
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
- Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ

-Պատահակա՞ն էր, թե՞ կանխամտածված այն, որ քառակողմ կոալիցիայի ձեւավորման մասին համաձայնագիրը ստորագրվեց արտակարգ դրության վերացման հետ մեկտեղ։
-Կարծում եմ, այս դեպքում չորս տարբեր քաղաքական ուժերի մոտեցումները մեկ միասնական ծրագրի մեջ համատեղելու փորձ է արվել։ Եւ այս իմաստով ինչ-որ խորհուրդ կա, որ այն ստորագրվեց արտակարգ իրավիճակի ավարտի օրը։ Ըստ իս, Հայաստանի քաղաքական կյանքում նոր փուլ սկսելու մեկնարկային փաստաթուղթ է սա, եթե, իհարկե, ամբողջովին աշխատի։
Հեռու եմ այն մտքից, թե կոալիցիոն համաձայնագրի ստորագրումով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծվեց։ Բայց որ հստակ գծագրվեց, թե ինչ խնդիրներ են կարեւորում չորս քաղաքական ուժերը եւ նրանց աջակիցները, ակնհայտ է։
-Կոալիցիոն կառավարության ձեւավորման փորձ արդեն իսկ ունենք եւ ՀՅԴ-ն կոալիցիոն կառավարության կազմում առաջին անգամ չէ, որ լինում է։ Այս համաձայնագիրը ինչո՞վ է տարբերվում նախորդից, այն կարելի՞ է համարել առաջընթաց քայլ։
-Այս կոալիցիոն համաձայնագրի մեջ տեղ գտած միայն հարցերի ընդգրկումն արդեն իսկ առաջընթաց քայլ է։ Նախորդ երկու փաստաթղթերի համեմատ այս վերջինը ներառում է շատ ավելի մեծ աշխատանքային ոլորտներ։ Նախորդ համաձայնագրերը ավելի շատ քաղաքատնտեսական փաստաթղթեր էին, իսկ օրերս ստորագրված համաձայնագիրը շատ ավելի քաղաքական-հասարակական փաստաթուղթ է։ Այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարեւորվում են, առաջնահերթ են համարվում այս փաստաթղթում, որակապես տարբերվում են նախորդներից։
Կյանքը ցույց տվեց, որ կարծես թե արդեն գտնվել են սոցիալ-տնտեսական դաշտում խնդիրները լուծելու լավ մեխանիզմներ։ Ճիշտ է, կարելի է տեմպերից բողոքել, որոշակի ձեւախեղումներից դժգոհել, դրանք սրբագրել, բայց բանալի-լուծումները կարծես թե արդեն կան։ Իսկ հասարակական-քաղաքական դաշտի շատ հիմնախնդիրների լուծման բանալիները երեւի թե նոր պիտի գտնվեն։
Եւ ամենակարեւորը, այս փաստաթղթի հասարակական-քաղաքական օրակարգային կետերի մեջ մեկ անգամ եւս շեշտվում է՝ մեր հասարակության մեջ բոլոր կարեւոր, կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման միակ ճանապարհը հասարակական երկխոսությունն է, հասարակական համաձայնությունը։ Եւ պատահական չէ, որ այս կառավարությունն ինչ-որ իմաստով կարելի է համարել համաձայնության կառավարություն։
-Նախընտրական ողջ շրջանում քննադատելով ե՛ւ նախկին, ե՛ւ գործող իշխանության վարած քաղաքականությունը ամենատարբեր ոլորտներում, այսօր ՀՅԴ-ն քառակողմ կոալիցիայի կողմերից մեկն է...
