
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
- Նաֆթալինից հանած եւ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված հետխորհրդային առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթողությունից 10 տարի անց նախաձեռնեց պետական հեղաշրջման փորձ: Իսկ թե որտեղից է սկիզբ առնում այս ողջ գործընթացը, ակնհայտ է:

Անկախ դիտորդները գնահատել էին Հայաստանի ընտրությունները որպես օբյեկտիվ եւ արդար: Արդյունքի հաստատման համար ԿԸՀ-ն նույնիսկ դիմեց աննախադեպ միջոցի՝ ձայների վերահաշվարկի: Սակայն Հայաստանի իշխանությունների գործողությունները խիստ բացասաբար ընկալվեցին ամերիկամետ ԶԼՄ-ների կողմից: Ամեն քայլափոխին նրանք վկայակոչում էին իրենց ամենասիրած արտահայտությունները մարդու իրավունքների ոտնահարման մասին, ինչից հետո Տեր-Պետրոսյանը The Washington Post-ում ելույթ ունեցավ` կոչ անելով Արեւմուտքին խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Անմիջապես հետեւեց ճնշումը. «հարկավոր է կանգնեցնել ավտորիտարիզմի ձեւավորումը, քանի դեռ շատ ուշ չէ», «նախագահ Բուշը եւ այլ արեւմտյան լիդերներ հստակ հասկացրին Հայաստանի իշխանություններին, որ նման վարքը անընդունելի է եւ վտանգի տակ է դնում ապագա հարաբերությունները» («The New York Times»).
Հայաստանի իրադարձությունների հետ կապված իրենց «մտահոգությունը» արտահայտեցին Խավիեր Սոլանան եւ Թերի Դեւիսը: Վաշինգտոնը կոչ արեց երկխոսություն հաստատել պուտչը սանձազերծած եւ զանգվածային անկարգությունները նախաձեռնած պետական հանցագործների հետ, ինչը հանգեցրել էր զոհերի: Իր այցի ժամանակ ՄԽ ԵԱՀԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան փորձում էր հայերին սովորեցնել, թե ինչ պետք է նրանք անեն իրենց երկրում, որպեսզի ի վերջո ամերիկացիները գոհ մնան:
Գիտակցելով, որ Հայաստանը մտադիր է մնալ անկախ ժողովրդավարական պետություն եւ չի թույլատրի ԱՄՆ-ին որոշել իր ներքին քաղաքականության ուղղությունը, հստակ պատժամիջոցներ հաջորդեցին «համաշխարհային ոստիկանի» կողմից: ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, որը գլխավորում է Millennium Challenge Corporation-ի տնօրենների խորհուրդը, անմիջապես օգտագործում է ազդեցության լծակը, հայտարարելով, որ Հայաստանը ռիսկի է դիմում զրկվել «Հազարամյակի մարտահրավերներ» ագրարային նախագծի շրջանակներում խոստացված 225 միլիոն դոլարի չափով ֆինանսավորումից: Տեր-Պետրոսյանն իր հերթին շարունակում է իր կոչերով սադրել խաղաղ բնակչությանը նոր ելույթների:
Ընդհանրապես Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական դաշտ մանրակրկիտ նախապատրաստվել եւ իրականացվել էր Արեւմուտքի կողմից: Տեր-Պետրոսյանին մոտ կանգնած ՀՀՇ ակտիվիստները դրանից առաջ սովորել էին քաղաքական տեխնոլոգիաները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի բուհերում, ինչպես նաեւ մասնագիտացված կրթական եւ թրեյնինգ կենտրոններում. Ավագ գործադիր անձնակազմի համար ՆԱՏՕ-ի մագիստրատուրայում, ՆԱՏՕ-ի քաղաքական հետազոտությունների եւ հանրային կառավարման դպրոցում, Ջ.Մարշալի անվան առաջնորդների համար անվտանգության ուսումնասիրման կուրսերի Եվրոպական կենտրոնում (Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա):
