
ԱՆՏՐՈՊՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԶՈՒՄ
- Հեղափոխական շարժման ակտիվիստների բոլոր արարքներն ու հայտարարությունները մեկնաբանելը գործնականում անհույս գործ է։ Կհոգնես, ինչպես ասում են, փոշի կուլ տալուց։

Սակայն մի հանգամանք այնուամենայնիվ ուշադրություն է գրավում։ Մի ճամբարից օրական հարյուր անգամ հնչում են երկխոսության կոչեր, իսկ հակադիր կողմից՝ բացառապես «Պայքար, պայքար մինչեւ վերջ»։
Բանը հաճախ հասնում է մառազմի։ Հհշական թերթերից մեկն ուղարկեց «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանին իր հարցերը։ Իսկ վերջինս իրեն ուղարկված բոլոր հարցերին պատասխանեց. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»։
Այո, իսկ ոմանք դեռ հույսեր են փայփայում, թե սրանց հետ հնարավոր է ինչ-որ բանի մասին խոսել։ Ամեն դեպքում եկեք մի կողմ դնենք հույզերն ու փորձենք դիտարկել խնդիրը զուտ գիտական տեսանկյունից։
Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ սոցիալական առումով ակտիվիստները ընդհանրապես այնքան էլ չեն պատկանում մարդկային ցեղին։
Սա, ի դեպ, ամենեւին էլ չափազանցություն չէ, այլ գիտական վարկած, որը հաստատում են ժամանակակից հետազոտությունները։ Համաձայն դրանց, հեղափոխական շարժման ակտիվիստների շարքերում սրընթաց վերանում է սոցիալական բնազդը՝ կենդանու եւ մարդու միջեւ հիմնական տարբերությունը, այն, ինչն ըստ էության մարդուն դարձնում է մարդ` վերածելով կենսաբանական տեսակը մարդկային հանրության բառի բուն իմաստով։
Իր ֆիզիկական կերպարանքով մարդկային (անտրոպոմորֆ), բայց պահվածքով մարդկայինը բացառող արարածի վերածման հնարավորությունը դրված է մեր ուղեղի անատոմիական կառուցվածքի մեջ։
Արտացոլելով մարդու ձեւավորման ահռելի եւ դժվարըմբռնելի ողջ ուղին` այն բաղկացած է երեք մասից, երեք շերտից կամ, թե կուզեք՝ երեք ուղեղից։ Ամենահինը «սողունի ուղեղն» է (Ս-կոմպլեքսը), որը մենք ժառանգել ենք սողուններից։ Դրա վրա ձեւավորվել է լիմբային ուղեղի շերտը. ողջո՛ւյն կաթնասուններից։ Եւ, վերջապես, զուտ մարդկային ձեռքբերումը՝ նեոկորտեքսը։
Այս երեք ուղեղները պատասխանատու են մարդկային պահվածքի տարբեր ֆունկցիաների, տարբեր ոլորտների համար, ըստ որում՝ «սողունի ուղեղին» է պատկանում ագրեսիվ պահվածքի առանցքային դերը։
Ահա ուրեմն, հեղափոխական շարժման ակտիվիստների գլխում նեոկորտեքսը կարող է ընդհանրապես անջատվել կամ դրա ազդեցությունը մարդու պահվածքի եւ շարժառիթների վրա կարող է նկատելիորեն թուլանալ՝ համապատասխանաբար լիմբային ուղեղի եւ Ս-կոմպլեքսի ակտիվացմամբ։ Դա հավաստիորեն ապացուցված է բժշկության կողմից։
Այս տեսանկյունից հեղափոխական շարժման ակտիվիստների եւ նրանց պահվածքի համեմատումը կենդանիների հետ դադարում է գեղարվեստական ծեծված հնարք լինելուց եւ ձեռք է բերում ուղղակի, հաճախ չարագուշակ իմաստ։
Այժմ եկեք պատկերացնենք հենց նույն Արամ Կարապետյանին, որի նեոկորտեքսն ի սկզբանե թուլացած էր՝ հօգուտ լիմբային եւ սողունային ուղեղների։ Մինչեւ անցած տարվա աշուն այդ սքողված ներունակությունները Ա.Կարապետյանի կողմից ճնշվում էին, եւ նա փոքրիշատե բարեհաջող թաքցնում էր դրանք։ Սակայն քաղաքական ասպարեզ Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ բացվեց պատմական բացառիկ հնարավորություն, երբ «գազանային» էությունը դարձավ ոչ թե թերություն, այլ ելակետային վիթխարի առավելություն։
Բնականաբար, Ա.Կարապետյանի ու զինակիցների մոտ դա դուրս ժայթքեց, սկսեց հարմարեցնել իրավիճակն իրեն, այլ ոչ թե ինքը հարմարվել իրավիճակին։
Արտաքուստ ակտիվիստները, անշուշտ, մարդիկ են, ըստ որում՝ հաճախ գրավիչ արտաքինով։ Բայց այ սոցիալական պահվածքով, խոր (իրենց կողմից անգամ չգիտակցվող) շարժառիթներով արդեն դադարել են մարդ լինելուց։ Կարո՞ղ էր արդյոք ծերուկ Նիցշեն ենթադրել, որ իր «հաղթահարիր քո մեջ մարդկայինը» կոչը կդառնա ոչ թե վերելքի, այլ անկման խաղ, կհանգեցնի ոչ թե աստվածամարդու, այլ մարդագազանի։
Թեպետ իջնելը միշտ էլ ավելի հեշտ է, քան բարձրանալը։
Իսկ ընդհանրապես ժամանակն է հասկանալ, որ «նրանց» եւ «մեր» հարաբերությունների պարզաբանման համար ակնհայտորեն բավական չեն սոցիալական օտարացման, դասակարգային թշնամանքի եւ մշակութային տարբերության կարգի դասական տեսական մոդելները։ Այդ ամենը առկա է, բայց դրա հետ մեկտեղ կա շատ ավելի խոր եւ հիմնարար մի բան՝ անտրոպոլոգիական խզում։
- ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
abc գրել է:
Joghovurd jan!, kgndrum em aseq- es Gagik@ 'Armenia@.'yi haghordavaruhin e ,te mi urish@?
