
ՀԱՂԹՈՂՆԵՐ ՈՒ ՊԱՐՏՎՈՂՆԵՐ ՉԿԱՆ
- Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ

Բանախոսի կարծիքով, ներքաղաքական պայքարում հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել։ Պարտությունն էլ ողջ ժողովրդինն է, իշխանությանն ու ընդդիմությանը. «Տեղի ունեցածը այլ կերպ մատուցելը, հաղթողներ ու պարտվողներ զանազանելը, կարծում եմ, ճիշտ չի լինի։ Նման միտումնավոր քայլերն ու գնահատականները որեւէ կերպ չեն կարող նպաստել առաջացած ներքաղաքական լարումը եւ հասարակական երկփեղկվածությունը հաղթահարելուն։ Իրավիճակի մեղավորը բոլորս ենք, եւ կողմերից որեւէ մեկը չպետք է փորձի ողջ մեղքը բարդել դիմացինի վրա»,- գտնում է Ս.Նիկոյանը։
Իշխանությունը մեղավոր է, քանի որ անցած տարիների ընթացքում կուտակված խնդիրները արդյունավետ լուծելու գործուն մեխանիզմներ ժամանակին չի գտել։ Ոչ բոլոր խնդիրներն են, որ լուծվել են արդարացիորեն։ Ինչն էլ հասարակության մեջ ձեւավորել է բավական ստվար դժգոհ զանգված։
Ընդդիմությունը մեղավոր է, քանի որ ժողովրդի մի հատվածի արդարացի դժգոհությունը ուղղորդեց ոչ ազգաշահ նպատակների։
ՀՀԿ խորհրդի անդամը գտնում է, որ հասարակության կյանքում ամենամեծը արդարության ու վստահության դեֆիցիտն է։ Ուստի ոչ միայն իշխանության ու ընդդիմության, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու ձգտումը պետք է լինի այս պակասը լրացնելը։ Այսօր մեր ժողովրդի մի ստվար հատված չի ուզում հավատալ անգամ ակնհայտ ճշմարտությանը եւ հակված է հիմնվել ստի ու կեղծիքի վրա։ Ուստի նոր ձեւավորվելիք իշխանության եւ նորընտիր նախագահի գլխավոր ու առաջնահերթ անելիքը պետք է լինի վստահության վերականգնումը եւ արդարության հաստատումը։
Տեղի ունեցածի կրկնությունը բացառելու երաշխիքներից մեկն էլ Սամվել Նիկոյանը համարեց բոլոր հայերի համար ընդհանրական արժեքները անխաթար պահելը. «Արցախյան ազատամարտը, Ղարաբաղի հիմնախնդիրը անթույլատրելի է վերածել ներքաղաքական քննարկումների ու շահարկումների առարկայի։ Ցավոք, վերջին նախագահական ընտրությունների ժամանակ այս սահմանը ոտնահարվեց եւ համազգային ձեռքբերումը դարձավ քարոզչական մանրադրամ ու սակարկման առարկա։ Ազգը միավորող գաղափարներն ու արժեքները ժամանակավոր նկրտումներին ծառայեցնելու հետեւանքները ակնհայտ դարձան մարտի 1-ին»։
Բանախոսը հավաստիացրեց, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող Հանրապետականը եղել ու մնում է հնարավորինս լայն քաղաքական համագործակցության կողմնակիցը։ Կառավարության կոալիցիոն ձեւաչափը այս համատեքստում նա համարեց իշխանությունը առավելապես ներկայացուցչական դարձնելու եւ այս կերպ առավել հանդուրժողական մթնոլորտ ձեւավորելու, հանրային վստահության առավել մեծ ռեսուրս ունենալու նպատակ հետապնդող լավագույն վկայությունը։
«Կոալիցիոն իրավունքը ենթադրում է կոալիցիոն պատասխանատվություն։ Ցավոք, միշտ չէ, որ ստացած իրավունքների դիմաց քաղաքական ուժը համարժեք պատասխանատվություն է ստանձնել։ Եթե հետընտրական համագործակցության նման հնարավորություն կար, ապա նախընտրական փուլում դրսեւորումները ինչո՞ւ էին բոլորովին այլ բնույթ ստացել։
Եթե քաղաքական համագործակցությունը նման ընդգրկում ունենար փետրվարի 19-ից առաջ, ապա ընտրություններից հետո կունենայինք բոլորովին այլ Հայաստան եւ, համոզված եմ, ողբերգական բախումները ուղղակիորեն չէին լինի։ Այս իսկ տրամաբանությամբ Ազգային ժողովը լուծարելու եւ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շրջանառվող առաջարկը անհեթեթ եմ համարում»,- հայտարարեց Ս.Նիկոյանը։
Վերջինս նաեւ համոզմունք հայտնեց, որ ապրիլի 9-ից հետո, երբ նորընտիր նախագահը ստանձնի իր պաշտոնը եւ ձեւավորվի նոր կառավարություն, Հայաստանում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվելու։ Իսկ քաղաքական ընդդիմության հետ երկխոսության ջանքերը ավելի հետեւողական են լինելու. «Հզոր քաղաքական ուժը կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ եւ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ նույնքան հզոր քաղաքական ընդդիմություն ունենալու նպատակով։ Համագործակցության դաշտը բավականաչափ լայն կարող է լինել»։
Միաժամանակ հասկանալի է նաեւ, որ հանցագործություն կատարած բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի պահանջին համապատասխան։ Իսկ երկխոսությունն այն քաղաքական ուժի հետ, որը իշխանությանը համարում է մոնղոլ-թաթարական զավթիչ, բացառվում է։
