
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
- Վարդան Օսկանյանը օրերս հրապարակեց տեղեկատվություն Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ քարտուղարությանը հղած նամակի մասին, որը ակտիվորեն քննարկվում է Բաքվում։

Ադրբեջանական կողմը վերջին օրերին չափավորել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանաձեւ անցկացնելուց հետո իր ագրեսիվ տրամադրությունները եւ միջնորդների հետ այլեւս չի խոսում վերջնագրերի լեզվով, բայց հետեւողականորեն շարունակում է նախապատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը արժեզրկելու գործը։ Հիշեցնենք, որ Գլխավոր Ասամբլեայում բանաձեւ անցկացնելուց հետո Բաքուն պահանջում էր կամ փոխել Մինսկի խմբի ձեւաչափը, կամ էլ հրաժարվել Մադրիդում 2007թ. նոյեմբերի 29-ին կողմերին ներկայացված հավասարակշռված առաջարկներից՝ հօգուտ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» անվերապահ ճանաչման։
Պարզ է, որ այս պահանջի առաջին մասը Մինսկի խմբի համանախագահներին հասցեագրված շանտաժ էր, որի միջոցով փորձ էր արվում նրանց պարտադրել Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից անցկացված բանաձեւի դրույթները։
Ադրբեջանը իր փոխարտգործնախարար Արազ Ազիմովի բերանով բացահայտեց ԵԱՀԿ քարտուղարությանն ուղարկված նամակի բովանդակությունը։
Պարզվում է, որ այդ նամակով պաշտոնական Բաքուն փորձել է սոսկ «ուսումնասիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հետ կանչելու կամ անհատապես փոխարինելու ընթացակարգը»։ Այսինքն՝ Բաքվում «տեղյակ չեն», թե ինչպե՞ս են 1994 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովում նշանակվել Մինսկի խմբի համանախագահները, եւ ինչպիսի՞ մեխանիզմների միջոցով Ադրբեջանը կարող է իր դժգոհությունն արտահայտել Մինսկի խմբի համանախագահներից։
Պարզ է, որ Ադրբեջանում այնքան միամիտ չեն, որ չհասկանան նման պարզունակ խաղերի անհեռանկարայնությունը։ Հետեւաբար, եթե նրանք այնուամենայնիվ խաղում են, ապա իրենց հույսը այլ բանի վրա է։ Կարծում ենք, Մինսկի խմբի ձեւաչափը կասկածի տակ դնելու հույսերը Ադրբեջանում կապում են ոչ այնքան համանախագահներին շանտաժի ենթարկելու հավանականության, որքան Հայաստանի ներքին կացության ու դրանով պայմանավորված՝ մեր երկրի միջազգային դիրքերի թուլացման հնարավորության հետ։
Այսպես՝ Միլլի մեջլիսի անվտանգության ու պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ադիլ Ալիեւը օրերս հայտարարել է. «Ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի՝ գնալով ավելի ու ավելի վատթարացող ներքաղաքական իրավիճակը, որը արձանագրվում է քաղաքական ու տնտեսական ոլորտներում Ադրբեջանի հաջողությունների ֆոնին, կհանգեցնի նրան, որ այդ երկրները (ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակը) կճանաչեն մեր տեսակետի ճշմարտացիությունն ամբողջովին՝ առանց որեւէ վերապահումների եւ ուշացած բացատրությունների»։
Ակնհայտ է, որ հայաստանյան վերջին իրադարձություններից հետո Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի անցկացրած բանաձեւը այդ երկրի ղեկավարությանը վերջնականապես հանգեցրել է այն համոզման, որ Հայաստանում ամեն մի քաղաքական ցնցումից հետո կարելի է ակնկալել միջազգային հանրության հերթական զիջումը Ղարաբաղի հարցում։ Ուստի նոր զիջումը ակնկալվում է բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու եւ ՄԱԿ-ի ամբիոն տեղափոխելու որոշման տեսքով, ինչը նախապատրաստելու համար Ադրբեջանը այսօրվանից սկսում է վիճարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված հստակ պայմանավորվածությունները։
Քանի որ ԵԱՀԿ-ն սոսկ ուժի տարբեր բեւեռների շահերի համադրության ամբիոն է, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը նպատակ ունի օգտագործել Հայաստանի ու նրա շուրջ ռուս-ամերիկյան շահերի նոր բախման հավանականությունը՝ ժամանակին Բալկաններում իրականացված հայտնի սցենարով։ Մեր երկրում ներքաղաքական դիմակայությունը շարունակվելու պարագայում Ադրբեջանը հույս ունի ստանալ Միացյալ Նահանգների ու Եվրամիության աջակցությունը Հայաստանի հետ միասին նրա դաշնակից Ռուսաստանին նույնպես անկյուն մղելու եւ կասկածի տակ դնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի նպատակահարմարությունը։
Չպետք է մոռանալ, որ ՄԱԿ-ում Ադրբեջանը ներկայացնող Ա.Մեհտիեւը օրերս խոստովանել է, որ ինքը զգում էր Միացյալ Նահանգների ստվերային աջակցությունը՝ Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության նախօրեին։
Ուրեմն՝ ինչպես ժամանակին մենք պարտավոր էինք ճիշտ հաշվարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տարիներ շարունակ տեղապտույտ ապրող ադրբեջանական բանաձեւի ընդունման հավանականությունը՝ հետընտրական Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրման պայմաններում, այնպես էլ այսօր պարտավոր ենք գիտակցել, որ Մինսկի խմբի ձեւաչափի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու Ադրբեջանի փորձերը հաշվարկված են մեր երկրի ներքին կացության նոր բարդացման հետ։
Նման պայմաններում Բաքուն լուրջ ակնկալիքներ ունի միջազգային հանրությունից եւ առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներից աջակցություն ստանալու վերաբերյալ։
- ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
փայտփորիկ գրել է:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ :Թոռանս ՊՈՒՊՈՒԼԸ կուտի,-ասաց Փայտփորիկը ու հպարտ կեցվածք ընդունեց,մյուս կողմից ափսոսելով,որ յուր թո ռան արժանահիշատակ համեմունքը թշնամուն պիտի փայ լինի:Ուստի,ճշտենք՝ ժամանակա-վոր!!!
