
12 ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ ՊԱՏԿԵՐ
- Չի փոխվել միայն «Հայկական խայտառակության» հերոսը

Ակնհայտ է, որ «Վաշինգտոն պոստ»-ի 1996թ. հոկտեմբերի 1-ի հրապարակման մեջ արտացոլված հայաստանյան քաղաքական իրականությունն ու ներկա իրողությունները միմյանց հետ նույնիսկ հեռավոր աղերսներ չունեն
Առանց մեր օգնության էլ ցանկացած անձ, եթե փորձի զուգահեռներ անցկացնել 1995-96թթ. եւ 2007-08 թվականների ընտրությունների նախընտրական եւ հետընտրական գործընթացների միջեւ, կարող է վստահաբար արձանագրել, որ ներկա իշխանությունները իրենց գործելակերպով շահեկանորեն տարբերվում են նախկիններից։
Այսպես. սկսենք «Վաշինգտոն պոստի» առաջին դիտարկումից։
2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից շատ ժամանակ չի անցել, եւ բոլորն են հիշում ընտրություններում հաղթած թեկնածուի պահվածքը։ Ավելի ճիշտ, հիշելու բան էլ չկա, քանի որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն նախկին նախագահի, արտառոց վարքագիծ չի դրսեւորել։ Ասենք՝ քվեարկությունից ժամեր անց ինքնահռչակման ակցիա չձեռնարկեց։
Մինչդեռ 1996թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններից հետո հենց հաջորդ օրը, երբ դեռ նույնիսկ չէին հրապարակվել ընտրությունների նախնական արդյունքները, Տեր-Պետրոսյանը, շրջապատված յուրայիններով՝ լիպարիտյաններով, արարքցյաններով ու արասահակյաններով, շամպայնի բաժակ բարձրացրեց։ Եւ տոնելով սեփական «հաղթանակը»` ինքն իրեն վերակարգեց նախագահ։
Չափազանց ուշագրավ է ամերիկյան պարբերականի հաջորդ դիտարկումը, ինչը վերստին փաստում է կրկնակի չափանիշներով առաջնորդվող ԱՄՆ կառավարության «կեղծավոր» գործելակերպի մասին։ Ցուցաբերելով զարմանալի հոգատարություն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, 1996թ. ամերիկյան կառավարությունը ոչ միայն աչք է փակել քաղաքական հակառակորդների դեմ նրա իրականացրած հետապնդումների, քաղաքական հալածանքների ու ձերբակալությունների փաստերի վրա, այլեւ խստագույնս քննադատել է ընդդիմադիրներին։
Այնինչ այսօր նույն ԱՄՆ Պետդեպարտամենտը, հետեւելով հետընտրական սրացումներին՝ Թատերական հրապարակում անցկացված ապօրինի միտինգներին, ինչը հանգեցրեց մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, ագրեսիվ ընդդիմության հասցեին անգամ քննադատական տոնայնությամբ կես բառ իսկ չարտաբերեց։ Ոչ էլ «վշտացուցիչ ու ցավալի» համարեց Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական շարժման» ակտիվիստների իրականացրած բռնի գործողությունները, մայրաքաղաքի կենտրոնում սանձազերծած վայրագությունները։
Հակառակը՝ դարձյալ Տեր-Պետրոսյանի սիրույն, ԱՄՆ Պետդեպարտամենտը չարտոնված միտինգների օրերին մշտապես հորդորում էր իշխանություններին բարի աչքով նայել հրապարակը զօրուգիշեր զավթած, շրջակայքը աղտոտող եւ բնակիչների անդորրը խաթարող արմատական ամբոխին։ Իսկ մարտի 1-ից մինչ օրս նույն Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները շարունակում են պահանջներ ներկայացնել՝ ԼՏՊ-ի ձերբակալված զինակիցներին՝ ակնհայտորեն քրեական հանցանք կատարած անձանց, ազատ արձակելու մասին։
«Վաշինգտոն պոստի» երրորդ դիտարկումը վերաբերում է դեռեւս 1995-ից դեպի ցած թեքվող Տեր-Պետրոսյանի դիկտատորական կառավարմանը (խոշոր ընդդիմադիր կուսակցության գործունեության արգելման, բազմաթիվ լրատվամիջոցների փակման փաստեր)։
