
ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ
- Կարծում է ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ

-Ըստ ձեզ, հայկական հեռուստատեսությունը, հայրենի հեռուստաընկերությունները կատարո՞ւմ են լրատվություն փոխանցող, գեղագիտական ճաշակ ձեւավորող, մեր գերխնդիրները հասարակությանը հասանելի դարձնող քարոզչամիջոցի իրենց դերը։
-Եթե հեռուստատեսության մասին խոսելու լինեինք 6 ամիս առաջ, հիմնականում նույնը կասեի, ինչ հիմա, բայց այժմ դրանք փոքր-ինչ նաեւ օրվա հրատապությամբ պայմանավորված կլինեն։ Ես վատ հեռուստադիտող եմ, որովհետեւ միայն տանն եմ հեռուստացույց նայում՝ սովորաբար 21։00-ից հետո։ Ճիշտն ասած, միշտ «Հայլուրը» նայում եմ, ընդ որում, նայում եմ չվստահելով հանդերձ։ Ընդ որում, ինձ գերազանցապես հետաքրքրում է, որպես պետական տեղեկատվական միջոց, «Հայլուրի» տոնայնությունը, քանի որ դրանից հետեւություններ եմ անում։
Հավելեմ, որ մյուս հեռուստաալիքները իրենց ասելիքի ձեւը, չափաբաժինը եւ մատուցման որակը ինչ-որ չափով հարաբերում են պաշտոնական լրատվությանը։ Կարծում եմ, ձեւավորել ենք լրատվության խիստ սխեմատիկ եւ ուղղորդված որակ, որը հասարակության մեջ առաջացնում է միայն բացասական հետեւանք։
Ընդհանուր առմամբ, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը պահվում է բնակչության եկամուտներից գոյացած հարկային միջոցների հաշվին, սկզբունքորեն պարտավոր է հասարակության ակնկալիքներին համապատասխան հաղորդումներ ապահովել։ Մասնավորը գուցե կարող է իր ուզածն անել, Հ1-ը չի կարող, նա պիտի հասարակությանը ընկալելի վարք ունենա, պիտի տեղեկացնի մարդկանց, թե երկրում ինչ է կատարվում։ Սխալ լրատվության հետեւանքները ավելի վատ են լինում։
Իմ անձնական օրինակով ասեմ. աշխատանքից ազատվել եմ դիմումիս համաձայն, իսկ տեղեկատվություն է գնացել, թե «Խառատյանին աշխատանքից ազատել են»։ Հետեւանքը եղավ այն, որ շուրջս մինչեւ հիմա բազմաթիվ միֆեր են հյուսվում։ Լուրեր են տարածում, թե ինձ ազատել են շատ կոնկրետ պատճառներով, թե ինձ ճնշումների են ենթարկել։ Նույնիսկ մարդիկ կային, որ զանգում էին, իրենց պաշտպանությունն առաջարկում։ Լրատվության թերությունը այս կարգի անհեթեթություններ է ծնում։ Այսինքն՝ հասարակությանը չպետք է անառողջ զարգացումների լրացուցիչ հնարավորություն տալ։
-Որքանո՞վ է կայացած մեզանում հեռուստատեսությունն իբրեւ մշակույթ, որքանո՞վ է կարողանում լինել մշակույթի, գեղագիտական ճաշակի քարոզիչ։
-Իմ կարծիքով, մեր հեռուստաընկերություններում մշակութային քարոզչություն գործնականում չկա։ Չկա ծրագիր, ընդ որում, չկա նաեւ վատ մշակույթ քարոզելու իմաստով։ Կարծում եմ, սա առանցքային էլ չէ։ Ամեն ինչ տարերայնորեն է արվում, շեշտադրվում է էժանությունն ու մատչելիությունը. էժան ֆիլմեր, էժան դերասաններ եւ խմբեր։ Գուցե տրամաբանությունն այն է, որ եղած գումարները ծախսվեն ինչ-որ մարդկանց համար եւ միջավայրում, իսկ այդ մարդիկ միշտ չէ, որ բարձր մշակույթ կրող են եւ այդ մշակույթն են ներկայացնում։
Ժամերով սերիալներ, ինչ-որ տափակ հաղորդումներ «Հայլուրից» առաջ («Օտար խաղեր») եւ հետո («Հարեւանները» սերիալը)։ Նշածս հաղորդումը հայ իրականության համար տիպական չէ, եթե անգամ տիպական էլ է, ապա գրոտեսկային է։ Բոլորովին չի հասկացվում, թե ինչն է խարազանվում, ինչը՝ քարոզվում, չի հասկացվում, թե որն է հաղորդման առանցքը, ի վերջո, դերակատարները բավական անհաջող են ընտրված։
