
ԾԱՂՐԱԾՈ՞Ւ, ԹԵ՞ ՆԱՎԱՎԱՐ
- «Գրական թերթի» դեկտեմբերյան համարով սկսվել է ԳՄ նախագահի «ինքնամերկացումների» մի նոր շարք: Այս անգամ, դեկտեմբերի 28-ին «ԳԹ»-ն որոշել է մեզ իրազեկել, որ Լ.Անանյանը... չի ճանաչում հայ գրողներին: Լ.Անանյանի դեմ գրող թերթերին, այսպիսով, ավելացավ եւս մեկը՝ «ԳԹ»-ն: Ասենք, նոր չէ, որ թերթն սկսել է Լ.Անանյանի վարկաբեկման «գործընթացը»:

Վերջին վեց տարիներին, ամեն անգամ, այս կամ այն առիթով տպագրելով ԳՄ նախագահի որեւէ գրվածք, ստիպում է մի կուշտ ծիծաղել: Կամ՝ Անանյանի բանաստեղծական շարքի վրա, որ կապ չունի բանաստեղծության հետ: Կամ՝ Անանյանի դատողությունների, որ միմյանց հետ աղմկող հակասությունների մեջ են:
Մեկ ասում է, թե Գրողների միությունը բոլորիդ հարազատ օջախն է, եւ նրա նախագահի բաց սրտի միջով են իբր անցնում բոլոր գրողների թե՛ հոգսը, թե՛ հրճվանքը, բայց նույն ինքնահարցազրույցում անկեղծանում է, թե գրողներին չի ճանաչում, անգամ անունները չգիտի, շփոթում է: Բանաստեղծ, ՀԳՄ անդամ Ալեքսանդր Ղումաշյանը Քալաշյա՞ն է՝ ինքը չգիտի կամ չի հիշում:
Բայց բանից պարզվում է, որ հիշողությունն այստեղ գործ չունի: Նա ոչ միայն գիտի Ալ.Ղումաշյանի ազգանունը, այլեւ անգամ հեռախոսի համարը եւ հարկ եղած դեպքում զանգահարում է նույն Ղումաշյանին եւ անգամ նրա ընկերներին, ոտքերն ընկնում, աղաչում, որ... իր դեմ հոդված չգրեն:
Իսկապես, հիշողությունը չէ խնդիրը, այլ կեղծիքը, որ ԳՄ նախագահի նկարագրին վաղուց արդեն բնորոշ է դարձել: Այս մարդու համար խոսելն ու սուտ ասելը արդեն նույն բանն են:
Իբր Ալեքսանդր Ղումաշյանը խուժել է իր առանձնասենյակ եւ մրցանակ պահանջել, իբր Ալ.Ղումաշյանը ԳՄ անդամ է դարձել նորդարականների թախանձանքների արդյունքում: Նախ, իզուր է Լ.Անանյանը ԳՄ անդամ դառնալու սեփական պրակտիկան վերագրում ուրիշներին: Ալ.Ղումաշյանը Գրողների միության անդամ է դարձել այն ժամանակ, երբ դեռ չէր աշխատում ԳՄ «Նոր-Դար» ամսագրում եւ հասկանալի է, որ ոչ մի միջնորդ չի էլ եղել:
Եւ ապա՝ ոչ թե Ղումաշյանն է ներխուժել իր կաբինետ, այլ տեղի է ունեցել ԳՄ հինգ անդամների հանդիպում, եթե հաշվենք նաեւ իրեն՝ Լ.Անանյանին: Մրցանակների կարգի մասին խոսել է ոչ թե Ղումաշյանը, այլ Մանասեն: Եւ փորձելով արդարանալ՝ ԳՄ նախագահը պատմեց, թե ոնց է այս կամ այն գրողին մրցանակ տվել... քանի որ իրեն շատ են խնդրել: Եւ այդ ժամանակ էր, որ Ալ.Ղումաշյանը հանդիմանեց ԳՄ նախագահին, հարցնելով՝ իսկ ի՞նչ անեն արժանապատվություն ունեցող գրողները, որ մրցանակի համար ոչ ոքի չեն խնդրում:
Այս զրույցին ես ներկա եմ եղել, ահա թե ինչու ինձ համար ե՛ւ ցավ, ե՛ւ ամոթ է, որ տաղանդավոր գրողին վիրավորում է մի պատահական անձ, որ պատահաբար էլ հայտնվել է ԳՄ նախագահի աթոռին: Իսկ Ղումաշյանին չսիրելու առնվազն մեկ պատճառ Անանյանն ունի՝ Ալեքսանդր Ղումաշյանը տաղանդավոր բանաստեղծ է:
Իր ինքնազրույցում Անանյանը խոստովանում է. «Մանկուց ես զզվանքի զգացողություն եմ տածում ոջիլների, ուտիճների, տարակերպ ու տարակերպար կակղամորթների նկատմամբ»: Էլի անկեղծ չէ, էլի ստում է: Որովհետեւ հենց գրիչը ձեռքն է առնում, գրում է բանաստեղծություն... ճանճերի մասին: Իսկ երբ մրցանակի ժամն է հասնում, բարձրագույն մրցանակի է արժանացնում հետեւյալ «ճանճագրությունը».
Տռզած ճանճեր են: Պիտի դատարկվեն
եւ նոր սերունդներ լցնեն աշխարհ.-
կարծես թե իրենց նմանները քիչ են
