
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
Հարցազրույց ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ
-Ձեր կարծիքով, վերջին վեց ամսվա իր գործողություններով Լեւոն Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է ծառայություն մատուցում։
-Այն, ինչ անում է նա, պարզապես ծառայություն է պանթուրքիզմի ծրագրի իրագործումը ձգտողներին։ Այսօր Տեր-Պետրոսյանը փորձում է արդեն ոտքի կանգնած հանրապետության ողնաշարը ջարդել։ Շատ տարօրինակ է, որ ոմանք նրան համարում են լուրջ գիտնական, այդ առումով մեծարում։ Ինձ համար գիտելիքը զրո է, եթե անձը բարոյականություն չունի։ Եթե մարդը նույնիսկ հազար լեզու էլ իմանա, ինձ համար արժեք չունի, եթե բարոյական չէ։
-Անբարո լինելու կապակցությամբ կարո՞ղ եք որոշակի փաստ վկայակոչել։
-Օրինակ, ինքը խոսում է, թե մենք պետք է մեր թշնամիների հետ նստենք կլոր սեղանի շուրջ, բանակցենք, զիջումների գնանք եւ այլն։ Սակայն այսօր արդեն ամբողջ Հայաստանին հայտնի փաստ է, թե ինչպես կաթողիկոսին չի ընդունել։ Տեր-Պետրոսյանի դուռն էր հասել Ամենայն Հայոց Հայրապետը։ Խոսքը, անկախ անձից, հոգեւոր բարձրագույն պաշտոնյայի մասին է։ Եթե Տեր-Պետրոսյանը պատրաստ է թուրքի հետ բանակցելու, նրա հետ սեղանի շուրջ նստելու, ինչպես արդեն, հայտնապես թե գաղտնի, շատերի հետ է նստել (այդ թվում` նաեւ «Գորշ գայլերի» առաջնորդի), ի՞նչ է, չէ՞ր կարող, եթե ինքն, իհարկե, մարդ էր, տարրական բարոյական նկարագիր ունեցող, իր տանն ընդունել Վեհափառին։
Թող ընդուներ, բայց ասեր, որ նրա հետ համակարծիք չէ, դա արդեն բոլորովին ուրիշ կլիներ։ Սա է պահանջում տարրական բարոյականությունը, նույնիսկ ցանկացած անուսյալ մարդ կվարվեր այդպես, մինչդեռ ինքը, կաթողիկոսին դռնից հետ դարձնելով, եւս մեկ անգամ չթաքցրեց, որ շատ անբարոյական, ցինիկ ու լկտի անձնավորություն է։
-Դուք բազմաթիվ հանրահավաքներ, ցույցեր եք կազմակերպել, բայց դրանք ընթացել են խաղաղ։ Ինչո՞ւ մարտի 1-ի ցույցն այլ ընթացք ստացավ։
-Հիշո՞ւմ եք, երբ խորհրդային բանակը եկավ, Ազատության հրապարակը շրջափակեց, որոշեցինք ոչ թե ուժին ուժով պատասխանել, այլ մարդկանց խնդրեցինք, որ ծաղիկներ նվիրեն զինվորներին։ Մեխակները տանում, ինքնաձիգի փողի մեջ էին դնում, նրանց հաց էլ տվեցին։ Սակայն այսօր բանն ինչպե՞ս հասավ արյունահեղության։ Դա ոստիկանների, զինվորների սադրանքի հետեւանք չէր։ Ճիշտ հակառակը՝ սադրիչը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր։ Նա արյուն թափելու նպատակ ուներ, ինչի մասին այս դեպքերից առաջ շատերին եմ ասել։
-Ինչո՞ւ էր ուզում արյուն թափել։
-Նախ, դա իր տերերն էին ուզում, որոնք իրեն ֆինանսավորել են։ Նրանց պետք էր ազգը բաժանել երկու կեսի։ Իսկ այդ երկու կեսի բաժանությունը ե՞րբ է խորանում։ Պարզ է, երբ նրանց արանքում արյուն կա։ Բաժանության խորը լինելու պարագայում նրանք արդեն հնարավորություն կունենան այս երկու թեւերին հանել իրար դեմ։
Աշխարհի քիչ երկրներ են մնացել, որտեղ բնակչության 90 տոկոսից ավելին նույն ազգին է պատկանում։ Նրանց խառնակելու ու ծնկի բերելու նպատակով, պետք է բաժանել, իսկ դրա համար երկու ճանապարհ է մնում՝ կրոնական (ինչն արվում է դրսից ներմուծված աղանդավորությամբ) եւ քաղաքական, որի առաքելությամբ Տեր-Պետրոսյանը վերստին վերադարձել է քաղաքական ասպարեզ։ Ազգը բաժան-բաժան անելուց եւ իրար դեմ հանելուց հետո, արդեն հեշտ է ժողովրդին ու պետությանը խաղատիկնիկների նման ղեկավարելը։ Այս ամենի հետեւում կանգնած են մասոնական ուժերը։