-Խնդիրը հետեւյալն է. յուրաքանչյուր քաղաքական ուժ այս փաստաթղթին բերել է նախընտրական քարոզարշավի ընթացքում իր ամենից ավելի կարեւորած հարցերը։ Սա համաձայնության կոալիցիա է նաեւ նրա համար, որովհետեւ չորս քաղաքական ուժերի միացյալ ծրագիրն է, այստեղ կարելի է տեսնել նաեւ Դաշնակցության մտահոգությունները։ Ըստ էության, նախընտրական քարոզարշավի ընթացքում ծավալած մեր բոլոր հիմնական թեզերը, մեր նախընտրական ծրագրի բոլոր առաջնահերթությունները այստեղ կարելի է տեսնել։
-Որո՞նք են այդ խնդիրները։
-Առաջին հերթին հասարակության հետագա ժողովրդավարացման, իշխանությունների տարանջատման հիմնախնդիրները, անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղված քայլերը եւ, ամենակարեւորը, մեր պետության զարգացման ազգային ռազմավարական ուղեգծից չշեղվելուն ուղղված քայլերը։
Մեզանում կա դժգոհություն, եւ իշխանությունը պետք է տեր կանգի դժգոհությանը։ Որովհետեւ, եթե դժգոհությանը տեր է կանգնում իշխանությունը, նշանակում է երկիրը կկարողանա հաղթահարել այն, եւ պետությունը կզարգանա։ Եթե իշխանությունը տեր չի կանգնում այդ դժգոհությանը, տեր է կանգնում մեկ ուրիշը։
Եթե այդ մեկ ուրիշը կառուցողական ընդդիմություն է, որը, տեր կանգնելով ժողովրդի դժգոհությանը, կարողանում է ազդել իշխանությունների վրա, որպեսզի այդ դժգոհություններին լուծում տրվեի, դա բնական, շատ լավ երեւույթ է։ Բայց, ցավոք, Հայաստանում այլ կերպ եղավ. այստեղ իշխանությունը ժողովրդի դժգոհությանը տեր չկանգնեց, տեր կանգնեցին ուրիշները՝ փորձելով այն տանել բոլորովին այլ ճանապարհով։
Այս կոալիցիոն համաձայնագրի բովանդակությունը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանություններն ուզում են տեր կանգնել ժողովրդի դժգոհությանը։
Քննարկումների ընթացքում որեւէ կերպ չի շոշափվել պաշտոնների հարցը։ Չորս քաղաքական ուժերն էլ շատ լավ գիտակցում են, որ շատ ավելի կարեւոր է երկրում գոյություն ունեցող հիմնախնդիրների գույքագրումը, դրանց լուծման մեթոդաբանությունը ճշտելը, քան այն մարդիկ, ովքեր ըստ ոլորտների պիտի ղեկավարեն այդ գործընթացը։ Եթե այդ խնդիրների հետ կապված մեծ արագությամբ եւ իրոք խորքային բարեփոխումներ չիրականացվեն, ժողովուրդը կկորցնի վստահությունը կոալիցիոն կառավարության հանդեպ. այսօր այդ վստահությունը շահելու ժամանակ է նրան տրված։
-Այս օրերին հաճախ կարելի է լսել, եւ ՀՅԴ-ն եւս հաճախ է շեշտում, թե ամեն ինչ պիտի անել, որպեսզի մեզանում առկա լարվածությունը արագ լիցքաթափվի։
-Երկխոսության կոչեր անելուց բացի, պիտի մտածել գործուն մեխանիզմների մասին։ Այն մասին, թե լիցքաթափման ինչ այլ բնագծեր պիտի փնտրել։ Չէ՞ որ գուցե այլ հնարավորություններ եւս կան։ Հասկանալի է, յուրաքանչյուր ընտրությունից հետո երկրում անպայման լինելու է ինչ-որ արմատական ընդդիմություն։ Բայց այդ մարդիկ պետք է հասկանան եւ տեսնեն, որ այդ լիցքաթափումը իրենց էլ է ձեռնտու։
Ըստ իս, իշխանությունը չպետք է առաջնորդվի ամեն գնով երկխոսություն ծավալելու մտայնությամբ։ Ի՞նչ է նշանակում «ամեն գնով երկխոսություն»։ Կա՞, չէ, մի սահման, որից այն կողմ, եթե դիմացինդ չի ուզում գալ երկխոսության, ուրեմն պիտի այդ մտքից հրաժարվես։ Աստվածաշնչյան արտահայտություն կա՝ «Մարգարիտներդ խոզերի առաջ շաղ մի տուր»։ Ինչքա՞ն կարելի է նշաձողն իջեցնել՝ ինչ է թե դիմացինդ գա երկխոսության։
Չի գալիս, թող չգա։ Երկխոսությունը ինքնանպատակ չէ։ Եթե դիմացինի ծրագիրը ի սկզբանե եղել է պետությունը այս վիճակին հասցնելը, ի՞նչ երկխոսության մասին է խոսքը։ Ի վերջո, այդ նույն ուժը ամբողջ քարոզարշավի ժամանակ մեր հարեւանների հետ բարեկամություն անելու կոչ էր անում, բայց եթե նա կամք չի դրսեւորում իր պետության մեջ նույն մեթոդաբանությամբ առաջնորդվելու, ուրեմն նա այն ժամանակ էլ ստում էր։
Ես ավելի քան համոզված եմ՝ եթե Հայաստանում որեւէ քաղաքական ուժ երկխոսության է ձգտում, այսօր դրա լավագույն ժամանակն է, դրա համար բոլոր պայմանները կան։
Իշխանությունը, կոալիցիան այսօր պատրաստ է տեր կանգնել ընդդիմադիր 21 տոկոսի խնդիրներին։ Այդ 21 տոկոսի տերը պատրա՞ստ է նրանց պրոբլեմներին տեր կանգնելու թե ոչ, ցույց կտա ապագան։
- ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
