
ԿԵՂՏՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Չէ, սիրելիներս, սա Նուբարաշենի աղբավայրը չէ։ Առայժմ՝ չէ։ Բայց եթե իրադարձությունները զարգանան այս տեմպերով ու ծավալներով, ապա...
Հարկավ հասկանում եմ, որ մեր նյարդային ու լեւոնընդոստ օրերում մի տեսակ անհամեստ, նույնիսկ ապակողմնորոշիչ է խոսել ինչ-որ կենցաղային թեմաներից, առավել եւս գրել այդ մասին։ Մանավանդ որ մայրաքաղաքն ամենայն ուղղակի կեղտակոլոլ վիճակում է։ Բայց կոնկրետացնենք եւ կրկնենք, որ սա Նուբարաշենի աղբավայրը չէ։ Սա Երեւանի մեկ այլ ծայրամաս է՝ Դավիթաշենը։ Ի դեպ, լուսանկարները, որ արտացոլում են այս բարեզմայլ տեսարանները, արված են օրերս, Դավիթաշեն թաղամասի 2-րդ եւ 4-րդ զանգվածներում։ Ինչի՞ մասին է խոսքը։
Ի տարբերություն արմատահեղաշրջումային պրոպագանդայի, խոսենք փաստերով եւ դրանք ցուցանելով։ Մի քանի տարի է, ինչ Երեւանի Դավիթաշեն համայնքի 2-րդ բնակելի զանգվածի 36 եւ 37 շենքերի մերձակայքում գտնվող մանկապարտեզի նախկին շենքը վեր է ածվել բնակելի տան։ Նշված տների ու նաեւ մոտակա արահետով անցող-դարձող բնակչությանն սպասարկելու նպատակով, ժամանակին տեղադրվել էին մետաղյա աղբարկղեր։ Դրանցից մեկը տակավին գոյություն ունի։ Պետք է ասել, որ աղբատար մեքենան պարբերաբար դատարկում է դրա պարունակությունն ու տանում։ Եւ ընդամենը։
Սակայն հարցն այն է, որ նախ՝ աղբարկղերը հենց այնպես դրված են հողաթմբի վրա, եւ ապա՝ դրանցից մեկի շահագործման ժամկետը վաղուց սպառվել է։ Իսկ ամենակարեւորն այն է, որ «մաքրասիրությամբ» փայլատակող մեր հայրենակիցներն աղբով լի պոլիէթիլենային կամ, որ նույնն է՝ ցելոֆանե տոպրակները նետում են աղբարկղի մոտ, այլ ոչ թե մեջը։ Ճիշտ եւ ճիշտ՝ մեր ֆուտբոլային հարձակվողների նման, հարվածում են ուր ասես, բայց ոչ դարպասին։
Մի խոսքով, արդեն մի տեւական շրջան է, նախ, աղբարկղերի հողաթումբն է ծածկվում ցելոֆանե տոպրակներով, ապա եւ 2-րդ թաղամասի 36 ու 37 բնակելի շենքերի մերձակայքը, թփերը, ծառերը։ Շենքերի բնակիչները ժամանակ առ ժամանակ մաքրում են իրենց մերձակա տարածքը, բայց վիճակը դրանից չի փոխվում։
Աղբոտ մեկ այլ պատկեր էլ տիրում է Դավիթաշենի 4-րդ թաղամասի 23 եւ 26 շենքերի միջակայքում գտնվող տարածքում։ Հիմնականում մոտակա շենքերից այս կիսակառույցի հիմքի մոտ են բերում տարատեսակ կենցաղային աղբ ու... կույտը գնալով մեծանում է։ Անշուշտ, պախարակելի է այդպես վարվող բնակիչների վարքը։
Սակայն Դավիթաշենի համայնքապետ Սուրիկ Ղուկասյանին ու սանիտարական վիճակի գծով նրա ենթականերին չէր խանգարի երբեմն շրջել սեփական համայնքի ոչ այնքան հեռավոր անկյուններով։ Ասենք ավելին՝ միանգամայն տեղին կլիներ գոնե մատնանշված «աղբավայրերի» ու դրանց գոյացման պատճառների վերացումը։
Օրինակ, մի դեպքում՝ 2-րդ թաղամասում կարելի էր «սատկած» աղբարկղը նորով փոխարինել ու ընդհանրապես աղբարկղերը զետեղել բետոնապատ տարածքում (ի դեպ, հարեւան Արաբկիրում այդպես են վարվում. տե՜ս է, ո՞նց էլ գլխի են ընկել)։ Իսկ մյուս դեպքում՝ 4-րդ թաղամասում, կարելի էր ուղղակի կազմակերպել աղբակույտի վերացումը, միաժամանակ վարչական տույժի ենթարկելով նրանց, ովքեր կփորձեն հետագայում տարածքն աղտոտել։
Հասկանալի է, իհարկե, որ մեր կրակոտ ժամանակներում պետական հրատապ ու խոշոր խնդիրների լուծմանը լծված պաշտոնյաներին նման մանր հարցերով չարժե շեղել։ Բայց որ բանն այսպես շարունակվի, վախենամ, ժամանակները կեղտոտ դառնան, բառիս ամենից ուղղակի ու բուրումնավետ պարունակությամբ։
- ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉՆ ԷԼ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԷՐ ԱՊԱՑՈՒՑԵԼ
2«Մելոդի Ամբեր» մրցաշարի վերջին տուրում Լեւոն Արոնյանից պահանջվում էր ընդամենը ամփոփիչ պարտիայի արձանագրությունը ստորագրելով, պաշտոնապես հաստատել այստեղ իր անդրանիկ հաղթանակը, որի վերաբերյալ մրցակիցների ...ՀԱՆՈՒՆ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՊՐՈՊԱԳԱՆԴՄԱՆ
Երեւանում երեկ մեկնարկել է բադմինթոնի ուշագրավ միջազգային մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի եւ ԼՂՀ-ի 16-ական մարզիկ-մարզուհի։ Թեպետ մրցումները պաշտոնապես կոչվում են Հայաստանի ...ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
