
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Յուրաքանչյուրն իր չափով
«Կոալիցիոն համաձայնագրում ամրագրված են շատ լուրջ քաղաքական առաջնահերթություններ, եւ ես ուզում եմ վստահ լինել, որ այս կոալիցիան գործելու է արդյունավետ եւ կարողանալու է լուծել իր առջեւ դրված բոլոր խնդիրները»,- երեկ այսպիսի նախաբանով հանդես եկավ «Ուրբաթ» ակումբում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ։ Եւ... տեղնուտեղը հայտնվեց հայրենի բռնապետության կողմից հալածված, բայց «հոգով ազատ» հհշական քարոզիչների խաչաձեւ հարցաքննության թիրախում։
Սրանք բառացիորեն վրա տվին ԲՀԿ ներկայացուցչին ու բզկտելու, պատառ-պատառ անելու վճռականությամբ պատին դեմ տվին. ինչո՞ւ հանրապետության ղեկավարությունը ցավակցություն չհայտնեց զոհվածների հարազատներին, ինչո՞ւ ընդդիմադիր մամուլը արտակարգ դրության պայմաններում չէր գործում, իսկ իշխանամետ մամուլը, անմեղության կանխավարկածը խախտելով (երբ իրենց պետք է, պարզվում է, լավ էլ գիտեն՝ ինչ ասել է անմեղության կանխավարկած), մեղադրում էր հեղաշրջման պատասխանատուներին։ Կամ՝ իրավապահ մարմիններն ինչո՞ւ են «ապօրինաբար» խոչընդոտում Լեւոնի վկաների «քաղաքական զբոսանքները», հարկային ծառայությունն ինչո՞ւ է «համատարած ստուգումներ» սկսել հհշական թերթերում, եւ այդպես շարունակ։
Իրականության հետ կապ չունեցող կամ պատգամավորի լիազորություններին չառնչվող այս եւ այլ հարցադրումներից առաջ, որոնց անդրադառնալը պարապ զբաղմունք է, արմատական հավատաքննիչները, նախ, ցանկացան պարզել. «Բարգավաճ Հայաստանը» իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է «մարտի 1-ին իշխանությունների գործողությունների» համար։
Ն.Զոհրաբյանը, որ խաղաղասիրական նոտայով սկսեց եւ, ի հեճուկս սադրիչ հարցերի առատության, նույն տոնայնությամբ էլ ավարտեց ասուլիսը, ի պատասխան՝ ասաց. «ԲՀԿ-ն պատասխանատվություն կրում է երկրում տեղի ունեցող ցանկացած քաղաքական գործընթացի համար։ Իսկ մարտի 1-ի գործողությունների համար պատասխանատվություն կրում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, այդ թվում՝ նաեւ արմատական ընդդիմությունը։ Բոլորը պատասխանատու են՝ յուրաքանչյուրն իր չափով պատասխանատու է տեղի ունեցած ողբերգության համար»։
Բայց, քանի որ եղածը եղած է, քավության նոխազներ փնտրելու փոխարեն պետք է դասեր քաղել տեղի ունեցածից եւ երկխոսության նստել։ Ինչի՞ շուրջ, եթե ԼՏՊ-ի պայմանը պայման է՝ ոչ մի երկխոսություն, քանի դեռ զանգվածային անկարգությունների դրդիչները եւ շարքային մասնակիցները ազատ չեն արձակվել։
Ըստ բանախոսի՝ «պետք է սեղանին դրվեն բոլոր խնդիրները, որոնք այսօր հնչում են ընդդիմության հարթակից, ընդդիմադիր եւ իշխանամետ մամուլում։ Խնդիրները բազմաթիվ են։ Սթափ գնահատականի դեպքում կարելի է գտնել երկխոսության եզր, եւ բոլոր հարցերը կամ հարցերի հիմնական մասը կստանան իրենց լուծումը»։
Պատգամավորի գնահատմամբ՝ արտակարգ դրության վերացումից հետո, «իհարկե, որոշակի կայունացում կա։ Բայց անկեղծ չէի լինի, եթե ասեի, որ իրավիճակը երկրում բացարձակապես կայուն է։ Կոնկրետ ես եւ «Բարգավաճ Հայաստանը» ներքաղաքական լարվածության հաղթահարման միակ ուղին եւ ճանապարհը տեսնում ենք երկխոսության մեջ։ Երկխոսություն՝ բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ, երկխոսություն՝ նաեւ, այո, արմատական ընդդիմության հետ, որովհետեւ ներքաղաքական լարվածությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան երկխոսությունն է, ես ուղղակի չգիտեմ։