Մի քանի տարիների ընթացքում Սորոսի, Ֆրիդրիխ Նաումանի, Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամները, «Եվրասիա» հիմնադրամը ֆինանսավորում էին ՀՀՇ-ական կազմակերպությունները: Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղարը նույնիսկ աշխատել է NDI-ում (ՄԱՆ-ի Մադլեն Օլբրայթի գլխավորած Ազգային-ժողովրդավարական ինստիտուտում): NDI-ին, ինչպես հայտնի է, ունի հարուստ փորձ աշխարհի տարբեր երկրներում ռեժիմներ փոխելու գործում: Իսկ առանց պարոն Սորոսի մասնակցության դեռ ոչ մի «նարնջագույն» հեղափոխություն տեղի չի ունեցել հետխորհրդային տարածաշրջանում:
Այսօր Երեւանը ինքնատիպ Մեքքա է քաղաքական խորհրդատուների համար. միջազգային հիմնադրամների բազմաթիվ ներկայացուցիչներ փողոցներում, հյուրանոցներում եւ սրճարաններում հանդիպում են բանդիտների հետ, որոնք մարտի 1-ին Երեւանում բարիկադներ էին կառուցում, ավերում էին Մոսկվայի տունը, ծեծի էին ենթարկում ոստիկաններին` սպանդանոց կազմակերպելով Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանատների շրջակայքում:
Մնացել է պարզել, թե ինչու եւ ում համար է այս ամենը: Պատասխանը պարզ է. պարսկական եւ ադրբեջանական նավթը: Հայաստանն այն պլացդարմն է, որի վրա դեռ ամերիկյան ազդեցությունը չի կարողանում հաստատվել: Կայուն Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Կովկասում, նաեւ ռուսական ռազմական բազաները զսպիչ գործոն են հանդիսանում հարեւան պետությունների համար, առաջին հերթին` Թուրքիայի: Հանրապետության այսօրվա իշխանությունները, որդեգրած ներքին եւ արտաքին քաղաքականության պատճառով, դուր չեն գալիս Վաշինգտոնին, Թուրքիային եւ մի շարք այլ երկրներին: Ռուսամետ իշխանությունը գահընկեց անելով եւ վերահսկելի Տեր-Պետրոսյանի թագադրմամբ Ռուսաստանին ցանկանում է դուրս մղել տարածաշրջանից: Այդ դեպքում ամերիկացիները աշխարհաքաղաքական խաղի ընթացքում կստանան մուտք դեպի Իրանի մերձկասպյան նավթը` շրջանցելով Մոսկվան:
Այս պայմաններում Ռուսաստանի դիրքորոշումը որպես Հայաստանի կարեւորագույն ռազմաքաղաքական եւ առեւտրատնտեսական գործընկեր ունի էական նշանակություն այդ երկրում կայունության պահպանման գործում: Կայունությունը Հայաստանում եւ նրա շուրջը համապատասխանում է Ռուսաստանի ազգային շահերին:
- ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
Քննարկում
ԱԿԴ գրել է:
Քթներիցդ այն կողմ չեք տեսնում :
Պարսկական ,Թուրքական գործոնը խաղի գործիքն է ,իսկ այստղ լուծվում աշխարհի ֆիզիկական գոյատեւման խնդիրը պատմական կոնտեքսի մեջ որտեղ որոշ հիմքային փոփոխություններ պետք է տեղի ունենան ի օգուտ եղած պատմական աշխարհակառուցողական գաղափարախոսություն ներից մեկի :
Smergh գրել է:
Հոդվածը գրված է շատ մակերեսորեն, ես կասեի ավելի մեղմ, քան իրականում կարելի էր պատկերացնել: Ամենևին չի արծածրված հհշական և հհշամետ ԶԼՄ-ների դերը, որոնք օգտվելով մեր իշխանությունների թողտվությունից 10 տարուց ավելի է ինչ բացահայտորեն/Հայկական Ժամանակ, ՉԻ, Հայք, Ա1+կայք, "Գալա" ՀԸ և այլն/ ու քողարկված/Առավոտ, Ժամանակ և այլն/ ամայացնում վարկաբեկում ու թունավորում էին քաղաքական դաշտը, հող պատրաստելով հայակործան ուժերի՝ ԼՏՊ-ի ղեկավարությամբ վերադառնալուն: Մեր իշխանությունները մեղավոր են նաև ՀՀՇ կոչված ապազգային կառույցի հանցագործությունները վեր չհանելու և նրանց քաղաքական գնահատականը չտալու համար: Փաստորեն ԱՄՆ-ի մեր դեսպանությունն ու Հյուպատոսարանը տարիներ շարունակ իրենց բան ու գործը թողած հակահայանպաստ գործունեություն են ծավալել պառակտելով նաև ամերիկյան սփյուռքը...
