
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ
- Եւ չպիտի խաթարի երկրի անվտանգությանը

Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Խոսելով հետընտրական զարգացումների մասին` բանախոսն ընդգծեց, որ իշխանության ձեռնարկած միջոցները նպատակ ունեին պահպանել երկրի կայունությունն ու անվտանգությունը. «Այո՛, խաթարվել էին մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը։ Որոշակի փուլերում շատ ժողովրդավար երկրներ՝ ԱՄՆ-ից մինչեւ Ֆրանսիա, իրենց երկրների անվտանգությունն ու կայունությունը բարձր գնահատելով, անհրաժեշտության դեպքում սահմանափակումներ են մտցրել։ Ժողովրդավարության զարգացումը ինքնանպատակ չէ։
Այո՛, ժողովրդավարությունը մեր երկրում այլընտրանք չունի եւ այդ մասին նշված է կոալիցիոն համաձայնագրում։ Այնտեղ գրված է ե՛ւ խոսքի ազատության, ե՛ւ ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտության մասին, բայց դրա համար ժամանակ է պետք։ Քննադատության են արժանի այն բոլոր երեւույթները, որոնք ժողովրդավարության քողի տակ ամբոխավարության են տանում եւ փորձում են պետական հեղաշրջում իրականացնել»։
Նախագահական ընտրությունների ժամանակահատվածում ակտիվացած շատ ընդդիմադիր ուժեր չմասնակցեցին մայիսյան խորհրդարանական ընտրություններին, մինչդեռ. «Դաշտը բաց էր, եւ կարող էին մասնակցել։ Բայց նրանց նպատակը այլ էր՝ գունավոր հեղափոխություն էին ուզում իրագործել։ Եթե զուգահեռներ տանենք Հարավսլավիայի կամ Ուկրաինայի հետ, շատ նմանություններ կգտնենք»։
Քաղաքական դաշտում ընդդիմադիր խոսքը եւ քննադատությունը կարեւորելով՝ Է.Շարմազանովը նաեւ կարծիք հայտնեց, որ ուժեղ ընդդիմություն պետք է լինի, բայց այն չպիտի լինի ծայրահեղական կամ գործի միայն ընտրությունից ընտրություն՝ նպատակ ունենալով ամեն գնով հասնել իշխանության։ Ուժեղ ընդդիմությունը նախ եւ առաջ կառուցողական է. «ՀՀՇ-ն, Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կարող էր մասնակցել խորհրդարանական ընտրություներին, բայց, կարծում եմ, որ ապագայում նրանք 5 տոկոսի արգելքն էլ չեն հաղթահարի, քանի որ ժողովուրդը տեսավ կատարվածը»։
Է.Շարմազանովի գնահատմամբ, մարտիմեկյան իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ էին, որոնք իր ավարտին չհասցված գունավոր հեղափոխության շարունակությունն էին. «Հայաստանում գունավոր հեղափոխության փորձը անհաջող էր, քանի որ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցին։ Բացի այդ, ընտրություններում 3-րդ տեղը գրաված քաղաքական ուժը եւ նրա թեկնածուն միացան նորընտիր նախագահին, դրանով իսկ փաստելով, որ ընդունում են ընտրությունների արդյունքները։
Այդ իրավիճակում ծայրահեղ ընդդիմադիր քաղաքական ուժը պետական հեղաշրջման գնաց։ Այլապես ինչպե՞ս որակել նրանց՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ուժային կառույցներին ուղղված կոչը, միանալ իրենց։ Դա պետական դավադրություն էր։ Լ.Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի նպատակը ընտրություններում հաղթելը չէր, այլ ընտրությունների միջոցով պետական հեղաշրջում իրականացնելը»։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն ձերբակալում Լ.Տեր-Պետրոսյանին, Է.Շարմազանովը պատասխանեց, որ իր դիրքորոշումը թեեւ կոնկրետ փաստերի եւ իրադարձությունների հիման վրա է կառուցել, այդուհանդերձ գնահատականը քաղաքական է, այլ ոչ թե իրավական. «Իմ գնահատականը քաղաքական է եւ իմ անձնական կարծիքն է, որ պետական հեղաշրջման փորձ էր մարտի 1-ը»։
Անդրադարձ եղավ նաեւ նոր ձեւավորվելիք կառավարությանն ու խնդիրներին. «Կարծում եմ, կառավարության ռազմավարության, ծրագրի եւ բարեփոխումների ընթացքի մասին շատ հստակ է նշված կոալիցիոն համաձայնագրում եւ կառավարության հնգամյա ծրագրում։ Գտնում եմ, որ նոր կառավարությունը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին կարող է հաջողությամբ կյանքի կոչել բարեփոխումների երկրորդ փուլը»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
Abo գրել է:
Ժողովրդավարության զարգացումը ինքնանպատակ չէ՞
սերժականներին խնդրվում է չնայել,