Xelk գրել է:
Գագիկ դու տեղովդ անտրոպոլոգիական խզում ես: Քեզ հազար անգամ ասեցի գնա կախվի, ուրիշ ելք չունես: Նիկոլի համեմատ դու զրո ես որպես լրագրող:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Վարդան Օսկանյանը օրերս հրապարակեց տեղեկատվություն Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ քարտուղարությանը հղած նամակի մասին, որը ակտիվորեն քննարկվում է Բաքվում։
Ադրբեջանական կողմը վերջին օրերին չափավորել է ՄԱԿ-ի Գլխավոր ...ԾԱՂՐԱԾՈ՞Ւ, ԹԵ՞ ՆԱՎԱՎԱՐ
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ 1
«Գրական թերթի» դեկտեմբերյան համարով սկսվել է ԳՄ նախագահի «ինքնամերկացումների» մի նոր շարք: Այս անգամ, դեկտեմբերի 28-ին «ԳԹ»-ն որոշել է մեզ իրազեկել, որ Լ.Անանյանը... չի ճանաչում հայ գրողներին: Լ.Անանյանի ...ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԸ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ի՞նչ են հուշում բաղադրյալ տնտեսական ինդեքսները
Կենտրոնական բանկի դիտարկումներով, բաղադրյալ տնտեսական ինդեքսները, որոնց հիման վրա որոշվում են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՏԻՐՈՋԻՑ ԽԼԵԼ ՀՈՂԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Իմ գույքի նկատմամբ խարդախության ճանապարհով բռնություն են ուզում իրականացնել որոշ մարդիկ
1991 թվականին կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Պռոշյան ավանում ստացել եմ 1000 քմ տնամերձ հող եւ 2930 քմ վարելահող։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր 55Մենք՝ ներքո ստորագրյալներս, որեւէ կառավարական մարմնի կամ ընդդիմության մասնիկի հետ կապ չունեցող Հայաստանի քաղաքացիներ եւ զորակիցներ ենք եւ հաստատում ենք հետեւյալը. Երեւանի մեջ տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերը ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Իսկ շահարկողները խեղաթյուրում են փաստերը
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը արդարադատության նախարար, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր զրուցակիցը ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ է
-Որպես լարվածությունը մեղմելու դեղատոմս, «կողքից» առաջարկվում է լուծարել խորհրդարանը եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ...«ԱՅԱՔՍԻ» ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
ՖԻՖԱ-ի կողմից միջազգային հանդիպումների օր հայտարարված մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հոլանդիայում անցկացված ստուգողական խաղում 1։0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն։ Սա մեր թիմի երրորդ ...ՆԻՍԻ ԻՇԽԱՆԸ
Լեւոն Արոնյանը երկրորդ խոշոր հաղթանակն է տոնել այս մրցաշրջանում՝ ժամանակից շուտ առաջին տեղը ապահովելով «Մելոդի Ամբեր» հեղինակավոր մրցաշարում։ Հիշեցնենք, որ Արոնյանն այս տարի առաջին անգամ հաղթել էր նաեւ ...ՔԻՔԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Շարունակելով հագեցած աշխատանքային գործունեությունը` քիքբոքսինգի Հայաստանի ֆեդերացիան այս տարի էլ պատրաստվում է մի շարք ծրագրեր իրականացնել. ոմանք արդեն կյանքի են կոչվել։ Այդ մասին երեկվա ասուլիսում տեղեկացրեց ...ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 6
Ակնհայտ է, որ ամենամոտ ժամանակներս մենք ականատես կլինենք հայրենի էլիտայի էական նորացմանը, եւ այդ գործընթացի հաջողությունից մեծապես պայմանավորված կլինի երկրի զարգացումը։
«Աշխարհի արարման օրվանից միշտ ...ԱՆՏՐՈՊՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԶՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հեղափոխական շարժման ակտիվիստների բոլոր արարքներն ու հայտարարությունները մեկնաբանելը գործնականում անհույս գործ է։ Կհոգնես, ինչպես ասում են, փոշի կուլ տալուց։
Սակայն մի հանգամանք այնուամենայնիվ ուշադրություն ...ԱԶԱՏԵՑԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՏԱՊԱԼԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ադրբեջանի պաշտոնյաների պնդումները եւ քայլերը կապ չունեն խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու իրենց պարտավորության հետ եւ ավելի շուտ կեղծ, ցուցադրական հանձնառությունների բնույթ են կրում: Այս մասին ...ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, ստամբուլցի պատգամավոր Չեթին Սոյսալը կոչ է արել Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրելու համար Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի ...ՏԱՐԲԵՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