Տեղի ունեցան Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Մարտի 28-ին տեղի ունեցան ՀՀ Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի հետեւյալ հանդիպումները` «Արարատ-2» - «Միկա»` 0:4 (առաջին խաղ` ...ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 52Ռոբերտ Ուորենի «Թագավորական ողջ շքախումբը» հանրահայտ վեպում ասվում է. «Քաղաքականությունը միշտ էլ ընտրության հարց է։ Իսկ թե ինչից ընտրել, դու չես որոշում։ Եւ ընտրության համար հարկավոր է վճարել... Վճարել ...ԿԵՂՏՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 1Չէ, սիրելիներս, սա Նուբարաշենի աղբավայրը չէ։ Առայժմ՝ չէ։ Բայց եթե իրադարձությունները զարգանան այս տեմպերով ու ծավալներով, ապա... Հարկավ հասկանում եմ, որ մեր նյարդային ու լեւոնընդոստ օրերում մի տեսակ ...ԵՂԵՔ ՈՂՋԱՄԻՏ ՈՒ ՇՐՋԱՀԱՅԱՑ
1Մայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը`՝ ...ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 119Հարցազրույց ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ -Ձեր կարծիքով, վերջին վեց ամսվա իր գործողություններով Լեւոն Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է ծառայություն մատուցում։ -Այն, ինչ անում է նա, պարզապես ծառայություն է պանթուրքիզմի ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՄՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորՄինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եւ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո’չ կատարյալ ժողովրդավարություն, ո’չ մարդու ...ԻՆՉՈՒ Է ՎԵՐԱՐԾԱՐԾՎՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների, նույն խնդրով՝ Սան Ֆրանցիսկոյի հրեական կազմակերպությունների խորհրդի հայտարարության եւ վերջին օրերի այլ ուշագրավ գործընթացների ...ՆԱ ԻՐ ԵՐԿՐԻ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ ԷՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, ԱՇԽԱՐՀԻ ՄԵՋ՝ ԻՐ ԵՐԿԻՐԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՀինգ օր շարունակ Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճը Աղասի Այվազյան էր քարոզում երիտասարդությանը։ Ապագա գրողներ ու նկարիչներ, լրագրողներ, բանասերներ եւ դերասաններ օրեր շարունակ ըմբոշխնում ...ԿԵՂԾԻՔՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ
1Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, Սահմանադրական դատարանը գլխավոր դատախազություն է ուղարկել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից ՍԴ ներկայացրած թիվ 33/04, 33/21, ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՅուրաքանչյուրն իր չափով «Կոալիցիոն համաձայնագրում ամրագրված են շատ լուրջ քաղաքական առաջնահերթություններ, եւ ես ուզում եմ վստահ լինել, որ այս կոալիցիան գործելու է արդյունավետ եւ կարողանալու է լուծել ...ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՉԵՍ ՀԱՍՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրը ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ էր Ըստ ԱԺԴ նախագահի, նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ արմատական ընդդիմադիր կեցվածք որդեգրած որոշ քաղաքական ուժեր եւ նրանց առաջնորդը, երկարատեւ ...ՀԱՅՐԵՆԻ ԿԼԱՆՆԵՐԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 1«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է հրապարակումների շարքը մեր իրականության տարբեր երեւույթների պերճանքի եւ թշվառության մասին։ Մենք արդեն անդրադարձել ենք հայրենի ընդդիմությանը, էլիտային, իսկ այսօր եկել է կլաններից ...ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՀԱՅԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆՈ՞ւր են Աղասու պես մարդիկ «Երկիրը ժպիտով է նայում ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը։ Երկրի մարդիկ եղեք։ Կարեւորը Հայաստանն է եւ հայությունը»։ Այս խոսքերը պատկանում են հայ ժողովրդի երեւելի դեմքերից ...ԺԱՄԱՆՈՒՄ Է ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ
