
ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, ԻՆՉՊԵՍԵՎ ԱՍՎԵԼ ԷՐ
- Շնորհավորում եմ, պարոնա՛յք։ Հայոց աշխարհում նոր մտածող է հայտնվել։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան ու ինչ-որ առումով նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է նա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ տանջի ձեզ եւ անգիտության մեջ չեմ պահի։ Նա, պարոնայք, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, իսկ ներկայումս Տեր-Պետրոսյանի շտաբի ակտիվիստ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆՆ է։

Ոչ ոք չի էլ կռահում, թե ի՜նչ պանծալի մարդ է մեր առջեւ։ Ինչպիսի՜ ապառաժ։ Ատլանտ։ Էյնշտեյն։ Թաթա։ Իմաստնության ու վեհության տիպար։
Հիշում եմ, դեռեւս նախընտրական փուլում Սամսոնը խոստացավ հայտնել ողջ ճշմարտությունը, երբ ժամանակը գա։ Եւ ի՞նչ եք կարծում։ Խոստումը կատարե՛ց։ Հասկանո՞ւմ եք։ Հայաստանում, մեր ժամանակներում մարդն ինչ-որ բան խոստանում ու կատարում է։ Պարադո՞քս, կասեք, օքսյումորո՞ն։ Ո՛չ, կպատասխանեմ ես ձեզ։ Սա պարադոքս չէ, եւ ոչ էլ օքսյումորոն։ Սա Ս.Ղազարյանն է։ Ատլանտ, ապառաժ, թեպետ՝ դա արդեն ասել եմ։
Ոմանք անչափ սիրում են խոսել այն մասին, թե այսօր մեզանում հերոսներ չկան։ Հերոսներ կան. պարզապես նրանց հանդեպ հետաքրքրություն չկա։ Իսկ գիտե՞ք, թե ինչ հայտարարեց սույն հերոսը։ Հանեք գլխարկները, քանզի մեջբերում եմ. «Քաղաքական ուժերն այսպես՝ միով բանիվ «դաբրո» տվեցին ավազակապետության պարագլուխներին, որպեսզի նրանք իրենց սպասարկու թաղապետերի եւ օլիգարխների խաժամուժի միջոցով Երեւանում սանձազերծեն... Սումգայիթ»։
Գարնանային սրացո՞ւմ է, գուցե։ Ասենք, սրանք մեզանում այդպիսին են տարվա ցանկացած եղանակին։ Ինչպե՞ս այստեղ չհիշես Բուլգակովին. «Շիզոֆրենիա, ինչպեսեւ ասվել էր»։
Ալբեր Քամյուն, լինելով դեռեւս երիտասարդ գրող, հանգեց հետեւյալ եզրակացության. «Ամեն անգամ, երբ լսում եմ իրենց քաղաքական գործիչ համարողների ճառերը կամ կարդում նրանց հայտարարությունները, սարսափում եմ, եւ արդեն՝ տարիներ շարունակ, այն բանից, որ այդ խոսքերի մեջ չեմ որսում մարդկայնության եւ ոչ մի նշույլ։ Մշտապես նույն սուտը կրկնող միեւնույն խոսքերը»։
-4 միավոր ստացած Ս.Ղազարյանը ավելի լավ է ոչ թե տխմար հայտարարություններ անի, այլ հուշեր գրի՝ չսպասելով գիտակցության վերջնական մթագնմանն ու մառազմին։ Թեեւ այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչո՞ւ նա ազատ արձակեց բարոյական բոլոր արգելակներն ու այդչափ հրեշավոր համեմատություն արեց։ Քաղաքական պա՞հն էր պահանջում։ Պահը գուցեեւ պահանջում էր, պահերը տարբեր են լինում, բայց նման բան հայտարարելիս լուրջ մարդիկ պարտավոր են մտահոգվել նաեւ լուրջ հետեւանքների մասին։
