
Ե՞ՐԲ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՕԳՏՎԵԼ ՊԱՏԱՌԱՔԱՂԻՑ
- Վերջին 20 տարիների պատմությունը ներկայացնում է իրենից բառերի ու հասկացությունների ընդարձակ գերեզմանոց։ «Քաղաքացիական հասարակություն եւ իրավական պետություն», «շուկա», «ժողովրդավարություն», «եվրոպական արժեքներ» եւ այլն. բոլոր այս բառերի ճակատագիրը համանման տխուր ստացվեց։ Ի սկզբանե դրանք արտահայտում էին միանգամայն արդիական հասկացություններ, այնուհետ սկսեցին գործածվել տեղի-անտեղի, ինչից էլ արագորեն իմաստազրկվեցին։

Այդ գերեզմանոցում իր պատվավոր տեղն է զբաղեցնում նաեւ «խորհրդարանական հետաքննությունը»։ Ուստիեւ մեզ առնվազն տարօրինակ թվաց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկը. ստեղծել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով։
Համաձայն Դալլաքյանի, հանձնաժողովի առջեւ դրվելու են մի շարք խնդիրներ՝ մարտի 1-2-ի դեպքերի, հետընտրական շրջանում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրություն, ներքաղաքական դրության գնահատում եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական, իրավական ուղիների քննարկում, քաղաքական ընդդիմության գործունեության երաշխիքների ապահովմանն ուղղված արաջարկություններ եւ այլն։
Ինչպես տեսնում ենք, հանձնաժողովի խնդիրները պատգամավորը ձեւակերպել է ծայրաստիճան մշուշոտ։ Օրինակ, ակնհայտ է, որ մարտի 1-2-ի դեպքերը պետք է ուսումնասիրի ոչ թե օրենսդիրը, այլ դատախազությունը, ինչն էլ արվում է ներկայումս։ Կամ՝ ի՞նչ է նշանակում «ներքաղաքական դրության գնահատում»։ Ներքաղաքական դրությունը գնահատում են ե՛ւ անհատ քաղաքական գործիչները, ե՛ւ պատգամավորները, ե՛ւ քաղաքագետները, ե՛ւ կուսակցությունները իրենց հայտարարություններով։ Ո՞ւմ է պետք ժամանակավոր հանձնաժողովի գնահատականը։
Ոչ պակաս տարօրինակ է հնչում «ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական ուղիների քննարկում» ձեւակերպումը։ Ումի՞ց է բաղկացած լինելու ժամանակավոր հանձնաժողովը։ Խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից, ենթադրենք Վ.Դալլաքյանից եւ, ինչպես ինքն է առաջարկում, Տեր-Պետրոսյանի ներկայացուցչից։
Բայց ներեցեք, խորհրդարանական (եւ ոչ միայն) կուսակցություններն առանց ժամանակավոր հանձնաժողովի էլ զբաղված են միմիայն նրանով, որ քննարկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական ուղիները։ Եթե Վ.Դալլաքյանն ինքը զրուցակիցների պակաս է զգում ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական ուղիները քննարկելու համար, ապա դա իր անձնական խնդիրն է։ Պատգամավորը կարող է ունենալ բազմաթիվ խնդիրներ, եւ ո՞վ է ասել, թե դրանց լուծման համար ամեն անգամ պետք է խորհրդարանական հանձնաժողովներ ստեղծել։
Չէ, իհարկե, խորհրդարանական հետաքննություններ կարելի է ձեռնարկել նաեւ այդպիսի առիթներով, առանձնակի վնաս դրանք չեն պատճառի. հիստերիայի մի դույլ ավելի, մի դույլ պակաս, տարբերությունը մեծ չէ։ Որոշ պատգամավորներ կստանան ինքնադրսեւորման եւ ուշադրության կենտրոնում հայտնվելու լրացուցիչ հնարավորություն։
Իսկ իրականում այդօրինակ հետաքննությունները պետք են, եւ ավելին. անփոխարինելի են միանգամայն այլ եւ չափազանց հրատապ կարիքների համար։ Օրինակ, դա կոնկրետ չարաշահումների մերկացման կատարյալ գործիք է. թե՛ ժողովրդի ծառաների, թե՛ խոշոր բիզնեսի, թե՛ միանգամից երկուսի։ Մեր մնացյալ գործիքներն ապացուցել են նմանատիպ հարցերում իրենց անպիտանությունը։
Երկրի խնդիրներով նվազագույնս հետաքրքրվող ցանկացած մարդ առանց դժվարության կնշի բարձրագույն չինովնիկության տասնյակ ներկայացուցիչների, ներառյալ իրավապահների, որոնց գող ու կաշառակեր լինելու մասին գիտեն բոլորը։ Բոլորն էլ գիտեն, եւ ոչ ոք ոչինչ չի ուզում կամ չի կարողանում անել։ Խորհրդարանական հետաքննությունը այդօրինակ գործերը հրապարակային տարածք դուրս բերելու բազմաթիվ երկրներում տասնամյակներով փորձված ուղի է։ Նման հետաքննության եզրահանգումները ոչ մի տեղ հավասարազոր չեն դատավճիռներին, բայց ամենուր հող են նախապատրաստում դատի համար։
Ավա՜ղ, դժվար է ենթադրել, թե շուտով Ազգային ժողովում մենք կտեսնենք այդօրինակ հետաքննություններ։ Բայց անչափ կցանկանայինք, որ նման ինստիտուտ ի հայտ գար վերջապես նաեւ մեզանում։