http://www.youtube.com/a1plusnews
Մարտի մեկի դեպքերի իրական պատկերը, վիդեո 4/1/2008
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՈՎ
Բադմինթոնի համաշխարհային աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով մարզաձեւի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաներն այն քարոզելու ծրագիր են մշակել, որն այս օրերին իրականացվում է անդրկովկասյան երկրներում։ ...ԱՍՏՎԱԾ ՆԱԵՎ ՅՈԹՆՅԱԿ Է ՍԻՐՈՒՄ
IBF-ի միջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց ամերիկացի Էլվին Այալային՝ 7-րդ անգամ պաշտպանելով հաղթողի գոտին։ Մենամարտի հենց սկզբից Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը հավատարիմ ...ՌԱՈՒԼԻ ՌԵԿՈՐԴԸ
Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը, Իսպանիայի առաջնության վերջին խաղում գրավելով «Սեւիլիայի» դարպասը, 290 գոլի է հասցրել ռմբարկուական իր հաշվեհամարը։ Դրանով հարձակվողը դարձել է արքայական ակումբի ...«ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2
Երեկ՝ մարտի 31-ին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով նշվեց այդ երկրի պետական քարոզչության կողմից շրջանառության մեջ դրված «Ադրբեջանցիների ցեղասպանության օրը»
Այս կապակցությամբ Իլհամ Ալիեւը հանդես եկավ ...Ի՞ՆՉ ԱՍԵՄ ԳԱՆԳՐԱՃԱԿԱՏԻՆ
ԲԵՐԴ ԲԱԲԱՅԱՆ 2
Երկու ամիս ու ավել ուշացումով, այն էլ իմ անվրդով դեմքին զուսպ զարմանքով նայող գրչընկերներիս մի կերպ, անհարմարազգացուկ, կիսաձայն հիշեցումից հետո, թե դու երեւի չես կարդացել. Լեւոն Անանյանը ...ԳԱԶԱՄՈՒՂ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. փետրվարին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի՝ Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, ...ԱՀԱԶԱՆԳԵՐ
Երեւանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը նախորդ շաբաթ բնակիչներից ստացել է 34 ահազանգ, որից 25-ը` հրդեհի վերաբերյալ: Ինչպես երեկ տեղեկացրեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, նույն ժամանակահատվածում ...ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԵՐԸ ԱՐՎՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Այսօր ապրիլի 1-ն է՝ հումորի, ծիծաղի, երգիծանքի օրը։ Մեր ժողովուրդն իր ընդհանրական բնավորությամբ կենսախինդ է, ունի հումորի մեծ զգացում։ Սակայն այս տարի շատերը ապրիլի 1-ը դիմավորում են մտահոգ։
Հիմնականում ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Եւ չպիտի խաթարի երկրի անվտանգությանը
Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
Խոսելով հետընտրական զարգացումների մասին` բանախոսն ընդգծեց, ...ԴԵՌԵՎՍ ՄԵԿ ԱԶԳ, ԲԱՅՑ ՈՉ ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 2
Հարցազրույց կինոռեժիսոր, հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի նախկին տնօրեն ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ՀԵՏ
-Ի՞նչ դեր եք վերապահում հեռուստատեսությանը, եւ որքանո՞վ է այն իրականացնում զանգվածային լրատվամիջոցի իր ...Ի՞ՆՉ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
1Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը երեկ հանդիպել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Պատվիրակության կազմը ներկայացրել է հետեւյալ հարցադրումները. ...ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԴՐՍՈՒՄ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Բայց դա սկսել է քիչ ազդել ներքին շուկայի վրա
Վերջին մեկ ամսվա ընթացքում վառելանյութի համաշխարհային շուկայում գները նորից բարձրացան։ Նավթի 1 բարելի արժեքը ոչ միայն հասավ 105-107 դոլարի, ...12 ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ ՊԱՏԿԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 1
Չի փոխվել միայն «Հայկական խայտառակության» հերոսը
Ակնհայտ է, որ «Վաշինգտոն պոստ»-ի 1996թ. հոկտեմբերի 1-ի հրապարակման մեջ արտացոլված հայաստանյան քաղաքական իրականությունն ու ներկա իրողությունները միմյանց ...ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ. 23