Իսկ գուցեեւ պահն այստեղ ոչ մի կապ չունի։ Ցանկացած հոգեբան ձեզ կբացատրի, որ ինչքան ավելի փոքր է սուբյեկտը, այնքան շատ է ջանքեր գործադրում մեծ երեւալու համար։ Դա «պստլիկ Ցախեսի» բարդույթն է. թվալ ավելի մեծ, քան կամեցել է բնությունը։ Որքան ավելի փոքր է պարոնիկը, այնքան ավելի է ուզում ինչ-որ բան ապացուցել իրեն եւ ուրիշներին։
Չգիտեմ՝ դուք ինչպես, պարոնա՛յք, իսկ ես միշտ ուշադիր ականջ եմ դրել այն ամենին, ինչ ասում է պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Բաց չեմ թողել բառացիորեն նրա ոչ մի բառը։ Եւ որքան մեծ էր հիասթափությունս, երբ բանականության այդ լուսատուն այս անգամ չդարձավ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ։ Ախր ո՞վ, տառապում էի ես, ո՞վ է հիմա իմաստուն խորհուրդներ տալու մեզ։ Ո՞վ է բացատրելու, ո՞վ է ամեն ինչ իր տեղը դնելու։
Բայց զուր էի տառապում։ Քանզի անցած շաբաթ Ռ.Պետրոսյանը հայտարարեց. «Իմ կարծիքով, առաջիկայում նման զարգացումները կանխելու համար Տեր-Պետրոսյանը՝ այդ գործողությունների կազմակերպիչը, եւս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»։
Այստեղ ես չդիմացա ու բղավեցի (մտովի, իհարկե) «Ուռա՜» եւ «Բրա՛վո»։ Քանզի ինքս էլ չեմ դադարում զարմանալ, թե ինչու է այն անձնավորությունը, որի մեղքով զոհվել ու վիրավորվել են մարդիկ, մինչ օրս ազատության մեջ։ Չէ՞ որ նրան կարող են մեղադրանքներ ներկայացվել Քրեական օրենսգրքի մի քանի տասնյակ հոդվածներով։ Այդ թվում՝ նաեւ թմրանյութերի օգտագործման համար։
Վերջերս Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր Բեննի Շենոնը պարզեց, որ Մովսես մարգարեն հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ էր, երբ Սինա լեռան վրա ստացավ տասը պատվիրանները։ Այդօրինակ հալյուցինացիաներ Աստվածաշնչում հիշատակվում են մի քանի անգամ։ Այն ժամանակ հոգեներգործուն նյութերի օգտագործումը բնավ ինչ-որ արտառոց բան չէր. դա իսրայելցիների կրոնական ծեսերի անքակտելի մասն էր կազմում։
Մեր տեղացի մարգարեն նույնպես ակնհայտորեն թմրանյութերի ազդեցության տակ էր, երբ ինչ-որ տեղից հրահանգ ստացավ ամեն ինչ կազմալուծել եւ կազմաքանդել։ Քանզի չի կարող, չէ՞, նորմալ վիճակում մարդն այդչափ ինքնամոռաց պայքարել սեփական երկրի դեմ։ Բայց մեզանում ներկայումս աստվածաշնչյան ժամանակները չեն. թմրանյութերի համար դատում են։
Ընդհանրապես +2 միավոր վաստակած Ռ.Պետրոսյանի հետ զրույցներն այն հոդվածների մասին, որոնցով պետք է դատել Տեր-Պետրոսյանին, կարող են անկասկած մտավոր հաճույք պատճառել։ Թե որքանով այդ իմացությունը կբազմապատկի ուրախությունը, այլ հարց է, քանզի իմացությունն առավել հակված է բազմապատկել միանգամայն այլ զգացմունքներ։
