
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՍԻՎԱՆՈՒՄ Է
- Վերջին մի քանի տարիներին անշարժ գույքի ոլորտի աշխուժացումից հետո անցած տարի Երեւանի բնակարանային շուկայում արձանագրվեց որոշակի պասիվացում։ Առք ու վաճառքի գործարքները կրճատվեցին 1,1 տոկոսով։ Համեմատության համար ասենք, որ 2006 թվականին նախորդ տարվա համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների գործարքներն աճել էին ավելի քան 20 տոկոսով։

Անցած տարվա միտումները հիմնականում պահպանվեցին նաեւ տարեսկզբին։ Եթե հունվարին, 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ, գործարքները գրեթե մնացել են նույնը, ապա փետրվարին կրճատվել են 9,3 տոկոսով։
Անշուշտ, նման միտումների ձեւավորման հարցում որոշակի ազդեցություն են թողել նախագահական ընտրությունները։ Պատահական չէ, որ գործարքները կտրուկ նվազեցին հատկապես մարտին՝ հայտնի իրադարձություններից հետո։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի դիտարկումներով, մարտի առաջին կեսին շուկայում գործարքների քանակը կրճատվել է շուրջ 15 տոկոսով։
Սա վկայում է, թե որքան զգայուն է անշարժ գույքի շուկան անկայուն իրավիճակների նկատմամբ։ Ուստի դժվար է ասել, թե քաղաքական լարվածության հետ կապված հիշյալ միտումները որքան կպահպանվեն։ Մանավանդ որ ինչպես ընդհանրապես անշարժ գույքի, այնպես էլ բնակարանային շուկայի զարգացումները շատ բանով կապված են արտաքին միջավայրի հետ, որտեղ շուկայի նկատմամբ նախկինում ցուցաբերվող ակտիվությունը ինչ-որ ժամանակ կնվազի։
Չնայած նշված դրսեւորումներին, հունվար-փետրվարին բնակարանների գները շարունակել են բարձրանալ։ Իհարկե, այստեղ եւս կա պասիվացման միտում։ Եթե հունվարին, դեկտեմբերի համեմատ 1 քառ. մետրի միջին արժեքը բարձրացել էր 0,7 տոկոսով, ապա փետրվարին հունվարի համեմատ՝ 1 տոկոսով։ Որպեսզի պարզ լինի, թե զարգացումներն ինչպիսին են, նշենք, որ անցած տարի, միջին հաշվով, յուրաքանչյուր ամիս բնակարանների գները բարձրացել են շուրջ 2,5 տոկոսով։ Շուկայի գնային աճի պասիվացումը, ըստ երեւույթին, կպահպանվի նաեւ մարտին։
Քաղաքական իրավիճակի լարվածությունը սովորաբար ազդում է ոչ միայն անշարժ գույքի գործարքների ծավալների, այլեւ գների վրա։ Նման բան ժամանակին Հայաստանում տեղի ունեցավ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ բնակարանների գները սկսեցին նվազել։ Առնվազն մեկ-երկու տարի պահանջվեց որ շուկան վերադառնա նախկին մակարդակին։ Իհարկե, պասիվացմանը հաջորդեց գների կտրուկ թռիչք, որ պահպանվում է մինչեւ այժմ։
Շարունակում է դրսեւորվել դեռեւս նախորդ տարվա կեսերից արձանագրված գնաճի կառուցվածի փոփոխության միտումը։ Առավել արագ են աճում Ավան, Նոր Նորք, Էրեբունի համայնքների բնակարանների գները։ Սա վկայում է շուկայի պահանջարկի փոփոխության մասին. մեծացել է միջին արժողության բնակարանների պահանջարկը, ինչը հանգեցրել է դրանց ավելի արագ թանկացման։ Եթե կենտրոնում հունվար-փետրվարին 1 քառ. մետրի միջին արժեքը թանկացել է ընդամենը 2 հազար դրամով, ապա, ասենք, Ավանում՝ 6 հազարով, Նոր Նորքում եւ Էրեբունիում՝ 7 հազարով։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալները վկայում են, որ փետրվարի դրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանում ամենաշատը թանկացել է Ավանի բնակարանային շուկան։ Մինչ կենտրոնում 1 քառ. մետրի գինը բարձրացել է 61 հազարով, ապա Ավանում՝ 71 հազար դրամով։
Ընդհանուր առմամբ անցած երկու ամսվա ընթացքում Երեւանում բնակարանի յուրաքանչյուր մետրի արժեքը թանկացել է եւս 5 հազարով՝ գերազանցելով 287 հազար դրամը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները բարձրացել են 57 հազար դրամով կամ ավելի քան 180 դոլարով։
Կենտրոնում գտնվող բնակարանների 1 քառ. մետրի միջին արժեքը հասել է գրեթե 1500 դոլարի։ Արաբկիրում տատանվում է 1250-1300, Քանաքեռ-Զեյթունում՝ 970 դոլարի սահմաններում։ Ավանում եւ Նոր Նորքում գները հասնում են 835-845 դոլարի։ Դավիթաշենում 1 քառ մետր բնակարանի միջին արժեքը 900 դոլար է։