-Ի՞նչ կարող եք ասել Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հավատացյալների եւ սպասավորների կողմից կաթողիկոսին վերջերս հղված անանուն նամակի մասին։
-Գիտեք ինչ, ես եկեղեցու աշխատանքից գոհ չեմ։ Ավետարանի քարոզչության տկարություններ կան եւ այլն։ Բայց չմոռանանք նաեւ, որ պետությունն իրենից եկեղեցուն անջատելով, նրան դուրս է մղել պետական շինարարությունից։ Որեւէ մի կուսակցություն պետական շինարարության մեջ իր կարծիքն ասելու իրավունք ունի, բայց եկեղեցին չունի։ Իմանալով այս իրողությունը, պահանջում են, որ եկեղեցին պետական քայլեր կատարի, աշխարհիկ գործերին միջամտի։
Միաժամանակ ասեմ, որ չեմ հավատում, թե այդ նամակը մի խումբ հավատացյալներ ու սպասավորներ են գրել։ Նամակի շարադրանքը շատ նման է Լեւոնի ձեռագրին։ Եթե նույնիսկ հոգեւորական կա այդ նամակի հետեւում, ապա այն Լեւոնի խմբագրությամբ է ասպարեզ եկել։
Ավելին. այդ նամակում նաեւ մի կոպիտ սխալ կա. գրված է, թե «երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառ Հայրապետը Մոսկվայում «աշխարհիկ» քայլի դիմեց՝ հացադուլ հայտարարեց հանուն Արցախի «աշխարհիկ» խնդրի։ Իրականում Վազգեն Առաջինը Մոսկվայում եւ, ընդհանրապես, որեւէ տեղ հացադուլ չի հայտարարել։
Ընդհակառակը. երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդում Հայաստանից ընտրված պատգամավորներից շատերը «Մոսկվա» հյուրանոցում հացադուլ էին հայտարարել, ինձ առաջարկեցին, որպես առաջին հացադուլավոր եւ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության անդամ, Վեհափառ Հայրապետի հետ ինքնաթիռով մեկնել Մոսկվա, հանդիպել հացադուլավորներին եւ կոչ անել հացադուլից դուրս գալ։ Ես ունեմ նրանց առջեւ Վեհափառի ելույթի ձայնագրությունը։ Վազգեն Առաջինը երբեք հացադուլ չի հայտարարել եւ դրանով թող չփորձեն հակադրել նրան եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսին։
Նամակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված սպառնալիք կա, թե, ըստ էության, իրենց կողմը չանցնելու դեպքում, նրա անունը հիշելու են Վեստ Սարգսի կողքին։ Մինչդեռ Լեւոնի անունը նույնիսկ Վեստ Սարգսի անվան կողքը դնելը դժվար է, նրա անունը միայն Հուդայի անվան հետ պետք է հիշվի, քանզի իր ազգին մատնեց խաչելության։
- ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՉՆ ԷԼ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԷՐ ԱՊԱՑՈՒՑԵԼ
2«Մելոդի Ամբեր» մրցաշարի վերջին տուրում Լեւոն Արոնյանից պահանջվում էր ընդամենը ամփոփիչ պարտիայի արձանագրությունը ստորագրելով, պաշտոնապես հաստատել այստեղ իր անդրանիկ հաղթանակը, որի վերաբերյալ մրցակիցների ...ՀԱՆՈՒՆ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՊՐՈՊԱԳԱՆԴՄԱՆ
Երեւանում երեկ մեկնարկել է բադմինթոնի ուշագրավ միջազգային մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի եւ ԼՂՀ-ի 16-ական մարզիկ-մարզուհի։ Թեպետ մրցումները պաշտոնապես կոչվում են Հայաստանի ...ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Տեղի ունեցան Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Մարտի 28-ին տեղի ունեցան ՀՀ Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի հետեւյալ հանդիպումները` «Արարատ-2» - «Միկա»` 0:4 (առաջին խաղ` ...ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 52Ռոբերտ Ուորենի «Թագավորական ողջ շքախումբը» հանրահայտ վեպում ասվում է. «Քաղաքականությունը միշտ էլ ընտրության հարց է։ Իսկ թե ինչից ընտրել, դու չես որոշում։ Եւ ընտրության համար հարկավոր է վճարել... Վճարել ...ԿԵՂՏՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 1Չէ, սիրելիներս, սա Նուբարաշենի աղբավայրը չէ։ Առայժմ՝ չէ։ Բայց եթե իրադարձությունները զարգանան այս տեմպերով ու ծավալներով, ապա... Հարկավ հասկանում եմ, որ մեր նյարդային ու լեւոնընդոստ օրերում մի տեսակ ...ԵՂԵՔ ՈՂՋԱՄԻՏ ՈՒ ՇՐՋԱՀԱՅԱՑ
1Մայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը`՝ ...ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 119Հարցազրույց ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ -Ձեր կարծիքով, վերջին վեց ամսվա իր գործողություններով Լեւոն Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է ծառայություն մատուցում։ -Այն, ինչ անում է նա, պարզապես ծառայություն է պանթուրքիզմի ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՄՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորՄինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եւ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո’չ կատարյալ ժողովրդավարություն, ո’չ մարդու ...ԻՆՉՈՒ Է ՎԵՐԱՐԾԱՐԾՎՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների, նույն խնդրով՝ Սան Ֆրանցիսկոյի հրեական կազմակերպությունների խորհրդի հայտարարության եւ վերջին օրերի այլ ուշագրավ գործընթացների ...ՆԱ ԻՐ ԵՐԿՐԻ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ ԷՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, ԱՇԽԱՐՀԻ ՄԵՋ՝ ԻՐ ԵՐԿԻՐԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀինգ օր շարունակ Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճը Աղասի Այվազյան էր քարոզում երիտասարդությանը։ Ապագա գրողներ ու նկարիչներ, լրագրողներ, բանասերներ եւ դերասաններ օրեր շարունակ ըմբոշխնում ...ԿԵՂԾԻՔՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ
1Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Սահմանադրական դատարանը գլխավոր դատախազություն է ուղարկել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից ՍԴ ներկայացրած թիվ 33/04, 33/21, ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՅուրաքանչյուրն իր չափով «Կոալիցիոն համաձայնագրում ամրագրված են շատ լուրջ քաղաքական առաջնահերթություններ, եւ ես ուզում եմ վստահ լինել, որ այս կոալիցիան գործելու է արդյունավետ եւ կարողանալու է լուծել ...ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՉԵՍ ՀԱՍՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր Ըստ ԱԺԴ նախագահի, նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ արմատական ընդդիմադիր կեցվածք որդեգրած որոշ քաղաքական ուժեր եւ նրանց առաջնորդը, երկարատեւ ...ՀԱՅՐԵՆԻ ԿԼԱՆՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը մեր իրականության տարբեր երեւույթների պերճանքի եւ թշվառության մասին։ Մենք արդեն անդրադարձել ենք հայրենի ընդդիմությանը, էլիտային, իսկ այսօր եկել է կլաններից ...ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՀԱՅԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՈ՞ւր են Աղասու պես մարդիկ «Երկիրը ժպիտով է նայում ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը։ Երկրի մարդիկ եղեք։ Կարեւորը Հայաստանն է եւ հայությունը»։ Այս խոսքերը պատկանում են հայ ժողովրդի երեւելի դեմքերից ...ԺԱՄԱՆՈՒՄ Է ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Այսօր քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, մի ...ՄԻԱԿ ՁԵՎԱՉԱՓԸ
