
«ԱՅԱՔՍԻ» ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
- ՖԻՖԱ-ի կողմից միջազգային հանդիպումների օր հայտարարված մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հոլանդիայում անցկացված ստուգողական խաղում 1։0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն։ Սա մեր թիմի երրորդ հաղթանակն է նորանշանակ գլխավոր մարզիչ, դանիացի Յան Պոուլսենի գլխավորությամբ ունեցած ոչ պաշտոնական բնույթի չորս մրցամարտերում։

Խաղին ականատես ղազախստանցի լրագրողների հավաստմամբ, Ռոտերդամի արվարձան Պերնիս քաղաքի «Դոտո» մարզադաշտում ծավալված մրցակցությունը ուղեկցվել է մանր տեղացող անձրեւով։ Իսկ մարզադաշտի միակ տրիբունան գրեթե ամբողջությամբ զբաղեցրել են մեր հայրենակիցները։ Ղազախստանցի երկրպագուների թիվը 15-ից չի անցել։
Հայկական եւ ղազախական աղբյուրների շարադրմամբ այժմ փորձենք վերականգնել ռոտերդամյան մրցավեճի մանրամասները։ Նկատենք, որ ղազախստանցի հարձակվող Սերգեյ Օստապենկոյի դաշտից հեռացվելու շուրջ իրարամերժ տեղեկություններ են նշվում։ Չնայած հակառակորդները անմիջական ծանոթության առանձնակի կարիք չունեին, այնուամենայնիվ հանդիպումը սկսել են հետախուզության երանգ ունեցող դիրքային պայքարով։ Դարպասին առաջին հարվածը կատարել են ղազախները, իսկ անդրանիկ լուրջ գրոհը ձեռնարկել են մերոնք. 14-րդ րոպեին Լեւոն Պաչաջյանն ու Սարգիս Հովսեփյանը աջ եզրում գեղեցիկ կոմբինացիա են խաղարկել. մեր հավաքականի ավագը գնդակը հասցրել է տուգանային հրապարակ, սակայն Էդգար Մանուչարյանը մոտ տարածությունից վրիպել է։ Աստիճանաբար հայ ֆուտբոլիստները նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել եւ ղազախստանցիներին ստիպել դիրքավորվել սեփական կիսադաշտում։ Ճիշտ է, վերջիններս էլ հարվածին հարվածով պատասխանելու առիթը բաց չեն թողել եւ հնարավորություն են ունեցել բացելու հաշիվը։ Սկորիշի մոտ 35 մետրից հարվածին դարպասապահ Գեւորգ Կասպարովը արձագանքել է սլացիկ ցատկով եւ որսացել գնդակը։ 2 րոպե անց Սմակովը, անհաջող ընդհատելով եզրային փոխանցումը, գնդակին տիրելու հնարավորություն է տվել Մանուչարյանին, որի` մոտ 11 մետրից հարվածը չեզոքացնելու համար վարպետությամբ փայլել է արդեն ղազախստանցիների վրացի դարպասապահ Դավիթ Լորիան։ Ընդմիջումից 5 րոպե առաջ վերջինիս զգոնությունը հեռահար հարվածով ստուգել է Համլետ Մխիթարյանը, որի հարվածը Լորիան հետ է մղել բռունցքներով։
Ընդմիջմանը Պոուլսենը որոշ սրբագրումներ է կատարել մեր թիմի խաղում եւ փոխարինել երկու ֆուտբոլիստների։ Երկրորդ խաղակեսի հենց սկզբից Հայաստանի հավաքականը ունեցել է տարածքային առավելություն, ընդ որում, գրոհները զարգացրել է գերազանցապես աջ եզրով։ Հարձակողական գործողություններից մեկի ժամանակ փոխարինման դուրս եկած Արարատ Առաքելյանը դարձյալ հեռահար հարվածել է՝ փորձելով հասնել հաջողության։ 59-րդ րոպեին կոպիտ խաղի համար դեղին քարտի է արժանացել մրցակցի հարձակվող Ժումասկալիեւը։ Իսկ 61-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Արարատ Առաքելյանի մոտ տարածությունից գլխով հարվածից հետո դարպասապահի դերը ստանձնել է դարպասաձողը։
Իսկ այժմ ժամանակագրական այն անհամապատասխանության մասին, որին անդրադարձել ենք վերեւում։ Ղազախական կայքի համաձայն, Օստապենկոն դաշտից հեռացվել է 62-րդ րոպեին, որից 2 րոպե անց Էդգար Մանուչարյանը մոտ 25 մետրից հուժկու հարվածով բացել է հաշիվը։ Իսկ դրանից անմիջապես հետո գոլի հեղինակը փոխարինվել է։ Մինչդեռ ՀՖՖ մամլո քարտուղարության տարածած տեղեկությունից հետեւում է, որ Մանուչարյանը փոխարինվել է գոլից 5 րոպե անց, իսկ Օստապենկոն դաշտից հեռացվել է 70-րդ րոպեին՝ սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար։ Այդ դրվագին 11 մետրանոց հարվածի նշանակմամբ է արձագանքել հոլանդացի մրցավար Պիտեր Վինկը։ Սակայն Սարգիս Հովսեփյանի հարվածից հետո Լորիան հետ է մղել գնդակը։ Ամեն դեպքում, հայկական աղբյուրի տեղեկությունն ավելի հավաստի է թվում, քանզի տուգանային հրապարակում ձեռքով խաղը միանշանակ պատժվում է կարմիր քարտով։ Իսկ 80-րդ րոպեին իրեն բնորոշ ոճով մոտ տարածությունից անպաշտպան դարպասին վրիպելու հերթական հմտությունն է դրսեւորել փոխարինման դուրս եկած Արա Հակոբյանը։
