
ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
- Եթե հիշում եք, մարտի 1-ի անկարգությունների նախօրեին անդրադառնալով Վազգեն Մանուկյանի «կարծիքին», թե 96-ին ԼՏՊ-ն իրենից գողացել էր հաղթանակի դափնին, ՀՀՇ առաջնորդն ասաց. «Քաղաքականությունը համոզմունք չէ, կարծիք չէ։ Քաղաքականությունը իրավական պրոցես է»։

Եւ վկայակոչեց ՍԴ որոշումը՝ 96-ի ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելու վերաբերյալ։
Ցինիզմի դիրքերից նաեւ հավելեց, որ ՍԴ լսումների եւ վերահաշվարկի արդյունքում իր քվեները ոչ թե նվազել, այլ 0,25 տոկոսով ավելացել էին։ Վերջում կնիքը դրեց՝ ասելով. «Ես շնորհակալ եմ պարոն Մանուկյանից, որ ավելացրեց իմ քվեները»։ Ավելորդ է ասել, որ այս դեպքում էլ հիշողությունը դավաճանում է մեր հերոսին. Սահմանադրական որոշումը նրա համար եղած-չեղած՝ մի հաշիվ է, քաղաքականությունն էլ իրավական գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի։
Կարեւորը իր եւ իր օգտին քվեարկած 350 հազար քաղաքացիների կարծիքն է. ինքը եւ իր կողմնակիցները ունեն իրենց կարծիքը, Սահմանադրական դատարանը կարող է ունենալ իր կարծիքը, որի վրա ինքը, ինչպեսեւ եվրոպական կառույցների գնահատականների վրա, թքած ունի։ Դրա համար էլ, ի դեմս իր վկաների, փութաջանորեն վիճարկում է ՍԴ որոշումը՝ պատրվակ բռնելով արտակարգ դրության ռեժիմը։ Զուգահեռաբար «Լեւոնի վկաները» ոգեւորությամբ թվարկում եւ տիրաժավորում են եվրոպացի եւ ամերիկացի չինովնիկների սաստող հայտարարությունները մարտի 1-ի իրադարձությունների, արտակարգ դրությունը «անհապաղ» վերացնելու եւ «ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու» վերաբերյալ։
Ավաղ, եվրապատասխանատուների հայտարարությունների շարքը «օրերի ճշտությամբ» ներկայացնելով՝ սրանք զարմանալիորեն չտեսնելու են տալիս ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փետրվարի 19-ի հայտարարության գլխավոր շեշտադրումը։ Հիշեցնենք. հանձնաժողովը, ի դեմս ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի, ամրագրելով իշխանություն-ընդդիմություն երկխոսության հիմնարար սկզբունքները, առաջին հերթին հստակ արձանագրել էր, որ ընդդիմությունը պետք է անվերապահորեն ընդունի ՍԴ հեղինակությունը եւ ճանաչի ընտրությունների արդյունքները։
Մնացածը, ինչպես իր վերջին ասուլիսում նշեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ածանցյալ է։ Այսինքն՝ պայմանավորված է նրանով, թե որքանով ընդդիմությունը կանսա ԵԽԽՎ հանձնարարականին եւ, վերջ տալով իրավիճակն արհեստականորեն շիկացնելու նկրտումներին, կճանաչի ընտրված նախագահի լեգիտիմությունը։
Փորձելով սեփական ցանկությունները իրականության տեղ անցկացնել եւ համառորեն անտեսելով իրողությունները, Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը հայտնվում են զավեշտական իրավիճակում, ճիշտ այնպես, ինչպես խորհրդարանական ընդդիմությունը՝ 2005թ. սահմանադրական հանրաքվեից առաջ։ Այն ժամանակ, եթե հիշում եք, նույն ԵԽԽՎ պատասխանատուները ընդդիմությանը հորդորում էին քարը փեշից թափել եւ համագործակցել իշխանության հետ սահմանադրական բարեփոխումների հարցում, բայց ընդդիմությունը կույր ու խուլ էր ձեւանում։ Արդյունքում ընդդիմադիր հանրությունը վերջնականապես վարկաբեկեց իրեն, զրկվեց հեղինակության վերջին նշույլներից՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում եւ լիակատար ֆիասկո կրեց 2007-ի ընտրություններում։
Վախենանք՝ այս անգամ էլ պատմությունը կրկնվի, եւ, սեփական սխալներից դասեր չքաղելով, լեւոնական ընդդիմությունը 4-5 տարի հետո հայտնվի կոտրած տաշտակի առջեւ՝ սրտաճմլիկ ողբալով «ընդդիմության» անժամանակ վախճանը։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մարտի 22-ին տեղի են ունեցել 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի գավաթի մեկ ութերորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Երեւանի «Փյունիկը» 11:2 հաշվով հաղթել է «Պատանի»-ին: Այս խաղում Էդգար Մալաքյանը՝ 5-րդ ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Լեւոն Արոնյանը, միանձնյա առաջատարի կարգավիճակով հատելով «Մելոդի Ամբեր» շախմատային մրցաշարի հերթական միջանկյալ վերջնագիծը, պատրաստվում է վճռորոշ երեք տուրերում գրոհել այս մրցման իր առաջին հաղթական բարձունքը։ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ
Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթանակով է ավարտել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում տեղի ունեցած շախմատի «Doeberl Cup» մրցաշարը: Նա հնարավոր 9 միավորներից հավաքել է 7,5 եւ նվաճել է առաջին մրցանակը: ...ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 11
Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունները բազում տարիների ընթացքում արտաքին աշխարհում Հայաստանի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության լուրջ փորձություն էին։
...ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստանում են գտնվում մի խումբ չին գործարարներ, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել մեր երկրում։ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ մարտի 1-ի անկարգություններից բուժօգնություն է ստանում 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎՏԱՆԳԸ
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, ներկայումս, կապված եղանակային պայմանների հետ, մեծ է թռչնագրիպի ի հայտ գալու ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ
Երեկ տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն էր, որը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1993թ. ընդունված համապատասխան որոշմամբ: Հայաստանում ներկայումս գրանցված է տուբերկուլյոզով ...ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 8
Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն կնոջ լուսանկարը, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտակայքում աղբի միջից հայտնաբերելով երեխայի կոշիկ, հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Սա այն երեխայի կոշիկն ...ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եթե հիշում եք, մարտի 1-ի անկարգությունների նախօրեին անդրադառնալով Վազգեն Մանուկյանի «կարծիքին», թե 96-ին ԼՏՊ-ն իրենից գողացել էր հաղթանակի դափնին, ՀՀՇ առաջնորդն ասաց. «Քաղաքականությունը համոզմունք չէ, ...ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Վերջին ժամանակներս շատ է շահարկվում այսպես կոչված «անկախ միջազգային քննություն» հրավիրելու թեման։ Օրինակ, իր վերջին ասուլիսում հեղափոխական ակտիվիստներից Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «իշխանության կատաղի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեւական քննարկումների ու բանակցությունների արդյունքում մարտի 21-ին խորհրդարանական չորս կուսակցություններ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, ԻՆՉՊԵՍԵՎ ԱՍՎԵԼ ԷՐ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Շնորհավորում եմ, պարոնա՛յք։ Հայոց աշխարհում նոր մտածող է հայտնվել։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան ու ինչ-որ առումով նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է նա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ ...ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
2
Երեկ առավոտյան սկսվեց Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսպիսի «առաքելություն»
Մարտի 21-ին տեղի ունեցած լեւոնականների հավաքը (որին ակտիվիստները մասնակցում էին ծաղիկներով, մոմերով եւ վեր պարզած «քաղբանտարկյալների» լուսանկարներով) թարմ դեմքերի ներկայությամբ ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Երեկ «Հայելի» ակումբում այդ փոփոխությունների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ 5
Նաֆթալինից հանած եւ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված հետխորհրդային առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթողությունից 10 տարի անց նախաձեռնեց պետական հեղաշրջման փորձ: Իսկ ...ԱՎԵՐԻՉ ՔԱՄԻՆ
Նախնական տվյալներով, մարտի 22-ին Արցախի տարածք թափանցած ավերիչ քամին պատճառել է ավելի քան 250 մլն դրամի վնաս: Քամու հետեւաքների մասին տեղեկությունները ԼՂՀ վարչական շրջանների ղեկավարները վարչապետին կներկայացնեն ...ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-փետրվարին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24,3 տոկոսով եւ կազմել 687 մլն դոլար կամ 211.4 մլրդ դրամ: Արտաքին առեւտրաշրջանառությունը, ...ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Ընդդիմությունը պետք է նախեւառաջ պատրաստ լինի բանավեճի, իսկ արդյունքում կարող է հաջողվի նաեւ երկխոսությունը։ Սա ենթադրում է քաղաքական մշակույթի, քաղաքակիրթ պահվածքի որոշակի մթնոլորտ։ ...ԳԱԶԱՆԻՆ ԱՆԿՅՈՒՆ ՄԻ ՔՇԵՔ
1«Եթե դարձյալ գործի հին սկզբունքը եւ հակադիր քաղաքական դաշտում գործող «գազանը» քշվի անկյուն ու մտածի միայն իշխանությունը ոչնչացնելու մասին, ապա ներքաղաքական իրավիճակը հեռանկարային չի կարող համարվել։ Նման ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին, մարտի 23-ին, ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցի սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: «Ամառային» ժամանակը, որ Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում ...
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