սերնդագործում անամոթաբար...
Ինչ էլ տեղ են գտել: Աչքիս առաջ,
ծանր հռնդյունով շուրջս բզզում
եւ տաքացնում են արյունս սառած,
եւ շեղում միտքս...
-Սակայն իզուր:
Ինձ չի՛ կարող քաշել եւ ոչ մի ճանճաքած,
ես չեմ կարող տրվել սին արկածին.-
ճանճի էլ, ճանճուհու էլ վրան - թքած,
նրանք ազատ ճանճ են, իսկ ես - քաղաքացի...
Բայց ճանճերն ահա,
վերջացրած իրենց գործը անամոթ,
ծռտո՛ւմ են շիկացած տողերիս վրա:
Ահա սա է մեր հակառակության բուն պատճառը: Իսկ իրեն՝ Լ.Անանյանին թվում է, թե գրական հակառակորդներ ունի: Երանի չէ՞ր... Իրականում եթե հակառակորդ ունի, ապա դա միմիայն իր բանաստեղծական ծիծաղելի փորձերն են, իր դատողությունները գրականության մասին, որից ոչինչ չի հասկանում, իր գործունեությունը Գրողների միությունում, որ իրական փորձանք ու աղետ է դարձել մեր խեղճ ժողովրդի գլխին:
Իսկապես այս մարդուն պիտի խղճալ: Վիճակն այն աստիճան ծանր է, որ արդեն չես էլ կարող վրան ծիծաղել: Անպայման պիտի խղճալ:
... Վաղուց արդեն գրական շրջանակներում, գրողների մեր տանը եւ Գրողների միությունից դուրս տխուր ավանդույթ է դարձել՝ լուրջ չընդունել ԳՄ նախագահի կարծիքները եւ գնահատականները: Դե ինքը գրող չէ, ոչ էլ գրական քննադատ, որ մասնագիտական վեճի մեջ մտնես, փորձես համոզել, հակառակն ապացուցել, ի՞նչ իմաստ ունի:
Բայց հիմա իրավիճակն այլ է: Պետական վերջին մրցանակի խեղկատակությունը դարձավ Անանյանի կարիերայի վերջին էջը: Ինչպես ասում են, սա վերջն է: Մեր կյանքում խեղկատակներ շատ կան, հիմա մեզ նավավարներ են անհրաժեշտ:
- ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ
Քննարկում
HerosakanHai գրել է:
es ur en haszrel mer grakanutiune es vojilere...xopan en darzrel
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Վարդան Օսկանյանը օրերս հրապարակեց տեղեկատվություն Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ քարտուղարությանը հղած նամակի մասին, որը ակտիվորեն քննարկվում է Բաքվում։
Ադրբեջանական կողմը վերջին օրերին չափավորել է ՄԱԿ-ի Գլխավոր ...ԾԱՂՐԱԾՈ՞Ւ, ԹԵ՞ ՆԱՎԱՎԱՐ
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ 1
«Գրական թերթի» դեկտեմբերյան համարով սկսվել է ԳՄ նախագահի «ինքնամերկացումների» մի նոր շարք: Այս անգամ, դեկտեմբերի 28-ին «ԳԹ»-ն որոշել է մեզ իրազեկել, որ Լ.Անանյանը... չի ճանաչում հայ գրողներին: Լ.Անանյանի ...ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԸ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ի՞նչ են հուշում բաղադրյալ տնտեսական ինդեքսները
Կենտրոնական բանկի դիտարկումներով, բաղադրյալ տնտեսական ինդեքսները, որոնց հիման վրա որոշվում են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՏԻՐՈՋԻՑ ԽԼԵԼ ՀՈՂԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Իմ գույքի նկատմամբ խարդախության ճանապարհով բռնություն են ուզում իրականացնել որոշ մարդիկ
1991 թվականին կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Պռոշյան ավանում ստացել եմ 1000 քմ տնամերձ հող եւ 2930 քմ վարելահող։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր 55Մենք՝ ներքո ստորագրյալներս, որեւէ կառավարական մարմնի կամ ընդդիմության մասնիկի հետ կապ չունեցող Հայաստանի քաղաքացիներ եւ զորակիցներ ենք եւ հաստատում ենք հետեւյալը. Երեւանի մեջ տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերը ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Իսկ շահարկողները խեղաթյուրում են փաստերը
