
ՀԱՄԵՂ, ՍՆՆԴԱՐԱՐ, ՕԳՏԱԿԱՐ
- Աշխարհում սրընթաց բարձրանում են սննդամթերքի գները։ Ավելին՝ այն սկսում է չբավականացնել մարդկությանը։

Պատահական չէ, որ ՄԱԿ-ի պարենային հանձնաժողովը օրերս կոչ արեց ողջ առաջադեմ մարդկությանը սննդի մեջ ավելի ակտիվորեն օգտագործել միջատներին՝ «որպես գերազանց սնունդ, սպիտակուցների եւ վիտամինների հարուստ աղբյուր»։ ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, միայն այդ կերպ՝ օգտագործելով պարենային բոլոր ռեսուրսները, հնարավոր կլինի հաղթահարել սովն ու քրոնիկական թերսնումը։
ԱՄԵՆԱԿԱԼՈՐԻԱԿԱՆ ՍՆՈՒՆԴԸ
Այսօր միջատների մոտ 1400 տեսակներ միանգամայն ուտելի են համարվում մարդու համար։ Սննդի մեջ դրանք օգտագործվում են աֆրիկյան 36, ասիական՝ 29 եւ Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի 23 երկրներում։ Հայաստանն այդ ցուցակում առայժմ չի նշվում, թեպետ գաղտնիք չէ, որ շատերն ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում։ Մի խոսքով, բացառված չէ, որ մի գեղեցիկ օր թրթուրները, թիթեռներն ու բզեզները որոշակիորեն բազմազան կդարձնեն նաեւ մեր սեղանը։
Մխիթարելու համար բժիշկները տեղեկացնում են, որ միջատների մեջ սպիտակուցները բնավ պակաս չեն, հաճախ նույնիսկ ավելի շատ են, քան մսի եւ ձկան։ Իսկ որոշ, այսպես ասած, թրթուրներ պարունակում են չափազանց կարեւոր վիտամիններ ու հանքային նյութեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։
Մեր ամենազզվող ընթերցողներին խորհուրդ չենք տալիս միանգամից բռնել սիրտը։ Հաշվարկված է, որ կյանքի ընթացքում մարդը, անկախ ցանկությունից, ուտում է մոտ 500 գրամ միջատ։ Օրինակ, հացի հետ։ Դրանք ալյուրի բզեզներն են, ալյուրի որդերը, որոնք երբեմն հանդիպում են հացի մեջ՝ մուգ գույնի պինդ գնդիկների տեսքով։ «Վերամշակված» ճիճվակները գրեթե միշտ առկա են նաեւ ջեմերի եւ մուրաբաների, տոմատի մածուկի ու կետչուպների մեջ...
Հարյուր գրամ չորացրած միջատը պարունակում է 37-ից մինչեւ 60 գրամ սպիտակուց եւ 4-ից մինչեւ 33 գրամ ճարպ։ Համեմատության համար. 100 գրամ տավարի մսի մեջ սպիտակուցն ընդամենը 27,4 գրամ է։ Դե, միջատների պարունակած կալցիումի եւ ֆոսֆորի քանակի մասին խոսելն անգամ ավելորդ է. դա նույնքան է, որքան բադի ձվի մեջ։
Միայն թե՝ որտեղի՞ց ճարի սովահար բնակչությունը բզեզների, սարդիկների ու այլեւայլ միջատների այդպիսի քանակ։ Այստեղ ոչ մի դժվարություն չկա։ Համարվում է, որ մոլորակի հինգ բնակիչներից չորսը միջատներ են։ Հետեւաբար պետք է հերիքի բոլորին։
ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ ԴԱ ԹԵ ՈՉ