Թեեւ գոյություն ունի բավական հետաքրքիր կարծիք, թե Տեր-Պետրոսյանին դատել պետք չէ, քանզի շուտով նա անխուսափելիորեն կվերածվի կոմերցիոն բրենդի, որի շնորհիվ երկիրը կարող է փող վաստակել։ Տեսեք, Ռուսաստանում վերջերս սկսեցին արտադրել «Ստալինյան նուրբ» պելմեններ, եւ մինչ այդ էլ նրա անվան միջոցով խելացի մարդիկ բիզնես էին անում։ «Բոլոր ժամանակների ու ժողովուրդների առաջնորդը» գնալով ավելի շոուային կերպար է դառնում։ Նրա անձը դադարել է չարիքի գերբնական մարմնացում լինելուց եւ, հետեւաբար, կորցրել կոլեկտիվ գիտակցության նկատմամբ իր մոգական իշխանությունը։
Համանման բան կատարվեց նաեւ, օրինակ, Չե Գեվարայի հետ։ Սկզբում Չեն խորհրդանշում էր հեղափոխությունը, հետո՝ ամենասովորական կենցաղային դժգոհությունը, իսկ հիմա ընդհանրապես ոչ մի բան չի խորհրդանշում։ Ներկայումս նրա դիմանկարը պատկերում են բոսորագույն վերնաշապիկներին եւ զարդարում ոսկեթելով ու փայլուն քարերով։ Եւ դա արդեն նույնիսկ մոդայիկ էլ չէ։
Ահավասիկ Տեր-Պետրոսյանն էլ, դառնալով կոմերցիոն բրենդ, կվերածվի ուրվականի, որն ի վիճակի չէ վախեցնել։ Նա այսօր էլ արդեն բնավ Համլետի հոր ստվերը չէ։ Ավելի շուտ՝ խեղճ Յորիկն է։
Ժամանակին ճապոնացիները մի բավական ուշագրավ գիտափորձ անցկացրին։ Բանկաների մեջ լցրեցին բացարձակ միանման բրինձ։ Եւ ահա առաջին բանկայի մոտ գիտնականները չարացած ֆշշացնում ու հայհոյում էին. օ՜, ինչ ահավոր բրինձ ես դու, մենք քեզ ատո՛ւմ ենք, ինչ զզվելի հոտ ունես եւ այլն։ Իսկ մյուս բանկայում պահվող բրնձին ներբողներ էին ձոնում, սեր խոստովանում. ի՜նչ հիասքանչ ես, ինչպիսի՜ աստվածային բույր ես արձակում...
Բոլորովին զարմանալի չէ, որ մշտապես հայհոյանքի ենթարկվող բրինձը փչացավ, եւ շատ արագ։ Իսկ սիրով շրջապատված հացազգին ծաղկեց։ Հասկանո՞ւմ եք։ Սերը հենց կլիման է որ կա, եւ եթե կողքիդ ոչինչ չի աճում, ստուգիր սեփական սիրտդ։ Եւ բնավ ոչ սրտաբանի մոտ։
Իրենց անասելի ատելությամբ նեոբոլշեւիկներն ուզում են փչացնել հայոց աշխարհը, ինչպես ճապոնացի գիտնականները փչացրին բրինձը։ Եւ շատ ճիշտ նկատեց անցած շաբաթ նախկին վարչապետ եւ ԱԺ նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ. «Քաղաքական այս թիմը գնաց իրավիճակը ակնհայտ սրելու ճանապարհով... Արդյունքում քաղաքական պայքարը դադարեց որպես այդպիսին լինելուց եւ մարտի 1-ի կեսօրից հետո վերածվեց մասսայական անկարգությունների միջոցով անիշխանություն հաստատելու եւ այդ ճանապարհով հեղաշրջում իրականացնելու անթաքույց փորձի»։
Դե ինչ, +3 միավոր վաստակած Խ.Հարությունյանի գնահատականի հետ դժվար է չհամաձայնել։ Դա իսկապես հեղաշրջման փորձ էր, այլ ոչ թե չարաշահումների դադարեցման հանրագիր, ինչպես փորձում են ներկայացնել ազատարարները։
Չարաշահումների դադարեցման մասին հանրագիրը վերին աստիճանի արժանավայել եւ օգտակար բան է, եթե կազմվում է ճիշտ ձեւով։ Այսինքն՝ մի շարք կանոնների պահպանումով.
