
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՆ Է
- Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Միավորված կոմկուսի առաջնորդ ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էր

Ըստ Յու.Մանուկյանի, հետընտրական զարգացումներն ապացուցեցին, որ Տեր-Պետրոսյանն իսկապես փորձանք է մեր ժողովրդի համար. «Չարագործից բացի, մենք նրան նաեւ «Փորձանք Լեւոն» ենք կոչում։ Իհարկե, երկրի խորհրդանիշերից մեկը նախագահն է եւ ո՛չ նախորդ, ո՛չ ներկա, ո՛չ էլ հաջորդ նախագահներին չպիտի վարկաբեկել։ Բայց, կարծում եմ, եթե մարդը կարող է այնպիսի քայլերի դիմել, որի արդյունքը արյունն ու զոհերն են, նրա մասին պիտի ասել այն, ինչին արժանի է։ Այսօր նրան հետեւող մի զանգված՝ 350 հազար մարդ, այո, թյուրիմացության մեջ է։ Հնարավոր է, որ մեր մեջ կան զգացմունքային մարդիկ եւ այդպիսիներին հեշտ է ոգեւորել, բայց դրսից ներմուծված տեխնոլոգիաների միջոցով նրանց մղում էին նախապես ծրագրված գործողությունների»։
Երկրում կայունությունը պահպանելու, ապագա բարեփոխումներին ճանապարհ հարթելու հարցում քաղաքական չորս ուժերի կողմից կոալիցիոն համաձայնագրի ստորագրման փաստը կարեւորելով, բանախոսը նշեց. «Սա մեզ պետք էր։ Ես չեմ ուզում տուրք տալ հոռետեսների գնահատականներին, եւ քանի որ քաղաքական կոալիցիան նոր երեւույթ է մեր քաղաքական դաշտում, կարծում եմ, պիտի սպասել եւ միաժամանակ օգնել, որ այն կայանա, այլ ոչ թե խոչընդոտել։
Իհարկե, այն պորտֆելների բաժանման գործընթաց չպիտի դառնա, կոալիցիայի մաս կազմող ուժերը նաեւ պատասխանատվությունն իրար վրա չպիտի գցեն։ Նրանք հավասարաչափ պիտի պատասխանատվություն կրեն ամեն ինչի համար՝ ե՛ւ դրականի, ե՛ւ բացասականի։ Հեռանկարում տեսնում եմ, որ քաղաքական կոալիցիայի ձեւավորմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն նաեւ սոցիալական խնդիրների լուծման համար, քանի որ դրանց լուծման նախապայմանը քաղաքական կայունությունն է»։
Ինչ վերաբերում է երկրի միջազգային հեղինակությանը, ապա Միավորված կոմկուսի ղեկավարի կարծիքով, արտաքին քաղաքականության ոլորտում մեկ տասնյակ տարիների ընթացքում արված աշխատանքը մարտի 1-ի կազմակերպիչները փորձեցին ջուրը նետել. «Մեր վարկն ընկավ այդ իրադարձություններից հետո, եւ բանը հասել է նրան, որ դրսից եկողներն իրենց պարտքն են համարում ամեն ինչ մեզ սովորեցնել»։
Յու.Մանուկյանը չթաքցրեց, որ արմատական ընդդիմության հետ երկխոսության ճանապարհ չի տեսնում. «Ես այն կարծիքին եմ, որ այսօր սիլի-բիլի պետք չէ անել նրանց հետ։ Իմ պատկերացմամբ, այդ ընդդիմությունը որպես ընդդիմություն չի գործում, որպես այդպիսին գոյություն չունի։ Եթե մեր երկրի ղեկավար քաղաքական այրերը կոչ են արել երկխոսության եւ այդ մասին իրենց պատրաստակամությունն են հայտնել ու այդ ընդդիմությունը, արդեն շուտով մեկ ամիսը կլրանա, չի արձագանքում, նշանակում է՝ երկրում քաղաքական կայունության հաստատումը բոլորովին էլ նրանց նպատակների մեջ չի մտնում։
Նշանակում է նաեւ, որ երկխոսությունը եւ երկխոսության արդյունքում երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը նույնպես նրանց նպատակը չէ, այլ ուղղակի գերխնդիր ունեն միջազգային հանրության առաջ մեր վարկը գցել»։
Իսկ ընդհանրապես Միավորված կոմկուսի ղեկավարը կողմնակից է բազմակուսակցական համակարգին եւ, գտնում է, որ տարբեր գաղափարներ կրող կուսակցությունների երկխոսության ճանապարհով խնդիրների լուծումը ավելի դյուրին է դառնում. «Ժամանակին մեր կոմկուսի ողբերգությունն այն էր, որ չկար մի կուսակցություն, որի հետ բանավիճելով կամ երկխոսության ճանապարհով կարողանայինք հարցեր լուծել։ Իսկ այսօր այդպիսի խնդիր չկա։ Չկա նաեւ խնդիր մարդկանց ռեսուրսի առումով։ Մենք ունենք աշխարհասփյուռ հայություն, որոնք պատրաստ են ծառայել իրենց հայրենիքին։