Այսօր քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, մի ...ՄԻԱԿ ՁԵՎԱՉԱՓԸ
ԱՄՆ-ը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից, որը իրական լուծման հասնելու միակ ճանապարհն է: ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ընդունել է, որ մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանական մեքենան ...ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանումը հիմնական հակասությունն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»: ...ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
Սեփ. լրտվ.Թեեւ մամուլում ակտիվորեն շրջանառվում է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու թեման եւ խոսվում է կոնկրետ թեկնածուների մասին, սակայն Ջոզեֆ Փենինգտոնը երեկ տեղեկացրեց, որ Սպիտակ տունը դեռ որեւէ առաջադրում ...ԱՌԱՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ
Ավելի քան երկու ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը մնացել է առանց խմելու ջրի: Ինչպես հայտնեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը՝ ջրամատակարարումը խաթարվել է ձմռան աննախադեպ ցրտերի պատճառով: ...ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ
Մարտի 26-ին, ժամը 21։30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի թիվ 2 շենքի 5-րդ հարկում սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի թիվ ...ԱՐԲԱՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 2Գլուխ 3-րդ. Երկրում եւ Հյուսիսային պողոտայում ծայր առած ռեպրեսիաների մասին Մթնշաղ։ Հյուսիսային պողոտա։ Այն պահից, երբ Լ.Տեր-Պետրոսյանի ակտիվիստները իմացան, որ երկրում մոլեգնում է 37 թիվը, արդեն 9-րդ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՆ Մամուլի ազգային ակումբում երեկ որոշ լրագրողներ ընդունեցին որպես երկնքից իջած ինչ-որ մեսիա։ ՄԱԱ նախագահը, օրինակ, համոզունք ...Ո՛Չ ՏԵՍԵԼ ԵՆՔ, Ո՛Չ ԼՍԵԼ
Երեկ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը հետաքրքրվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆԻՑ, թե «գունավոր հեղափոխություններ» արտահանող երկրի դիվանագիտությունը Հայաստանում ...ՍԱԴՈՅԱՆԻ ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄԸ
«1992-93թթ. մենք ընդդիմություն էինք։ Ես անձամբ մտել եմ Լ.Տեր-Պետրոսյանի մոտ՝ նախագահական նստավայր, եւ պահանջել եմ Վ.Մանուկյանին նշանակել պաշտպանության նախարար։ Պահանջս ուլտիմատիվ էր, քանի որ ժողովուրդը ...ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԿՈՂՔԻՆ
1Վերջերս մամուլում հրապարակվել էր Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հավատացյալների եւ սպասավորների կողմից կաթողիկոսին հղված անանուն մի նամակ։ Այդ կապակցությամբ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ մեր թղթակցին ասաց. «Նամակում ...ՆԱ ԱՍՊԵՏԱԿԱՆ ՏԵՍԱԿ ԷՐ
2Ըստ ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ. «Մինասի, Ռոբերտ Էլիբեկյանի, Արա Շիրազի, էլի շատերի մասին առաջին հոդվածներ գրողը Աղասի Այվազյանն էր։ Դա խոսում է այն մասին, որ ինքը լայն կուլտուրայի տեր մարդ էր։ Իսկ այսօրվա մտավորականները ...ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը (մարտի վերջին կիրակի օրը), ժամը 02:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը:ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿ
Երեւանի քաղաքապետարանը առաջիկա երեք ամիսները՝ ապրիլի սկզբից հունիսի վերջը, հայտարարում է մաքրության եռամսյակ: Քաղաքապետարանը կոչ է անում մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի՝ իր բակում, համայնքում, աշխատավայրում ...
ԼԵՎՈՆԻ ԱՆՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԴԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ՀԻՇՎԻ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՄԵՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԱՄԱՐ ԿԳՏՆՎԻ ԻՐ ԽՐՈՒՇՉՈՎԸ
Պատրաստեց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

