
ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ
- Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր հասարակությունը պետության զարգացման ուղու մասին հստակ պատկերացումներ չունի եւ վերջին համապետական ընտրությունների ժամանակ կատարեց չգիտակցված քվեարկություն. «Այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը ստացավ բավական շատ ձայներ՝ լինելով երկրում առկա բոլոր մերժելի երեւույթների հիմնադիրը, վկայությունն է, որ մեր հասարակության մեջ խեղված իրավիճակ է։ Անցումային երկրներին է բնորոշ անկայունությունը, հեղափոխություններն ու հեղաշրջումները, ներքին բախումները։ Մենք միջին մի կետում ենք, ինչը հնարավորություն է տալիս անկայունացնել իրավիճակը։
Բայց կա նաեւ կենսագործունեության բոլոր ոլորտները բարեփոխելու հնարավորություն։ Մեր ժողովրդի գերակշիռ եւ առողջ հատվածը, այնուամենայնիվ, փոփոխություն է ցանկանում։ Չեմ բացառում, որ Լ.Տեր-Պետրոսյանի քվեները Արեւմուտքում մշակված նուրբ տեխնոլոգիաների եւ խոշոր գումարների հետեւանք է։ Սակայն խորքային պատճառը, երբ բողոքական զանգվածը գնում է աննպատակ ու անգաղափար առաջնորդի հետեւից, կազմակերպված ու ազդեցիկ ընդդիմության բացակայությունն է»։
Շ.Քոչարյանի գնահատմամբ, հետընտրական Հայաստանը այլեւս ուրիշ երկիր է, եւ իշխանությունն անհրաժեշտորեն պետք է հետեւություններ անի իր ծրագրերը ճշգրտելու համար։ Բանախոսը նաեւ շեշտեց, որ առանց ներքաղաքական պայքարի առաջընթացն անհնարին է, սակայն ցանկացած պայքար ունի թույլատրելի սահմաններ։ Կա մի շեմ, որը չի կարելի անցնել։ Եթե կողմերից մեկը անցնում է այդ շեմը, դրանով իսկ վտանգում է ընդհանուր ազգային, պետական շահերը, երկիրը վերածում է արտաքին խաղացողների համար հարմար թատերաբեմի։
«Երբ դեռ նոր-նոր էր խոսվում առաջին նախագահի հնարավոր քաղաքական վերադարձի մասին, ես մատնանշեցի վտանգը եւ պարզորոշեցի, որ բացի Ղարաբաղը զիջելուց նա անելու այլ բան չունի։ Ստացվում է, որ նրա միակ հաղթաթուղթը կարող էր լինել ատելությունը։ Բախումների անխուսափելիությունը կանխատեսելի էր դեռ առաջին հանրահավաքից հետո։ Եթե նրա շուրջ ժողովուրդն իրոք համախմբված լիներ, իշխանությունը մեկ օր իսկ չէր դիմանա։ Մինչդեռ մենք առաջին անգամ ունեցանք մի իրավիճակ, երբ իշխանությանը քվե տալ չցանկացողները տեսան վտանգը՝ ի դեմս Լ.Տեր-Պետրոսյանի եւ քվեարկեցին իշխանության օգտին»,- նշեց Շ.Քոչարյանը։
2008-ի եւ 1996-ի զուգահեռները ԱԺԿ առաջնորդը համարեց արհեստական ու ընդգծեց իշխանության ու ընդդիմության միջեւ առաջացած հակամարտության պատճառների էական ու որոշիչ տարբերությունները. «Միանշանակ է, որ 1996-ին հաղթել էր Վազգեն Մանուկյանը՝ հենց առաջին փուլում։ Նրա թիկունքում էր գրեթե ողջ ընտրազանգվածը։ 2008-ի ընտրությունների արդյունքները միանշանակ փաստում են, որ Լ.Տեր-Պետրոսյանը չի հաղթել։ Կարող է ընդամենը կասկած հարուցել՝ Սերժ Սարգսյանն առաջին փուլում հաղթե՞լ էր, թե՞ ոչ։ Համաձայնեք՝ տարբերությունն էական է։ Սերժ Սարգսյանը կարող է որոշակի քայլեր կատարել ու հասարակական սպասումներ առաջացնել։ 1996-ին գործող նախագահը նման շանս անգամ չուներ»։
Երկրորդ տարբերությունն այն է, որ 1996-ին ընդդիմության առաջնորդները առաջին շարքում էին, իսկ 2008-ի փետրվարի 19-ից հետո հհշական բոլոր լիդերները ստվերում էին։ 1996-ին զոհեր չկային, հիմա բախումների հետեւանքով ութ զոհ կա։ Եթե իրավիճակը դուրս չգար բողոքի ցույցեր կազմակերպողների վերահսկողությունից, այդ զոհերը չէին լինի։ 1996-ին անգամ մեկ կրպակ չկողոպտվեց, ոչ մի ցուցարար զենք կամ մահակ չուներ։ «Ուստի տպավորություն է առաջանում, որ 2008-ի հետընտրական բախումների նպատակը զոհերն էին, քանի որ թեկնածուն հստակ գիտակցում էր, որ հաղթելու հնարավորություն չունի։ Կան նաեւ այս ամենի անուղղակի ապացույցները»,- գտնում է ԱԺԿ նախագահը։
Շավարշ Քոչարյանը բացահայտեց հետընտրական իրողություններից ածանցվող մի քանի արտաքին քաղաքական հետեւանքներ, որոնք առանձնակի վտանգ են պարունակում. «Ակնհայտ է, որ հատկապես ամերիկյան կառույցները փորձում են օգտագործել ստեղծված իրավիճակը բոլոր այն դաշտերում, որոնք առնչվում են իրենց շահերին։ Եթե Հայաստանը թույլ է, ապա Ղարաբաղի հարցը նրանք կջանան լուծել մեր հաշվին։
Հիշենք նաեւ, որ ԱՄՆ-ը հայերի հետ լուրջ խնդիր ունի իր երկրի ներսում։ Իսկական գլխացավ է դարձել Հայաստանում դեսպան նշանակելու խնդիրը։ Մի այլ գլխացավ է հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները։ Ամեն նախագահական ընտրություններից առաջ ամերիկահայ գաղութը միասնաբար թեկնածուների առջեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարց է դնում։ 300 միլիոնանոց ԱՄՆ-ում 1 միլիոն հայերի գործոնը, այնուամենայնիվ, կարեւոր ու ազդեցիկ է, քանի որ հայ գաղութը կազմակերպված է։ Հետեւաբար հայ համայնքը պառակտելը ԱՄՆ-ի համար առաջնային կարեւորության խնդիր է»։