Իսկ ինչ վերաբերում է այն նոր քաղաքական իրադրությանը, որը ձեւավորվել է քաղաքական կոալիցիայի ստեղծմամբ, ապա այդ չորսի միավորումը լիարժեք բավարար է քաղաքական կայունության համար, որը, ինչպես արդեն ասացի, ե՛ւ բարեփոխումների, ե՛ւ կուտակված սոցիալական խնդիրների համար ամուր հիմք կլինի։ Ե՛ւ ՕԵԿ-ը, ե՛ւ ՀՅԴ-ն շատ հարցերում են ընդդիմադիր կեցվածք ունեցել, համոզված եմ, որ նոր միավորման մեջ այդ կեցվածքը կնպաստի խնդիրներին ճիշտ լուծումներ տալու հարցում։ Ընդդիմությունը փողոցային գործընթացների համար չէ»։
ԱԺ-ում խմբակցություն կազմելը Միավորված կոմկուսի համար ապագայի խնդիր է, եւ Յուրի Մանուկյանը ափսոսանքով նշեց, որ Հայաստանում գործող կոմունիստական ուժերին միավորել չի հաջողվում. «ԱԺ-ում խմբակցություն ունենալը մեզ համար խնդիր է, որովհետեւ մենք պառակտված ենք։ Միջանձնային հարաբերությունները այդ միավորմանը խանգարում են»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
............... գրել է:
Վարչապետ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս, ավելի ստույգ` այն ժամանակվանից սկսած, ինչ առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, առանձնակի ուշադրություն է դարձնում իր կերպարի հոգեւոր ֆոնն ապահովելու խնդրին:
Եթե որեէ այցով մեկնում է Հայաստանի համայնքներից մեկը, պարտադիր ցուցադրաբար այցելում է տեղի եկեղեցին, մոմ վառում, խաչակնքվում... Երեւույթն ինքնին որեւէ արտառոց բան չի պարունակում, այդպիսի պահվածք պետք է ունենա յուրաքանչյուր հավատավոր մարդ: Սակայն Սերժ Սարգսյանի մոտ, չգիտես ինչու, դա օգտագործվում է շահադիտական նպատակներով` ծառայեցվելով վերջինիս PR-ին: Շաբաթ օրն էլ Սերժ Սարգսյանը իր ազգանվանակցի` Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ այցելեց Սբ.Սարգիս եկեղեցի` մասնակցելու Զատկին նախորդող ճրագալույցի պատարագին, որը մատուցում էր առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջինս, ի դեպ, «քիփ» հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ, ավելին` անթաքույց ակնածանք է տածում նրա նկատմամբ այն աստիճան, որ ժամանակ առաջ տեղի ունեցած մասսայական միջոցառումներից մեկի ժամանակ եւ առանց իր կրած վեղարի պատկառանքի աստիճանը հարգելու Սերժ Սարգսյանի գլխին էր պահել անձրեւանոցը` ընկերոջը թրջվելուց պաշտպանելու համար: Նույն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին էր վերապահված իր զգայացունց «մուտքի խոսքով» ՀՀԿ «դարակազմիկ» համագումարը բացելու պատիվը, որի ընթացքում Սերժ Սարգսյանն առաջադրվեց նախագահի թեկնածու: «Անցյալը անցած է եւ վերադարձ չունի, անցյալով ապագա չի կարելի կառուցել. ով այդպես է մտածում, ընկել է երեւակայության գիրկը: Անցյալը պետք է հարգել, դասեր քաղել, բայց ապագան կառուցվում է ներկայով»` ահա այսպիսի քաղաքական ելույթ ունեցավ առաջնորդական փոխանորդն ու այդ պահին հարթակում նստած Սերժ Սարգսյանի ուսին թփթփացնելով` իջավ: Ի դեպ, Հարության տոնի ժամանակ էլ, երբ Կճոյանը մարգարեի կեցվածք ընդունած մոտեցավ ողջագուրվելու Սերժ Սարգսյանի հետ, վերջինս մի պահ մոռացավ հոգեւորականի հետ շփվելու ընդունված կարգն ու ակամա թփթփացրեց Կճոյանի թիկունքին: Տիգրան Սարգսյանը, սակայն, Կճոյանի հետ ողջագուրվելիս իրեն ավելի խոնարհ պահեց, հավանաբար այն պատճառով, որ դեռ չի հասցրել առանձնակի «քիփանալ» վերջինիս հետ: Ի դեպ, մի անգամ խմբագրություն էր զանգահարել մեր ընթերցողներից մեկն ու իր վրդովմունքն էր հայտնում, մոտավորապես այսպես` խնդրում եմ ձեր թերթի միջոցով փոխանցեք Հրանտ Թոխատյանին, որ անհարմար է, թող հեգեւորականի շորերը հանի ու քիչ պտտվի Սերժ Սարգսյանի շուրջը: Պարզվում է` մեր ընթերցողը Տ.