Ընդհանրապես, եթե երկու կողմից էլ ծայրահեղություններ չլինեն, քաղաքական դաշտում ընդհանրությունների շուրջ երկխոսություն կծավալվի, եւ միջավայրը կառողջանա։ Իսկ երբ վերացվեն բողոքի արմատները, կկրճատվի նաեւ բողոքական զանգվածը։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՒՍԱՓԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 6
Երեկ «Հայացք» ակումբի հյուրը քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆՆ էր
Նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններն իշխանություններին պարտադրեցին իրավիճակային մի շարք լուծումներ, որոնք թեպետ արդյունավետ ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՍԻՎԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Վերջին մի քանի տարիներին անշարժ գույքի ոլորտի աշխուժացումից հետո անցած տարի Երեւանի բնակարանային շուկայում արձանագրվեց որոշակի պասիվացում։ Առք ու վաճառքի գործարքները կրճատվեցին 1,1 տոկոսով։ Համեմատության ...ՀԱՅՐԵՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 7
Հավանաբար ընթերցողների մեջ քիչ չեն լինի այնպիսիք, որոնք նախընտրական փուլում ընդդիմադիր հայացքների տեր իրենց որեւէ ծանոթից լսել կամ նույնիսկ անձամբ արտաբերել են «Իսկ ո՞ւմ օգտին քվեարկել։ Ախր չկա՛ այդպիսի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 35
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ
-Հայտնի՞ է, թե «Գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԱՄՆ-Ը ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3
Եւ արագացնում է դեսպանի նշանակումը
Նախագահական ընտրություններից, մանավանդ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո մեր երկրում իրականացվող ամերիկյան մի շարք ծրագրերի սառեցման մասին ԱՄՆ բարձրաստիճան ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՐ ԼԻԴԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Եւ չի ընդվզի, եթե վարչապետը ՀՀԿ-ից չլինի
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ էր։ Ասուլիսի թեման քառակողմ կոալիցիայի ճակատագիրն էր։
Եթե 2007-ի խորհրդարանական ...ՀԱՂԹՈՂՆԵՐ ՈՒ ՊԱՐՏՎՈՂՆԵՐ ՉԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
Բանախոսի կարծիքով, ներքաղաքական պայքարում հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել։ Պարտությունն ...ՀԵԱԽ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ
«Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը» (ՀԵԱԽ) երեկ հրավիրել էր լիիրավ անդամ, թեկնածու եւ դիտորդ կազմակերպությունների ընդհանուր ժողով`՝ քննարկելու հետընտրական զարգացումները եւ երկրի ներքաղաքական ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ
ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖ, գլխավոր տնօրեն
Երեւանի հարավային եւ արեւմտյան հատվածներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքներում «Երեւան Ջուր» ընկերությունը հանդիպում է մի շարք խնդիրների։ Այս հատվածները, ի թիվս այլ աղբյուրների, մատակարարվում ...ԲԱՑԱՐՁԱԿ ՄԻԱՊԵՏԸ
Շարունակելով հաջող ելույթները ֆրանսիական Նիսում, Լեւոն Արոնյանը առաջին չոր հաղթանակը տարավ «Մելոդի Ամբեր» մրցաշարում եւ ավելի ամրապնդեց առաջատարի իր կարգավիճակը։ 9-րդ տուրի երկու պարտիաներում էլ մեր շախմատիստը ...ԵՐՐՈՐԴԸ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ
Էլինա Դանիելյանը լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղը գրավեց Ստոկհոլմում ավարտված կանանց Սկանդինավիայի բաց մրցաշարում։ Հայ շախմատիստուհուց բացի, առավելագույն 7 միավորով ելույթներն ավարտեցին Ալեքսանդրա Մուզիչուկը ...ԱՆՀԱՄԲԵՐՆԵՐԸ
Մարտի 29-ին նախատեսված տիտղոսային մենամարտից առաջ, որում IBF-ի միջին քաշի 28-ամյա բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը ձեռնարկելու է գոտու 7-րդ պաշտպանությունը, հայ բռնցքամարտիկը եւ նրա մրցակից 27-ամյա ամերիկացի ...ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի եւ ազգային հավաքականի վետերան, կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը վերադարձել է Հայաստան եւ այսուհետ հանդես կգա Երեւանի «Բանանցի» կազմում: Այս ակումբի հետ նա պայմանագիր է կնքել մինչեւ 2008 ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 11