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՄԵՐ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Վարդան Օսկանյանը օրերս հրապարակեց տեղեկատվություն Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ քարտուղարությանը հղած նամակի մասին, որը ակտիվորեն քննարկվում է Բաքվում։
Ադրբեջանական կողմը վերջին օրերին չափավորել է ՄԱԿ-ի Գլխավոր ...ԾԱՂՐԱԾՈ՞Ւ, ԹԵ՞ ՆԱՎԱՎԱՐ
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ 1
«Գրական թերթի» դեկտեմբերյան համարով սկսվել է ԳՄ նախագահի «ինքնամերկացումների» մի նոր շարք: Այս անգամ, դեկտեմբերի 28-ին «ԳԹ»-ն որոշել է մեզ իրազեկել, որ Լ.Անանյանը... չի ճանաչում հայ գրողներին: Լ.Անանյանի ...ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԸ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Ի՞նչ են հուշում բաղադրյալ տնտեսական ինդեքսները
Կենտրոնական բանկի դիտարկումներով, բաղադրյալ տնտեսական ինդեքսները, որոնց հիման վրա որոշվում են գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՏԻՐՈՋԻՑ ԽԼԵԼ ՀՈՂԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Իմ գույքի նկատմամբ խարդախության ճանապարհով բռնություն են ուզում իրականացնել որոշ մարդիկ
1991 թվականին կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Պռոշյան ավանում ստացել եմ 1000 քմ տնամերձ հող եւ 2930 քմ վարելահող։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր 55Մենք՝ ներքո ստորագրյալներս, որեւէ կառավարական մարմնի կամ ընդդիմության մասնիկի հետ կապ չունեցող Հայաստանի քաղաքացիներ եւ զորակիցներ ենք եւ հաստատում ենք հետեւյալը. Երեւանի մեջ տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերը ...ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Իսկ շահարկողները խեղաթյուրում են փաստերը
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը արդարադատության նախարար, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԱՌՃԱԿԱՏՈՒՄՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր զրուցակիցը ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ է
-Որպես լարվածությունը մեղմելու դեղատոմս, «կողքից» առաջարկվում է լուծարել խորհրդարանը եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ...«ԱՅԱՔՍԻ» ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
ՖԻՖԱ-ի կողմից միջազգային հանդիպումների օր հայտարարված մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հոլանդիայում անցկացված ստուգողական խաղում 1։0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն։ Սա մեր թիմի երրորդ ...ՆԻՍԻ ԻՇԽԱՆԸ
Լեւոն Արոնյանը երկրորդ խոշոր հաղթանակն է տոնել այս մրցաշրջանում՝ ժամանակից շուտ առաջին տեղը ապահովելով «Մելոդի Ամբեր» հեղինակավոր մրցաշարում։ Հիշեցնենք, որ Արոնյանն այս տարի առաջին անգամ հաղթել էր նաեւ ...ՔԻՔԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Շարունակելով հագեցած աշխատանքային գործունեությունը` քիքբոքսինգի Հայաստանի ֆեդերացիան այս տարի էլ պատրաստվում է մի շարք ծրագրեր իրականացնել. ոմանք արդեն կյանքի են կոչվել։ Այդ մասին երեկվա ասուլիսում տեղեկացրեց ...ՀԱՅՐԵՆԻ ԷԼԻՏԱՅԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 6
Ակնհայտ է, որ ամենամոտ ժամանակներս մենք ականատես կլինենք հայրենի էլիտայի էական նորացմանը, եւ այդ գործընթացի հաջողությունից մեծապես պայմանավորված կլինի երկրի զարգացումը։
«Աշխարհի արարման օրվանից միշտ ...ԱՆՏՐՈՊՈԼՈԳԻԱԿԱՆ ԽԶՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2
Հեղափոխական շարժման ակտիվիստների բոլոր արարքներն ու հայտարարությունները մեկնաբանելը գործնականում անհույս գործ է։ Կհոգնես, ինչպես ասում են, փոշի կուլ տալուց։
Սակայն մի հանգամանք այնուամենայնիվ ուշադրություն ...ԱԶԱՏԵՑԻՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿՆախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել Վահան ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՏԱՊԱԼԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ադրբեջանի պաշտոնյաների պնդումները եւ քայլերը կապ չունեն խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու իրենց պարտավորության հետ եւ ավելի շուտ կեղծ, ցուցադրական հանձնառությունների բնույթ են կրում: Այս մասին ...ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, ստամբուլցի պատգամավոր Չեթին Սոյսալը կոչ է արել Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրելու համար Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի ...ՏԱՐԲԵՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