Սննդի մեջ միջատներին ավելի համարձակ օգտագործելու ՄԱԿ-ի կոչը ստիպեց մարդկության առաջադեմ ուղեղներին եւս մեկ անգամ մտորել մեր կյանքի ունայնության եւ այն մասին, որ բնակչությունը մոլորակում ավելանում է սպառնալից տեմպերով։ Մարդկությանը պահանջվեց 1800 տարի՝ Երկրագնդի բնակչության թիվը 1 միլիարդի հասցնելու համար։ Եւ ընդամենը 200 տարի, որպեսզի այդ թիվն անցնի 6 միլիարդից։
Առանձնակի այլընտրանք չկա. կա՛մ մենք պետք է սովորենք խստիվ սահմանափակել երեխաների քանակը (ինչը գրեթե անհավանական է, հատկապես մահմեդական երկրներում), կա՛մ պետք է ստանանք անհավանական բերք։
Անգլիացի հայտնի տնտեսագետ Թոմաս Ռոբերտ Մալթուսը դեռեւս 19-րդ դարասկզբին հանգեց անմխիթարական եզրակացության։ Եթե ազատ վերարտադրությունը չի կասեցվում, ապա բնակչությունը մոլորակի վրա կրկնապատկվում է ամեն 25 տարին մեկ։ Իսկ արտադրության աճը՝ ընդամենը մի քանի տոկոսով։
Գիտությունը, որին ապավինում էին անցած դարում, գյուղատնտեսական ոչ մի հրաշք չմատուցեց։ Հանրահայտ գիտնական Լավուազյեն 1789 թվականին հաշվարկել էր, որ հացահատիկի աճը Ֆրանսիայում հավասար է 7,75 հեկտալիտրի՝ ամեն հեկտարից։ Այսօր այդ ցուցանիշն աճել է մինչեւ 27 հեկտալիտր։ 219 տարվա ընթացքում գրեթե 2 հեկտալիտր՝ ամեն 25 տարվան։
Գյուղատնտեսությունն առանձնահատուկ դեպք է։ Շատ բան կախված է կլիմայից՝ ընդհանրապես եւ եղանակի պայմաններից՝ մասնավորապես։ Ամենամյա ցանքսից հողը հոգնում է, ուժազրկվում ու վատ բերք տալիս։ Դոլլի գառնուկի կարգի ոչ մի կլոնավորում չի փրկի վիճակը՝ առանց սննդային բազայի։
Այնպես որ՝ ուզում ենք թե ոչ, բայց միջատներ ուտել վաղ թե ուշ ստիպված կլինենք։ Ուստիեւ ավելորդ չի լինի արդեն այսօր իմանալ միջատներից պատրաստվող կերակրատեսակների գոնե մի քանի բաղադրատոմս։
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Մորեխ։ Դրանք յուրօրինակ եղանակով պատրաստում են Կամբոջայում, մորեխ պաշտում են նաեւ ԱՄՆ-ում՝ Միսսուրի նահանգում։
Խորհուրդ է տրվում օգտագործել տապակած վիճակում, ցանկալի է տաք-տաք, սոյայի կամ ձկան սոուսով, առատորեն վրան ցանելով կարմիր կծու պղպեղ։ Գլուխն ու տոտիկները ավելի լավ է միանգամից առանձնացնել՝ ստամոքսի հետ միասին։ Մորեխի համը հիշեցնում է տապակած կարտոֆիլ՝ յուրօրինակ կաթնային, քիչ քաղցրավուն նրբերանգով։ Այդ մթերքը հարուստ է պրոտեիններով, ֆոսֆորով ու կալցիումով։
Թրթուր։ Ամենից շատ ուտում են Չինաստանում։ Դրանք թիթեռների փոքր, դեղնավուն թրթուրներն են, որոնք արտաքուստ հիշեցնում են երկարուկ զսպանակներ։
