
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ
- Տեւական քննարկումների ու բանակցությունների արդյունքում մարտի 21-ին խորհրդարանական չորս կուսակցություններ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին քաղաքական կոալիցիա ձեւավորելու վերաբերյալ համաձայնագիր։ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ եւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ զրույցի միջոցով փորձել է պարզել, թե քաղաքական կոալիցիան ի՞նչ չափով կարող է նպաստել հետընտրական լարված իրավիճակի լիցքաթափմանը։

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ
ԵՐԲ ԿԱՆ ԲՈՂՈՔՈՂՆԵՐ, ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԿԳՏՆՎԵՆ
-Պատկերացնել, թե քաղաքական կոալիցիա ձեւավորելու միջոցով մեր երկրի ներքին բարդ խնդիրները, կուտակված թնջուկները լուծվելու են ինքնաբերաբար, անշուշտ, ինքնախաբեություն կլինի։ Միաժամանակ շատ կարեւոր է, որ այս անգամ քաղաքական կոալիցիա ձեւավորելու ընթացքը չվերածվեց պաշտոնների շուրջ առեւտրի, այլ հիմքում դրվեց լրջագույն քաղաքական անելիքներից բաղկացած ծրագիր։ Համոզված եմ, որ եթե կոալիցիայի համաձայնագրում հստակեցված ծրագիրն իրագործվի, ապա կոալիցիան կդառնա ներքին լարվածությունը, կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրները, նախապատմություն ունեցող եւ կարծրացած քաղաքական հիմնահարցերը լուծելու միջոց։
Համաձայնագրում տեղ գտած միջոցառումների կատարումը ոչ թե չորս կոալիցիոն քաղաքական ուժերի ցանկությունը պետք է լինի, այլ պարտադրանք ու անհրաժեշտություն։
Մասնավորապես հարկ կլինի իրագործել կոնկրետ միջոցառումներ։ Մեր երկրի բնակչության նվազագույն եկամուտների սահմանը նվազագույն սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու միջոցով, օրինակ, էապես կշտկի անապահով ու սոցիալապես առավել խոցելի խավերի վիճակը։ Քաղաքական առաջնահերթությունների շարքում կարեւորագույն ու հստակ լուծում կլինի, եթե ընդդիմությանը քաղաքական դաշտում գործելու լիարժեք հնարավորություններ ընձեռվի եւ բարձրացվի ազդեցիկ դերակատարության իրավական մակարդակը։
-Պարոն Շահբազյան, իսկ ինչո՞ւ քաղաքական ընդդիմությունը չի արձագանքում երկխոսության առաջարկին հենց իր գործունեությունը լիարժեք դարձնող երաշխիքները ստանալու համար։
-Երկխոսության առաջարկը հասցեագրված է բոլոր քաղաքական ուժերին։ Սխալ է այն նեղացնելը եւ հասարակացնելը, թե երկխոսության նպատակը ցանկալի, վտանգ չներկայացնող, գրեթե բոլոր հարցերում համախոհ ու չհակադրվող ուժերի հետ մի հարթ քաղաքական դաշտ ձեւավորելն է։ Այսպես մտածողները ինքնախաբեությամբ են զբաղված կամ թմբիրի մեջ են։ Երկխոսության առաջարկը բնավ էլ ժողովրդի համար պատրանքներ ստեղծելու նպատակ չի հետապնդում։ Երկխոսությունը հիմնականում հենց դժգոհողների ճակատի հետ պետք է լինի։ Իսկ երբ կա դժգոհող ու բողոքող ընտրազանգված, միշտ էլ կգտնվեն անձինք եւ ուժեր, որոնք կառաջնորդեն նրանց։
Նորընտիր նախագահի եւ նոր ձեւավորվելիք իշխանության համար այս ճակատի հետ երկխոսություն սկսելն ու հետեւողական քայլեր կատարելն ավելի հեշտ կլինի։ Անշուշտ, ընտրություններին հաջորդած օրերից ու մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո անշրջանցելի խնդիրներ են առաջացել։ Հետեւանքը զոհերն են, կատարված մեծ հանցագործությունները, ինչը որոշ անձանց հետ երկխոսելու դժվարություն, նաեւ բարդույթ է առաջացնում։ Սակայն վաղվա իշխանությանը դեմ քվեարկած ճակատի հետ երկխոսությունը անհրաժեշտ է։
Սկզբունքը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտել է դեռ իր վերջին նախընտրական հրապարակային ելույթում, հայտարարելով, որ բոլոր ընտրողները մեր քույրերն ու եղբայրներն են։ Հետեւաբար մեր ժողովուրդը մի անբաժանելի ամբողջություն է, եւ նոր նախագահը անվերապահորեն պետք է լինի բոլորի նախագահը։ Սա եւս ոչ թե ցանկություն է, քմահաճույք կամ ճաշակի նախընտրանք, այլ անհրաժեշտություն, այսօրվա ու վաղվա հրամայականների թելադրանքը։
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
ՉՁԱԽՈՂՎԵԼՈՒ ՄԻԱԿ ՊԱՅՄԱՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է
