
ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ
- Նախքան նախագահական ընտրությունների մեկնարկը եւ նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ինչ ասես չգրվեց ու չխոսվեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ մեր երկրի ներքաղաքական դաշտում պաշտոնական Մոսկվայի նախապատվությունների մասին։

Բայց ահա ավարտվեցին ընտրություններն ու հետընտրական բուռն զարգացումները եւ դեռեւս անգամ իր հանդիսավոր երդումը չտված Հայաստանի նորընտիր նախագահի առաջին իսկ այցը Մոսկվա հիմնավորապես ցրեց ամիսներ շարունակ հյուսված բոլոր հեքիաթները։ Ռուսաստանում Սերժ Սարգսյանին ընդունեցին ավելի քան բարձր մակարդակով՝ մեկ օրվա ընթացքում կազմակերպելով հանդիպումներ այդ երկրի չորս առանցքային դեմքերի՝ գործող նախագահ Վ. Պուտինի, նորընտիր նախագահ Դ. Մեդվեդեւի, վարչապետ Վ. Զուբկովի եւ Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի հետ։
Ակնհայտ է, որ Հայաստանի նորընտիր նախագահի հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի միջոցով Ռուսաստանի ղեկավարությունը հետապնդում էր միանգամից մի քանի խնդիրներ։
Առաջին՝ վերջնականապես ցրել Հայաստանում ամիսներ շարունակ ծավալված նախընտրական պայքարի հանդեպ Ռուսաստանի ղեկավարության կողմից երբեմն որդեգրված «դիվանագիտական կեցվածքից» ծնված բոլոր անհիմն պատրանքները, ամենքին հասկացնել, որ Հայաստանի նախագահի ընտրություններում հաղթել է հենց այն թեկնածուն, որի հետ ցանկանում է աշխատել Ռուսաստանը։
Երկրորդ՝ Հայաստանի նորընտիր նախագահին քաղաքական աջակցություն ցույց տալու միջոցով հնարավորինս նվազեցնել դաշնակից երկրի վրա քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ այլ բնույթի ճնշումների գործադրման հավանականությունը։
Երրորդ՝ Հայաստանի նորընտիր ղեկավարի հետ համաձայնեցնել նախորդ քաղաքական պայմանավորվածությունների ու տնտեսական ծրագրերի շարունակականության ապահովման խնդիրը։
Աշխատանքային այցի ընթացքում Ս.Սարգսյանն իր հերթին արձանագրել է, որ մեր երկրում ավարտված քաղաքական գործընթացների հանդեպ պաշտոնական Մոսկվայի «միանշանակ մոտեցումը» ամուր հիմք է ստեղծել փոխգործակցության հետագա խորացման համար, որի հիմնական առաջնահերթությունները պահպանվելու են նաեւ երկու երկրների նոր նախագահների օրոք։ Ըստ այդմ՝ կողմերը միմյանց հստակ հավաստիքներ են տվել ռազմավարական բնույթ ձեռք բերած հայ-ռուսական գործակցության պահպանման ու հետագա խորացման վերաբերյալ։
Դրանց շարքում առաջնայինը տարածաշրջանում նշմարվող նոր մարտահրավերներին դիմագրավելու խնդիրն է, որն ունի իր ռազմական, ռազմատեխնիկական, կոմունիկացիոն ու դիվանագիտական ասպեկտները։ Տեղի ունեցած բանակցություններում քննարկվել են այդ խնդրի բոլոր հիմնական կողմերը՝ սկսած Ղարաբաղյան բանակցային գործընթացում ստեղծված կացությունից, վերջացրած էներգետիկայի, տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտներում իրականացվող համատեղ ենթակառուցվածքային ծրագրերով։
Հաշվի առնելով տարածաշրջանում ձեւավորվող նոր իրողությունները, Հայաստանն այսուհետ նույնպես շարունակելու է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի միջոցով։ Հատկանշական է, որ ամռանը հենց մեր երկրում են տեղի ունենալու ԱՊՀ ԿԱՊ-ի շրջանակներում կազմակերպվող ծավալուն զորավարժությունները, եւ Հայաստանն է ստանձնելու դրանց հրամանատարությունը։
Ռուսաստանը պատրաստակամություն է դրսեւորել կատարելագործել ու ընդլայնել երկու երկրները կապող տրանսպորտային ենթակառուցվածքները, որոնք թույլ կտան հեշտացնել հայկական ապրանքների եւ, առաջին հերթին, գյուղմթերքների ավելի մեծ ծավալների տեղափոխումն ու իրացումը ռուսական ընդարձակ շուկայում։
Աշխատանքային այցի շրջանակներում առանձնացավ Ս.Սարգսյանի հանդիպումը Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Սրանով փաստորեն հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդման «էստաֆետը» փոխանցվեց գրեթե միեւնույն ժամկետներում ընտրված եւ դեռեւս պաշտոնապես իրենց պարտականությունների կատարմանը չանցած Հայաստանի ու Ռուսաստանի նոր նախագահներին։ Այս իրողությունը ռուս-հայկական փոխգործակցության մեջ աստիճանաբար սկսում է ավանդույթի ուժ ստանալ։ Փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտի ձեւավորման միջոցով երկու երկրների հաջորդ ղեկավարները դառնում են ինչպես ձեռքբերումների, այնպես էլ պահպանվող ու իրենց լուծմանը կարոտ խնդիրների լուծման երաշխավորներ։
