
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
- Այսպիսի «առաքելություն»

Մարտի 21-ին տեղի ունեցած լեւոնականների հավաքը (որին ակտիվիստները մասնակցում էին ծաղիկներով, մոմերով եւ վեր պարզած «քաղբանտարկյալների» լուսանկարներով) թարմ դեմքերի ներկայությամբ առանձնանում էր նախորդներից։ Մասնավորապես Հյուսիսային պողոտա էր աճապարել եւ ցուցարարների շարքերում հայտնվել ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ստանկյավիչուս Կյաստուտիսը։
Ինչ խոսք, սա արտառոց դեպք է։ Մեր անկախ երկրի ողջ պատմության ընթացքում ինչ-որ չենք մտաբերում մի դրվագ, երբ որեւէ օտարերկրացի դիվանագետ երբեւէ մասնակցած լինի քաղաքական ակցիաների։ Նույնն է, թե խառնվի մեր երկրի ներքին գործերին։ Այս դեպքում Լիտվայի ժամանակավոր հավատարմատարի ցուցաբերած հավատարմությունը ԼՏՊ-ի գլխավորած «համաժողովրդական շարժմանը», մեղմ ասած, տարօրինակ է։
Եւ բնականաբար լիտվացի դիվանագետի դրսեւորած տարակուսելի, եթե չասենք կասկածելի վարքագիծը բազում հարցեր առաջացրեց։
Առաջին՝ արդյոք լիտվական «դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թո՞ւյլ է տալիս իր դիվանագետին հրապարակավ քաղաքական դիրքորոշում ու կեցվածք որդեգրել այն երկրի ներքաղաքական կյանքում, որտեղ առաքելություն է իրականացնում։ Այսինքն՝ ոչ դիվանագիտական լեզվով ասած, քիթը խոթել տվյալ երկրի ներքաղաքական խնդիրների մեջ։ Եթե ոչ, այդ դեպքում ի՞նչ էր կորցրել պարոն Կյաստուտիսը Հյուսիսային պողոտայում՝ հհշական ակտիվիստների շարքում։
Երկրորդ՝ ի՞նչն էր ստիպում Լիտվայի ժամանակավոր հավատարմատարին շտապել ցուցարարների մոտ։ Գուցե քաղաքական ակցիան անչափ հետաքրքրում էր նրան, սակայն ակտիվիստների սադրանքներն իր առանձնասենյակի պատուհանից այնքա՞ն էլ լավ չէին երեւում։ Բայց մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատանը հարակից տարածքում անցկացված ցույցը, ինչը վերաճեց զանգվածային անկարգությունների՝ լայնացնելով «աշխարհագրությունը», դա էլ ամբողջությամբ տեսանելի չէր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Սակայն Սերժ Սմեսոֆը այդ օրը ոչ միայն Մյասնիկյան արձանի շրջակայքում չերեւաց՝ իր ներկայությամբ «պատվելով» ագրեսիվ ցուցարարներին, այլեւ նրա դեմքը նույնիսկ դեսպանատան պատուհանից չերեւաց։
Երրորդ՝ գուցե Ս.Կյաստուտիսը ներշնչվելով ԼՏՊ-ի ազգակից-մտերիմ հայ դիվանագետների արարքից, մինչեւ մարտի 1-ը նույնպե՞ս հայտարարությամբ միացել էր «համաժողովրդական շարժմանը», ինչը գաղտնի էր պահվում։ Կամ՝ Տեր-Պետրոսյանի քրոջ որդու՝ աստիճանազրկված Առաքել Սեմիրջյանի խորհրդով ու հորդորո՞վ էր հայտնվել Հյուսիսային պողոտայում։ Եթե այդպես է, նշանակում է ԱԳՆ եվրոպական վարչության նախկին աշխատակից Սեմիրջյանը խորհրդականի պաշտոնում վատ չի աշխատել... Թերեւս մի փոքր էլ ջանք թափելու դեպքում, ԼՏՊ-ի քրոջ որդին, հնարավոր է, Լիտվայի ժամանակավոր հավատարմատարին համոզեր, որ նա վեր պարզեր ականավոր դիվանագետ, այժմ «քաղբանտարկյալ» Ալիկ Արզումանյանի լուսանկարը։
Չորրորդ՝ իսկ գուցե Ս.Կյաստուտիսի քայլը գնահատենք որպես «ժողովրդական դիվանագիտությո՞ւն»։ Բայց նման առաքելությանն իսկական դիվանագետները, այս դեպքում նաեւ հեղափոխական հավատարմատարները մշտապես քամահրանքով են վերաբերվել։
Հինգերորդ՝ հնարավոր է դիվանագետին շոյել է փետրվարի 29-ին Թատերական հրապարակում ԼՏՊ-ի արտասանած ճառի այն հատվածը, ուր որպես օրինական, քաղաքակիրթ երկիր օրինակ է բերվում Լիտվան։ Այդ օրը ԼՏՊ-ն, դիմելով Արեւմուտքին՝ Միացյալ Նահանգներին եւ եվրոպական մի շարք կառույցներին, կոչ արեց ֆորմալ մոտեցում չդրսեւորել Հայաստանի նկատմամբ, քանի որ «նրանց ներկայացուցիչ հանդիսացող դիտորդների ձեռքում է Հայաստանի ժողովրդավարության բախտը։ 10 օրվա ընթացքում թվարկված ուժերը, երկրները, կառույցները հնարավորություն ունեն նպաստել Հայաստանում առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսությամբ պետության կամ Միջին Ասիայի տիպի ամենահետին պետության ձեւավորմանը»։
Գուցե իսկապես չափազանց հուզիչ էր Լիտվայի ժամանակավոր հավատարմատարի համար ԼՏՊ-ի շուրթերից նման բան լսելը։ Եւ ահա դիվանագետը շտապել է պայքարի մեթոդներն սպառած ԼՏՊ-ի ակտիվիստների մոտ՝ փոխանցելու նաեւ լիտվական ժողովրդավարական պայքարի ուսանելի փորձը։
Վեցերորդ՝ կամ գուցե ԼՏՊ-ի գրասենյակի անդամները Կյաստուտիսին էլ են հավատացրել, թե «սա քաղաքական պայքար չէ, սա հասարակության պայքարն է ազատության եւ ժողովրդավարության վերականգնման համար»։ Եւ ինքն էլ լրջորեն հավատացած է, որ մասնակցում է հասարակական շարժման։ Շատ զավեշտական կհնչի նման հիմնավորումը։
Շատ հետաքրքիր կլիներ ստանալ այս հարցերից գոնե մի մասի պատասխանը։
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մարտի 22-ին տեղի են ունեցել 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի գավաթի մեկ ութերորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Երեւանի «Փյունիկը» 11:2 հաշվով հաղթել է «Պատանի»-ին: Այս խաղում Էդգար Մալաքյանը՝ 5-րդ ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Լեւոն Արոնյանը, միանձնյա առաջատարի կարգավիճակով հատելով «Մելոդի Ամբեր» շախմատային մրցաշարի հերթական միջանկյալ վերջնագիծը, պատրաստվում է վճռորոշ երեք տուրերում գրոհել այս մրցման իր առաջին հաղթական բարձունքը։ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ
Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթանակով է ավարտել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում տեղի ունեցած շախմատի «Doeberl Cup» մրցաշարը: Նա հնարավոր 9 միավորներից հավաքել է 7,5 եւ նվաճել է առաջին մրցանակը: ...ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 11
Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունները բազում տարիների ընթացքում արտաքին աշխարհում Հայաստանի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության լուրջ փորձություն էին։
...ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստանում են գտնվում մի խումբ չին գործարարներ, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել մեր երկրում։ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ մարտի 1-ի անկարգություններից բուժօգնություն է ստանում 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎՏԱՆԳԸ
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, ներկայումս, կապված եղանակային պայմանների հետ, մեծ է թռչնագրիպի ի հայտ գալու ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ
Երեկ տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն էր, որը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1993թ. ընդունված համապատասխան որոշմամբ: Հայաստանում ներկայումս գրանցված է տուբերկուլյոզով ...ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 8
Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն կնոջ լուսանկարը, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտակայքում աղբի միջից հայտնաբերելով երեխայի կոշիկ, հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Սա այն երեխայի կոշիկն ...ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եթե հիշում եք, մարտի 1-ի անկարգությունների նախօրեին անդրադառնալով Վազգեն Մանուկյանի «կարծիքին», թե 96-ին ԼՏՊ-ն իրենից գողացել էր հաղթանակի դափնին, ՀՀՇ առաջնորդն ասաց. «Քաղաքականությունը համոզմունք չէ, ...ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Վերջին ժամանակներս շատ է շահարկվում այսպես կոչված «անկախ միջազգային քննություն» հրավիրելու թեման։ Օրինակ, իր վերջին ասուլիսում հեղափոխական ակտիվիստներից Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «իշխանության կատաղի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեւական քննարկումների ու բանակցությունների արդյունքում մարտի 21-ին խորհրդարանական չորս կուսակցություններ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, ԻՆՉՊԵՍԵՎ ԱՍՎԵԼ ԷՐ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Շնորհավորում եմ, պարոնա՛յք։ Հայոց աշխարհում նոր մտածող է հայտնվել։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան ու ինչ-որ առումով նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է նա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ ...ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
2
Երեկ առավոտյան սկսվեց Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսպիսի «առաքելություն»
Մարտի 21-ին տեղի ունեցած լեւոնականների հավաքը (որին ակտիվիստները մասնակցում էին ծաղիկներով, մոմերով եւ վեր պարզած «քաղբանտարկյալների» լուսանկարներով) թարմ դեմքերի ներկայությամբ ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Երեկ «Հայելի» ակումբում այդ փոփոխությունների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ 5
Նաֆթալինից հանած եւ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված հետխորհրդային առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթողությունից 10 տարի անց նախաձեռնեց պետական հեղաշրջման փորձ: Իսկ ...ԱՎԵՐԻՉ ՔԱՄԻՆ
Նախնական տվյալներով, մարտի 22-ին Արցախի տարածք թափանցած ավերիչ քամին պատճառել է ավելի քան 250 մլն դրամի վնաս: Քամու հետեւաքների մասին տեղեկությունները ԼՂՀ վարչական շրջանների ղեկավարները վարչապետին կներկայացնեն ...ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-փետրվարին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24,3 տոկոսով եւ կազմել 687 մլն դոլար կամ 211.4 մլրդ դրամ: Արտաքին առեւտրաշրջանառությունը, ...ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Ընդդիմությունը պետք է նախեւառաջ պատրաստ լինի բանավեճի, իսկ արդյունքում կարող է հաջողվի նաեւ երկխոսությունը։ Սա ենթադրում է քաղաքական մշակույթի, քաղաքակիրթ պահվածքի որոշակի մթնոլորտ։ ...ԳԱԶԱՆԻՆ ԱՆԿՅՈՒՆ ՄԻ ՔՇԵՔ
1«Եթե դարձյալ գործի հին սկզբունքը եւ հակադիր քաղաքական դաշտում գործող «գազանը» քշվի անկյուն ու մտածի միայն իշխանությունը ոչնչացնելու մասին, ապա ներքաղաքական իրավիճակը հեռանկարային չի կարող համարվել։ Նման ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին, մարտի 23-ին, ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցի սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: «Ամառային» ժամանակը, որ Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում ...
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

