
ՀԱՅՐԵՆԻ ԿԼԱՆՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը մեր իրականության տարբեր երեւույթների պերճանքի եւ թշվառության մասին։ Մենք արդեն անդրադարձել ենք հայրենի ընդդիմությանը, էլիտային, իսկ այսօր եկել է կլաններից խոսելու հերթը։
Ե՛ւ լատիներեն eligo-ն, ե՛ւ ֆրանսերեն elite-ն, որոնցից առաջացել է «էլիտա» հասկացությունը, ի սկզբանե բովանդակում են մրցակցության, մյուսներից բարձր կանգնելու իրավունքի համար պայքարի, ուրիշների համար որոշումներ ընդունելու անհրաժեշտության գաղափարը։ Հստակ նախորոշված չափանիշներով եւ նպատակներով (թե հանուն ինչի՞ է դա, ըստ էության, ընթանում) ազնիվ մրցակցության բացակայությունը հանգեցնում է հասարակության եւ պետության էլիտայի ձեւավորման ընթացակարգն ամենասովորական խեղաթյուրման եւ նենգափոխման։ Ինչն էլ ցավալի հետեւանքներ է ունենում հասարակության համար։
Մասնավորապես, էլիտային նման դեպքերում փոխարինելու են գալիս կլանները։ Ընդհանրապես «կլան» տերմինը օգտագործվում է իրական կամ առասպելական ընդհանուր նախնի ունեցող արյունակից ազգականների խմբի նկատմամբ։ Կլանը սովորաբար ներառում է մի քանի ընտանիք (ընտանիքների խմբեր), ունի բոլորի կողմից ճանաչված առաջնորդ։ Կլանները նախնադարյան եւ «պրիմիտիվ» հասարակությունների զավակ են, թեեւ գոյություն ունեն նաեւ ժամանակակից հասարակություններում՝ Շոտլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Սկանդինավիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ բազմաթիվ այլ երկրներում։
Կլանային համակարգը մեզանում ստեղծվեց 90-ականների ամենասկզբում։ Այդ պայմաններում, երբ բնակչության մեծամասնությունը օտարված էր քաղաքականությանը մասնակցությունից, մրցակցող կլաններն իշխում էին՝ հենվելով իրենց հովանավորող կամ ֆինանսապես սնուցող խմբավորումների վրա։ Այդ թվում` նաեւ օտարերկրյա։ Իշխանական պետական հիերարխիայում զբաղեցրած տեղը նախորոշվում էր ոչ թե այս կամ այն անձի անհատական արժանիքներով, այլ այն կլանի հեղինակությամբ, որին նա պատկանում էր։
Իրենց կառուցվածքով քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը ձեւավորվում էր ոչ թե վարից վեր՝ արտահայտելով հասարակական մեծ խմբերի շահերը, այլ վերից վար, տիրապետող կլանի համար նեցուկ ստեղծելով կերամանին մոտենալու հույսեր տածող վասալներից։
Տեր-Պետրոսյանների կլանը եւ ավելի մանր այլ կլաններ 90-ականների սկզբին իրենց ձեռքն առան ու յուրացրին աստղաբաշխական ծավալների (մեր չափանիշներով, իհարկե) սեփականություն, որը տասնամյակներ շարունակ ստեղծել էին մարդկանց մի քանի սերունդներ։
Բայց կարելի՞ էր արդյոք դրա հիման վրա համարել նրանց էլիտա, այսինքն՝ «ընտրյալներ, լավագույններ»։ Պատասխանն ակնհայտ է։ Իշխանության եկան տարբեր տրամաչափի կլաններ, բայց բնավ ոչ երկրի լավագույն ուժերը։ Շատ շուտով նրանք վարկաբեկեցին իրենց՝ դրսեւորելով անտեղյակություն, գողամոլություն, ազգային եւ հասարակական շահերի անտեսում։
Ցավոք, 1998 թվականին՝ իշխանափոխությունից հետո, նոր իշխանությունը ձեռնամուխ չեղավ ձեւավորված կլանային համակարգի ոչնչացմանը։ Օգտվելով դրանից` հին կլանները կարողացան ընդհանուր առմամբ լուծել իրենց խնդիրները։ Մի մասը առաջին տեղերից փոխադրվեց երկրորդ, փոխեց «կերակրման» վայրը։ Մյուսը, պահպանելով տնտեսության տարբեր ոլորտներում հսկողությունն ու սեփականությունը, հեռացավ ստվեր, ծվարեց՝ սպասելով ավելի լավ ժամանակների։ Հենց նրանք էին ֆինանսական լուրջ աջակցություն ցուցաբերում Տեր-Պետրոսյանին։ Երրորդը, թքելով ամեն ինչի վրա, պարզապես անձնատուր եղավ գերապահով կյանքի հաճույքներին՝ այստեղ կամ արտասահմանում։
Կլանային համակարգի կարեւորագույն հատկանիշը բարենպաստ պայմանների ապահովումն է խոշորագույն կլանների համար, ամենակարեւոր ոլորտներում մենաշնորհի հաստատումը նրանց կողմից, առավելությունների ձեռքբերումը քաղաքական եւ տնտեսական կյանքի մնացյալ բոլոր մասնակիցների նկատմամբ։
Իհարկե, մարդը մնում է մարդ։ Եւ մեծամասնությանը բնորոշ է «յուրայիններին» առաջ մղելը, նրանց թերությունների եւ թուլությունների վրա աչք փակելը։ Սակայն մարդիկ վաղուց հասկացել են, որ նախեւառաջ կլանների գոյությանը բնորոշ այդպիսի «հակումների» նկատմամբ թողտվությունը վտանգավոր է հասարակության եւ պետության համար։ Քանզի սկսվում է փտման, քայքայման գործընթաց։ Կանգ է առնում զարգացումն ու առաջընթացը։