Հասկանալի է, որ ներկա բարդ պայմաններում մեր երկրի նորընտիր ղեկավարի մոսկովյան այցը չէր կարող միանշանակորեն ընկալվել ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ մեր տարածաշրջանում, եւ միանգամայն հասկանալի են տարաբնույթ արձագանքներն ու մեկնաբանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ «Ըմբռնումով պետք է մոտենալ» նաեւ հայաստանյան ընդդիմությանը սպասարկող քարոզչամիջոցներում տեղ գտած վերջին ֆանտաստիկ ու անտրամաբանական ենթադրություններին ու մեկնաբանություններին։
Սակայն անգամ նման «շահախնդիր արձագանքներն» են ապացուցում, որ Ս.Սարգսյանի առաջին աշխատանքային այցը հասել է իր նպատակին, եւ նրա արդյունքները կայունացնող դեր են ունենալու մեր երկրի ներքաղաքական կյանքում, նպաստելու են տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը։
Պաշտոնական Մոսկվայի հստակ ու անվերապահ աջակցությունը Հայաստանի նորընտիր նախագահին չի կարող իր բարերար ազդեցությունը չգործել մեր երկրի ներքաղաքական ու միջազգային դրության վրա։
- «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Քննարկում
............... գրել է:
Դրանցից մեկն է՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը մարտի 1-ին խուզարկության գնացել մթով եւ այդքան պատրաստ էր ուժ գործադրելու:
«ԱրմենիաՆաուի» խմբագիր Ջոն Հյուզն իր «Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ազգը» ծավալուն հոդվածում նշում է, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելով՝ վերջ դրեց «վիճելի որոշումների եւ ակնհայտորեն անպատասխան մնացած հարցերի այդ օրվան»: Եվ շարադրում է մի քանիսն այդ հարցերից:
* Եթե իրավապահները, ինչպես իրենք են պնդում, գնացել են Ազատության հրապարակ զենքի խուզարկություն անցկացնելու նպատակով, ապա ինչո՞ւ են գնացել մթով, երբ մեկ-երկու ժամ սպասելուց հետո կարող էին խուզարկություն անցկացնել լույսով:
* Եթե ոստիկանությունը, ինչպես հայտարարում է, իր ուժերը մտցրել է Ազատության հրապարակ «իրավիճակի անկանխատեսելիության պատճառով», ապա ինչո՞ւ էր այն այդքան պատրաստ ուժ գործադրելու՝ միաժամանակ բոլորովին անպատրաստ լինելով 10 օր խաղաղ ցույցեր արած բազմությունը խաղաղ ճանապարհով ցրելուն:
* Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող բողոքավորները իրենցից հետո ատրճանակներ են թողել, ապա՝
1. Ինչպե՞ս կարող էր կանխամտածված կերպով ատրճանակ կրողն այնքան անհոգ լինել, որ վայր գցեր զենքը, այն էլ այնպես, որ դրանք, ինչպես գրել է «Նյու Յորք թայմզ» թերթը՝ «Զատկի ձվերի նման դրված լինեն խոտերի մեջ»:
2. Եթե այդ հարբած ու թմրանյութ օգտագործած բողոքավորները (ինչպես նրանց ներկայացնում էին ոստիկանությունն ու հեռուստատեսությունը) այդքան զենք ունեին, ապա ինչպե՞ս եղավ, որ նրանց ցրելու ժամանակ ոչ մի կրակոց չեղավ:
* Եթե, ինչպես ներկայացնում է հեռուստատեսությունը՝ կադր կադրի հետեւից ցույց տալով ներարկիչները, որ պետք է վկայեն թմրանյութերի զանգվածային չարաշահումները բողոքավորների շարքերում, դա այդպես է, ապա ինչո՞ւ անպատիժ թալանի ընթացքում կոշիկի, հագուստի ու մթերքի խանութները թալանած ամբոխը չթալանեց դրանց մոտ գտնվող երկու դեղատները, որոնք պիտի որ լիքը լինեին թմրանյութերով:
* Եթե, ինչպես հայտարարել էր գլխավոր դատախազը, Մաշտոցի պողոտայում ամբոխը սկսել էր ամեն ինչ թալանել ու ավերել, ապա ինչպե՞ս եղավ, որ ընդամենը կես թաղամաս հեռու գտնվող կենցաղային սարքերի ու համակարգիչների չորս խանութներին, որոնք սովորաբար դառնում են զանգվածային թալանի առաջին թիրախները, ձեռք չէին տվել:
* Եթե, ինչպես հայտարարել էր ոստիկանությունը եւ ցուցադրել էր հեռուստատեսությունը, Ազատության հրապարակը մաքրելու ընթացքում առգրավվել էր մեծ քանակությամբ զենք, ապա ինչպե՞ս եղավ, որ հիստերիկ թալանով զբաղված ամբոխը նորից չզինվեց՝ թալանելով Մաշտոցի պողոտայում ու մերձակայքում գտնվող երկու որսորդական խանութները:
Ջոն Հյուզի հարցերին հավելենք մեր հարցերից առայժմ այս մեկը. եթե ոստիկանության գործողություններն այդքան իրավաչափ էին, ինչո՞ւ մարտի 1-ի առավոտյան բռնագրավվեցին այդ տարածքում նկարահանումներ կատարած «Ա1+»-ի, «Երկիր Մեդիա»-ի տեսաերիզները, ջարդեցին «ԱԼՄ»-ի տեսախցիկը, «Առավոտի» արտահաստիքային լուսանկարիչ Գագիկ Շամշյանին ծեծելով՝ խլեցին նրա նկարահանած կադրերը... Արդյոք ո՞չ այն պատճառով, որ հետո հնարավորություն ունենան ներկայացնելու իրադարձությունների միայն այն պատկերը, որ իրենց է ձեռնտու:
sasun գրել է:
Bravo!Rusastani het us-usi.
Սարգիս գրել է:- sasun
Bravo!Rusastani het us-usi.
Բրավո:- sasun
ՀԱՄԵՂ, ՍՆՆԴԱՐԱՐ, ՕԳՏԱԿԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Աշխարհում սրընթաց բարձրանում են սննդամթերքի գները։ Ավելին՝ այն սկսում է չբավականացնել մարդկությանը։
Պատահական չէ, որ ՄԱԿ-ի պարենային հանձնաժողովը օրերս կոչ արեց ողջ առաջադեմ մարդկությանը սննդի մեջ ավելի ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ «ԹԵԺ» ԿՐԱԿԸ
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկի վերջնահաշվարկը թեւակոխեց եզրափակիչ փուլ։ Ավանդույթի համաձայն, գարնանային գիշերահավասարից մի քանի օր անց Հունաստանի Պելոպոնես թերակղզում քրմուհիները արեւի ճառագայթների ...«ԵՎՐՈՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ -2008»
ԱՐՄԵՆՊՐԵՍԱվստրիայի հայկական մարզական «Արարատ» հանձնախմբի ջանքերով եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ու Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ մարտի 21-24-ին Վիեննայում անցկացվել է «Եվրոհայկական ...ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄՈՐՈԶԵՎԻՉԻՆ
Լեւոն Արոնյանը երեկ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող Ամբերի «կույր» եւ արագ շախմատի 17-րդ միջազգային մրցաշարի 9-րդ փուլում «կույր» շախմատի ենթամրցաշարի պարտիայում հաղթել է Ալեքսանդր Մորոզեւիչին: Այս շախմատիստների ...ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ
66 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը, հաղթելով իր բոլոր մրցամարտերում, դարձել է Ստամբուլում տեղի ունեցած ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարի հաղթող: Հայաստանի եւս 4 մարզիկներ նվաճեցին մեդալներ. մրցաշարի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ` ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանցի Միքայել Քոլոյանը, մասնակցելով Հոլանդիայի Էյնդհովեն քաղաքում տեղի ունեցած ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնության ազատ ոճի լողի մրցումներին, սահմանել է Հայաստանի նոր ռեկորդներ՝ 50 մ մրցատարածքում ...ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Նախքան նախագահական ընտրությունների մեկնարկը եւ նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ինչ ասես չգրվեց ու չխոսվեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ մեր երկրի ներքաղաքական դաշտում պաշտոնական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-Պատահակա՞ն էր, թե՞ կանխամտածված այն, որ քառակողմ կոալիցիայի ձեւավորման մասին համաձայնագիրը ստորագրվեց արտակարգ դրության վերացման հետ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 38
Մեր հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ հիմնականում «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության քաղաքական առաջնորդների հետ Լեւոն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Միավորված կոմկուսի առաջնորդ ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էր
Ըստ Յու.Մանուկյանի, հետընտրական զարգացումներն ապացուցեցին, որ Տեր-Պետրոսյանն իսկապես փորձանք է մեր ժողովրդի համար. «Չարագործից ...ՔԱՄԻՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ճշտում է մարտի 22-23-ին մարզում ուժեղ քամու պատճառած վնասի չափերը:
Քաղաքում քամու արագությունը եղել է 20-21 մետր վայրկյան, ինչի հետեւանքով արմատախիլ ...ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 13
Մեր հարցերին պատասխանում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ
-Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հայերի «ոչ հեղափոխականության» վերաբերյալ ձեր տեսակետը ...ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր հասարակությունը պետության զարգացման ուղու մասին հստակ պատկերացումներ չունի եւ վերջին ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՈՐՈՇԱԿԻ ՍՑԵՆԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ԱԺ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ էր
Բանախոսը նախագահական ընտրությունների հետ կապված երկու դիտարկում արեց. «Այս ընտրությունների ընթացքում հիմնական եւ վճռական դերակատարություն ...Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԸ
Հայաստանի ազգային արխիվը համալրվեց եւս մեկ ֆոնդով. պետական պահպանության համար արխիվ է հանձնվել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական փաստաթղթերի մի մասը:
Ինչպես երեկ Ա.Մարգարյանի անձնական փաստաթղթերի ...Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Հաշված օրեր հետո Հայաստանը կունենա նոր վարչապետ։ Այսօր շրջանառվում են տարբեր մարդկանց անուններ, որոնք հավակնում են այդ պաշտոնին։ Թե ո՞վ կլինի նոր վարչապետը, ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան պարզ է. նա ...ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
ԱԳՆ նախկին աշխատակիցները խախտել էին «Դիտվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, այդ պատճառով ազատվել էին աշխատանքից: ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքից ազատման նրանց հրամանները ստորագրել է իրավաբանների ...ԴՈԿՏՈՐ ՄԱՀԸ ՈՒԶՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ
Նախկին պաթոլոգոանատոմ Ջեկ Գեւորգյանը, որ հայտնի է որպես Դոկտոր Մահ եւ բանտային պատիժ է կրել էվթանազիայի օգնությամբ անբուժելի մի հիվանդի սպանության համար, պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում ...Ե՞ՐԲ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՕԳՏՎԵԼ ՊԱՏԱՌԱՔԱՂԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին 20 տարիների պատմությունը ներկայացնում է իրենից բառերի ու հասկացությունների ընդարձակ գերեզմանոց։ «Քաղաքացիական հասարակություն եւ իրավական պետություն», «շուկա», «ժողովրդավարություն», «եվրոպական արժեքներ» ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Մինչ սույն հոդվածն սկսելը, միանգամից ուզում եմ նշել, որ ծաղրն ու հեգնանքն այստեղ անպատեհ են։ Նկատի առնելով թեմայի առանձնահատկությունը, ինչպես ասել է դասականը, թույլ չեմ տա շատ ծիծաղ ու կատակ՝ ողջ մնացածներին ...ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի կառավարությանը ներկայացվել է ԱՄՆ նոր դեսպանի անունը՝ նրա նշանակման համաձայնությունը ստանալու ակնկալիքով:
Ինչպես ասաց ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, ...ՀԻՇԱՏԱԿ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ երեկ Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ ծաղիկներ ...ՀԻՄԱ ԷԼ ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴ
Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է երկրի նախագահի գլխավորությամբ ստեղծել քաղաքական խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն երկրի ծանրակշիռ քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր, իշխանական: «Պետք է ընդունել օրենք Հայաստանում ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՐՎԱԾ
Սեփ.լրտվ. 1Ըստ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների «քննարկումների ընթացքում որեւէ կերպ չի շոշափվել պաշտոնների հարցը։ Չորս քաղաքական ուժերն էլ շատ լավ գիտակցում են, որ շատ ավելի կարեւոր ...ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌԸ
«Այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը ստացավ բավական շատ ձայներ՝ լինելով երկրում առկա բոլոր մերժելի երեւույթների հիմնադիրը, վկայությունն է, որ մեր հասարակության մեջ խեղված իրավիճակ է։ Անցումային երկրներին ...ԹՈՂ ՄԵՐ ՎԶԻՆ ՉՓԱԹԱԹԵՆ
3
Միջազգային կառույցների հայտարարությունները, թե իշխանությունը կարող էր ավելի մեղմ վերաբերվել մետաղաձողերով զինված «խաղաղ ցուցարարներին» եւ նրանց նկատմամբ «չափից ավելի» ուժ չկիրառել, համարժե՞ք են տեղի ունեցածին։ ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ
4
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի ...ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՆԱ ՄԵԶ ՀԵՏ Է
Երեկ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մահվան տարելիցն էր։ «Նրա գլխավոր պատգամն այն էր, որ պետք է ամեն ինչ անել պետության հզորացման համար, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա այս պետության, ընտանիքի հարազատ ...
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՆՑ ԽԱՂԱԼՈՒ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՆՔ
ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՁԳՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