Մինչդեռ 1998-ից հետո մինչ օրս ոչ մի նման փաստ չի արձանագրվել։ Անգամ դիկտատորական կառավարման հիմնադիր Տեր-Պետրոսյանը չի կարող որեւէ փաստ նշել, թե իր բնորոշմամբ «ավազակապետական» ռեժիմի օրոք որեւէ կուսակցություն է փակվել կամ որեւէ լրատվամիջոց է լռեցվել (ընդգծենք՝ «Ա1+»-ին լռեցնող չի եղել. պարտվել է մրցույթում)։ Գոնե 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրություններից հետո միջազգային դիտորդները նման արձանագրում չեն արել, թե դրանք անցել են «օրենքի կոպիտ ու լուրջ խախտումներով»։
Կամ՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ չեն առել։ Հակառակը, վերջին երկու ընտրություններն էլ, միջազգային դիտորդական առաքելությունների գնահատմամբ, համապատասխանում էին միջազգային չափորոշիչներին եւ իրականացվել են ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի հանձնառություններին համապատասխան։ Ավելին՝ միջազգային դիտորդական պատվիրակությունների ղեկավարները, գնահատելով երկու ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքը, արձանագրեցին «ժողովրդավարական ճանապարհով մեկ քայլ առաջ»։
1995-96թթ. անցկացված ընտրություններից հետո նախկին իշխանություններն անգամ նման գնահատականի մասին երազել չէին կարող։
1998-ից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրություններից հետո չեք գտնի որեւէ փաստ, երբ ԿԸՀ-ն մերժած լինի ձայների վերահաշվարկ կատարելու մասին ընդդիմության պահանջը։ Իսկ 1996թ. այս պահանջի մերժումը ստիպեց ընդդիմությանը փողոց դուրս գալ։ Եւ չնայած այդ օրերին ընդդիմության գործողություններում սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ հնարավոր չէր տեսնել, սակայն Տեր-Պետրոսյանը, արհամարհելով սահմանադրությունը, չխորհրդակցելով օրենսդիր ու գործադիր մարմինների ղեկավարների հետ, միանձնյա որոշեց զորքեր ու տանկեր տեղակայել մայրաքաղաքում։
Ըստ էության, չստորագրելով արտակարգ դրություն մտցնելու մասին որեւէ հրամանագիր, ապօրինաբար երկիրը պահեց արտակարգ դրության մեջ։
Ասենք, ում մասին ենք խոսում։ Մեկի՞, որի կատարած ապօրինի գործողությունները 12 տարի անց, փետրվարի 19-ի ընտրությունների հետընտրական շրջանում դարձյալ շարունակվեցին՝ հանգեցնելով մարտի 1-ի արյունալի դեպքերին։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քննարկում
Ավելի վատ պատկեր գրել է:
Այո, դժբախտաբար այսօր ավելի վատ պատկեր ունենք,շնորհիվ հիվանդ իշխանությունների
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՈՎ
Բադմինթոնի համաշխարհային աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով մարզաձեւի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներն այն քարոզելու ծրագիր են մշակել, որն այս օրերին իրականացվում է անդրկովկասյան երկրներում։ ...ԱՍՏՎԱԾ ՆԱԵՎ ՅՈԹՆՅԱԿ Է ՍԻՐՈՒՄ
IBF-ի միջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց ամերիկացի Էլվին Այալային՝ 7-րդ անգամ պաշտպանելով հաղթողի գոտին։ Մենամարտի հենց սկզբից Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը հավատարիմ ...ՌԱՈՒԼԻ ՌԵԿՈՐԴԸ
Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը, Իսպանիայի առաջնության վերջին խաղում գրավելով «Սեւիլիայի» դարպասը, 290 գոլի է հասցրել ռմբարկուական իր հաշվեհամարը։ Դրանով հարձակվողը դարձել է արքայական ակումբի ...«ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Երեկ՝ մարտի 31-ին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով նշվեց այդ երկրի պետական քարոզչության կողմից շրջանառության մեջ դրված «Ադրբեջանցիների ցեղասպանության օրը»