Թող մեր սեղանին էլ պատառաքաղներ դրված լինեն։ Նույնիսկ եթե մի որոշ ժամանակ դրանցից այնքան էլ ճիշտ չօգտվեն. պատգամավորները կշարունակեն ուտել ձեռքով, իսկ պատառաքաղով կբզեն քաղաքական հակառակորդներին։ Ժամանակի հետ մեկ էլ տեսար արմատավորվեց նաեւ պատառաքաղների օգտագործումն ըստ նշանակության։
- ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀԱՄԵՂ, ՍՆՆԴԱՐԱՐ, ՕԳՏԱԿԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Աշխարհում սրընթաց բարձրանում են սննդամթերքի գները։ Ավելին՝ այն սկսում է չբավականացնել մարդկությանը։
Պատահական չէ, որ ՄԱԿ-ի պարենային հանձնաժողովը օրերս կոչ արեց ողջ առաջադեմ մարդկությանը սննդի մեջ ավելի ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ «ԹԵԺ» ԿՐԱԿԸ
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկի վերջնահաշվարկը թեւակոխեց եզրափակիչ փուլ։ Ավանդույթի համաձայն, գարնանային գիշերահավասարից մի քանի օր անց Հունաստանի Պելոպոնես թերակղզում քրմուհիները արեւի ճառագայթների ...«ԵՎՐՈՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ -2008»
ԱՐՄԵՆՊՐԵՍԱվստրիայի հայկական մարզական «Արարատ» հանձնախմբի ջանքերով եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ու Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ մարտի 21-24-ին Վիեննայում անցկացվել է «Եվրոհայկական ...ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄՈՐՈԶԵՎԻՉԻՆ
Լեւոն Արոնյանը երեկ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող Ամբերի «կույր» եւ արագ շախմատի 17-րդ միջազգային մրցաշարի 9-րդ փուլում «կույր» շախմատի ենթամրցաշարի պարտիայում հաղթել է Ալեքսանդր Մորոզեւիչին: Այս շախմատիստների ...ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ
66 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը, հաղթելով իր բոլոր մրցամարտերում, դարձել է Ստամբուլում տեղի ունեցած ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարի հաղթող: Հայաստանի եւս 4 մարզիկներ նվաճեցին մեդալներ. մրցաշարի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ` ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանցի Միքայել Քոլոյանը, մասնակցելով Հոլանդիայի Էյնդհովեն քաղաքում տեղի ունեցած ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնության ազատ ոճի լողի մրցումներին, սահմանել է Հայաստանի նոր ռեկորդներ՝ 50 մ մրցատարածքում ...ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Նախքան նախագահական ընտրությունների մեկնարկը եւ նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ինչ ասես չգրվեց ու չխոսվեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ մեր երկրի ներքաղաքական դաշտում պաշտոնական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-Պատահակա՞ն էր, թե՞ կանխամտածված այն, որ քառակողմ կոալիցիայի ձեւավորման մասին համաձայնագիրը ստորագրվեց արտակարգ դրության վերացման հետ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 38
Մեր հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ հիմնականում «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության քաղաքական առաջնորդների հետ Լեւոն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Միավորված կոմկուսի առաջնորդ ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էր
Ըստ Յու.Մանուկյանի, հետընտրական զարգացումներն ապացուցեցին, որ Տեր-Պետրոսյանն իսկապես փորձանք է մեր ժողովրդի համար. «Չարագործից ...ՔԱՄԻՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ճշտում է մարտի 22-23-ին մարզում ուժեղ քամու պատճառած վնասի չափերը:
Քաղաքում քամու արագությունը եղել է 20-21 մետր վայրկյան, ինչի հետեւանքով արմատախիլ ...ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 13
Մեր հարցերին պատասխանում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ
-Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հայերի «ոչ հեղափոխականության» վերաբերյալ ձեր տեսակետը ...ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր հասարակությունը պետության զարգացման ուղու մասին հստակ պատկերացումներ չունի եւ վերջին ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՈՐՈՇԱԿԻ ՍՑԵՆԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ԱԺ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ էր
Բանախոսը նախագահական ընտրությունների հետ կապված երկու դիտարկում արեց. «Այս ընտրությունների ընթացքում հիմնական եւ վճռական դերակատարություն ...Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԸ
Հայաստանի ազգային արխիվը համալրվեց եւս մեկ ֆոնդով. պետական պահպանության համար արխիվ է հանձնվել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական փաստաթղթերի մի մասը:
Ինչպես երեկ Ա.Մարգարյանի անձնական փաստաթղթերի ...Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Հաշված օրեր հետո Հայաստանը կունենա նոր վարչապետ։ Այսօր շրջանառվում են տարբեր մարդկանց անուններ, որոնք հավակնում են այդ պաշտոնին։ Թե ո՞վ կլինի նոր վարչապետը, ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան պարզ է. նա ...ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
ԱԳՆ նախկին աշխատակիցները խախտել էին «Դիտվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, այդ պատճառով ազատվել էին աշխատանքից: ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքից ազատման նրանց հրամանները ստորագրել է իրավաբանների ...ԴՈԿՏՈՐ ՄԱՀԸ ՈՒԶՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ
Նախկին պաթոլոգոանատոմ Ջեկ Գեւորգյանը, որ հայտնի է որպես Դոկտոր Մահ եւ բանտային պատիժ է կրել էվթանազիայի օգնությամբ անբուժելի մի հիվանդի սպանության համար, պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում ...Ե՞ՐԲ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՕԳՏՎԵԼ ՊԱՏԱՌԱՔԱՂԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին 20 տարիների պատմությունը ներկայացնում է իրենից բառերի ու հասկացությունների ընդարձակ գերեզմանոց։ «Քաղաքացիական հասարակություն եւ իրավական պետություն», «շուկա», «ժողովրդավարություն», «եվրոպական արժեքներ» ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Մինչ սույն հոդվածն սկսելը, միանգամից ուզում եմ նշել, որ ծաղրն ու հեգնանքն այստեղ անպատեհ են։ Նկատի առնելով թեմայի առանձնահատկությունը, ինչպես ասել է դասականը, թույլ չեմ տա շատ ծիծաղ ու կատակ՝ ողջ մնացածներին ...ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի կառավարությանը ներկայացվել է ԱՄՆ նոր դեսպանի անունը՝ նրա նշանակման համաձայնությունը ստանալու ակնկալիքով:
Ինչպես ասաց ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, ...ՀԻՇԱՏԱԿ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ երեկ Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ ծաղիկներ ...ՀԻՄԱ ԷԼ ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴ
Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է երկրի նախագահի գլխավորությամբ ստեղծել քաղաքական խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն երկրի ծանրակշիռ քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր, իշխանական: «Պետք է ընդունել օրենք Հայաստանում ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՐՎԱԾ
Սեփ.լրտվ. 1Ըստ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների «քննարկումների ընթացքում որեւէ կերպ չի շոշափվել պաշտոնների հարցը։ Չորս քաղաքական ուժերն էլ շատ լավ գիտակցում են, որ շատ ավելի կարեւոր ...ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌԸ
«Այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը ստացավ բավական շատ ձայներ՝ լինելով երկրում առկա բոլոր մերժելի երեւույթների հիմնադիրը, վկայությունն է, որ մեր հասարակության մեջ խեղված իրավիճակ է։ Անցումային երկրներին ...ԹՈՂ ՄԵՐ ՎԶԻՆ ՉՓԱԹԱԹԵՆ
3
Միջազգային կառույցների հայտարարությունները, թե իշխանությունը կարող էր ավելի մեղմ վերաբերվել մետաղաձողերով զինված «խաղաղ ցուցարարներին» եւ նրանց նկատմամբ «չափից ավելի» ուժ չկիրառել, համարժե՞ք են տեղի ունեցածին։ ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ
4
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի ...ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՆԱ ՄԵԶ ՀԵՏ Է
Երեկ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մահվան տարելիցն էր։ «Նրա գլխավոր պատգամն այն էր, որ պետք է ամեն ինչ անել պետության հզորացման համար, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա այս պետության, ընտանիքի հարազատ ...
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՈՐՈՇԵԼ Է ՉԳԱՆՁԵԼ
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԸ ԼՂՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ՈՒ ԿՐԱԿԸ
«Հայոց Աշխարհ»-ի ժամանակակից հեքիաթների բաժին
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