Կլանը կարող է զբաղեցնել էլիտայի տեղը պատմական այս կամ այն հանգամանքների բերումով։ Բայց նա երբեք չի կարող դառնալ էլիտա՝ բառի ճշմարիտ իմաստով։ Եւ չի կարող փոխարինել նրան։
Ուստիեւ նոր իշխանության կարեւորագույն խնդիրը պետք է լինի կլանների փոխարինումը իրական էլիտայով, նրանցով, ովքեր նախանշում են հոգեւոր կողմնորոշիչները, ովքեր նպաստում են կարգուկանոնին, համերաշխությանը, արդարությանը։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ԻՆՉՆ ԷԼ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԷՐ ԱՊԱՑՈՒՑԵԼ
2«Մելոդի Ամբեր» մրցաշարի վերջին տուրում Լեւոն Արոնյանից պահանջվում էր ընդամենը ամփոփիչ պարտիայի արձանագրությունը ստորագրելով, պաշտոնապես հաստատել այստեղ իր անդրանիկ հաղթանակը, որի վերաբերյալ մրցակիցների ...ՀԱՆՈՒՆ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՊՐՈՊԱԳԱՆԴՄԱՆ
Երեւանում երեկ մեկնարկել է բադմինթոնի ուշագրավ միջազգային մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի եւ ԼՂՀ-ի 16-ական մարզիկ-մարզուհի։ Թեպետ մրցումները պաշտոնապես կոչվում են Հայաստանի ...ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Տեղի ունեցան Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Մարտի 28-ին տեղի ունեցան ՀՀ Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի հետեւյալ հանդիպումները` «Արարատ-2» - «Միկա»` 0:4 (առաջին խաղ` ...ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 52Ռոբերտ Ուորենի «Թագավորական ողջ շքախումբը» հանրահայտ վեպում ասվում է. «Քաղաքականությունը միշտ էլ ընտրության հարց է։ Իսկ թե ինչից ընտրել, դու չես որոշում։ Եւ ընտրության համար հարկավոր է վճարել... Վճարել ...ԿԵՂՏՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 1Չէ, սիրելիներս, սա Նուբարաշենի աղբավայրը չէ։ Առայժմ՝ չէ։ Բայց եթե իրադարձությունները զարգանան այս տեմպերով ու ծավալներով, ապա... Հարկավ հասկանում եմ, որ մեր նյարդային ու լեւոնընդոստ օրերում մի տեսակ ...ԵՂԵՔ ՈՂՋԱՄԻՏ ՈՒ ՇՐՋԱՀԱՅԱՑ
1Մայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը`՝ ...ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 119Հարցազրույց ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ -Ձեր կարծիքով, վերջին վեց ամսվա իր գործողություններով Լեւոն Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է ծառայություն մատուցում։ -Այն, ինչ անում է նա, պարզապես ծառայություն է պանթուրքիզմի ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՄՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորՄինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եւ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո’չ կատարյալ ժողովրդավարություն, ո’չ մարդու ...ԻՆՉՈՒ Է ՎԵՐԱՐԾԱՐԾՎՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների, նույն խնդրով՝ Սան Ֆրանցիսկոյի հրեական կազմակերպությունների խորհրդի հայտարարության եւ վերջին օրերի այլ ուշագրավ գործընթացների ...ՆԱ ԻՐ ԵՐԿՐԻ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ ԷՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, ԱՇԽԱՐՀԻ ՄԵՋ՝ ԻՐ ԵՐԿԻՐԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀինգ օր շարունակ Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճը Աղասի Այվազյան էր քարոզում երիտասարդությանը։ Ապագա գրողներ ու նկարիչներ, լրագրողներ, բանասերներ եւ դերասաններ օրեր շարունակ ըմբոշխնում ...ԿԵՂԾԻՔՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ
1Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Սահմանադրական դատարանը գլխավոր դատախազություն է ուղարկել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից ՍԴ ներկայացրած թիվ 33/04, 33/21, ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՅուրաքանչյուրն իր չափով «Կոալիցիոն համաձայնագրում ամրագրված են շատ լուրջ քաղաքական առաջնահերթություններ, եւ ես ուզում եմ վստահ լինել, որ այս կոալիցիան գործելու է արդյունավետ եւ կարողանալու է լուծել ...ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՉԵՍ ՀԱՍՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր Ըստ ԱԺԴ նախագահի, նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ արմատական ընդդիմադիր կեցվածք որդեգրած որոշ քաղաքական ուժեր եւ նրանց առաջնորդը, երկարատեւ ...