Նավասարդ Կճոյանին նմանեցրել էր Հրանտ Թոխատյանին: Մանավանդ` ՀՀԿ համագումարի արտիստիկ ելույթից հետո: Մենք ցրեցինք նրա շփոթմունքը: Հ.Գ.Դեռ մինչ նախագահական ընտրությունները իշխանական կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակելու ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, ով այդ պաշտոնն ստանձնելու է ընդամենը երկու ամսով, որից հետո էստաֆետը, ըստ նախանշված սցենարի, փոխանցելու է Ռոբերտ Քոչարյանին: Ու քանի որ Քոչարյանի` վարչապետ նշանակվելու հավանականությունը Սերժ Սարգսյանն այս էլ երկու անգամ բացառում է (առաջին անգամ նախագահական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ` կառավարության հարցուպատասխանին հաջորդած բրիֆինգի ժամանակ, ասելով` «Ես այդպիսի ցանկություն նախագահի մոտ չեմ տեսնում», իսկ վերջին անգամ ինտերնետով ու հեռախոսով քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին պատասխանելիս` նկատելով, թե եթե այդպիսի մտադրություններ լինեին, ապա ինքն ու Քոչարյանը «ազնվորեն» կհայտարարեին այդ մասին, ինչպես ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու նորընտիր նախագահ Դ.Մեդվեդեւը), սցենարի երկրորդ արարը կարծեք ժամանակավրեպ է դառնում: Եվ հետո, եթե «միակ տղամարդը» «ազնվորեն» չի արտահայտվել իր` վարչապետ դառնալու նկրտումների մասին, եւ այդ մասին «ազնվորեն» հայտարարում է նաեւ Սերժ Սարգսյանը, ապա հետագայում Քոչարյանի վարչապետ դառնալու դեպքում Սերժ Սարգսյանը չէ, որ կմեղադրվի անազնվության եւ կամ իր` տղամարդու տված խոսքի տերը չլինելու մեջ: Պարզ է, թե ով:
Այդ է պատճառը, որ ազնիվ մղումներից ելնելով Սերժ Սարգսյանն արդեն իսկ սկսել է «մանրից» հող նախապատրաստել Տիգրան Սարգսյանի վարչապետության համար, թեկնածու, որը իր գործի հմուտ վարպետ է, եւ որին հաջողվեց վերջին երկու տարիներին իր դիրիժորության տակ պահել դոլար-դրամ փոխարժեքի տատանումները եւ այսկերպ բալանսի բերել «տերերի» ֆինանսական դրությունը: Ուստի եւ պատահական չէ, որ ԿԲ նախագահի ոտնամուտը մեծ քաղաքականություն, ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի «ձեռի տակ» աշխատելու շրջափուլ, սկսվեց հոգեւոր օջախ այցելելով, այն էլ Զատկին նախորդած ճրագալույցի տոնին եւ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության ներքո: Բայց Տիգրան Սարգսյանը վարչապետ է դառնալու Տիգրան Թորոսյանից հետո, ով մի երկու ամիս պաշտոնավարելուց հետո կմեկնի որեւէ երկիր` որպես դեսպան:
ՀԱՄԵՂ, ՍՆՆԴԱՐԱՐ, ՕԳՏԱԿԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Աշխարհում սրընթաց բարձրանում են սննդամթերքի գները։ Ավելին՝ այն սկսում է չբավականացնել մարդկությանը։
Պատահական չէ, որ ՄԱԿ-ի պարենային հանձնաժողովը օրերս կոչ արեց ողջ առաջադեմ մարդկությանը սննդի մեջ ավելի ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ «ԹԵԺ» ԿՐԱԿԸ
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկի վերջնահաշվարկը թեւակոխեց եզրափակիչ փուլ։ Ավանդույթի համաձայն, գարնանային գիշերահավասարից մի քանի օր անց Հունաստանի Պելոպոնես թերակղզում քրմուհիները արեւի ճառագայթների ...«ԵՎՐՈՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ -2008»
ԱՐՄԵՆՊՐԵՍԱվստրիայի հայկական մարզական «Արարատ» հանձնախմբի ջանքերով եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ու Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ մարտի 21-24-ին Վիեննայում անցկացվել է «Եվրոհայկական ...ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄՈՐՈԶԵՎԻՉԻՆ