ՀԱՄԵՂ, ՍՆՆԴԱՐԱՐ, ՕԳՏԱԿԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Աշխարհում սրընթաց բարձրանում են սննդամթերքի գները։ Ավելին՝ այն սկսում է չբավականացնել մարդկությանը։
Պատահական չէ, որ ՄԱԿ-ի պարենային հանձնաժողովը օրերս կոչ արեց ողջ առաջադեմ մարդկությանը սննդի մեջ ավելի ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ «ԹԵԺ» ԿՐԱԿԸ
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկի վերջնահաշվարկը թեւակոխեց եզրափակիչ փուլ։ Ավանդույթի համաձայն, գարնանային գիշերահավասարից մի քանի օր անց Հունաստանի Պելոպոնես թերակղզում քրմուհիները արեւի ճառագայթների ...«ԵՎՐՈՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ -2008»
ԱՐՄԵՆՊՐԵՍԱվստրիայի հայկական մարզական «Արարատ» հանձնախմբի ջանքերով եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ու Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ մարտի 21-24-ին Վիեննայում անցկացվել է «Եվրոհայկական ...ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄՈՐՈԶԵՎԻՉԻՆ
Լեւոն Արոնյանը երեկ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող Ամբերի «կույր» եւ արագ շախմատի 17-րդ միջազգային մրցաշարի 9-րդ փուլում «կույր» շախմատի ենթամրցաշարի պարտիայում հաղթել է Ալեքսանդր Մորոզեւիչին: Այս շախմատիստների ...ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ
66 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը, հաղթելով իր բոլոր մրցամարտերում, դարձել է Ստամբուլում տեղի ունեցած ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարի հաղթող: Հայաստանի եւս 4 մարզիկներ նվաճեցին մեդալներ. մրցաշարի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ` ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանցի Միքայել Քոլոյանը, մասնակցելով Հոլանդիայի Էյնդհովեն քաղաքում տեղի ունեցած ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնության ազատ ոճի լողի մրցումներին, սահմանել է Հայաստանի նոր ռեկորդներ՝ 50 մ մրցատարածքում ...ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Նախքան նախագահական ընտրությունների մեկնարկը եւ նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ինչ ասես չգրվեց ու չխոսվեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ մեր երկրի ներքաղաքական դաշտում պաշտոնական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-Պատահակա՞ն էր, թե՞ կանխամտածված այն, որ քառակողմ կոալիցիայի ձեւավորման մասին համաձայնագիրը ստորագրվեց արտակարգ դրության վերացման հետ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 38
Մեր հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ հիմնականում «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության քաղաքական առաջնորդների հետ Լեւոն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Միավորված կոմկուսի առաջնորդ ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էր
Ըստ Յու.Մանուկյանի, հետընտրական զարգացումներն ապացուցեցին, որ Տեր-Պետրոսյանն իսկապես փորձանք է մեր ժողովրդի համար. «Չարագործից ...ՔԱՄԻՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ճշտում է մարտի 22-23-ին մարզում ուժեղ քամու պատճառած վնասի չափերը:
Քաղաքում քամու արագությունը եղել է 20-21 մետր վայրկյան, ինչի հետեւանքով արմատախիլ ...ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 13
Մեր հարցերին պատասխանում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ
-Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հայերի «ոչ հեղափոխականության» վերաբերյալ ձեր տեսակետը ...ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր հասարակությունը պետության զարգացման ուղու մասին հստակ պատկերացումներ չունի եւ վերջին ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՈՐՈՇԱԿԻ ՍՑԵՆԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ԱԺ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ էր
Բանախոսը նախագահական ընտրությունների հետ կապված երկու դիտարկում արեց. «Այս ընտրությունների ընթացքում հիմնական եւ վճռական դերակատարություն ...Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԸ
Հայաստանի ազգային արխիվը համալրվեց եւս մեկ ֆոնդով. պետական պահպանության համար արխիվ է հանձնվել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական փաստաթղթերի մի մասը:
Ինչպես երեկ Ա.Մարգարյանի անձնական փաստաթղթերի ...Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Հաշված օրեր հետո Հայաստանը կունենա նոր վարչապետ։ Այսօր շրջանառվում են տարբեր մարդկանց անուններ, որոնք հավակնում են այդ պաշտոնին։ Թե ո՞վ կլինի նոր վարչապետը, ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան պարզ է. նա ...ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
ԱԳՆ նախկին աշխատակիցները խախտել էին «Դիտվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, այդ պատճառով ազատվել էին աշխատանքից: ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքից ազատման նրանց հրամանները ստորագրել է իրավաբանների ...ԴՈԿՏՈՐ ՄԱՀԸ ՈՒԶՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ
Նախկին պաթոլոգոանատոմ Ջեկ Գեւորգյանը, որ հայտնի է որպես Դոկտոր Մահ եւ բանտային պատիժ է կրել էվթանազիայի օգնությամբ անբուժելի մի հիվանդի սպանության համար, պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում ...Ե՞ՐԲ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՕԳՏՎԵԼ ՊԱՏԱՌԱՔԱՂԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին 20 տարիների պատմությունը ներկայացնում է իրենից բառերի ու հասկացությունների ընդարձակ գերեզմանոց։ «Քաղաքացիական հասարակություն եւ իրավական պետություն», «շուկա», «ժողովրդավարություն», «եվրոպական արժեքներ» ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Մինչ սույն հոդվածն սկսելը, միանգամից ուզում եմ նշել, որ ծաղրն ու հեգնանքն այստեղ անպատեհ են։ Նկատի առնելով թեմայի առանձնահատկությունը, ինչպես ասել է դասականը, թույլ չեմ տա շատ ծիծաղ ու կատակ՝ ողջ մնացածներին ...ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի կառավարությանը ներկայացվել է ԱՄՆ նոր դեսպանի անունը՝ նրա նշանակման համաձայնությունը ստանալու ակնկալիքով:
Ինչպես ասաց ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, ...ՀԻՇԱՏԱԿ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ երեկ Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ ծաղիկներ ...ՀԻՄԱ ԷԼ ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴ
Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է երկրի նախագահի գլխավորությամբ ստեղծել քաղաքական խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն երկրի ծանրակշիռ քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր, իշխանական: «Պետք է ընդունել օրենք Հայաստանում ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՐՎԱԾ
Սեփ.լրտվ. 1Ըստ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների «քննարկումների ընթացքում որեւէ կերպ չի շոշափվել պաշտոնների հարցը։ Չորս քաղաքական ուժերն էլ շատ լավ գիտակցում են, որ շատ ավելի կարեւոր ...ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌԸ
«Այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը ստացավ բավական շատ ձայներ՝ լինելով երկրում առկա բոլոր մերժելի երեւույթների հիմնադիրը, վկայությունն է, որ մեր հասարակության մեջ խեղված իրավիճակ է։ Անցումային երկրներին ...ԹՈՂ ՄԵՐ ՎԶԻՆ ՉՓԱԹԱԹԵՆ
3
Միջազգային կառույցների հայտարարությունները, թե իշխանությունը կարող էր ավելի մեղմ վերաբերվել մետաղաձողերով զինված «խաղաղ ցուցարարներին» եւ նրանց նկատմամբ «չափից ավելի» ուժ չկիրառել, համարժե՞ք են տեղի ունեցածին։ ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ
4
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի ...ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՆԱ ՄԵԶ ՀԵՏ Է
Երեկ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մահվան տարելիցն էր։ «Նրա գլխավոր պատգամն այն էր, որ պետք է ամեն ինչ անել պետության հզորացման համար, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա այս պետության, ընտանիքի հարազատ ...
ՄԻԱՄԻՏ ԵՎ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ ՏԱՆՈՂ ԲԱՆԱՁԵՎ
Սեփ.լրտվ.ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Սեփ.լրտվ.ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻԿԱՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՀԱՄԱՐԺԵՔ ՉԵՆ
ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