Ինձ հայտնի չեն քաղաքական այլ մեթոդներ։ Երկխոսության առաջարկը վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից արվել է թե՛ հետընտրական առաջին հանրահավաքում, թե՛ ընդամենը վերջերս «Վաշինգտոն պոստ»-ում տպագրված ծավալուն հոդվածում, որտեղ նորընտիր նախագահը խոսում է առանց նախապայմանների երկխոսության մասին՝ բոլորին, այդ թվում՝ նաեւ արմատական ընդդիմության հետ»։
Մարտի 1-ի կրկնությունից խուսափելու համար գուցե հարկ է փոխե՞լ Ընտրական օրենսգիրքը։ Դիցուք՝ ամրագրել, որ եթե ընտրություններից հետո թեկնածուն ապահովում է ակտիվ հետեւորդների «կրիտիկական» զանգված եւ օրեր, շաբաթներ շարունակ պահում հրապարակում, ապա, անկախ նրանից՝ տվյալ թեկնածուն քանի տոկոս ձայն է ստացել, իշխանությունը պարտավոր է ձեռքերը վեր բարձրացնել եւ առանց դիմադրության հանձնվել։
«Չեմ կարծում։ Բայց մեր Ընտրական օրենսգիրքը որոշակի լրամշակման կարիք ունի։ Մասնավորապես, ԲՀԿ-ն կողմնակից է 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ պրոֆեսիոնալ ընտրական հանձնաժողովներ ունենալուն։ Սրա անհրաժեշտությունը կա, եւ կոալիցիայի հուշագրում, ի շարս այլ խնդիրների, ամրագրված է նաեւ ընտրական համակարգի կատարելագործման խնդիրը»,- «Հայոց Աշխարհ»-ի հարցին այսպես արձագանքեց «Բարգավաճի» ներկայացուցիչը։
Վերջում հավաստիացրեց, որ կոալիցիան պատրաստ է ընդդիմության համար «լիարժեք գործունեության» դաշտ ապահովել։ Ինչպե՞ս՝ «քննարկելու հարց է։ Առաջիկայում կստեղծվի կոալիցիայի համադրող խորհուրդ, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն կունենա երկուական ներկայացուցիչ։ Խորհուրդն էլ կորոշի՝ ինչպես ապահովել այդ եւ մյուս բոլոր խնդիրների լուծումը»,- ասաց պատգամավորը, կարծիք հայտնելով, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի «Ընդդիմության գործունեության երաշխիքների մասին» խաղաղարար օրենսդրական նախաձեռնությունը «նույնպես ընդունելի կամ քննարկելի տարբերակ է»։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՆ ԷԼ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԷՐ ԱՊԱՑՈՒՑԵԼ
2«Մելոդի Ամբեր» մրցաշարի վերջին տուրում Լեւոն Արոնյանից պահանջվում էր ընդամենը ամփոփիչ պարտիայի արձանագրությունը ստորագրելով, պաշտոնապես հաստատել այստեղ իր անդրանիկ հաղթանակը, որի վերաբերյալ մրցակիցների ...ՀԱՆՈՒՆ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՊՐՈՊԱԳԱՆԴՄԱՆ
Երեւանում երեկ մեկնարկել է բադմինթոնի ուշագրավ միջազգային մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի եւ ԼՂՀ-ի 16-ական մարզիկ-մարզուհի։ Թեպետ մրցումները պաշտոնապես կոչվում են Հայաստանի ...ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Տեղի ունեցան Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Մարտի 28-ին տեղի ունեցան ՀՀ Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի հետեւյալ հանդիպումները` «Արարատ-2» - «Միկա»` 0:4 (առաջին խաղ` ...ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 52Ռոբերտ Ուորենի «Թագավորական ողջ շքախումբը» հանրահայտ վեպում ասվում է. «Քաղաքականությունը միշտ էլ ընտրության հարց է։ Իսկ թե ինչից ընտրել, դու չես որոշում։ Եւ ընտրության համար հարկավոր է վճարել... Վճարել ...ԿԵՂՏՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 1Չէ, սիրելիներս, սա Նուբարաշենի աղբավայրը չէ։ Առայժմ՝ չէ։ Բայց եթե իրադարձությունները զարգանան այս տեմպերով ու ծավալներով, ապա... Հարկավ հասկանում եմ, որ մեր նյարդային ու լեւոնընդոստ օրերում մի տեսակ ...ԵՂԵՔ ՈՂՋԱՄԻՏ ՈՒ ՇՐՋԱՀԱՅԱՑ
1Մայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը`՝ ...ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 119Հարցազրույց ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ -Ձեր կարծիքով, վերջին վեց ամսվա իր գործողություններով Լեւոն Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է ծառայություն մատուցում։ -Այն, ինչ անում է նա, պարզապես ծառայություն է պանթուրքիզմի ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՄՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորՄինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եւ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո’չ կատարյալ ժողովրդավարություն, ո’չ մարդու ...ԻՆՉՈՒ Է ՎԵՐԱՐԾԱՐԾՎՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների, նույն խնդրով՝ Սան Ֆրանցիսկոյի հրեական կազմակերպությունների խորհրդի հայտարարության եւ վերջին օրերի այլ ուշագրավ գործընթացների ...ՆԱ ԻՐ ԵՐԿՐԻ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ ԷՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, ԱՇԽԱՐՀԻ ՄԵՋ՝ ԻՐ ԵՐԿԻՐԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀինգ օր շարունակ Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճը Աղասի Այվազյան էր քարոզում երիտասարդությանը։ Ապագա գրողներ ու նկարիչներ, լրագրողներ, բանասերներ եւ դերասաններ օրեր շարունակ ըմբոշխնում ...ԿԵՂԾԻՔՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ
1Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Սահմանադրական դատարանը գլխավոր դատախազություն է ուղարկել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից ՍԴ ներկայացրած թիվ 33/04, 33/21, ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՅուրաքանչյուրն իր չափով «Կոալիցիոն համաձայնագրում ամրագրված են շատ լուրջ քաղաքական առաջնահերթություններ, եւ ես ուզում եմ վստահ լինել, որ այս կոալիցիան գործելու է արդյունավետ եւ կարողանալու է լուծել ...ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՉԵՍ ՀԱՍՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր Ըստ ԱԺԴ նախագահի, նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ արմատական ընդդիմադիր կեցվածք որդեգրած որոշ քաղաքական ուժեր եւ նրանց առաջնորդը, երկարատեւ ...ՀԱՅՐԵՆԻ ԿԼԱՆՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը մեր իրականության տարբեր երեւույթների պերճանքի եւ թշվառության մասին։ Մենք արդեն անդրադարձել ենք հայրենի ընդդիմությանը, էլիտային, իսկ այսօր եկել է կլաններից ...ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՀԱՅԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՈ՞ւր են Աղասու պես մարդիկ «Երկիրը ժպիտով է նայում ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը։ Երկրի մարդիկ եղեք։ Կարեւորը Հայաստանն է եւ հայությունը»։ Այս խոսքերը պատկանում են հայ ժողովրդի երեւելի դեմքերից ...ԺԱՄԱՆՈՒՄ Է ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Այսօր քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, մի ...ՄԻԱԿ ՁԵՎԱՉԱՓԸ