Այս առումով «Իմ իրավունքը» հաղորդումը բավական շահեկան է, նաեւ Արթուր Բախտամյանի հաղորդումներն եմ հաճույքով նայում։ Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները լի են «աստղ-աստղիկների» էժանագին ճչոցներով, միմոսություններով, որ հումոր են կոչում եւ ինչ-որ կապկած շոուներով։ Եւ սա այն դեպքում, երբ հասարակական կրքերը ծայրաստիճան բորբոքված են։
Մեր հեռուստաէկրանին` թե պետական, թե մասնավոր, այսօր կամ գովազդ է՝ չեմ խոսում ճաշակի եւ գրագիտության մակարդակի մասին, հնարավոր է հենց այդ որակն է սպառողի կողմից լավ ընկալվում, կամ՝ շատ անհաջող շոու-համերգ-սերիալ։
-Հայրենաճանաչողության, աշխարհաճանաչողության սերունդ դաստիարակելու առումով դեր ունի՞ հեռուստատեսությունը եւ կարողանո՞ւմ է, փորձո՞ւմ է կատարել այդ դերը։
-Այդ առումով (ի դեպ, երկրում կատարվող իրադարձությունները ներկայացնելու առումով), «Երկիր Մեդիան» է, որ փոքրիշատե տարբերվում է մյուսներից։ Ընդհանրապես հայրենագիտության փնտրտուք անգամ չեմ տեսնում հեռուստաէկրանին։ Մինչդեռ այսօր մեզանում իսկապես կա փնտրտուք՝ ինչպես հասնել երկրի ճանաչողությանը եւ երկրի հանդեպ սեր առաջացնելուն։
Հայաստանը ՄԱԿ-ի «ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության եւ պաշտպանության» կոնվենցիային է միացել, որն ուղղված է լեզվի, գրականության, երաժշտության եւ մշակութային այսօրինակ արժեքների պաշտպանությանը։ Հեռուստատեսությունն ուղղակի պարտավոր է այդ արժեքների քարոզմանը հատկացնել որոշակի ժամաքանակ։ Ինչպես կանի, ես չգիտեմ, բայց եթե դատելու լինենք ներկայիս մակարդակով, ապա բարբառները ծաղրի առարկա դարձնող զանազան նախագծերի եւ խմբերի միջոցով բարբառների նկատմամբ հակակրանք են առաջացնում։ Մինչդեռ բարբառները ոչ նյութական մշակութային կարեւորագույն արժեքներ են, որոնք ամբողջ մշակութային շերտեր են փոխանցում սերունդներին։
Բարբառները ծաղրի առարկա են դառնում, մինչդեռ հեռուստատեսությունն ամեն ինչ անում է, որ ժարգոնը, փողոցի լեզուն տիրապետող դառնա հնարավորինս լայն շրջանակներում։
Ընդհանրապես, իմ խորին համոզմամբ, այսօր հեռուստատեսություն կոչվող երեւույթը, եթե մեկ բանի ծառայում է, ապա դա ապատեղեկատվությունն է եւ դեգրադացիան։ Մեր հեռուստաէկրանը նպատակ չունի, եւ դրան ուղղված ծրագրային քայլերը չեմ տեսնում։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Վարդան Օսկանյանը օրերս հրապարակեց տեղեկատվություն Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ քարտուղարությանը հղած նամակի մասին, որը ակտիվորեն քննարկվում է Բաքվում։
Ադրբեջանական կողմը վերջին օրերին չափավորել է ՄԱԿ-ի Գլխավոր ...ԾԱՂՐԱԾՈ՞Ւ, ԹԵ՞ ՆԱՎԱՎԱՐ
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ 1
«Գրական թերթի» դեկտեմբերյան համարով սկսվել է ԳՄ նախագահի «ինքնամերկացումների» մի նոր շարք: Այս անգամ, դեկտեմբերի 28-ին «ԳԹ»-ն որոշել է մեզ իրազեկել, որ Լ.Անանյանը... չի ճանաչում հայ գրողներին: Լ.Անանյանի ...ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԸ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ի՞նչ են հուշում բաղադրյալ տնտեսական ինդեքսները
Կենտրոնական բանկի դիտարկումներով, բաղադրյալ տնտեսական ինդեքսները, որոնց հիման վրա որոշվում են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՏԻՐՈՋԻՑ ԽԼԵԼ ՀՈՂԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Իմ գույքի նկատմամբ խարդախության ճանապարհով բռնություն են ուզում իրականացնել որոշ մարդիկ