Չնայած մայրաքաղաքի բնակարանային շուկայում նկատվող պասիվացմանը, այնուհանդերձ ոլորտում զբաղված տնտեսավարողները հակված են կարծելու, որ այն աստիճանաբար կվերականգնվի։ Սպասվում է, որ այս տարի գները կբարձրանան եւս 20-25 տոկոսով, նախորդ տարվա 30-ի փոխարեն։
Շուկայի նման թանկացումը հիմնականում պայմանավորվում է շինանյութերի գների աճով, որը վերջին շրջանում դարձյալ նկատելի է։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Քննարկում
........,,,,,,,,,,,,,,,,,,, գրել է:
Վերջին թանկացումների պատճառները պարզաբանելու համար, ինչպես հայտնի է` վարչապետի հրամանով ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը սպառողական շուկայում իրականացնում է առաջին անհրաժեշտության վեց ապրանքատեսակների մոնիտորինգ:
Ինչպես ասվել է պաշտոնական հաղորդագրությունում` «մոնիտորինգի նպատակն է շուկաների եւ դրանց մասնակիցների ուսումնասիրության արդյունքում տալ հանրային քաղաքականության առաջարկներ շուկաներում արդար գնագոյացումը երաշխավորելու համար»:
Երեկ առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարարությունում տեղի ունեցավ հիշյալ աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցում էին նաեւ լրագրողները: Մոնիտորինգն անցկացվել է յոթ խոշոր խանութներում եւ մեծածախ առեւտրի վայրերում վեց տեսակ սննդամթերքների վերաբերյալ: Նախ հրապարակվեց կարագ, ձեթ, հացահատիկ եւ շաքարավազ ապրանքատեսակների 2007-ի փետրվար եւ 08-ի փետրվար Հայաստան-միջազգային գներ հարաբերակցության ուսումնասիրության արդյունքը, համաձայն որի նշված ապրանքատեսակների դեպքերում առկա է գնաճ, միայն շաքարավազի դեպքում է տեղի ունեցել գնի նվազում: Ապրանքատեսակների գների փոփոխությունների համեմատական վերլուծության գրաֆիկից պարզվում է, որ նշված ապրանքատեսակների միջազգային գները 2006թ.-ի համեմատ զգալիորեն աճել են, ինչին համամասնորեն արձագանքել է հայկական շուկան: Որոշ դեպքերում, նույնիսկ, միջազգայինը առաջանցիկ է: Ձեթի գինը, օրինակ, միջազգայինում աճել է 180 տոկոսով, իսկ Հայաստանում աճը եղել է ընդամենը 140 տոկոս: Կարագինը աճել է համապատասխանաբար 128 եւ 120, հացահատիկը եւս նման տենդենց է ունեցել, իսկ շաքարավազի գինը երկու դեպքում էլ նվազել է, չհաշված վերջին երկու ամիսը, երբ միջազգայինում գները աճել են, իսկ Հայաստանում մնացել նույնը: Աշխատանքային խումբը պարզել է, որ ապրանքների գների աճը պայմանավորված է կլիմայի ջերմաստիճանի բարձրացմամբ, որի պատճառով բերքատվությունն ընկնում է եւ նավթի միջազգային գների աճով, որի դեպքում թանկանում են բոլոր ապրանքները: Բացի այս գործոններից, գների աճի վրա ազդում են ես երկու գործոն` երկրագնդի բնակչության աճը եւ կենսավառելիք ստանալու համար օգտագործվող սննդամթերքը` հացահատիկ, եգիպտացորեն, ցորեն եւ այլն:
Ընթերցողին թվերով ու տոկոսներով չճնշելու համար հակիրճ ասենք, որ ինը խանութներում անցկացրած մոնիտորինգի արդյունքում աշխատանքային խումբը պարզել է, որ դեկտեմբերի համեմատ 0.4-ից 25.4 տոկոսով թանկացել է 22 անուն ապրանք, իսկ ութ անուն ապրանք էժանացել է 1.8-6.3 տոկոսով: Իսկ փետրվարի համեմատ արձանագրել է հետեւյալ պատկերը. հացի գինը աճել է 29.6, ալյուրի գինը` 9.7, բրնձի (կլորավուն)` 29.6, ձեթի որոշ տեսակների` 5.8, կարագի որոշ տեսակների` 2.1, շաքարավազի` 5.9 տոկոսով:
Արձանագրվել ձեթի որոշ տեսակների գնի նվազում` 6.5 տոկոսով, կարագի` 3.0 տոկոսով, 15.0 տոկոսով էժանացել է նաեւ երկարավուն բրինձը:
Այս բոլոր թվերից ու տոկոսներից բացի, մեզ հետաքրքրում է մի փաստ` միջգերատեսչական աշխատանքային խումբը պնդում է, որ Հայաստանում գներն աճել են միջազգային գներին համահունչ, դեռ մի բան էլ պակաս տեմպերով` ի հաշիվ դրամի արժեւորման: Սակայն ընդամենը մի քանի ամիս առաջ, Տնտեսական մրցակցության հանձնաժողովը պնդում էր, որ Եվրոպայում, օրինակ, կարագի գինը աճել է ընդամենը 17 տոկոսով, իսկ մեր խանութներում` անհամեմատ ավելի: Հետո հանձնաժողովը մի շարք ընկերությունների տուգանեց հակամրցակցային համաձայնության գալու համար: Տեսնես ո՞վ է խաբում. հանձնաժողո՞վը, թե՞ աշխատանքային խումբը: Մեր իշխանավորներին ճանաչելով` կարելի է պնդել, որ երկուսն էլ խաբում են:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՒՍԱՓԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 6