ԱՄՆ-ը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից, որը իրական լուծման հասնելու միակ ճանապարհն է: ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ընդունել է, որ մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանական մեքենան ...ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Սեփ. լրտվ.Թեեւ մամուլում ակտիվորեն շրջանառվում է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու թեման եւ խոսվում է կոնկրետ թեկնածուների մասին, սակայն Ջոզեֆ Փենինգտոնը երեկ տեղեկացրեց, որ Սպիտակ տունը դեռ որեւէ առաջադրում ...ԱՌԱՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ
Ավելի քան երկու ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը մնացել է առանց խմելու ջրի: Ինչպես հայտնեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը՝ ջրամատակարարումը խաթարվել է ձմռան աննախադեպ ցրտերի պատճառով: ...ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ
Մարտի 26-ին, ժամը 21։30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի թիվ 2 շենքի 5-րդ հարկում սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի թիվ ...ԱՐԲԱՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2Գլուխ 3-րդ. Երկրում եւ Հյուսիսային պողոտայում ծայր առած ռեպրեսիաների մասին Մթնշաղ։ Հյուսիսային պողոտա։ Այն պահից, երբ Լ.Տեր-Պետրոսյանի ակտիվիստները իմացան, որ երկրում մոլեգնում է 37 թիվը, արդեն 9-րդ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՆ Մամուլի ազգային ակումբում երեկ որոշ լրագրողներ ընդունեցին որպես երկնքից իջած ինչ-որ մեսիա։ ՄԱԱ նախագահը, օրինակ, համոզունք ...Ո՛Չ ՏԵՍԵԼ ԵՆՔ, Ո՛Չ ԼՍԵԼ
Երեկ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը հետաքրքրվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՑ, թե «գունավոր հեղափոխություններ» արտահանող երկրի դիվանագիտությունը Հայաստանում ...ՍԱԴՈՅԱՆԻ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄԸ
«1992-93թթ. մենք ընդդիմություն էինք։ Ես անձամբ մտել եմ Լ.Տեր-Պետրոսյանի մոտ՝ նախագահական նստավայր, եւ պահանջել եմ Վ.Մանուկյանին նշանակել պաշտպանության նախարար։ Պահանջս ուլտիմատիվ էր, քանի որ ժողովուրդը ...ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԿՈՂՔԻՆ
1Վերջերս մամուլում հրապարակվել էր Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հավատացյալների եւ սպասավորների կողմից կաթողիկոսին հղված անանուն մի նամակ։ Այդ կապակցությամբ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ մեր թղթակցին ասաց. «Նամակում ...ՆԱ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՏԵՍԱԿ ԷՐ
2Ըստ ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ. «Մինասի, Ռոբերտ Էլիբեկյանի, Արա Շիրազի, էլի շատերի մասին առաջին հոդվածներ գրողը Աղասի Այվազյանն էր։ Դա խոսում է այն մասին, որ ինքը լայն կուլտուրայի տեր մարդ էր։ Իսկ այսօրվա մտավորականները ...ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը (մարտի վերջին կիրակի օրը), ժամը 02:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿ
Երեւանի քաղաքապետարանը առաջիկա երեք ամիսները՝ ապրիլի սկզբից հունիսի վերջը, հայտարարում է մաքրության եռամսյակ: Քաղաքապետարանը կոչ է անում մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի՝ իր բակում, համայնքում, աշխատավայրում ...
ՊԵՏՔ Է ԵԼՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԱՆԱՉԱՌ ԼԻՆԵԼ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՆ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆՉՊԵՍ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԻ» ՀԵՏ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հայկական հեքիաթների բաժին
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