ա) չարաշահումների փաստերը պետք է շարադրվեն կասկածի չենթարկվող եւ ստույգ ձեւով,
բ) չարաշահումների էությունը պետք է համոզիչ կերպով բնութագրվի կա՛մ որպես գործող օրենքին ուղղակի անհամապատասխանություն, կա՛մ օրենքի ակնհայտ անկատարության հետեւանք, որը շտկում է պահանջում,
գ) հեռուն գնացող ընդհանուր բնույթի եզրահանգումները («հանցավոր վարչախումբ»), ինչպեսեւ սպառնալիքները («Մա՛հ բռնապետին») անտեղի են, քանզի հակասում են ուղերձի բուն իմաստին։
Չարաշահումների կասեցումն ու բռնապետության տապալումը իրենց էությամբ միանգամայն տարբեր ժանրեր են եւ դրանց խառնելուց ինչպես հարկն է չի ստացվում ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Չենք խոսում արդեն այն մասին, որ հրապուրելով մարդկանց չարաշահումների կասեցմամբ, վարչակարգի տապալման մեջ նրանց ներքաշելը իսկական ժուլիկություն է։
Խորհրդային ժամանակներում անեկդոտ կար այն մասին, թե ինչպես են ՀԿԿ ԿԿ որոշմամբ «Հայֆիլմում» նկարահանում սարսափ-ֆիլմ՝ պոռնոգրաֆիայի տարրերով։ Առաջին սերիա. «Պողոս Պողոսյանը կորցրեց կուստոմսը», երկրորդ սերիա. «Պողոս Պողոսյանին են կուսժողովում»։
Ցավոք, մեզանում այսօր նկարահանում են բացառապես տափակ սերիալներ, բայց եթե որեւէ մեկը հանկարծ որոշեր վերածնել փառապանծ ավանդույթներն ու փորձեր նկարահանել պոռնոգրաֆիայի տարրերով սարսափ-ֆիլմ, ապա նկարահանման ավելի լավ հրապարակ, քան հհշականների միտինգներն է, դժվար թե կարողանար գտնել։ Մանավանդ որ սույն կոդլը երազում է ողջ երկիրը վերածել մի մեծ փողոցային միտինգի։
Ինչպես հայտարարեց անցած շաբաթ Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ. «Պատմությունը օրինակներ շատ ունի բռնապետների դեմ պայքարի ու հաղթանակի։ Որքան էլ փորձեն կասեցնել հանրահավաքային շարժումը, մեր ժողովուրդն իր վճիռը կայացրել է»։
Այո... «Պստլիկ Ցախեսի» բարդույթ, ինչպեսեւ ասվեց վերը։ Ըստ երեւույթին, Տեր-Պետրոսյանի շտաբում բոլոր նրանք, ովքեր պարանոիկ չեն, պետք է խելագար լինեն։ Եւ դեռ ասում են, թե իբր ջախջախված բանակները լավ են յուրացնում դասը։ Ինչպես տեսնում ենք, ոչ միշտ։ Բացի ՀՀՇ-ից, կարելի է նշել, օրինակ, Բյուզանդիան, որը նույնպես բացարձակապես չէր կարողանում դասեր քաղել իր պարտություններից եւ վերացավ երկրի երեսից։ Մինչդեռ բազմիցս նվաճված այլ երկրներ գերության մեջ ստեղծում էին հզոր մշակույթ, եւ դա օգնում էր նրանց ոտքի կանգնել։ Սա կարելի է ասել ոչ միայն Չինաստանի եւ Հնդկաստանի պես հսկաների, այլեւ մեր փոքրիկ Հայաստանի մասին։
Սակայն, հաշվի առնելով -2 միավոր ստացած Լ.Զուրաբյանի եւ կիսախելագար մյուս մրրկահավերի ոգու արիությունը, դեռեւս ամեն ինչ կորած չէ։ Ոգին նման միջոցառումներում, բարեկամներս, առաջնահերթ կարեւորություն ունի։
Դուք դեռ չե՞ք հասցրել մոռանալ Վ.Ի.Լենինի խոսքերը. «Ցանկացած պատերազմում հաղթանակը վերջին հաշվով պայմանավորվում է մարտադաշտում իր արյունը թափող զանգվածների ոգու արիությամբ։ Ցարական գեներալներն ասում են, որ մեր կարմիրբանակայինները դիմանում են այնպիսի զրկանքների, որոնց երբեք չէր դիմանա որեւէ այլ բանակ։ Դա բացատրվում է նրանով, որ ձեռքը հրացան վերցրած յուրաքանչյուր բանվոր ու գյուղացի գիտի, թե ինչի է գնում եւ գիտակցաբար է հեղում իր արյունը հանուն արդարության եւ սոցիալիզմի հաղթանակի։ Զանգվածների կողմից պատերազմի նպատակների եւ պատճառների այդ գիտակցումն ահռելի նշանակություն ունի եւ ապահովում է հաղթանակը»։
- Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Քննարկում
Մասիս գրել է:- Miamit hay
պարոն դուք Ապուշ էք և Սրիկա:«...Եվ քո բութ գլխի կեղտոտ փրչերում,եթե խլվլում,շարԺվում է մի բան,ապա մարդկային միտքը չէ,օ ոչ, այլ միայն ոճիր...»-Պ.Սևակ:Հ.Գ.Եթե իշխանամետ թերթերում այս կարգի աշխատողներ են,պատկերացնում եք ինչ է կատարվում բուն իշխանության մեջ...«Ողբամ գլուխդ,ախոռ երկիր...»-Ավ.Իսահակյան:
էլի ապահով ու տաք տեղից ձենդ հելավ,արի ստե խի չես գալի?- Miamit hay
HASKACOX HAY գրել է:- Miamit hay
պարոն դուք Ապուշ էք և Սրիկա:«...Եվ քո բութ գլխի կեղտոտ փրչերում,եթե խլվլում,շարԺվում է մի բան,ապա մարդկային միտքը չէ,օ ոչ, այլ միայն ոճիր...»-Պ.Սևակ:Հ.Գ.Եթե իշխանամետ թերթերում այս կարգի աշխատողներ են,պատկերացնում եք ինչ է կատարվում բուն իշխանության մեջ...«Ողբամ գլուխդ,ախոռ երկիր...»-Ավ.Իսահակյան:
Դուք ինչ է, մտածում եք, որ մենակ դուք իրավունք ունեք արտահայտվելու: Մենակ քո նման ապուշն ու սրիկան նման հիմարություն կգրեր:- Miamit hay
ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մարտի 22-ին տեղի են ունեցել 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի գավաթի մեկ ութերորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Երեւանի «Փյունիկը» 11:2 հաշվով հաղթել է «Պատանի»-ին: Այս խաղում Էդգար Մալաքյանը՝ 5-րդ ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Լեւոն Արոնյանը, միանձնյա առաջատարի կարգավիճակով հատելով «Մելոդի Ամբեր» շախմատային մրցաշարի հերթական միջանկյալ վերջնագիծը, պատրաստվում է վճռորոշ երեք տուրերում գրոհել այս մրցման իր առաջին հաղթական բարձունքը։ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ
Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթանակով է ավարտել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում տեղի ունեցած շախմատի «Doeberl Cup» մրցաշարը: Նա հնարավոր 9 միավորներից հավաքել է 7,5 եւ նվաճել է առաջին մրցանակը: ...ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 11
Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունները բազում տարիների ընթացքում արտաքին աշխարհում Հայաստանի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության լուրջ փորձություն էին։
...ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստանում են գտնվում մի խումբ չին գործարարներ, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել մեր երկրում։ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ մարտի 1-ի անկարգություններից բուժօգնություն է ստանում 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎՏԱՆԳԸ
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, ներկայումս, կապված եղանակային պայմանների հետ, մեծ է թռչնագրիպի ի հայտ գալու ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ
Երեկ տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն էր, որը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1993թ. ընդունված համապատասխան որոշմամբ: Հայաստանում ներկայումս գրանցված է տուբերկուլյոզով ...ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 8
Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն կնոջ լուսանկարը, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտակայքում աղբի միջից հայտնաբերելով երեխայի կոշիկ, հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Սա այն երեխայի կոշիկն ...ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եթե հիշում եք, մարտի 1-ի անկարգությունների նախօրեին անդրադառնալով Վազգեն Մանուկյանի «կարծիքին», թե 96-ին ԼՏՊ-ն իրենից գողացել էր հաղթանակի դափնին, ՀՀՇ առաջնորդն ասաց. «Քաղաքականությունը համոզմունք չէ, ...ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Վերջին ժամանակներս շատ է շահարկվում այսպես կոչված «անկախ միջազգային քննություն» հրավիրելու թեման։ Օրինակ, իր վերջին ասուլիսում հեղափոխական ակտիվիստներից Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «իշխանության կատաղի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեւական քննարկումների ու բանակցությունների արդյունքում մարտի 21-ին խորհրդարանական չորս կուսակցություններ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, ԻՆՉՊԵՍԵՎ ԱՍՎԵԼ ԷՐ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Շնորհավորում եմ, պարոնա՛յք։ Հայոց աշխարհում նոր մտածող է հայտնվել։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան ու ինչ-որ առումով նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է նա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ ...ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
2
Երեկ առավոտյան սկսվեց Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսպիսի «առաքելություն»
Մարտի 21-ին տեղի ունեցած լեւոնականների հավաքը (որին ակտիվիստները մասնակցում էին ծաղիկներով, մոմերով եւ վեր պարզած «քաղբանտարկյալների» լուսանկարներով) թարմ դեմքերի ներկայությամբ ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Երեկ «Հայելի» ակումբում այդ փոփոխությունների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ 5
Նաֆթալինից հանած եւ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված հետխորհրդային առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթողությունից 10 տարի անց նախաձեռնեց պետական հեղաշրջման փորձ: Իսկ ...ԱՎԵՐԻՉ ՔԱՄԻՆ
Նախնական տվյալներով, մարտի 22-ին Արցախի տարածք թափանցած ավերիչ քամին պատճառել է ավելի քան 250 մլն դրամի վնաս: Քամու հետեւաքների մասին տեղեկությունները ԼՂՀ վարչական շրջանների ղեկավարները վարչապետին կներկայացնեն ...ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-փետրվարին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24,3 տոկոսով եւ կազմել 687 մլն դոլար կամ 211.4 մլրդ դրամ: Արտաքին առեւտրաշրջանառությունը, ...ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Ընդդիմությունը պետք է նախեւառաջ պատրաստ լինի բանավեճի, իսկ արդյունքում կարող է հաջողվի նաեւ երկխոսությունը։ Սա ենթադրում է քաղաքական մշակույթի, քաղաքակիրթ պահվածքի որոշակի մթնոլորտ։ ...ԳԱԶԱՆԻՆ ԱՆԿՅՈՒՆ ՄԻ ՔՇԵՔ
1«Եթե դարձյալ գործի հին սկզբունքը եւ հակադիր քաղաքական դաշտում գործող «գազանը» քշվի անկյուն ու մտածի միայն իշխանությունը ոչնչացնելու մասին, ապա ներքաղաքական իրավիճակը հեռանկարային չի կարող համարվել։ Նման ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին, մարտի 23-ին, ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցի սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: «Ամառային» ժամանակը, որ Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում ...
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