Երեկ «Հայացք» ակումբի հյուրը քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆՆ էր
Նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններն իշխանություններին պարտադրեցին իրավիճակային մի շարք լուծումներ, որոնք թեպետ արդյունավետ ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՊԱՍԻՎԱՆՈՒՄ Է
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 1
Վերջին մի քանի տարիներին անշարժ գույքի ոլորտի աշխուժացումից հետո անցած տարի Երեւանի բնակարանային շուկայում արձանագրվեց որոշակի պասիվացում։ Առք ու վաճառքի գործարքները կրճատվեցին 1,1 տոկոսով։ Համեմատության ...ՀԱՅՐԵՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 7
Հավանաբար ընթերցողների մեջ քիչ չեն լինի այնպիսիք, որոնք նախընտրական փուլում ընդդիմադիր հայացքների տեր իրենց որեւէ ծանոթից լսել կամ նույնիսկ անձամբ արտաբերել են «Իսկ ո՞ւմ օգտին քվեարկել։ Ախր չկա՛ այդպիսի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 35
Սկիզբը՝ նախորդիվ
Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ
-Հայտնի՞ է, թե «Գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ԱՄՆ-Ը ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 3
Եւ արագացնում է դեսպանի նշանակումը
Նախագահական ընտրություններից, մանավանդ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո մեր երկրում իրականացվող ամերիկյան մի շարք ծրագրերի սառեցման մասին ԱՄՆ բարձրաստիճան ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՐ ԼԻԴԵՐԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Եւ չի ընդվզի, եթե վարչապետը ՀՀԿ-ից չլինի
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ էր։ Ասուլիսի թեման քառակողմ կոալիցիայի ճակատագիրն էր։
Եթե 2007-ի խորհրդարանական ...ՀԱՂԹՈՂՆԵՐ ՈՒ ՊԱՐՏՎՈՂՆԵՐ ՉԿԱՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ
Բանախոսի կարծիքով, ներքաղաքական պայքարում հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել։ Պարտությունն ...ՀԵԱԽ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ
«Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը» (ՀԵԱԽ) երեկ հրավիրել էր լիիրավ անդամ, թեկնածու եւ դիտորդ կազմակերպությունների ընդհանուր ժողով`՝ քննարկելու հետընտրական զարգացումները եւ երկրի ներքաղաքական ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԸ» ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ
ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖ, գլխավոր տնօրեն
Երեւանի հարավային եւ արեւմտյան հատվածներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքներում «Երեւան Ջուր» ընկերությունը հանդիպում է մի շարք խնդիրների։ Այս հատվածները, ի թիվս այլ աղբյուրների, մատակարարվում ...ԲԱՑԱՐՁԱԿ ՄԻԱՊԵՏԸ
Շարունակելով հաջող ելույթները ֆրանսիական Նիսում, Լեւոն Արոնյանը առաջին չոր հաղթանակը տարավ «Մելոդի Ամբեր» մրցաշարում եւ ավելի ամրապնդեց առաջատարի իր կարգավիճակը։ 9-րդ տուրի երկու պարտիաներում էլ մեր շախմատիստը ...ԵՐՐՈՐԴԸ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ
Էլինա Դանիելյանը լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղը գրավեց Ստոկհոլմում ավարտված կանանց Սկանդինավիայի բաց մրցաշարում։ Հայ շախմատիստուհուց բացի, առավելագույն 7 միավորով ելույթներն ավարտեցին Ալեքսանդրա Մուզիչուկը ...ԱՆՀԱՄԲԵՐՆԵՐԸ
Մարտի 29-ին նախատեսված տիտղոսային մենամարտից առաջ, որում IBF-ի միջին քաշի 28-ամյա բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը ձեռնարկելու է գոտու 7-րդ պաշտպանությունը, հայ բռնցքամարտիկը եւ նրա մրցակից 27-ամյա ամերիկացի ...ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»
ԱՐՄԵՆՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի եւ ազգային հավաքականի վետերան, կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը վերադարձել է Հայաստան եւ այսուհետ հանդես կգա Երեւանի «Բանանցի» կազմում: Այս ակումբի հետ նա պայմանագիր է կնքել մինչեւ 2008 ...ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 11