1991 թվականին կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Պռոշյան ավանում ստացել եմ 1000 քմ տնամերձ հող եւ 2930 քմ վարելահող։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր 55Մենք՝ ներքո ստորագրյալներս, որեւէ կառավարական մարմնի կամ ընդդիմության մասնիկի հետ կապ չունեցող Հայաստանի քաղաքացիներ եւ զորակիցներ ենք եւ հաստատում ենք հետեւյալը. Երեւանի մեջ տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերը ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Իսկ շահարկողները խեղաթյուրում են փաստերը
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը արդարադատության նախարար, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր զրուցակիցը ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ է
-Որպես լարվածությունը մեղմելու դեղատոմս, «կողքից» առաջարկվում է լուծարել խորհրդարանը եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ...«ԱՅԱՔՍԻ» ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
ՖԻՖԱ-ի կողմից միջազգային հանդիպումների օր հայտարարված մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հոլանդիայում անցկացված ստուգողական խաղում 1։0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն։ Սա մեր թիմի երրորդ ...ՆԻՍԻ ԻՇԽԱՆԸ
Լեւոն Արոնյանը երկրորդ խոշոր հաղթանակն է տոնել այս մրցաշրջանում՝ ժամանակից շուտ առաջին տեղը ապահովելով «Մելոդի Ամբեր» հեղինակավոր մրցաշարում։ Հիշեցնենք, որ Արոնյանն այս տարի առաջին անգամ հաղթել էր նաեւ ...ՔԻՔԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Շարունակելով հագեցած աշխատանքային գործունեությունը` քիքբոքսինգի Հայաստանի ֆեդերացիան այս տարի էլ պատրաստվում է մի շարք ծրագրեր իրականացնել. ոմանք արդեն կյանքի են կոչվել։ Այդ մասին երեկվա ասուլիսում տեղեկացրեց ...ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 6
Ակնհայտ է, որ ամենամոտ ժամանակներս մենք ականատես կլինենք հայրենի էլիտայի էական նորացմանը, եւ այդ գործընթացի հաջողությունից մեծապես պայմանավորված կլինի երկրի զարգացումը։
«Աշխարհի արարման օրվանից միշտ ...ԱՆՏՐՈՊՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԶՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հեղափոխական շարժման ակտիվիստների բոլոր արարքներն ու հայտարարությունները մեկնաբանելը գործնականում անհույս գործ է։ Կհոգնես, ինչպես ասում են, փոշի կուլ տալուց։
Սակայն մի հանգամանք այնուամենայնիվ ուշադրություն ...ԱԶԱՏԵՑԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՏԱՊԱԼԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ադրբեջանի պաշտոնյաների պնդումները եւ քայլերը կապ չունեն խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու իրենց պարտավորության հետ եւ ավելի շուտ կեղծ, ցուցադրական հանձնառությունների բնույթ են կրում: Այս մասին ...ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, ստամբուլցի պատգամավոր Չեթին Սոյսալը կոչ է արել Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրելու համար Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի ...ՏԱՐԲԵՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
«Կարծում ենք, ակնհայտ է՝ ցանկացած ընդդիմության միակ նպատակը իշխանության գալն է։ Այլ բան է, որ դա պիտի արվի օրենքի սահմաններում։ Կա օրենք, եւ եթե օրենքը ոտնահարվել է, օրինախախտները պետք է պատասխանատվության ...ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Կարծում է ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ
-Ըստ ձեզ, հայկական հեռուստատեսությունը, հայրենի հեռուստաընկերությունները կատարո՞ւմ են լրատվություն փոխանցող, գեղագիտական ճաշակ ձեւավորող, մեր գերխնդիրները հասարակությանը ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ բանավեճը ...ՕԵԿ-Ը ԴԵՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ էր