Այս կապակցությամբ Իլհամ Ալիեւը հանդես եկավ ...Ի՞ՆՉ ԱՍԵՄ ԳԱՆԳՐԱՃԱԿԱՏԻՆ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ 2
Երկու ամիս ու ավել ուշացումով, այն էլ իմ անվրդով դեմքին զուսպ զարմանքով նայող գրչընկերներիս մի կերպ, անհարմարազգացուկ, կիսաձայն հիշեցումից հետո, թե դու երեւի չես կարդացել. Լեւոն Անանյանը ...ԳԱԶԱՄՈՒՂ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. փետրվարին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի՝ Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, ...ԱՀԱԶԱՆԳԵՐ
Երեւանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը նախորդ շաբաթ բնակիչներից ստացել է 34 ահազանգ, որից 25-ը` հրդեհի վերաբերյալ: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, նույն ժամանակահատվածում ...ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԵՐԸ ԱՐՎՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այսօր ապրիլի 1-ն է՝ հումորի, ծիծաղի, երգիծանքի օրը։ Մեր ժողովուրդն իր ընդհանրական բնավորությամբ կենսախինդ է, ունի հումորի մեծ զգացում։ Սակայն այս տարի շատերը ապրիլի 1-ը դիմավորում են մտահոգ։
Հիմնականում ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Եւ չպիտի խաթարի երկրի անվտանգությանը
Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Խոսելով հետընտրական զարգացումների մասին` բանախոսն ընդգծեց, ...ԴԵՌԵՎՍ ՄԵԿ ԱԶԳ, ԲԱՅՑ ՈՉ ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Հարցազրույց կինոռեժիսոր, հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի նախկին տնօրեն ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ՀԵՏ
-Ի՞նչ դեր եք վերապահում հեռուստատեսությանը, եւ որքանո՞վ է այն իրականացնում զանգվածային լրատվամիջոցի իր ...Ի՞ՆՉ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
1Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը երեկ հանդիպել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Պատվիրակության կազմը ներկայացրել է հետեւյալ հարցադրումները. ...ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԴՐՍՈՒՄ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Բայց դա սկսել է քիչ ազդել ներքին շուկայի վրա
Վերջին մեկ ամսվա ընթացքում վառելանյութի համաշխարհային շուկայում գները նորից բարձրացան։ Նավթի 1 բարելի արժեքը ոչ միայն հասավ 105-107 դոլարի, ...12 ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ ՊԱՏԿԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Չի փոխվել միայն «Հայկական խայտառակության» հերոսը
Ակնհայտ է, որ «Վաշինգտոն պոստ»-ի 1996թ. հոկտեմբերի 1-ի հրապարակման մեջ արտացոլված հայաստանյան քաղաքական իրականությունն ու ներկա իրողությունները միմյանց ...ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ. 23
Բնակչության մեկ շնչի հաշվարկով Հայաստանը ստանում է ամենաշատ ամերիկյան օգնությունը ցանկացած երկրի համեմատ` Իսրայելից հետո
Հայաստանը վաստակել է վերոհիշյալ առանձնաշնորը ոչ միայն ԱՄՆ-ում բնակվող այդքան շատ ...ԵՐԵՎԱՆԸ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՉԻ ԴԻՄԵԼ
Նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ «պաշտոնական Երեւանը որեւէ խնդրանքով չի դիմել Բաքվին»: Վիկտոր Սողոմոնյանն ասել է այս մասին, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով` մեկնաբանելով ...ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Առաքելյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, ինչի առիթով արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանով նա ազատվել է պաշտոնից: Նրա նկատմամբ կիրառվել ...ՈՉ ԹԵ ՄՇՏԱԿԱՆ ՀԵՏԴԱՐՁ, ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵԽ նախարարների խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը ՊԵՐ ՍՅՈՐԳԵՆԻ ղեկավարությամբ երեկ կեսօրին հանդիպեց արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը, ի շարս այլ հարցերի, քննարկել ...ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Բուխարեստում ապրիլի 2-4-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին։ Հայաստանի եւ Եվրատլանտյան ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Իմաստուն Պլատոնը երազում էր կառուցել իդեալական պետություն, որը, երկնակամարի պես, ոչ մի բանով չպետք է փոխվի։ Այսօր աշխարհին արդեն պարզ է, որ նման գաղափարը համազոր է ինքնասպանության։ «Աստված մի՛ արասցե՝ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների միջեւ կապերի հետագա ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը՝ Պեր Սյորգենի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրենսդրության ...ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԴԵՐ
1
«Հայաստանը կա՛մ պետք է անմիջապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, կա՛մ միգուցե վերջնական ճանաչումը դեռ այս պահին փոխարինվի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պաշտպանության ոլորտին վերաբերող փոխադարձ ...ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3
Ըստ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ՝ «պահանջելով նոր հանրահավաքների եւ ցույցերի անցկացման թույլտվություն, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերն ըստ էության պահանջում են հնարավորություն ընձեռել իրենց` նոր բախումների ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԳԵԲԵԼՍԸ
2Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, մեզանում կան գործիչներ, որոնց հնչեցրած մտքերը հիշեցնում են անցյալ դարի 20-ականների վերջին եւ 30-ականների սկզբին Գերմանիայում եւ Իտալիայում քարոզվող գաղափարախոսությունը։ «Կոնկրետ, ...ԳԵՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔՈՒՄ
Վ.Օսկանյանը երեկ անդրադարձավ Ալիեւի տեսակետին, թե Հայաստանում մարտի 1-ից հետո քաղաքական քաոսի եւ անիշխանության վիճակ է տիրում։ Ըստ արտգործնախարարի՝ Ադրբեջանի նախագահը լավ կանի սեփական ներքաղաքական թնջուկներով ...ԾԻԾԱՂԸ ՈՒԺ Է
Սեփ.լրտվ.
«Անշուշտ, այս տարվա ապրիլի 1-ի մեջ մարտի 1-ը կա։ Ինչպես մի տեղ ասել եմ՝ կյանքը դարձել է դաժան, մարդը դարձել է էժան։ Եւ իրոք՝ ժպտադեմ մարդիկ, ցավոք, քիչ կան։ Մեր թերթի վերջին համարի շապիկը հենց դա է արտահայտում. ...ՊԱՅԹՅՈՒՆ
Մարտի 29-ին, ժամը 13։00-ին,Գյումրիի Քութայիսյան փողոցի թիվ 51 տան բակում անհայտ սարքի պայթյունի հետեւանքով զոհվել են նույն տան բնակիչներ, 59 տարեկան Մկրտիչ եւ 54 տարեկան Ասյա Աղաբաբյանները:ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ
Ագոյի խումբը արտգործնախարարին է փոխանցել «իրավիճակի կարգավորմանն» ուղղված առաջարկների 6 կետանոց մի փաթեթ, որտեղ խոսք անգամ չկա այն մասին, որ, ինչպես մարտի 19-ին առաջնահերթության կարգով միանշանակ արձանագրել ...
ԱՄՈԹ ՁԵԶ
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԱՂԲԸ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