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը արդարադատության նախարար, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր զրուցակիցը ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ է
-Որպես լարվածությունը մեղմելու դեղատոմս, «կողքից» առաջարկվում է լուծարել խորհրդարանը եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ...«ԱՅԱՔՍԻ» ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
ՖԻՖԱ-ի կողմից միջազգային հանդիպումների օր հայտարարված մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հոլանդիայում անցկացված ստուգողական խաղում 1։0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն։ Սա մեր թիմի երրորդ ...ՆԻՍԻ ԻՇԽԱՆԸ
Լեւոն Արոնյանը երկրորդ խոշոր հաղթանակն է տոնել այս մրցաշրջանում՝ ժամանակից շուտ առաջին տեղը ապահովելով «Մելոդի Ամբեր» հեղինակավոր մրցաշարում։ Հիշեցնենք, որ Արոնյանն այս տարի առաջին անգամ հաղթել էր նաեւ ...ՔԻՔԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Շարունակելով հագեցած աշխատանքային գործունեությունը` քիքբոքսինգի Հայաստանի ֆեդերացիան այս տարի էլ պատրաստվում է մի շարք ծրագրեր իրականացնել. ոմանք արդեն կյանքի են կոչվել։ Այդ մասին երեկվա ասուլիսում տեղեկացրեց ...ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 6
Ակնհայտ է, որ ամենամոտ ժամանակներս մենք ականատես կլինենք հայրենի էլիտայի էական նորացմանը, եւ այդ գործընթացի հաջողությունից մեծապես պայմանավորված կլինի երկրի զարգացումը։
«Աշխարհի արարման օրվանից միշտ ...ԱՆՏՐՈՊՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԶՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հեղափոխական շարժման ակտիվիստների բոլոր արարքներն ու հայտարարությունները մեկնաբանելը գործնականում անհույս գործ է։ Կհոգնես, ինչպես ասում են, փոշի կուլ տալուց։
Սակայն մի հանգամանք այնուամենայնիվ ուշադրություն ...ԱԶԱՏԵՑԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՏԱՊԱԼԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ադրբեջանի պաշտոնյաների պնդումները եւ քայլերը կապ չունեն խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու իրենց պարտավորության հետ եւ ավելի շուտ կեղծ, ցուցադրական հանձնառությունների բնույթ են կրում: Այս մասին ...ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, ստամբուլցի պատգամավոր Չեթին Սոյսալը կոչ է արել Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրելու համար Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի ...ՏԱՐԲԵՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
«Կարծում ենք, ակնհայտ է՝ ցանկացած ընդդիմության միակ նպատակը իշխանության գալն է։ Այլ բան է, որ դա պիտի արվի օրենքի սահմաններում։ Կա օրենք, եւ եթե օրենքը ոտնահարվել է, օրինախախտները պետք է պատասխանատվության ...ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Կարծում է ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ
-Ըստ ձեզ, հայկական հեռուստատեսությունը, հայրենի հեռուստաընկերությունները կատարո՞ւմ են լրատվություն փոխանցող, գեղագիտական ճաշակ ձեւավորող, մեր գերխնդիրները հասարակությանը ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ բանավեճը ...ՕԵԿ-Ը ԴԵՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ էր
