրված «Ադրբեջանցիների ցեղասպանության օրը»
Այս կապակցությամբ Իլհամ Ալիեւը հանդես եկավ ...Ի՞ՆՉ ԱՍԵՄ ԳԱՆԳՐԱՃԱԿԱՏԻՆ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ 2
Երկու ամիս ու ավել ուշացումով, այն էլ իմ անվրդով դեմքին զուսպ զարմանքով նայող գրչընկերներիս մի կերպ, անհարմարազգացուկ, կիսաձայն հիշեցումից հետո, թե դու երեւի չես կարդացել. Լեւոն Անանյանը ...ԳԱԶԱՄՈՒՂ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. փետրվարին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի՝ Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, ...ԱՀԱԶԱՆԳԵՐ
Երեւանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը նախորդ շաբաթ բնակիչներից ստացել է 34 ահազանգ, որից 25-ը` հրդեհի վերաբերյալ: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, նույն ժամանակահատվածում ...ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԵՐԸ ԱՐՎՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այսօր ապրիլի 1-ն է՝ հումորի, ծիծաղի, երգիծանքի օրը։ Մեր ժողովուրդն իր ընդհանրական բնավորությամբ կենսախինդ է, ունի հումորի մեծ զգացում։ Սակայն այս տարի շատերը ապրիլի 1-ը դիմավորում են մտահոգ։
Հիմնականում ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Եւ չպիտի խաթարի երկրի անվտանգությանը
Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Խոսելով հետընտրական զարգացումների մասին` բանախոսն ընդգծեց, ...ԴԵՌԵՎՍ ՄԵԿ ԱԶԳ, ԲԱՅՑ ՈՉ ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Հարցազրույց կինոռեժիսոր, հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի նախկին տնօրեն ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ՀԵՏ
-Ի՞նչ դեր եք վերապահում հեռուստատեսությանը, եւ որքանո՞վ է այն իրականացնում զանգվածային լրատվամիջոցի իր ...Ի՞ՆՉ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
1Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը երեկ հանդիպել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Պատվիրակության կազմը ներկայացրել է հետեւյալ հարցադրումները. ...ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԴՐՍՈՒՄ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Բայց դա սկսել է քիչ ազդել ներքին շուկայի վրա
Վերջին մեկ ամսվա ընթացքում վառելանյութի համաշխարհային շուկայում գները նորից բարձրացան։ Նավթի 1 բարելի արժեքը ոչ միայն հասավ 105-107 դոլարի, ...12 ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ ՊԱՏԿԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Չի փոխվել միայն «Հայկական խայտառակության» հերոսը
Ակնհայտ է, որ «Վաշինգտոն պոստ»-ի 1996թ. հոկտեմբերի 1-ի հրապարակման մեջ արտացոլված հայաստանյան քաղաքական իրականությունն ու ներկա իրողությունները միմյանց ...ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ. 23
Բնակչության մեկ շնչի հաշվարկով Հայաստանը ստանում է ամենաշատ ամերիկյան օգնությունը ցանկացած երկրի համեմատ` Իսրայելից հետո
Հայաստանը վաստակել է վերոհիշյալ առանձնաշնորը ոչ միայն ԱՄՆ-ում բնակվող այդքան շատ ...ԵՐԵՎԱՆԸ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՉԻ ԴԻՄԵԼ
Նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ «պաշտոնական Երեւանը որեւէ խնդրանքով չի դիմել Բաքվին»: Վիկտոր Սողոմոնյանն ասել է այս մասին, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով` մեկնաբանելով ...ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Առաքելյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, ինչի առիթով արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանով նա ազատվել է պաշտոնից: Նրա նկատմամբ կիրառվել ...ՈՉ ԹԵ ՄՇՏԱԿԱՆ ՀԵՏԴԱՐՁ, ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵԽ նախարարների խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը ՊԵՐ ՍՅՈՐԳԵՆԻ ղեկավարությամբ երեկ կեսօրին հանդիպեց արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը, ի շարս այլ հարցերի, քննարկել ...ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Բուխարեստում ապրիլի 2-4-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին։ Հայաստանի եւ Եվրատլանտյան ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Իմաստուն Պլատոնը երազում էր կառուցել իդեալական պետություն, որը, երկնակամարի պես, ոչ մի բանով չպետք է փոխվի։ Այսօր աշխարհին արդեն պարզ է, որ նման գաղափարը համազոր է ինքնասպանության։ «Աստված մի՛ արասցե՝ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների միջեւ կապերի հետագա ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը՝ Պեր Սյորգենի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրենսդրության ...ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԴԵՐ
1
«Հայաստանը կա՛մ պետք է անմիջապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, կա՛մ միգուցե վերջնական ճանաչումը դեռ այս պահին փոխարինվի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պաշտպանության ոլորտին վերաբերող փոխադարձ ...ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3
Ըստ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ՝ «պահանջելով նոր հանրահավաքների եւ ցույցերի անցկացման թույլտվություն, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերն ըստ էության պահանջում են հնարավորություն ընձեռել իրենց` նոր բախումների ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԳԵԲԵԼՍԸ
2Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, մեզանում կան գործիչներ, որոնց հնչեցրած մտքերը հիշեցնում են անցյալ դարի 20-ականների վերջին եւ 30-ականների սկզբին Գերմանիայում եւ Իտալիայում քարոզվող գաղափարախոսությունը։ «Կոնկրետ, ...ԳԵՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔՈՒՄ
Վ.Օսկանյանը երեկ անդրադարձավ Ալիեւի տեսակետին, թե Հայաստանում մարտի 1-ից հետո քաղաքական քաոսի եւ անիշխանության վիճակ է տիրում։ Ըստ արտգործնախարարի՝ Ադրբեջանի նախագահը լավ կանի սեփական ներքաղաքական թնջուկներով ...ԾԻԾԱՂԸ ՈՒԺ Է
Սեփ.լրտվ.
«Անշուշտ, այս տարվա ապրիլի 1-ի մեջ մարտի 1-ը կա։ Ինչպես մի տեղ ասել եմ՝ կյանքը դարձել է դաժան, մարդը դարձել է էժան։ Եւ իրոք՝ ժպտադեմ մարդիկ, ցավոք, քիչ կան։ Մեր թերթի վերջին համարի շապիկը հենց դա է արտահայտում. ...ՊԱՅԹՅՈՒՆ
Մարտի 29-ին, ժամը 13։00-ին,Գյումրիի Քութայիսյան փողոցի թիվ 51 տան բակում անհայտ սարքի պայթյունի հետեւանքով զոհվել են նույն տան բնակիչներ, 59 տարեկան Մկրտիչ եւ 54 տարեկան Ասյա Աղաբաբյանները:ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ
Ագոյի խումբը արտգործնախարարին է փոխանցել «իրավիճակի կարգավորմանն» ուղղված առաջարկների 6 կետանոց մի փաթեթ, որտեղ խոսք անգամ չկա այն մասին, որ, ինչպես մարտի 19-ին առաջնահերթության կարգով միանշանակ արձանագրել ...
ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ՓՈԽՎԵԼ Է ԷԼՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԱՎԱՐՏՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