Պետք է օգտագործել լավ տապակած վիճակում։ Թրթուրը հաճախ պատրաստում են աղով ու կծու պղպեղով ալյուրի մեջ թաթախած։ Այնուհետ գցում շիկացած յուղի մեջ, գրեթե ինչպես չիպսերը։ Այդպես ավելի լավ է պահպանվում նուրբ, մեղմ համը։
Դրանց համը հիշեցնում է մի քիչ աղ արած դդմի փափուկ կորիզներ, ներսից սնամեջ, դրա համար էլ գրեթե չեն խռթխռթում։ Չափազանց կալորիական են, շատ արագ հագեցնում են քաղցը։
Ծղրիդ։ Ֆիլիպիններում եւ Թայլանդում գոյություն ունեն ծղրիդների պատրաստման բազմաթիվ եղանակներ. դրանք տապակում են, չորացնում եւ նույնիսկ եփում շոկոլադի մեջ։
Ծղրիդներն ավելի լավ է ուտել առանց թաթիկների ու թեւերի, բայց կարելի է եւ ամբողջությամբ։ Դրանք զվարթ խռթխռթում են բերանում եւ եթե չես մտածում այն մասին, որ դա արտասովոր սնունդ է, վերջանում են նույնքան արագ, որքան ադի-բուդին՝ կինո դիտելիս։
Համով նման են ե՛ւ մորեխներին, ե՛ւ թրթուրներին։ Նրանց կեղեւը պարունակում է օգտակար խիտին, որը նպաստում է մարսողությանը։
Մեղվի թրթուր։ Չինական մեղվաբույծների սիրելի համադամն է։ Օգտագործում են հում վիճակում՝ մեղրի հետ։ Աղով ու պղպեղով տապակած վիճակում դրանք գերազանց ուտեստ են գարեջրի հետ։ Բացի այդ, դրանցից պաշտետ են պատրաստում։ Հում վիճակում ունեն չափազանց նուրբ, քաղցր կրեմի համ։
Պարունակում են մեծ քանակությամբ օգտակար միկրոտարրեր։
Մրջյուն։ Որպես աղանդեր մատուցվում են Հարավային Ամերիկայի երկրներում։ Ուտում են աղանդերի կամ թեյի գդալով՝ կենդանի վիճակում, քաղցր օշարակով կամ սոուսով։ Թանկարժեք ռեստորաններում հսկա մրջյուններին մատուցում են պնակաձեւ հացի մեջ՝ սեւ հաղարջով։
Ունեն կիտրոնի նուրբ համ։ Պարունակում են ածխաջրեր եւ C վիտամին՝ անխառն վիճակում։
Փայտոջիլ։ Տվյալ դեպքում սննդաբանները խորհուրդ են տալիս ոչ թե բնակարաններում ապրող սովորական փայտոջիլը, այլ հատուկ տեսակը, որն ունի դաղձի եւ հիլի խառնուրդ հիշեցնող ուժեղ բույր։ Ինչպեսեւ մրջյուններին, դրանց ուտում են կենդանի վիճակում՝ մեղրի կամ քաղցր սոուսի մեջ։ Համը հիշեցնում է քաղցր անանուխի պես մի բան։
Պարունակում են ածխաջրեր եւ ակնամոմի օգտակար նյութեր։
Այնպես որ ժամանակն է մոռանալ խաշը, խորովածն ու խաշլաման։ Անցնում ենք մորեխների եւ թրթուրների։
- ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Քննարկում
Hay գրել է:
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ anunov eritasard, es aprum em Fransiayum u batzi vareliqitz ,urish nkateli tankatzum chi eghel voch mi bani, eghatzn el voch avel qan mek tokos, heriq stitz brndzeq.