Ժամանակին Պտղոմեոսը հորինեց Սերապիս աստծուն՝ ճակատագրի դեմ պայքարողների հովանավորին։ Բոլոր նրանք, ում հալածում էր Ճակատագիրը, գնում էին Եգիպտոս, որպեսզի խոնարհվեին խորհրդավոր աստվածության վիթխարի արձանի ...ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀԵՏՄԱՀՈՒ
6Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային ...ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿԹատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների շնորհվել ...ԴԻՄԵԼ ԵՆ ՓԱԽՈՒՍՏԻ
5Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԸ, մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետեւ Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված ...ՇԱՀԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ
Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապբուժօգնության ավտոմեքենաներն արդեն շահագործվում են: Ինչպես տեղեկացրեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պետրոսյանը, նորերով ...ԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ ՌՈՄԱՆՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻՑ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Հարցազրույց արդարադատության նախարար, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ։
-Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ շրջանցել, գնահատական չի տվել ...ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ
1Ի՞նչ է լինելու Տեր-Պետրոսյանի ճակատագիրը. մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը, ի վերջո, պե՞տք է պատասխանատվության կանչվի, թե՞ ոչ։ «Մեղադրանքների հիմնական հոսքը հանգում է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Իմ կարծիքով, ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԼՈՒԾԱՐԵԼԸ ԱՆՀԵԹԵԹ Է
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ կարծիքով. «Կոալիցիոն իրավունքը ենթադրում է կոալիցիոն պատասխանատվություն։ Ցավոք, միշտ չէ, որ ստացած իրավունքների դիմաց քաղաքական ուժը համարժեք պատասխանատվություն է ստանձնել։ Եթե քաղաքական ...ՍԵՐԻԱԼԻ ԺԱՄԻՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԳՐԱՎԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Վկայում է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Պետական եւ քաղաքական գործիչների, պաշտոնյաների խոսքում հաճախ կարելի է լսել «պետական եւ ազգային առաջնահերթություններ», «ազգային կրթություն», «ազգային մշակույթ», «բարձր, մնայուն ...ՀԻՎԱՆԴ ԵՆՔ ԵՎ ՊԻՏԻ ԲՈՒԺՎԵՆՔ
«Երբ խոսում ենք ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի հանգույն ալիք ունենալու մասին, շատերը ծոր տալով ասում են՝ ի՞նչ ունենք մենք, որ ցույց տանք։ Սա էլ մի ուրիշ հիվանդություն է։ Թերարժեքության բարդույթ։
...ԿՔՆՆԱՐԿԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Իսրայելի խորհրդարանը (Կնեսեթ) երեկ որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը։ Այս մասին հայտնեցին ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբից: Կնեսեթն անցած տարի մարտի 14-ին մերժել էր քննարկել հարցը։ Ինչպես ...ՀԱՄԱՀՈՒՆՉ
Անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ հայտարարել է, որ այսուհետ գործելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության հետ համահունչ։ «Քանի որ «ԱԺ կանոնակարգ-օրենքը» անկախ պատգամավորին հնարավորություն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մարտի 21-ին, ժամը 23։55-ին, հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 21 շենքի կիսանկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվելուց հետո նշված վայրում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան ...ԱՅՐՎԵԼ Է ՋԵՐՄԱՔԱՐՇԸ
Մեղրու երկաթուղային կայարանում մարտի 25-ին, ժամը 19:50-ին հրդեհ է բռնկվել: Ժամը 21:30-ին հրդեհը մարվել է: Դրա հետեւանքով ամբողջությամբ այրվել է մեկ ջերմաքարշ:
ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՃԱԽԱՑԵԼ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՄԵՐ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՂ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՄ ՔԱՇԵԼ, ԲԱՅՑ ՀԵՇՏ ԷԼ ՉԻ ԵՂԵԼ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