ԱՄՆ-ը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից, որը իրական լուծման հասնելու միակ ճանապարհն է: ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ընդունել է, որ մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանական մեքենան ...ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Սեփ. լրտվ.Թեեւ մամուլում ակտիվորեն շրջանառվում է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու թեման եւ խոսվում է կոնկրետ թեկնածուների մասին, սակայն Ջոզեֆ Փենինգտոնը երեկ տեղեկացրեց, որ Սպիտակ տունը դեռ որեւէ առաջադրում ...ԱՌԱՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ
Ավելի քան երկու ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը մնացել է առանց խմելու ջրի: Ինչպես հայտնեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը՝ ջրամատակարարումը խաթարվել է ձմռան աննախադեպ ցրտերի պատճառով: ...ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ
Մարտի 26-ին, ժամը 21։30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի թիվ 2 շենքի 5-րդ հարկում սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի թիվ ...ԱՐԲԱՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2Գլուխ 3-րդ. Երկրում եւ Հյուսիսային պողոտայում ծայր առած ռեպրեսիաների մասին Մթնշաղ։ Հյուսիսային պողոտա։ Այն պահից, երբ Լ.Տեր-Պետրոսյանի ակտիվիստները իմացան, որ երկրում մոլեգնում է 37 թիվը, արդեն 9-րդ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՆ Մամուլի ազգային ակումբում երեկ որոշ լրագրողներ ընդունեցին որպես երկնքից իջած ինչ-որ մեսիա։ ՄԱԱ նախագահը, օրինակ, համոզունք ...Ո՛Չ ՏԵՍԵԼ ԵՆՔ, Ո՛Չ ԼՍԵԼ
Երեկ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը հետաքրքրվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՑ, թե «գունավոր հեղափոխություններ» արտահանող երկրի դիվանագիտությունը Հայաստանում ...ՍԱԴՈՅԱՆԻ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄԸ
«1992-93թթ. մենք ընդդիմություն էինք։ Ես անձամբ մտել եմ Լ.Տեր-Պետրոսյանի մոտ՝ նախագահական նստավայր, եւ պահանջել եմ Վ.Մանուկյանին նշանակել պաշտպանության նախարար։ Պահանջս ուլտիմատիվ էր, քանի որ ժողովուրդը ...ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԿՈՂՔԻՆ
1Վերջերս մամուլում հրապարակվել էր Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հավատացյալների եւ սպասավորների կողմից կաթողիկոսին հղված անանուն մի նամակ։ Այդ կապակցությամբ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ մեր թղթակցին ասաց. «Նամակում ...ՆԱ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՏԵՍԱԿ ԷՐ
2Ըստ ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ. «Մինասի, Ռոբերտ Էլիբեկյանի, Արա Շիրազի, էլի շատերի մասին առաջին հոդվածներ գրողը Աղասի Այվազյանն էր։ Դա խոսում է այն մասին, որ ինքը լայն կուլտուրայի տեր մարդ էր։ Իսկ այսօրվա մտավորականները ...ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը (մարտի վերջին կիրակի օրը), ժամը 02:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿ
Երեւանի քաղաքապետարանը առաջիկա երեք ամիսները՝ ապրիլի սկզբից հունիսի վերջը, հայտարարում է մաքրության եռամսյակ: Քաղաքապետարանը կոչ է անում մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի՝ իր բակում, համայնքում, աշխատավայրում ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