Այսպիսով Հայաստանի հավաքականը հաղթեց 1։0 հաշվով, իսկ ղազախստանցիներին մնում է սփոփվել մարտի 22-ին Հոլանդիայի «Օլիմպիա» սիրողական ակումբի նկատմամբ տարած հաղթանակով (5։2)։ Իսկ մեր ընտրանին հաջորդ անգամ «ստուգվելու» է հունիսի սկզբին՝ մրցելով Եվրոպայի գործող չեմպիոն Հունաստանի հավաքականի հետ։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Վարդան Օսկանյանը օրերս հրապարակեց տեղեկատվություն Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ քարտուղարությանը հղած նամակի մասին, որը ակտիվորեն քննարկվում է Բաքվում։
Ադրբեջանական կողմը վերջին օրերին չափավորել է ՄԱԿ-ի Գլխավոր ...ԾԱՂՐԱԾՈ՞Ւ, ԹԵ՞ ՆԱՎԱՎԱՐ
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ 1
«Գրական թերթի» դեկտեմբերյան համարով սկսվել է ԳՄ նախագահի «ինքնամերկացումների» մի նոր շարք: Այս անգամ, դեկտեմբերի 28-ին «ԳԹ»-ն որոշել է մեզ իրազեկել, որ Լ.Անանյանը... չի ճանաչում հայ գրողներին: Լ.Անանյանի ...ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԸ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ի՞նչ են հուշում բաղադրյալ տնտեսական ինդեքսները
Կենտրոնական բանկի դիտարկումներով, բաղադրյալ տնտեսական ինդեքսները, որոնց հիման վրա որոշվում են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՏԻՐՈՋԻՑ ԽԼԵԼ ՀՈՂԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Իմ գույքի նկատմամբ խարդախության ճանապարհով բռնություն են ուզում իրականացնել որոշ մարդիկ
1991 թվականին կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Պռոշյան ավանում ստացել եմ 1000 քմ տնամերձ հող եւ 2930 քմ վարելահող։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր 55Մենք՝ ներքո ստորագրյալներս, որեւէ կառավարական մարմնի կամ ընդդիմության մասնիկի հետ կապ չունեցող Հայաստանի քաղաքացիներ եւ զորակիցներ ենք եւ հաստատում ենք հետեւյալը. Երեւանի մեջ տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերը ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Իսկ շահարկողները խեղաթյուրում են փաստերը
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը արդարադատության նախարար, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր զրուցակիցը ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ է
-Որպես լարվածությունը մեղմելու դեղատոմս, «կողքից» առաջարկվում է լուծարել խորհրդարանը եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ...«ԱՅԱՔՍԻ» ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
ՖԻՖԱ-ի կողմից միջազգային հանդիպումների օր հայտարարված մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հոլանդիայում անցկացված ստուգողական խաղում 1։0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն։ Սա մեր թիմի երրորդ ...ՆԻՍԻ ԻՇԽԱՆԸ
Լեւոն Արոնյանը երկրորդ խոշոր հաղթանակն է տոնել այս մրցաշրջանում՝ ժամանակից շուտ առաջին տեղը ապահովելով «Մելոդի Ամբեր» հեղինակավոր մրցաշարում։ Հիշեցնենք, որ Արոնյանն այս տարի առաջին անգամ հաղթել էր նաեւ ...ՔԻՔԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Շարունակելով հագեցած աշխատանքային գործունեությունը` քիքբոքսինգի Հայաստանի ֆեդերացիան այս տարի էլ պատրաստվում է մի շարք ծրագրեր իրականացնել. ոմանք արդեն կյանքի են կոչվել։ Այդ մասին երեկվա ասուլիսում տեղեկացրեց ...ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 6
Ակնհայտ է, որ ամենամոտ ժամանակներս մենք ականատես կլինենք հայրենի էլիտայի էական նորացմանը, եւ այդ գործընթացի հաջողությունից մեծապես պայմանավորված կլինի երկրի զարգացումը։
«Աշխարհի արարման օրվանից միշտ ...ԱՆՏՐՈՊՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԶՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հեղափոխական շարժման ակտիվիստների բոլոր արարքներն ու հայտարարությունները մեկնաբանելը գործնականում անհույս գործ է։ Կհոգնես, ինչպես ասում են, փոշի կուլ տալուց։
Սակայն մի հանգամանք այնուամենայնիվ ուշադրություն ...ԱԶԱՏԵՑԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՏԱՊԱԼԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ադրբեջանի պաշտոնյաների պնդումները եւ քայլերը կապ չունեն խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու իրենց պարտավորության հետ եւ ավելի շուտ կեղծ, ցուցադրական հանձնառությունների բնույթ են կրում: Այս մասին ...ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, ստամբուլցի պատգամավոր Չեթին Սոյսալը կոչ է արել Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրելու համար Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի ...ՏԱՐԲԵՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