«Կարծում ենք, ակնհայտ է՝ ցանկացած ընդդիմության միակ նպատակը իշխանության գալն է։ Այլ բան է, որ դա պիտի արվի օրենքի սահմաններում։ Կա օրենք, եւ եթե օրենքը ոտնահարվել է, օրինախախտները պետք է պատասխանատվության ...ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Կարծում է ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ
-Ըստ ձեզ, հայկական հեռուստատեսությունը, հայրենի հեռուստաընկերությունները կատարո՞ւմ են լրատվություն փոխանցող, գեղագիտական ճաշակ ձեւավորող, մեր գերխնդիրները հասարակությանը ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ բանավեճը ...ՕԵԿ-Ը ԴԵՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ էր
Բանախոսը նախ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը պատրաստվում է քառակողմ քաղաքական կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում իրագործել իր ծրագրերը. «Նախընտրական ...ԴԱՏԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՄԱՐԵԼ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, Ասրյան Ռաֆայելը հանցավոր են ճանաչվել ...ՎԵՐՋ ՏՎԵՔ ԱՂԱՉԱՆՔ-ՊԱՂԱՏԱՆՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Իսկապես, արդեն անտանելի է
Իշխանություն-Տեր-Պետրոսյան հարաբերությունները գնալով նմանվում են հայ-թուրքական հարաբերություններին։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում մեր իշխանությունները ...Ո՞Վ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2007 թվականին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է Հայաստանի Հանրապետություն մուտքի 129 հազար 466 վիզա։ ՀՀ մուտքի վիզա ամենաշատը հայցում են Իրանից, ԱՄՆ-ից, ԵՄ անդամ պետություններից (հիմնականում՝ Ֆրանսիա, ...Ս.ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, մարտի 31-ին դռնփակ նիստում կանցկացնի Սեդրակ Զատիկյանի սպանության գործի արագացված քննություն: Դա կլինի դատական վերջին նիստը, ...ՍՈՂԱՆՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորի Խնձորուտի 6-րդ փողոցում երեկ՝ ժամը 02:00-ին, ձնհալից առաջացել է սողանք, որի հետեւանքով փողոցն ամբողջությամբ փակվել է: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը՝ իրավիճակը գնահատելու եւ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱռողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ՆՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ
«Ցավալի է, բայց մեր երկրի պատմությունից հայտնի են առանց սահմանադրական հիմքի արտակարգ դրություն հայտարարելու բազմաթիվ օրինակներ: Այսպես, 1991-93թթ., սոսկ «ՀՀ Նախագահի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 15-րդ ...ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԽՈՒՍԱՓԵԼ
Շուտով Հայաստանն էլ ստիպված կլինի շուկայական գներով վճարել ռուսական գազի դիմաց։ Այդ թանկացման հետ կապված վտանգ չե՞ք տեսնում։
«Մենք պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերին։ Սակագնային արտոնությունների ...ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՍՐԱՆՑ ՀԵՏ
5
«Նախընտրական փուլում ես ինքս կողմնակից էի Լ.Տեր-Պետրոսյանի թիմի հետ երկխոսությանը։ Բայց պարզվեց՝ այդ երկխոսությունը հնարավոր չէ։ Մենք բանակցությունների սեղանի շուրջ հանդիպում էինք նրանց հետ, բայց հաջորդ ...ՆԱԽ ՊԱՐԶԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.Հետո նոր երկխոսություն սկսել ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով. «Ի վերջո, պետք է պարզել, թե որ կուսակցությունը որտեղից է ֆինանսավորվում, ովքեր են այդ քաղաքական ուժերի ղեկավարները՝ ծագումնաբանությամբ։ ...ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ
Մարտի 27-ին, ժամը 08։20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի 27 հասցեում գտնվող ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում:
Մեկնած ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