Իսկ փետրվարի 19-ի ընտրությունների հետեւանքներից մեկն էլ, բանախոսի կարծիքով, եղավ այն, որ ամերիկահայ համայնքը պառակտվեց։ ԱՄՆ վարչակազմի երազանքներից մեկն այս կերպ կարծես թե իրականացվեց։ Պատահական չէ նաեւ, որ այս ամենը տեղի է ունենում Կոսովոյի նախադեպից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը առավել հնարավոր է դարձել։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՄԵՂ, ՍՆՆԴԱՐԱՐ, ՕԳՏԱԿԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Աշխարհում սրընթաց բարձրանում են սննդամթերքի գները։ Ավելին՝ այն սկսում է չբավականացնել մարդկությանը։
Պատահական չէ, որ ՄԱԿ-ի պարենային հանձնաժողովը օրերս կոչ արեց ողջ առաջադեմ մարդկությանը սննդի մեջ ավելի ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ «ԹԵԺ» ԿՐԱԿԸ
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկի վերջնահաշվարկը թեւակոխեց եզրափակիչ փուլ։ Ավանդույթի համաձայն, գարնանային գիշերահավասարից մի քանի օր անց Հունաստանի Պելոպոնես թերակղզում քրմուհիները արեւի ճառագայթների ...«ԵՎՐՈՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ -2008»
ԱՐՄԵՆՊՐԵՍԱվստրիայի հայկական մարզական «Արարատ» հանձնախմբի ջանքերով եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ու Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ մարտի 21-24-ին Վիեննայում անցկացվել է «Եվրոհայկական ...ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄՈՐՈԶԵՎԻՉԻՆ
Լեւոն Արոնյանը երեկ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող Ամբերի «կույր» եւ արագ շախմատի 17-րդ միջազգային մրցաշարի 9-րդ փուլում «կույր» շախմատի ենթամրցաշարի պարտիայում հաղթել է Ալեքսանդր Մորոզեւիչին: Այս շախմատիստների ...ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ
66 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը, հաղթելով իր բոլոր մրցամարտերում, դարձել է Ստամբուլում տեղի ունեցած ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարի հաղթող: Հայաստանի եւս 4 մարզիկներ նվաճեցին մեդալներ. մրցաշարի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ` ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանցի Միքայել Քոլոյանը, մասնակցելով Հոլանդիայի Էյնդհովեն քաղաքում տեղի ունեցած ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնության ազատ ոճի լողի մրցումներին, սահմանել է Հայաստանի նոր ռեկորդներ՝ 50 մ մրցատարածքում ...ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Նախքան նախագահական ընտրությունների մեկնարկը եւ նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ինչ ասես չգրվեց ու չխոսվեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ մեր երկրի ներքաղաքական դաշտում պաշտոնական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-Պատահակա՞ն էր, թե՞ կանխամտածված այն, որ քառակողմ կոալիցիայի ձեւավորման մասին համաձայնագիրը ստորագրվեց արտակարգ դրության վերացման հետ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 38
Մեր հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ հիմնականում «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության քաղաքական առաջնորդների հետ Լեւոն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Միավորված կոմկուսի առաջնորդ ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էր
Ըստ Յու.Մանուկյանի, հետընտրական զարգացումներն ապացուցեցին, որ Տեր-Պետրոսյանն իսկապես փորձանք է մեր ժողովրդի համար. «Չարագործից ...ՔԱՄԻՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ճշտում է մարտի 22-23-ին մարզում ուժեղ քամու պատճառած վնասի չափերը:
Քաղաքում քամու արագությունը եղել է 20-21 մետր վայրկյան, ինչի հետեւանքով արմատախիլ ...ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 13
Մեր հարցերին պատասխանում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ
-Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հայերի «ոչ հեղափոխականության» վերաբերյալ ձեր տեսակետը ...ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր հասարակությունը պետության զարգացման ուղու մասին հստակ պատկերացումներ չունի եւ վերջին ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՈՐՈՇԱԿԻ ՍՑԵՆԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ԱԺ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ էր