«Կարծում ենք, ակնհայտ է՝ ցանկացած ընդդիմության միակ նպատակը իշխանության գալն է։ Այլ բան է, որ դա պիտի արվի օրենքի սահմաններում։ Կա օրենք, եւ եթե օրենքը ոտնահարվել է, օրինախախտները պետք է պատասխանատվության ...ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Կարծում է ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ
-Ըստ ձեզ, հայկական հեռուստատեսությունը, հայրենի հեռուստաընկերությունները կատարո՞ւմ են լրատվություն փոխանցող, գեղագիտական ճաշակ ձեւավորող, մեր գերխնդիրները հասարակությանը ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ բանավեճը ...ՕԵԿ-Ը ԴԵՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ էր
Բանախոսը նախ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը պատրաստվում է քառակողմ քաղաքական կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում իրագործել իր ծրագրերը. «Նախընտրական ...ԴԱՏԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՄԱՐԵԼ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, Ասրյան Ռաֆայելը հանցավոր են ճանաչվել ...ՎԵՐՋ ՏՎԵՔ ԱՂԱՉԱՆՔ-ՊԱՂԱՏԱՆՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Իսկապես, արդեն անտանելի է
Իշխանություն-Տեր-Պետրոսյան հարաբերությունները գնալով նմանվում են հայ-թուրքական հարաբերություններին։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում մեր իշխանությունները ...Ո՞Վ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2007 թվականին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է Հայաստանի Հանրապետություն մուտքի 129 հազար 466 վիզա։ ՀՀ մուտքի վիզա ամենաշատը հայցում են Իրանից, ԱՄՆ-ից, ԵՄ անդամ պետություններից (հիմնականում՝ Ֆրանսիա, ...Ս.ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, մարտի 31-ին դռնփակ նիստում կանցկացնի Սեդրակ Զատիկյանի սպանության գործի արագացված քննություն: Դա կլինի դատական վերջին նիստը, ...ՍՈՂԱՆՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորի Խնձորուտի 6-րդ փողոցում երեկ՝ ժամը 02:00-ին, ձնհալից առաջացել է սողանք, որի հետեւանքով փողոցն ամբողջությամբ փակվել է: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը՝ իրավիճակը գնահատելու եւ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱռողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ՆՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ
«Ցավալի է, բայց մեր երկրի պատմությունից հայտնի են առանց սահմանադրական հիմքի արտակարգ դրություն հայտարարելու բազմաթիվ օրինակներ: Այսպես, 1991-93թթ., սոսկ «ՀՀ Նախագահի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 15-րդ ...ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԽՈՒՍԱՓԵԼ
Շուտով Հայաստանն էլ ստիպված կլինի շուկայական գներով վճարել ռուսական գազի դիմաց։ Այդ թանկացման հետ կապված վտանգ չե՞ք տեսնում։
«Մենք պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերին։ Սակագնային արտոնությունների ...ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՍՐԱՆՑ ՀԵՏ
5
«Նախընտրական փուլում ես ինքս կողմնակից էի Լ.Տեր-Պետրոսյանի թիմի հետ երկխոսությանը։ Բայց պարզվեց՝ այդ երկխոսությունը հնարավոր չէ։ Մենք բանակցությունների սեղանի շուրջ հանդիպում էինք նրանց հետ, բայց հաջորդ ...ՆԱԽ ՊԱՐԶԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.Հետո նոր երկխոսություն սկսել ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով. «Ի վերջո, պետք է պարզել, թե որ կուսակցությունը որտեղից է ֆինանսավորվում, ովքեր են այդ քաղաքական ուժերի ղեկավարները՝ ծագումնաբանությամբ։ ...ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ
Մարտի 27-ին, ժամը 08։20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի 27 հասցեում գտնվող ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում:
Մեկնած ...
ԱՌՋԵՎՈՒՄ ՄՆՈՒՄ Է «ԱՐԱՐԱՏԸ»
ԱՌԱՆՑ ՏՈՐԵՍԻ ԵՎ ՍԻԼՎԱՅԻ
ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ՝ ՆՈՐ ՄԱՐԶԱԶԳԵՍՏՈՎ
ՄՆՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՎԵՐԱԾԵԼ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

