
ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
- Ինչպես հայտնի է, մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Երեկ «Հայելի» ակումբում այդ փոփոխությունների վերաբերյալ տեսակետներ արտահայտեցին ՀՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամներ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ու ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ։

«Անհրաժեշտությունը առաջին հերթին, բնականաբար, պայմանավորված էր վերջին հայտնի իրադարձություններով։ Ինչպես բոլորին է հայտնի, մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում մենք բազմաթիվ վիրավորներ եւ 8 զոհ ունեցանք։ Օրենքում փոփոխություններ մտցնելը անհրաժեշտ էր, որպեսզի հետագայում նմանատիպ իրավիճակների կրկնությունը բացառվի եւ ստեղծվեն զանգվածային անկարգությունները, բռնությունները կանխարգելող օրենսդրական մեխանիզմներ»,- օրենքի փոփոխություններին կողմ քվեարկած ԱԺ չորս խմբակցությունների դիրքորոշումը ներկայացնելով, ասաց Ռ.Պետրոսյանը։
Բացի դրանից, Մարդու իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի, ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրների օրենսդրության համեմատությամբ ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու եւ կազմակերպելու կարգը սահմանող մեր օրենքում թերություններն ակնհայտ էին։ «Մեր օրենքում բավականաչափ պակաս տեղեր ու թերություններ կային, որոնք իրենց դերն ունեցան հանրահավաքների չկանխման եւ դրանց հետեւանքների կանխարգելման հարցերում։ Օրենքը ներկայացնելիս ես մանրամասն պարզաբանել եմ մեր դիրքորոշումը եւ տարբեր երկրների օրենսդրության օրինակով բացատրել մեր մոտեցումները հատկապես այն հավելումների եւ լրացումների հարցում, որոնք հանրահավաքներն ու երթերը արգելելու դեպքերին են վերաբերում»,- շեշտեց բանախոսը։
Օրենքում փոփոխություններ կատարելուն դեմ քվեարկած «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը նրա համար ընդունելի չէ. «Նրանց կարծիքով, այս օրենքը հանրահավաքները արգելելու մասին է։ Իմ կարծիքով, այն ավելի ճիշտ կլինի բնութագրել որպես օրենք, որը կանխում է զանգվածային անկարգությունները, սպանությունները, մասնավոր եւ հանրային գույքի ոչնչացումը»։
Ընտրություններին հաջորդած 10 օրերի զարգացումները պատգամավորին հանգեցրել են այն համոզման, որ իշխանությունները իրադարձությունները անկանխատեսելի հունից շեղելու համար ավելի վաղ պետք է միջոցներ ձեռնարկեին, քանի որ ցուցարարների գործողությունները առճակատման էին տանում. «Մասնավորապես մարտի 1-ից առաջ՝ վերջին չորս օրերին նոր մարդկանց խմբեր հավաքագրվեցին, որոնք բերվեցին Թատերական հրապարակ եւ, ըստ դատախազության տվյալների, այնտեղ խմիչք, թմրեցուցիչ նյութեր են օգտագործվել։ Բացի այդ, մարդիկ հրապարակում գիշերելու համար վարձատրվել են եւ ակնհայտ է նպատակը՝ տպավորություն ստեղծել, թե բողոքավորները մեծ զանգված են կազմում»։
Առճակատման հնարավորությունները կանխվել, ըստ Լարիսա Ալավերդյանի, կարող էին նաեւ գործող այլ օրենքներով։ Նա համաձայն չէ, որ օրենքում կատարված փոփոխությունները արդեն իրենց դրական արդյունքն են տվել եւ արտակարգ դրության ավարտին հաջորդած այս մի քանի օրերը դրա լավագույն ապացույցն են։ Պնդեց, թե «հանրահավաքների բացակայությունը դեռ վիճակի կարգավորում չէ»։ Ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի, զանգվածային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու կարգը սահմանող օրենքում փոփոխություններ կատարելը առաջնահերթություն չէր. «Բազմաթիվ այլ խնդիրների մի մեծ զամբյուղ կա, որոնք կանոնակարգման կարիք ունեն»։
Այս առնչությամբ Ռաֆիկ Պետրոսյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում եւ իրավիճակից բխող անհրաժեշտությունից. «Երբ երկրում արտակարգ իրավիճակ է, կան զոհեր, պետական անվտանգության խնդիրներ կան, պետական բոլոր մարմիններն էլ պետք է իրավիճակը շտկելու համար միջոցառումներ իրականացնեն։ ԱԺ-ն, որպես օրենսդիր մարմին, իր հերթին պարտավոր է հետեւել օրենքների կատարմանը եւ իր օրինաստեղծ աշխատանքով նպաստել երկրում կարգ ու կանոնի հաստատմանը, ինչն էլ արել էին այս փոփոխությունների եւ լրացումների ընդունմամբ։
Ես համոզված եմ՝ եթե մենք այս օրենքը չընդունեինք, լարվածությունը շարունակվելու էր»։
Անցյալ շաբաթ նույն ակումբում քննարկման ժամանակ Լարիսա Ալավերդյանն ու Ստեփան Սաֆարյանը տեսակետ էին հայտնել, թե տվյալ օրենքի փոփոխությամբ սահմանափակվում են մարդկանց քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները։ «Հայոց Աշխարհ»-ի հարցադրմանը, թե օրենքի լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկողները այսպիսի խնդիր դրե՞լ էին իրենց առաջ, ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Մեր առջեւ մի խնդիր էինք դրել՝ կանխել առճակատումը, որ չկրկնվեն այս դեպքերը, մարդիկ չզոհվեն, արյուն չթափվի։ Եւ այդ խնդրի ապահովումը իրավական հարթության մեջ է լուծվել ու համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի 11-րդ հոդվածի դրույթներին»։
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մարտի 22-ին տեղի են ունեցել 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի գավաթի մեկ ութերորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Երեւանի «Փյունիկը» 11:2 հաշվով հաղթել է «Պատանի»-ին: Այս խաղում Էդգար Մալաքյանը՝ 5-րդ ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Լեւոն Արոնյանը, միանձնյա առաջատարի կարգավիճակով հատելով «Մելոդի Ամբեր» շախմատային մրցաշարի հերթական միջանկյալ վերջնագիծը, պատրաստվում է վճռորոշ երեք տուրերում գրոհել այս մրցման իր առաջին հաղթական բարձունքը։ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ
Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթանակով է ավարտել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում տեղի ունեցած շախմատի «Doeberl Cup» մրցաշարը: Նա հնարավոր 9 միավորներից հավաքել է 7,5 եւ նվաճել է առաջին մրցանակը: ...ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 11
Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունները բազում տարիների ընթացքում արտաքին աշխարհում Հայաստանի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության լուրջ փորձություն էին։
...ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստանում են գտնվում մի խումբ չին գործարարներ, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել մեր երկրում։ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ մարտի 1-ի անկարգություններից բուժօգնություն է ստանում 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎՏԱՆԳԸ
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, ներկայումս, կապված եղանակային պայմանների հետ, մեծ է թռչնագրիպի ի հայտ գալու ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ
Երեկ տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն էր, որը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1993թ. ընդունված համապատասխան որոշմամբ: Հայաստանում ներկայումս գրանցված է տուբերկուլյոզով ...ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 8
Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն կնոջ լուսանկարը, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտակայքում աղբի միջից հայտնաբերելով երեխայի կոշիկ, հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Սա այն երեխայի կոշիկն ...ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եթե հիշում եք, մարտի 1-ի անկարգությունների նախօրեին անդրադառնալով Վազգեն Մանուկյանի «կարծիքին», թե 96-ին ԼՏՊ-ն իրենից գողացել էր հաղթանակի դափնին, ՀՀՇ առաջնորդն ասաց. «Քաղաքականությունը համոզմունք չէ, ...ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Վերջին ժամանակներս շատ է շահարկվում այսպես կոչված «անկախ միջազգային քննություն» հրավիրելու թեման։ Օրինակ, իր վերջին ասուլիսում հեղափոխական ակտիվիստներից Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «իշխանության կատաղի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեւական քննարկումների ու բանակցությունների արդյունքում մարտի 21-ին խորհրդարանական չորս կուսակցություններ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, ԻՆՉՊԵՍԵՎ ԱՍՎԵԼ ԷՐ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Շնորհավորում եմ, պարոնա՛յք։ Հայոց աշխարհում նոր մտածող է հայտնվել։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան ու ինչ-որ առումով նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է նա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ ...ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
2
Երեկ առավոտյան սկսվեց Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսպիսի «առաքելություն»
Մարտի 21-ին տեղի ունեցած լեւոնականների հավաքը (որին ակտիվիստները մասնակցում էին ծաղիկներով, մոմերով եւ վեր պարզած «քաղբանտարկյալների» լուսանկարներով) թարմ դեմքերի ներկայությամբ ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Երեկ «Հայելի» ակումբում այդ փոփոխությունների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ 5
Նաֆթալինից հանած եւ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված հետխորհրդային առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթողությունից 10 տարի անց նախաձեռնեց պետական հեղաշրջման փորձ: Իսկ ...ԱՎԵՐԻՉ ՔԱՄԻՆ
Նախնական տվյալներով, մարտի 22-ին Արցախի տարածք թափանցած ավերիչ քամին պատճառել է ավելի քան 250 մլն դրամի վնաս: Քամու հետեւաքների մասին տեղեկությունները ԼՂՀ վարչական շրջանների ղեկավարները վարչապետին կներկայացնեն ...ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-փետրվարին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24,3 տոկոսով եւ կազմել 687 մլն դոլար կամ 211.4 մլրդ դրամ: Արտաքին առեւտրաշրջանառությունը, ...ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Ընդդիմությունը պետք է նախեւառաջ պատրաստ լինի բանավեճի, իսկ արդյունքում կարող է հաջողվի նաեւ երկխոսությունը։ Սա ենթադրում է քաղաքական մշակույթի, քաղաքակիրթ պահվածքի որոշակի մթնոլորտ։ ...ԳԱԶԱՆԻՆ ԱՆԿՅՈՒՆ ՄԻ ՔՇԵՔ
1«Եթե դարձյալ գործի հին սկզբունքը եւ հակադիր քաղաքական դաշտում գործող «գազանը» քշվի անկյուն ու մտածի միայն իշխանությունը ոչնչացնելու մասին, ապա ներքաղաքական իրավիճակը հեռանկարային չի կարող համարվել։ Նման ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին, մարտի 23-ին, ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցի սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: «Ամառային» ժամանակը, որ Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում ...
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԾԵԼ ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼՈՒ
ԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆՀՐԿԻԶՎԱԾ ՇՈՒՇԻ (1920) ՔԱՂԱՔԻ ԹԵՄԱՆ ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բանասիրական գիտ. դոկտորԻՆՉՊԵՍ ՔԱՅՔԱՅՎԵՑ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՕՐՈՔ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