-Կարծում եմ, որ քաղաքական կոալիցիայի ձեւաչափը հաջողված է եւ սկզբունքորեն համապատասխանում է հետընտրական զարգացումների արդյունքում ներքաղաքական դաշտում առաջացած ուժերի հարաբերակցությանը։ Նաեւ կոալիցիայի ձեւավորումը համարժեք արձագանք է երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին։
Կոալիցիոն համաձայնագիրը ամբողջական փաստաթուղթ է, որտեղ արձանագրված բոլոր խնդիրները առաջնային են։ Կոալիցիա կազմած բոլոր չորս կուսակցությունները ամբողջությամբ պատասխանատու են համաձայնագրի բոլոր դրույթներն իրականացնելու համար։ Կոալիցիայի ներսում ակտիվ ու սկզբունքային քննարկումները, տեսակետների բախումը եւ փոխհամաձայնեցումը բնականոն գործունեության երաշխիքներ են, ինչը պետք է բացառի ֆրակցիոնիստական պայքարը։
Բանն այն է, որ կոալիցիա ձեւավորած չորս կուսակցությունների թիկունքում ավելի քան մեկ միլիոն մարդ է կանգնած, ինչն էլ իրավունք է տալիս ստանձնել երկիրը ղեկավարելու պատասխանատվությունը մի տեւական ժամանակաշրջանի համար։ Այդ ժամանակահատվածում անհրաժեշտ կլինի հաղթահարել երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած բազմաթիվ պրոբլեմներ։ Բացի ընտրություններից հետո առաջացած հասարակական բեւեռացումից եւ առճակատման մթնոլորտից, աննախադեպ սրված է մեր գլխավոր արտաքին քաղաքական հիմնախնդիրներից մեկը՝ Արցախի հարցը։ Եթե արտաքին ու ներքին բոլոր հիմնախնդիրները մենք զուգահեռաբար, ձեռք ձեռքի տված չլուծենք, ապա կոալիցիան կարող է ձախողվել։
Չձախողվելու միակ պայմանը լայն երկխոսությունն է քաղաքական դաշտի բոլոր մյուս ուժերի հետ։ Միմյանց ոտքերը կոխրճելու ու մյուսի հաշվին արեւի տակ սեփական տեղը գտնելու փոխարեն պետք է համագործակցել։
-Պարոն Սաֆարյան, իսկ ինչպե՞ս արմատականներին բերել երկխոսության, ապա եւ համագործակցության դաշտ։
-Հասարակությունն այսօր երկփեղկված է երկու ոչ հավասար մասերի։ Մեր կողմնակիցների բանակը մի քանի անգամ ավելի մեծ է, բայց մեր ավելի փոքր ընդդիմությունը արմատական է, տրամադրված է վճռական։ Մենք նրանց հրավիրում ենք երկխոսության։ Բայց դա չի նշանակում, թե բոլորը կառավարության մաս են կազմելու եւ պաշտոն են ստանալու։ Իշխանության կամ կառավարության մեջ միաժամանակ բոլորը չեն կարող լինել։ Բայց կարող ենք երկրում ունենալ ուժեղ ու գործունյա իշխանություն, պատասխանատու ու նույնքան ուժեղ ընդդիմություն։ Դրա համար ընդդիմությունը պետք է հրաժարվի հանրահավաքների ու երթերի մարտավարությունից, առավել արդյունավետ քաղաքական գործունեություն ծավալի եւ հասարակությանը ներկայանա ոչ թե թշնամանքի ու ատելության քարոզով, այլ կառուցողական ծրագրերով։
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մարտի 22-ին տեղի են ունեցել 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի գավաթի մեկ ութերորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Երեւանի «Փյունիկը» 11:2 հաշվով հաղթել է «Պատանի»-ին: Այս խաղում Էդգար Մալաքյանը՝ 5-րդ ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Լեւոն Արոնյանը, միանձնյա առաջատարի կարգավիճակով հատելով «Մելոդի Ամբեր» շախմատային մրցաշարի հերթական միջանկյալ վերջնագիծը, պատրաստվում է վճռորոշ երեք տուրերում գրոհել այս մրցման իր առաջին հաղթական բարձունքը։ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ
Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթանակով է ավարտել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում տեղի ունեցած շախմատի «Doeberl Cup» մրցաշարը: Նա հնարավոր 9 միավորներից հավաքել է 7,5 եւ նվաճել է առաջին մրցանակը: ...ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 11
Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունները բազում տարիների ընթացքում արտաքին աշխարհում Հայաստանի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության լուրջ փորձություն էին։
...ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստանում են գտնվում մի խումբ չին գործարարներ, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել մեր երկրում։ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ մարտի 1-ի անկարգություններից բուժօգնություն է ստանում 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎՏԱՆԳԸ
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, ներկայումս, կապված եղանակային պայմանների հետ, մեծ է թռչնագրիպի ի հայտ գալու ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ
Երեկ տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն էր, որը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1993թ. ընդունված համապատասխան որոշմամբ: Հայաստանում ներկայումս գրանցված է տուբերկուլյոզով ...ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 8
Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն կնոջ լուսանկարը, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտակայքում աղբի միջից հայտնաբերելով երեխայի կոշիկ, հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Սա այն երեխայի կոշիկն ...ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եթե հիշում եք, մարտի 1-ի անկարգությունների նախօրեին անդրադառնալով Վազգեն Մանուկյանի «կարծիքին», թե 96-ին ԼՏՊ-ն իրենից գողացել էր հաղթանակի դափնին, ՀՀՇ առաջնորդն ասաց. «Քաղաքականությունը համոզմունք չէ, ...ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Վերջին ժամանակներս շատ է շահարկվում այսպես կոչված «անկախ միջազգային քննություն» հրավիրելու թեման։ Օրինակ, իր վերջին ասուլիսում հեղափոխական ակտիվիստներից Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «իշխանության կատաղի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեւական քննարկումների ու բանակցությունների արդյունքում մարտի 21-ին խորհրդարանական չորս կուսակցություններ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, ԻՆՉՊԵՍԵՎ ԱՍՎԵԼ ԷՐ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Շնորհավորում եմ, պարոնա՛յք։ Հայոց աշխարհում նոր մտածող է հայտնվել։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան ու ինչ-որ առումով նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է նա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ ...ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
2
Երեկ առավոտյան սկսվեց Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսպիսի «առաքելություն»
Մարտի 21-ին տեղի ունեցած լեւոնականների հավաքը (որին ակտիվիստները մասնակցում էին ծաղիկներով, մոմերով եւ վեր պարզած «քաղբանտարկյալների» լուսանկարներով) թարմ դեմքերի ներկայությամբ ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Երեկ «Հայելի» ակումբում այդ փոփոխությունների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ 5
Նաֆթալինից հանած եւ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված հետխորհրդային առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթողությունից 10 տարի անց նախաձեռնեց պետական հեղաշրջման փորձ: Իսկ ...ԱՎԵՐԻՉ ՔԱՄԻՆ
Նախնական տվյալներով, մարտի 22-ին Արցախի տարածք թափանցած ավերիչ քամին պատճառել է ավելի քան 250 մլն դրամի վնաս: Քամու հետեւաքների մասին տեղեկությունները ԼՂՀ վարչական շրջանների ղեկավարները վարչապետին կներկայացնեն ...ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-փետրվարին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24,3 տոկոսով եւ կազմել 687 մլն դոլար կամ 211.4 մլրդ դրամ: Արտաքին առեւտրաշրջանառությունը, ...ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Ընդդիմությունը պետք է նախեւառաջ պատրաստ լինի բանավեճի, իսկ արդյունքում կարող է հաջողվի նաեւ երկխոսությունը։ Սա ենթադրում է քաղաքական մշակույթի, քաղաքակիրթ պահվածքի որոշակի մթնոլորտ։ ...ԳԱԶԱՆԻՆ ԱՆԿՅՈՒՆ ՄԻ ՔՇԵՔ
1«Եթե դարձյալ գործի հին սկզբունքը եւ հակադիր քաղաքական դաշտում գործող «գազանը» քշվի անկյուն ու մտածի միայն իշխանությունը ոչնչացնելու մասին, ապա ներքաղաքական իրավիճակը հեռանկարային չի կարող համարվել։ Նման ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին, մարտի 23-ին, ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցի սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: «Ամառային» ժամանակը, որ Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում ...
ՀԻՄՔՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆՔ, ՄՆԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՇՈԳԻՑ ՀԱԼՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՍՖԱԼՏԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ «ԳՐԱՆԴԻՈԶՆԻ» ԾՐԱԳՐԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