Hamalsaran գրել է:- Smergh
Հոդվածը գրված է շատ մակերեսորեն, ես կասեի ավելի մեղմ, քան իրականում կարելի էր պատկերացնել: Ամենևին չի արծածրված հհշական և հհշամետ ԶԼՄ-ների դերը, որոնք օգտվելով մեր իշխանությունների թողտվությունից 10 տարուց ավելի է ինչ բացահայտորեն/Հայկական Ժամանակ, ՉԻ, Հայք, Ա1+կայք, "Գալա" ՀԸ և այլն/ ու քողարկված/Առավոտ, Ժամանակ և այլն/ ամայացնում վարկաբեկում ու թունավորում էին քաղաքական դաշտը, հող պատրաստելով հայակործան ուժերի՝ ԼՏՊ-ի ղեկավարությամբ վերադառնալուն: Մեր իշխանությունները մեղավոր են նաև ՀՀՇ կոչված ապազգային կառույցի հանցագործությունները վեր չհանելու և նրանց քաղաքական գնահատականը չտալու համար: Փաստորեն ԱՄՆ-ի մեր դեսպանությունն ու Հյուպատոսարանը տարիներ շարունակ իրենց բան ու գործը թողած հակահայանպաստ գործունեություն են ծավալել պառակտելով նաև ամերիկյան սփյուռքը...
Հալալ է քեզ, գերազանց մեկնաբնություն: Փառք քո ծնողներին և ուսուցիչներին, որ նման մարդ են դաստիարակել: Շնորհակալություն:- Smergh
AZNIV գրել է:- Smergh
Հոդվածը գրված է շատ մակերեսորեն, ես կասեի ավելի մեղմ, քան իրականում կարելի էր պատկերացնել: Ամենևին չի արծածրված հհշական և հհշամետ ԶԼՄ-ների դերը, որոնք օգտվելով մեր իշխանությունների թողտվությունից 10 տարուց ավելի է ինչ բացահայտորեն/Հայկական Ժամանակ, ՉԻ, Հայք, Ա1+կայք, "Գալա" ՀԸ և այլն/ ու քողարկված/Առավոտ, Ժամանակ և այլն/ ամայացնում վարկաբեկում ու թունավորում էին քաղաքական դաշտը, հող պատրաստելով հայակործան ուժերի՝ ԼՏՊ-ի ղեկավարությամբ վերադառնալուն: Մեր իշխանությունները մեղավոր են նաև ՀՀՇ կոչված ապազգային կառույցի հանցագործությունները վեր չհանելու և նրանց քաղաքական գնահատականը չտալու համար: Փաստորեն ԱՄՆ-ի մեր դեսպանությունն ու Հյուպատոսարանը տարիներ շարունակ իրենց բան ու գործը թողած հակահայանպաստ գործունեություն են ծավալել պառակտելով նաև ամերիկյան սփյուռքը...
ՀՈՅԱԿԱՊ ԵՎ ՃՇՄԱՐԻՏ ԲԱՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴ ՃԱՆ, ՍԱ Է ՀԱՅԻ ԽՈՍՔԸ ՈՒ ԱԶԱԴ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՊԱՐԸ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՅԻ ՀՈԳԻՆ:
ՇԵՆ ԿԵՆԱՍ ՈՎ ԴՈՒ ՀԱՅՈՐԴԻ ՈՒՐ ՈՐ ԿԱՍ, ԶՈՐԱՎԻԿ ԿԵՆԱՑ- Smergh
ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մարտի 22-ին տեղի են ունեցել 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի գավաթի մեկ ութերորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Երեւանի «Փյունիկը» 11:2 հաշվով հաղթել է «Պատանի»-ին: Այս խաղում Էդգար Մալաքյանը՝ 5-րդ ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Լեւոն Արոնյանը, միանձնյա առաջատարի կարգավիճակով հատելով «Մելոդի Ամբեր» շախմատային մրցաշարի հերթական միջանկյալ վերջնագիծը, պատրաստվում է վճռորոշ երեք տուրերում գրոհել այս մրցման իր առաջին հաղթական բարձունքը։ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ
Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթանակով է ավարտել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում տեղի ունեցած շախմատի «Doeberl Cup» մրցաշարը: Նա հնարավոր 9 միավորներից հավաքել է 7,5 եւ նվաճել է առաջին մրցանակը: ...ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 11
Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունները բազում տարիների ընթացքում արտաքին աշխարհում Հայաստանի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության լուրջ փորձություն էին։
...ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստանում են գտնվում մի խումբ չին գործարարներ, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել մեր երկրում։ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ մարտի 1-ի անկարգություններից բուժօգնություն է ստանում 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎՏԱՆԳԸ
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, ներկայումս, կապված եղանակային պայմանների հետ, մեծ է թռչնագրիպի ի հայտ գալու ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ
Երեկ տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն էր, որը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1993թ. ընդունված համապատասխան որոշմամբ: Հայաստանում ներկայումս գրանցված է տուբերկուլյոզով ...ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 8
Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն կնոջ լուսանկարը, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտակայքում աղբի միջից հայտնաբերելով երեխայի կոշիկ, հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Սա այն երեխայի կոշիկն ...ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եթե հիշում եք, մարտի 1-ի անկարգությունների նախօրեին անդրադառնալով Վազգեն Մանուկյանի «կարծիքին», թե 96-ին ԼՏՊ-ն իրենից գողացել էր հաղթանակի դափնին, ՀՀՇ առաջնորդն ասաց. «Քաղաքականությունը համոզմունք չէ, ...ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Վերջին ժամանակներս շատ է շահարկվում այսպես կոչված «անկախ միջազգային քննություն» հրավիրելու թեման։ Օրինակ, իր վերջին ասուլիսում հեղափոխական ակտիվիստներից Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «իշխանության կատաղի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեւական քննարկումների ու բանակցությունների արդյունքում մարտի 21-ին խորհրդարանական չորս կուսակցություններ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, ԻՆՉՊԵՍԵՎ ԱՍՎԵԼ ԷՐ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Շնորհավորում եմ, պարոնա՛յք։ Հայոց աշխարհում նոր մտածող է հայտնվել։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան ու ինչ-որ առումով նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է նա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ ...ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
2
Երեկ առավոտյան սկսվեց Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսպիսի «առաքելություն»
Մարտի 21-ին տեղի ունեցած լեւոնականների հավաքը (որին ակտիվիստները մասնակցում էին ծաղիկներով, մոմերով եւ վեր պարզած «քաղբանտարկյալների» լուսանկարներով) թարմ դեմքերի ներկայությամբ ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Երեկ «Հայելի» ակումբում այդ փոփոխությունների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ 5
Նաֆթալինից հանած եւ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված հետխորհրդային առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթողությունից 10 տարի անց նախաձեռնեց պետական հեղաշրջման փորձ: Իսկ ...ԱՎԵՐԻՉ ՔԱՄԻՆ
Նախնական տվյալներով, մարտի 22-ին Արցախի տարածք թափանցած ավերիչ քամին պատճառել է ավելի քան 250 մլն դրամի վնաս: Քամու հետեւաքների մասին տեղեկությունները ԼՂՀ վարչական շրջանների ղեկավարները վարչապետին կներկայացնեն ...ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-փետրվարին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24,3 տոկոսով եւ կազմել 687 մլն դոլար կամ 211.4 մլրդ դրամ: Արտաքին առեւտրաշրջանառությունը, ...ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Ընդդիմությունը պետք է նախեւառաջ պատրաստ լինի բանավեճի, իսկ արդյունքում կարող է հաջողվի նաեւ երկխոսությունը։ Սա ենթադրում է քաղաքական մշակույթի, քաղաքակիրթ պահվածքի որոշակի մթնոլորտ։ ...ԳԱԶԱՆԻՆ ԱՆԿՅՈՒՆ ՄԻ ՔՇԵՔ
1«Եթե դարձյալ գործի հին սկզբունքը եւ հակադիր քաղաքական դաշտում գործող «գազանը» քշվի անկյուն ու մտածի միայն իշխանությունը ոչնչացնելու մասին, ապա ներքաղաքական իրավիճակը հեռանկարային չի կարող համարվել։ Նման ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին, մարտի 23-ին, ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցի սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: «Ամառային» ժամանակը, որ Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում ...
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԸ
ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ
ՀՐԿԻԶՎԵԼ Է «ՍԵՎԱՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԱՄՈՒՐ 14-ԱՄՅԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