Բնակչության մեկ շնչի հաշվարկով Հայաստանը ստանում է ամենաշատ ամերիկյան օգնությունը ցանկացած երկրի համեմատ` Իսրայելից հետո
Հայաստանը վաստակել է վերոհիշյալ առանձնաշնորը ոչ միայն ԱՄՆ-ում բնակվող այդքան շատ ...ԵՐԵՎԱՆԸ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՉԻ ԴԻՄԵԼ
Նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ «պաշտոնական Երեւանը որեւէ խնդրանքով չի դիմել Բաքվին»: Վիկտոր Սողոմոնյանն ասել է այս մասին, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով` մեկնաբանելով ...ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ.Առաքելյանի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում, ինչի առիթով արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանով նա ազատվել է պաշտոնից: Նրա նկատմամբ կիրառվել ...ՈՉ ԹԵ ՄՇՏԱԿԱՆ ՀԵՏԴԱՐՁ, ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵԽ նախարարների խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությունը ՊԵՐ ՍՅՈՐԳԵՆԻ ղեկավարությամբ երեկ կեսօրին հանդիպեց արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը, ի շարս այլ հարցերի, քննարկել ...ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Բուխարեստում ապրիլի 2-4-ը տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովին։ Հայաստանի եւ Եվրատլանտյան ...ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Իմաստուն Պլատոնը երազում էր կառուցել իդեալական պետություն, որը, երկնակամարի պես, ոչ մի բանով չպետք է փոխվի։ Այսօր աշխարհին արդեն պարզ է, որ նման գաղափարը համազոր է ինքնասպանության։ «Աստված մի՛ արասցե՝ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների միջեւ կապերի հետագա ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը՝ Պեր Սյորգենի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրենսդրության ...ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԴԵՐ
1
«Հայաստանը կա՛մ պետք է անմիջապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, կա՛մ միգուցե վերջնական ճանաչումը դեռ այս պահին փոխարինվի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ պաշտպանության ոլորտին վերաբերող փոխադարձ ...ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
3
Ըստ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ՝ «պահանջելով նոր հանրահավաքների եւ ցույցերի անցկացման թույլտվություն, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերն ըստ էության պահանջում են հնարավորություն ընձեռել իրենց` նոր բախումների ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԳԵԲԵԼՍԸ
2Ըստ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ, մեզանում կան գործիչներ, որոնց հնչեցրած մտքերը հիշեցնում են անցյալ դարի 20-ականների վերջին եւ 30-ականների սկզբին Գերմանիայում եւ Իտալիայում քարոզվող գաղափարախոսությունը։ «Կոնկրետ, ...ԳԵՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔՈՒՄ
Վ.Օսկանյանը երեկ անդրադարձավ Ալիեւի տեսակետին, թե Հայաստանում մարտի 1-ից հետո քաղաքական քաոսի եւ անիշխանության վիճակ է տիրում։ Ըստ արտգործնախարարի՝ Ադրբեջանի նախագահը լավ կանի սեփական ներքաղաքական թնջուկներով ...ԾԻԾԱՂԸ ՈՒԺ Է
Սեփ.լրտվ.
«Անշուշտ, այս տարվա ապրիլի 1-ի մեջ մարտի 1-ը կա։ Ինչպես մի տեղ ասել եմ՝ կյանքը դարձել է դաժան, մարդը դարձել է էժան։ Եւ իրոք՝ ժպտադեմ մարդիկ, ցավոք, քիչ կան։ Մեր թերթի վերջին համարի շապիկը հենց դա է արտահայտում. ...ՊԱՅԹՅՈՒՆ
Մարտի 29-ին, ժամը 13։00-ին,Գյումրիի Քութայիսյան փողոցի թիվ 51 տան բակում անհայտ սարքի պայթյունի հետեւանքով զոհվել են նույն տան բնակիչներ, 59 տարեկան Մկրտիչ եւ 54 տարեկան Ասյա Աղաբաբյանները:ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ
Ագոյի խումբը արտգործնախարարին է փոխանցել «իրավիճակի կարգավորմանն» ուղղված առաջարկների 6 կետանոց մի փաթեթ, որտեղ խոսք անգամ չկա այն մասին, որ, ինչպես մարտի 19-ին առաջնահերթության կարգով միանշանակ արձանագրել ...
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