ՀԱՄԵՂ, ՍՆՆԴԱՐԱՐ, ՕԳՏԱԿԱՐ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ 1
Աշխարհում սրընթաց բարձրանում են սննդամթերքի գները։ Ավելին՝ այն սկսում է չբավականացնել մարդկությանը։
Պատահական չէ, որ ՄԱԿ-ի պարենային հանձնաժողովը օրերս կոչ արեց ողջ առաջադեմ մարդկությանը սննդի մեջ ավելի ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ «ԹԵԺ» ԿՐԱԿԸ
29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկի վերջնահաշվարկը թեւակոխեց եզրափակիչ փուլ։ Ավանդույթի համաձայն, գարնանային գիշերահավասարից մի քանի օր անց Հունաստանի Պելոպոնես թերակղզում քրմուհիները արեւի ճառագայթների ...«ԵՎՐՈՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ -2008»
ԱՐՄԵՆՊՐԵՍԱվստրիայի հայկական մարզական «Արարատ» հանձնախմբի ջանքերով եւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի ու Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ մարտի 21-24-ին Վիեննայում անցկացվել է «Եվրոհայկական ...ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄՈՐՈԶԵՎԻՉԻՆ
Լեւոն Արոնյանը երեկ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ընթացող Ամբերի «կույր» եւ արագ շախմատի 17-րդ միջազգային մրցաշարի 9-րդ փուլում «կույր» շախմատի ենթամրցաշարի պարտիայում հաղթել է Ալեքսանդր Մորոզեւիչին: Այս շախմատիստների ...ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ
66 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը, հաղթելով իր բոլոր մրցամարտերում, դարձել է Ստամբուլում տեղի ունեցած ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարի հաղթող: Հայաստանի եւս 4 մարզիկներ նվաճեցին մեդալներ. մրցաշարի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԿՈՐԴՆԵՐ` ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍԵրեւանցի Միքայել Քոլոյանը, մասնակցելով Հոլանդիայի Էյնդհովեն քաղաքում տեղի ունեցած ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնության ազատ ոճի լողի մրցումներին, սահմանել է Հայաստանի նոր ռեկորդներ՝ 50 մ մրցատարածքում ...ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» 3
Նախքան նախագահական ընտրությունների մեկնարկը եւ նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում ինչ ասես չգրվեց ու չխոսվեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ մեր երկրի ներքաղաքական դաշտում պաշտոնական ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆԸ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 1
Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ
-Պատահակա՞ն էր, թե՞ կանխամտածված այն, որ քառակողմ կոալիցիայի ձեւավորման մասին համաձայնագիրը ստորագրվեց արտակարգ դրության վերացման հետ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 38
Մեր հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ հիմնականում «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության քաղաքական առաջնորդների հետ Լեւոն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Միավորված կոմկուսի առաջնորդ ՅՈՒՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էր
Ըստ Յու.Մանուկյանի, հետընտրական զարգացումներն ապացուցեցին, որ Տեր-Պետրոսյանն իսկապես փորձանք է մեր ժողովրդի համար. «Չարագործից ...ՔԱՄԻՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ճշտում է մարտի 22-23-ին մարզում ուժեղ քամու պատճառած վնասի չափերը:
Քաղաքում քամու արագությունը եղել է 20-21 մետր վայրկյան, ինչի հետեւանքով արմատախիլ ...ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 13
Մեր հարցերին պատասխանում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» անկախ կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ
-Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հայերի «ոչ հեղափոխականության» վերաբերյալ ձեր տեսակետը ...ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մեր հասարակությունը պետության զարգացման ուղու մասին հստակ պատկերացումներ չունի եւ վերջին ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՈՐՈՇԱԿԻ ՍՑԵՆԱՐ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 4
«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ԱԺ պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ էր
Բանախոսը նախագահական ընտրությունների հետ կապված երկու դիտարկում արեց. «Այս ընտրությունների ընթացքում հիմնական եւ վճռական դերակատարություն ...Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԸ
Հայաստանի ազգային արխիվը համալրվեց եւս մեկ ֆոնդով. պետական պահպանության համար արխիվ է հանձնվել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական փաստաթղթերի մի մասը:
Ինչպես երեկ Ա.Մարգարյանի անձնական փաստաթղթերի ...Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 3
Հաշված օրեր հետո Հայաստանը կունենա նոր վարչապետ։ Այսօր շրջանառվում են տարբեր մարդկանց անուններ, որոնք հավակնում են այդ պաշտոնին։ Թե ո՞վ կլինի նոր վարչապետը, ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան պարզ է. նա ...ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
ԱԳՆ նախկին աշխատակիցները խախտել էին «Դիտվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, այդ պատճառով ազատվել էին աշխատանքից: ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը աշխատանքից ազատման նրանց հրամանները ստորագրել է իրավաբանների ...ԴՈԿՏՈՐ ՄԱՀԸ ՈՒԶՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ
Նախկին պաթոլոգոանատոմ Ջեկ Գեւորգյանը, որ հայտնի է որպես Դոկտոր Մահ եւ բանտային պատիժ է կրել էվթանազիայի օգնությամբ անբուժելի մի հիվանդի սպանության համար, պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում ...Ե՞ՐԲ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՕԳՏՎԵԼ ՊԱՏԱՌԱՔԱՂԻՑ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին 20 տարիների պատմությունը ներկայացնում է իրենից բառերի ու հասկացությունների ընդարձակ գերեզմանոց։ «Քաղաքացիական հասարակություն եւ իրավական պետություն», «շուկա», «ժողովրդավարություն», «եվրոպական արժեքներ» ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 6
Մինչ սույն հոդվածն սկսելը, միանգամից ուզում եմ նշել, որ ծաղրն ու հեգնանքն այստեղ անպատեհ են։ Նկատի առնելով թեմայի առանձնահատկությունը, ինչպես ասել է դասականը, թույլ չեմ տա շատ ծիծաղ ու կատակ՝ ողջ մնացածներին ...ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանի կառավարությանը ներկայացվել է ԱՄՆ նոր դեսպանի անունը՝ նրա նշանակման համաձայնությունը ստանալու ակնկալիքով:
Ինչպես ասաց ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, ...ՀԻՇԱՏԱԿ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ երեկ Կոմիտասի անվան պանթեոն այցելեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ ծաղիկներ ...ՀԻՄԱ ԷԼ ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴ
Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է երկրի նախագահի գլխավորությամբ ստեղծել քաղաքական խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն երկրի ծանրակշիռ քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր, իշխանական: «Պետք է ընդունել օրենք Հայաստանում ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՐՎԱԾ
Սեփ.լրտվ. 1Ըստ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների «քննարկումների ընթացքում որեւէ կերպ չի շոշափվել պաշտոնների հարցը։ Չորս քաղաքական ուժերն էլ շատ լավ գիտակցում են, որ շատ ավելի կարեւոր ...ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌԸ
«Այն հանգամանքը, որ Լ.Տեր-Պետրոսյանը ստացավ բավական շատ ձայներ՝ լինելով երկրում առկա բոլոր մերժելի երեւույթների հիմնադիրը, վկայությունն է, որ մեր հասարակության մեջ խեղված իրավիճակ է։ Անցումային երկրներին ...ԹՈՂ ՄԵՐ ՎԶԻՆ ՉՓԱԹԱԹԵՆ
3
Միջազգային կառույցների հայտարարությունները, թե իշխանությունը կարող էր ավելի մեղմ վերաբերվել մետաղաձողերով զինված «խաղաղ ցուցարարներին» եւ նրանց նկատմամբ «չափից ավելի» ուժ չկիրառել, համարժե՞ք են տեղի ունեցածին։ ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ
4
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը, սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի ...ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՆԱ ՄԵԶ ՀԵՏ Է
Երեկ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ մահվան տարելիցն էր։ «Նրա գլխավոր պատգամն այն էր, որ պետք է ամեն ինչ անել պետության հզորացման համար, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա այս պետության, ընտանիքի հարազատ ...
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՀԱՆՑԱՎՈՐ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՎՈՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՎԿԱՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