Լեւոն Արոնյանը երեկ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող Ամբերի «կույր» եւ արագ շախմատի 17-րդ միջազգային մրցաշարի 9-րդ փուլում «կույր» շախմատի ենթամրցաշարի պարտիայում հաղթել է Ալեքսանդր Մորոզեւիչին: Այս շախմատիստների ...ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ
66 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը, հաղթելով իր բոլոր մրցամարտերում, դարձել է Ստամբուլում տեղի ունեցած ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարի հաղթող: Հայաստանի եւս 4 մարզիկներ նվաճեցին մեդալներ. մրցաշարի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ` ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանցի Միքայել Քոլոյանը, մասնակցելով Հոլանդիայի Էյնդհովեն քաղաքում տեղի ունեցած ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնության ազատ ոճի լողի մրցումներին, սահմանել է Հայաստանի նոր ռեկորդներ՝ 50 մ մրցատարածքում ...ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Նախքան նախագահական ընտրությունների մեկնարկը եւ նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ինչ ասես չգրվեց ու չխոսվեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ մեր երկրի ներքաղաքական դաշտում պաշտոնական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-Պատահակա՞ն էր, թե՞ կանխամտածված այն, որ քառակողմ կոալիցիայի ձեւավորման մասին համաձայնագիրը ստորագրվեց արտակարգ դրության վերացման հետ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 38
Մեր հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ հիմնականում «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության քաղաքական առաջնորդների հետ Լեւոն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Միավորված կոմկուսի առաջնորդ ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էր
Ըստ Յու.Մանուկյանի, հետընտրական զարգացումներն ապացուցեցին, որ Տեր-Պետրոսյանն իսկապես փորձանք է մեր ժողովրդի համար. «Չարագործից ...ՔԱՄԻՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ճշտում է մարտի 22-23-ին մարզում ուժեղ քամու պատճառած վնասի չափերը:
Քաղաքում քամու արագությունը եղել է 20-21 մետր վայրկյան, ինչի հետեւանքով արմատախիլ ...ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 13
Մեր հարցերին պատասխանում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ
-Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հայերի «ոչ հեղափոխականության» վերաբերյալ ձեր տեսակետը ...ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր հասարակությունը պետության զարգացման ուղու մասին հստակ պատկերացումներ չունի եւ վերջին ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՈՐՈՇԱԿԻ ՍՑԵՆԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ԱԺ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ էր
Բանախոսը նախագահական ընտրությունների հետ կապված երկու դիտարկում արեց. «Այս ընտրությունների ընթացքում հիմնական եւ վճռական դերակատարություն ...Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԸ
Հայաստանի ազգային արխիվը համալրվեց եւս մեկ ֆոնդով. պետական պահպանության համար արխիվ է հանձնվել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական փաստաթղթերի մի մասը:
Ինչպես երեկ Ա.Մարգարյանի անձնական փաստաթղթերի ...Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Հաշված օրեր հետո Հայաստանը կունենա նոր վարչապետ։ Այսօր շրջանառվում են տարբեր մարդկանց անուններ, որոնք հավակնում են այդ պաշտոնին։ Թե ո՞վ կլինի նոր վարչապետը, ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան պարզ է. նա ...ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