«Կարծում ենք, ակնհայտ է՝ ցանկացած ընդդիմության միակ նպատակը իշխանության գալն է։ Այլ բան է, որ դա պիտի արվի օրենքի սահմաններում։ Կա օրենք, եւ եթե օրենքը ոտնահարվել է, օրինախախտները պետք է պատասխանատվության ...ՄԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Կարծում է ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ
-Ըստ ձեզ, հայկական հեռուստատեսությունը, հայրենի հեռուստաընկերությունները կատարո՞ւմ են լրատվություն փոխանցող, գեղագիտական ճաշակ ձեւավորող, մեր գերխնդիրները հասարակությանը ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ բանավեճը ...ՕԵԿ-Ը ԴԵՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ էր
Բանախոսը նախ տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը պատրաստվում է քառակողմ քաղաքական կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում իրագործել իր ծրագրերը. «Նախընտրական ...ԴԱՏԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՄԱՐԵԼ
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Մամյան Յուրիկը, Ղռեջյան Ավետիքը, Սիրադեղյան Սերյոժան, Ասրյան Ռաֆայելը հանցավոր են ճանաչվել ...ՎԵՐՋ ՏՎԵՔ ԱՂԱՉԱՆՔ-ՊԱՂԱՏԱՆՔԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 14
Իսկապես, արդեն անտանելի է
Իշխանություն-Տեր-Պետրոսյան հարաբերությունները գնալով նմանվում են հայ-թուրքական հարաբերություններին։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում մեր իշխանությունները ...Ո՞Վ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԵՆՊՐԵՍ2007 թվականին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է Հայաստանի Հանրապետություն մուտքի 129 հազար 466 վիզա։ ՀՀ մուտքի վիզա ամենաշատը հայցում են Իրանից, ԱՄՆ-ից, ԵՄ անդամ պետություններից (հիմնականում՝ Ֆրանսիա, ...Ս.ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ
Քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, մարտի 31-ին դռնփակ նիստում կանցկացնի Սեդրակ Զատիկյանի սպանության գործի արագացված քննություն: Դա կլինի դատական վերջին նիստը, ...ՍՈՂԱՆՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորի Խնձորուտի 6-րդ փողոցում երեկ՝ ժամը 02:00-ին, ձնհալից առաջացել է սողանք, որի հետեւանքով փողոցն ամբողջությամբ փակվել է: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը՝ իրավիճակը գնահատելու եւ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆՊՐԵՍԱռողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ՆՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ
«Ցավալի է, բայց մեր երկրի պատմությունից հայտնի են առանց սահմանադրական հիմքի արտակարգ դրություն հայտարարելու բազմաթիվ օրինակներ: Այսպես, 1991-93թթ., սոսկ «ՀՀ Նախագահի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 15-րդ ...ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԽՈՒՍԱՓԵԼ
Շուտով Հայաստանն էլ ստիպված կլինի շուկայական գներով վճարել ռուսական գազի դիմաց։ Այդ թանկացման հետ կապված վտանգ չե՞ք տեսնում։
«Մենք պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերին։ Սակագնային արտոնությունների ...ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՍՐԱՆՑ ՀԵՏ
5
«Նախընտրական փուլում ես ինքս կողմնակից էի Լ.Տեր-Պետրոսյանի թիմի հետ երկխոսությանը։ Բայց պարզվեց՝ այդ երկխոսությունը հնարավոր չէ։ Մենք բանակցությունների սեղանի շուրջ հանդիպում էինք նրանց հետ, բայց հաջորդ ...ՆԱԽ ՊԱՐԶԵԼ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սեփ.լրտվ.Հետո նոր երկխոսություն սկսել ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով. «Ի վերջո, պետք է պարզել, թե որ կուսակցությունը որտեղից է ֆինանսավորվում, ովքեր են այդ քաղաքական ուժերի ղեկավարները՝ ծագումնաբանությամբ։ ...ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ
Մարտի 27-ին, ժամը 08։20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի 27 հասցեում գտնվող ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում:
Մեկնած ...
ՓԼՎԵՑ
ՈՎՔԵՐ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿԻՐԸ ԱՊՀ-ՈՒՄ
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ
Սեփ.լրտվ.ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՐԱԿԻՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ
Հարգանքներով՝ Հայաստանի կայունությանը զորակից ամերիկահայեր
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