ՀԱՅՐԵՆԻ ԿԼԱՆՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը մեր իրականության տարբեր երեւույթների պերճանքի եւ թշվառության մասին։ Մենք արդեն անդրադարձել ենք հայրենի ընդդիմությանը, էլիտային, իսկ այսօր եկել է կլաններից ...ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՀԱՅԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՈ՞ւր են Աղասու պես մարդիկ «Երկիրը ժպիտով է նայում ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը։ Երկրի մարդիկ եղեք։ Կարեւորը Հայաստանն է եւ հայությունը»։ Այս խոսքերը պատկանում են հայ ժողովրդի երեւելի դեմքերից ...ԺԱՄԱՆՈՒՄ Է ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Այսօր քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, մի ...ՄԻԱԿ ՁԵՎԱՉԱՓԸ
ԱՄՆ-ը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից, որը իրական լուծման հասնելու միակ ճանապարհն է: ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ընդունել է, որ մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանական մեքենան ...ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Սեփ. լրտվ.Թեեւ մամուլում ակտիվորեն շրջանառվում է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու թեման եւ խոսվում է կոնկրետ թեկնածուների մասին, սակայն Ջոզեֆ Փենինգտոնը երեկ տեղեկացրեց, որ Սպիտակ տունը դեռ որեւէ առաջադրում ...ԱՌԱՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ
Ավելի քան երկու ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը մնացել է առանց խմելու ջրի: Ինչպես հայտնեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը՝ ջրամատակարարումը խաթարվել է ձմռան աննախադեպ ցրտերի պատճառով: ...ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ
Մարտի 26-ին, ժամը 21։30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի թիվ 2 շենքի 5-րդ հարկում սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի թիվ ...ԱՐԲԱՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2Գլուխ 3-րդ. Երկրում եւ Հյուսիսային պողոտայում ծայր առած ռեպրեսիաների մասին Մթնշաղ։ Հյուսիսային պողոտա։ Այն պահից, երբ Լ.Տեր-Պետրոսյանի ակտիվիստները իմացան, որ երկրում մոլեգնում է 37 թիվը, արդեն 9-րդ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՆ Մամուլի ազգային ակումբում երեկ որոշ լրագրողներ ընդունեցին որպես երկնքից իջած ինչ-որ մեսիա։ ՄԱԱ նախագահը, օրինակ, համոզունք ...Ո՛Չ ՏԵՍԵԼ ԵՆՔ, Ո՛Չ ԼՍԵԼ
Երեկ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը հետաքրքրվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՑ, թե «գունավոր հեղափոխություններ» արտահանող երկրի դիվանագիտությունը Հայաստանում ...ՍԱԴՈՅԱՆԻ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄԸ
«1992-93թթ. մենք ընդդիմություն էինք։ Ես անձամբ մտել եմ Լ.Տեր-Պետրոսյանի մոտ՝ նախագահական նստավայր, եւ պահանջել եմ Վ.Մանուկյանին նշանակել պաշտպանության նախարար։ Պահանջս ուլտիմատիվ էր, քանի որ ժողովուրդը ...ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԿՈՂՔԻՆ
1Վերջերս մամուլում հրապարակվել էր Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հավատացյալների եւ սպասավորների կողմից կաթողիկոսին հղված անանուն մի նամակ։ Այդ կապակցությամբ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ մեր թղթակցին ասաց. «Նամակում ...ՆԱ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՏԵՍԱԿ ԷՐ
2Ըստ ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ. «Մինասի, Ռոբերտ Էլիբեկյանի, Արա Շիրազի, էլի շատերի մասին առաջին հոդվածներ գրողը Աղասի Այվազյանն էր։ Դա խոսում է այն մասին, որ ինքը լայն կուլտուրայի տեր մարդ էր։ Իսկ այսօրվա մտավորականները ...ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը (մարտի վերջին կիրակի օրը), ժամը 02:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿ
Երեւանի քաղաքապետարանը առաջիկա երեք ամիսները՝ ապրիլի սկզբից հունիսի վերջը, հայտարարում է մաքրության եռամսյակ: Քաղաքապետարանը կոչ է անում մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի՝ իր բակում, համայնքում, աշխատավայրում ...
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ«ԱՐԱՐԱՏՆ» ԷԼ ՉՄԽԻԹԱՐԵՑ
ՊՈՌՆԻԿ ԱՌՆԵՏՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