Ժամանակին Պտղոմեոսը հորինեց Սերապիս աստծուն՝ ճակատագրի դեմ պայքարողների հովանավորին։ Բոլոր նրանք, ում հալածում էր Ճակատագիրը, գնում էին Եգիպտոս, որպեսզի խոնարհվեին խորհրդավոր աստվածության վիթխարի արձանի ...ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀԵՏՄԱՀՈՒ
6Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային ...ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿԹատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչների շնորհվել ...ԴԻՄԵԼ ԵՆ ՓԱԽՈՒՍՏԻ
5Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԸ, մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետեւ Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված ...ՇԱՀԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ
Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապբուժօգնության ավտոմեքենաներն արդեն շահագործվում են: Ինչպես տեղեկացրեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պետրոսյանը, նորերով ...ԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ ՌՈՄԱՆՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻՑ ԵՆ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 1
Հարցազրույց արդարադատության նախարար, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ։
-Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ շրջանցել, գնահատական չի տվել ...ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ
1Ի՞նչ է լինելու Տեր-Պետրոսյանի ճակատագիրը. մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը, ի վերջո, պե՞տք է պատասխանատվության կանչվի, թե՞ ոչ։ «Մեղադրանքների հիմնական հոսքը հանգում է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Իմ կարծիքով, ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԼՈՒԾԱՐԵԼԸ ԱՆՀԵԹԵԹ Է
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ կարծիքով. «Կոալիցիոն իրավունքը ենթադրում է կոալիցիոն պատասխանատվություն։ Ցավոք, միշտ չէ, որ ստացած իրավունքների դիմաց քաղաքական ուժը համարժեք պատասխանատվություն է ստանձնել։ Եթե քաղաքական ...ՍԵՐԻԱԼԻ ԺԱՄԻՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԳՐԱՎԵԼ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Վկայում է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Պետական եւ քաղաքական գործիչների, պաշտոնյաների խոսքում հաճախ կարելի է լսել «պետական եւ ազգային առաջնահերթություններ», «ազգային կրթություն», «ազգային մշակույթ», «բարձր, մնայուն ...ՀԻՎԱՆԴ ԵՆՔ ԵՎ ՊԻՏԻ ԲՈՒԺՎԵՆՔ
«Երբ խոսում ենք ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի հանգույն ալիք ունենալու մասին, շատերը ծոր տալով ասում են՝ ի՞նչ ունենք մենք, որ ցույց տանք։ Սա էլ մի ուրիշ հիվանդություն է։ Թերարժեքության բարդույթ։
...ԿՔՆՆԱՐԿԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Իսրայելի խորհրդարանը (Կնեսեթ) երեկ որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը։ Այս մասին հայտնեցին ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբից: Կնեսեթն անցած տարի մարտի 14-ին մերժել էր քննարկել հարցը։ Ինչպես ...ՀԱՄԱՀՈՒՆՉ
Անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ հայտարարել է, որ այսուհետ գործելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության հետ համահունչ։ «Քանի որ «ԱԺ կանոնակարգ-օրենքը» անկախ պատգամավորին հնարավորություն ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Մարտի 21-ին, ժամը 23։55-ին, հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 21 շենքի կիսանկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվելուց հետո նշված վայրում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան ...ԱՅՐՎԵԼ Է ՋԵՐՄԱՔԱՐՇԸ
Մեղրու երկաթուղային կայարանում մարտի 25-ին, ժամը 19:50-ին հրդեհ է բռնկվել: Ժամը 21:30-ին հրդեհը մարվել է: Դրա հետեւանքով ամբողջությամբ այրվել է մեկ ջերմաքարշ:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