Բանախոսը նախ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը պատրաստվում է քառակողմ քաղաքական կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում իրագործել իր ծրագրերը. «Նախընտրական ...ԴԱՏԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՄԱՐԵԼ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, Ասրյան Ռաֆայելը հանցավոր են ճանաչվել ...ՎԵՐՋ ՏՎԵՔ ԱՂԱՉԱՆՔ-ՊԱՂԱՏԱՆՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Իսկապես, արդեն անտանելի է
Իշխանություն-Տեր-Պետրոսյան հարաբերությունները գնալով նմանվում են հայ-թուրքական հարաբերություններին։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում մեր իշխանությունները ...Ո՞Վ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2007 թվականին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է Հայաստանի Հանրապետություն մուտքի 129 հազար 466 վիզա։ ՀՀ մուտքի վիզա ամենաշատը հայցում են Իրանից, ԱՄՆ-ից, ԵՄ անդամ պետություններից (հիմնականում՝ Ֆրանսիա, ...Ս.ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, մարտի 31-ին դռնփակ նիստում կանցկացնի Սեդրակ Զատիկյանի սպանության գործի արագացված քննություն: Դա կլինի դատական վերջին նիստը, ...ՍՈՂԱՆՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորի Խնձորուտի 6-րդ փողոցում երեկ՝ ժամը 02:00-ին, ձնհալից առաջացել է սողանք, որի հետեւանքով փողոցն ամբողջությամբ փակվել է: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը՝ իրավիճակը գնահատելու եւ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱռողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ՆՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ
«Ցավալի է, բայց մեր երկրի պատմությունից հայտնի են առանց սահմանադրական հիմքի արտակարգ դրություն հայտարարելու բազմաթիվ օրինակներ: Այսպես, 1991-93թթ., սոսկ «ՀՀ Նախագահի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 15-րդ ...ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԽՈՒՍԱՓԵԼ
Շուտով Հայաստանն էլ ստիպված կլինի շուկայական գներով վճարել ռուսական գազի դիմաց։ Այդ թանկացման հետ կապված վտանգ չե՞ք տեսնում։
«Մենք պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերին։ Սակագնային արտոնությունների ...ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՍՐԱՆՑ ՀԵՏ
5
«Նախընտրական փուլում ես ինքս կողմնակից էի Լ.Տեր-Պետրոսյանի թիմի հետ երկխոսությանը։ Բայց պարզվեց՝ այդ երկխոսությունը հնարավոր չէ։ Մենք բանակցությունների սեղանի շուրջ հանդիպում էինք նրանց հետ, բայց հաջորդ ...ՆԱԽ ՊԱՐԶԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.Հետո նոր երկխոսություն սկսել ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով. «Ի վերջո, պետք է պարզել, թե որ կուսակցությունը որտեղից է ֆինանսավորվում, ովքեր են այդ քաղաքական ուժերի ղեկավարները՝ ծագումնաբանությամբ։ ...ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ
Մարտի 27-ին, ժամը 08։20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի 27 հասցեում գտնվող ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում:
Մեկնած ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