Բանախոսը նախագահական ընտրությունների հետ կապված երկու դիտարկում արեց. «Այս ընտրությունների ընթացքում հիմնական եւ վճռական դերակատարություն ...Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԸ
Հայաստանի ազգային արխիվը համալրվեց եւս մեկ ֆոնդով. պետական պահպանության համար արխիվ է հանձնվել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական փաստաթղթերի մի մասը:
Ինչպես երեկ Ա.Մարգարյանի անձնական փաստաթղթերի ...Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Հաշված օրեր հետո Հայաստանը կունենա նոր վարչապետ։ Այսօր շրջանառվում են տարբեր մարդկանց անուններ, որոնք հավակնում են այդ պաշտոնին։ Թե ո՞վ կլինի նոր վարչապետը, ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան պարզ է. նա ...ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
ԱԳՆ նախկին աշխատակիցները խախտել էին «Դիտվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, այդ պատճառով ազատվել էին աշխատանքից: ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքից ազատման նրանց հրամանները ստորագրել է իրավաբանների ...ԴՈԿՏՈՐ ՄԱՀԸ ՈՒԶՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ
Նախկին պաթոլոգոանատոմ Ջեկ Գեւորգյանը, որ հայտնի է որպես Դոկտոր Մահ եւ բանտային պատիժ է կրել էվթանազիայի օգնությամբ անբուժելի մի հիվանդի սպանության համար, պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում ...Ե՞ՐԲ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՕԳՏՎԵԼ ՊԱՏԱՌԱՔԱՂԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին 20 տարիների պատմությունը ներկայացնում է իրենից բառերի ու հասկացությունների ընդարձակ գերեզմանոց։ «Քաղաքացիական հասարակություն եւ իրավական պետություն», «շուկա», «ժողովրդավարություն», «եվրոպական արժեքներ» ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Մինչ սույն հոդվածն սկսելը, միանգամից ուզում եմ նշել, որ ծաղրն ու հեգնանքն այստեղ անպատեհ են։ Նկատի առնելով թեմայի առանձնահատկությունը, ինչպես ասել է դասականը, թույլ չեմ տա շատ ծիծաղ ու կատակ՝ ողջ մնացածներին ...ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի կառավարությանը ներկայացվել է ԱՄՆ նոր դեսպանի անունը՝ նրա նշանակման համաձայնությունը ստանալու ակնկալիքով:
Ինչպես ասաց ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, ...ՀԻՇԱՏԱԿ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ երեկ Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ ծաղիկներ ...ՀԻՄԱ ԷԼ ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴ
Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է երկրի նախագահի գլխավորությամբ ստեղծել քաղաքական խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն երկրի ծանրակշիռ քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր, իշխանական: «Պետք է ընդունել օրենք Հայաստանում ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՐՎԱԾ
Սեփ.լրտվ. 1Ըստ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների «քննարկումների ընթացքում որեւէ կերպ չի շոշափվել պաշտոնների հարցը։ Չորս քաղաքական ուժերն էլ շատ լավ գիտակցում են, որ շատ ավելի կարեւոր ...ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌԸ
«Այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը ստացավ բավական շատ ձայներ՝ լինելով երկրում առկա բոլոր մերժելի երեւույթների հիմնադիրը, վկայությունն է, որ մեր հասարակության մեջ խեղված իրավիճակ է։ Անցումային երկրներին ...ԹՈՂ ՄԵՐ ՎԶԻՆ ՉՓԱԹԱԹԵՆ
3
Միջազգային կառույցների հայտարարությունները, թե իշխանությունը կարող էր ավելի մեղմ վերաբերվել մետաղաձողերով զինված «խաղաղ ցուցարարներին» եւ նրանց նկատմամբ «չափից ավելի» ուժ չկիրառել, համարժե՞ք են տեղի ունեցածին։ ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ
4
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի ...ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՆԱ ՄԵԶ ՀԵՏ Է
Երեկ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մահվան տարելիցն էր։ «Նրա գլխավոր պատգամն այն էր, որ պետք է ամեն ինչ անել պետության հզորացման համար, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա այս պետության, ընտանիքի հարազատ ...
ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սեփ.լրտվ.ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՈՐՏԵ՞Ղ, ՈՒՄՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԼՐԵԼ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՄԱԿ-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՐԱԿԻ ՎՐԱ ՅՈՒՂ ԼՑՆԵԼ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