Բանախոսը նախ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը պատրաստվում է քառակողմ քաղաքական կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում իրագործել իր ծրագրերը. «Նախընտրական ...ԴԱՏԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՄԱՐԵԼ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, Ասրյան Ռաֆայելը հանցավոր են ճանաչվել ...ՎԵՐՋ ՏՎԵՔ ԱՂԱՉԱՆՔ-ՊԱՂԱՏԱՆՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Իսկապես, արդեն անտանելի է
Իշխանություն-Տեր-Պետրոսյան հարաբերությունները գնալով նմանվում են հայ-թուրքական հարաբերություններին։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում մեր իշխանությունները ...Ո՞Վ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2007 թվականին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է Հայաստանի Հանրապետություն մուտքի 129 հազար 466 վիզա։ ՀՀ մուտքի վիզա ամենաշատը հայցում են Իրանից, ԱՄՆ-ից, ԵՄ անդամ պետություններից (հիմնականում՝ Ֆրանսիա, ...Ս.ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, մարտի 31-ին դռնփակ նիստում կանցկացնի Սեդրակ Զատիկյանի սպանության գործի արագացված քննություն: Դա կլինի դատական վերջին նիստը, ...ՍՈՂԱՆՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորի Խնձորուտի 6-րդ փողոցում երեկ՝ ժամը 02:00-ին, ձնհալից առաջացել է սողանք, որի հետեւանքով փողոցն ամբողջությամբ փակվել է: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը՝ իրավիճակը գնահատելու եւ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱռողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ՆՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ
«Ցավալի է, բայց մեր երկրի պատմությունից հայտնի են առանց սահմանադրական հիմքի արտակարգ դրություն հայտարարելու բազմաթիվ օրինակներ: Այսպես, 1991-93թթ., սոսկ «ՀՀ Նախագահի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 15-րդ ...ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԽՈՒՍԱՓԵԼ
Շուտով Հայաստանն էլ ստիպված կլինի շուկայական գներով վճարել ռուսական գազի դիմաց։ Այդ թանկացման հետ կապված վտանգ չե՞ք տեսնում։
«Մենք պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերին։ Սակագնային արտոնությունների ...ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՍՐԱՆՑ ՀԵՏ
5
«Նախընտրական փուլում ես ինքս կողմնակից էի Լ.Տեր-Պետրոսյանի թիմի հետ երկխոսությանը։ Բայց պարզվեց՝ այդ երկխոսությունը հնարավոր չէ։ Մենք բանակցությունների սեղանի շուրջ հանդիպում էինք նրանց հետ, բայց հաջորդ ...ՆԱԽ ՊԱՐԶԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.Հետո նոր երկխոսություն սկսել ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով. «Ի վերջո, պետք է պարզել, թե որ կուսակցությունը որտեղից է ֆինանսավորվում, ովքեր են այդ քաղաքական ուժերի ղեկավարները՝ ծագումնաբանությամբ։ ...ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ
Մարտի 27-ին, ժամը 08։20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի 27 հասցեում գտնվող ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում:
Մեկնած ...
ԳՈՐԾՈՒՆԱԿ ՎԻՃԱԿ
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 18:00
ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՍԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Ս. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