ԱԳՆ նախկին աշխատակիցները խախտել էին «Դիտվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, այդ պատճառով ազատվել էին աշխատանքից: ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքից ազատման նրանց հրամանները ստորագրել է իրավաբանների ...ԴՈԿՏՈՐ ՄԱՀԸ ՈՒԶՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ
Նախկին պաթոլոգոանատոմ Ջեկ Գեւորգյանը, որ հայտնի է որպես Դոկտոր Մահ եւ բանտային պատիժ է կրել էվթանազիայի օգնությամբ անբուժելի մի հիվանդի սպանության համար, պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում ...Ե՞ՐԲ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՕԳՏՎԵԼ ՊԱՏԱՌԱՔԱՂԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին 20 տարիների պատմությունը ներկայացնում է իրենից բառերի ու հասկացությունների ընդարձակ գերեզմանոց։ «Քաղաքացիական հասարակություն եւ իրավական պետություն», «շուկա», «ժողովրդավարություն», «եվրոպական արժեքներ» ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Մինչ սույն հոդվածն սկսելը, միանգամից ուզում եմ նշել, որ ծաղրն ու հեգնանքն այստեղ անպատեհ են։ Նկատի առնելով թեմայի առանձնահատկությունը, ինչպես ասել է դասականը, թույլ չեմ տա շատ ծիծաղ ու կատակ՝ ողջ մնացածներին ...ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի կառավարությանը ներկայացվել է ԱՄՆ նոր դեսպանի անունը՝ նրա նշանակման համաձայնությունը ստանալու ակնկալիքով:
Ինչպես ասաց ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, ...ՀԻՇԱՏԱԿ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ երեկ Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ ծաղիկներ ...ՀԻՄԱ ԷԼ ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴ
Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է երկրի նախագահի գլխավորությամբ ստեղծել քաղաքական խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն երկրի ծանրակշիռ քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր, իշխանական: «Պետք է ընդունել օրենք Հայաստանում ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՐՎԱԾ
Սեփ.լրտվ. 1Ըստ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների «քննարկումների ընթացքում որեւէ կերպ չի շոշափվել պաշտոնների հարցը։ Չորս քաղաքական ուժերն էլ շատ լավ գիտակցում են, որ շատ ավելի կարեւոր ...ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌԸ
«Այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը ստացավ բավական շատ ձայներ՝ լինելով երկրում առկա բոլոր մերժելի երեւույթների հիմնադիրը, վկայությունն է, որ մեր հասարակության մեջ խեղված իրավիճակ է։ Անցումային երկրներին ...ԹՈՂ ՄԵՐ ՎԶԻՆ ՉՓԱԹԱԹԵՆ
3
Միջազգային կառույցների հայտարարությունները, թե իշխանությունը կարող էր ավելի մեղմ վերաբերվել մետաղաձողերով զինված «խաղաղ ցուցարարներին» եւ նրանց նկատմամբ «չափից ավելի» ուժ չկիրառել, համարժե՞ք են տեղի ունեցածին։ ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ
4
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի ...ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՆԱ ՄԵԶ ՀԵՏ Է
Երեկ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մահվան տարելիցն էր։ «Նրա գլխավոր պատգամն այն էր, որ պետք է ամեն ինչ անել պետության հզորացման համար, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա այս պետության, ընտանիքի հարազատ ...
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԿՈԱԼԻՑԻԱՆ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»ԴԱ ԱՐԴԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սեփ.լրտվ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՒՍԱՓԻ՞ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

