
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստանում են գտնվում մի խումբ չին գործարարներ, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել մեր երկրում։

Մարտի 23-ին Ծաղկաձորում մեկնարկած հայ-չինական առաջին բիզնես-ֆորումի մասնակիցները կարծում են, որ Հայաստանը կարող է լավ տնտեսական հիմք դառնալ չին գործարարների համար՝ երրորդ երկիր դուրս գալու նպատակով։ Համաժողովի բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանը կարեւորեց Չինաստանի արտադրության զարգացման գործում գիտության ներուժի օգտագործման փորձը: Նա նշեց, որ հայ-չինական հարաբերությունների ամրապնդման համար պետք է համատեղ աշխատել, քննարկել համագործակցության զարգացման հնարավորությունները, հստակեցնել երկու կողմերի յուրահատուկ դերակատարումն այդ գործում:
Չինաստանն այսօր աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկրներից է։ Բազմաթիվ ցուցանիշներով արդեն սկսել է գերազանցել աշխարհի շատ զարգացած երկրների։ Իր էժան արտադրանքի եւ բարձր մրցունակության շնորհիվ Չինաստանը մուտք է գործել բազմաթիվ շուկաներ՝ դուրս մղելով «հնաբնակներին»։ Պատահական չէ, որ առանձին երկրներում սկսել են կիրառել չինական արտադրանքի սահմանափակումներ։
Այս առումով Հայաստանը չի կարող լուրջ շուկա լինել Չինաստանի համար։ Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը ներկայումս հասնում է 100 մլն դոլարի։ Հայաստանը Չինաստանից ներկրում է արդյունաբերական հումք, սանտեխնիկա, մթերք, պահածո, իսկ արտահանում՝ պղնձի խտանյութ, կաուչուկ, շինարարական քար եւ այլն։
Վերջին տարիներին երկու երկրների տնտեսական հարաբերությունները վերելք են ապրում, սակայն բավարար չեն համարվում։ Ուստի կողմերը փորձում են հայ-չինական տնտեսական համագործակցությունը տեղափոխել ավելի արդյունավետ հարթություն, որի հնարավորությունները կան։ Հայկական կողմը համոզված է, որ հատկապես իր բարենպաստ առեւտրային ռեժիմով Հայաստանը կարող է նպաստել հայ-չինական համատեղ տնտեսական գործունեության իրականացմանը եւ այդ ճանապարհով այլ երկրների շուկա մուտք գործելուն։
-Ի տարբերություն Չինաստանի եւ Հնդկաստանի, Հայաստանն ունի ԱՊՀ, եվրոպական եւ ամերիկյան շուկաներ մտնելու առավել բարենպաստ ռեժիմներ,- նշում է հայկական զարգացման գործակալության տնօրեն ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ։
Ըստ նրա, Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ զարգացման գործակալությունն արդեն աշխատում է եւ համարում է, որ դա պետք է լինի Հայաստանի առաջիկա մի քանի տարիների գերակայություններից մեկը։ Մշակված են համագործակցության մեկ տասնյակից ավել բիզնես-ծրագրեր, որոնք ներառում են տնտեսության տարբեր ոլորտներ՝ սննդի արտադրությունից մինչեւ բարձր տեխնոլոգիաներ։
Որ չինական կապիտալը կարող է արդյունավետ աշխատել Հայաստանում, չի կասկածում նաեւ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ։ Համաշխարհային շուկայի սահմանափակումները շրջանցելու համար չին գործարարները կարող են իրենց տնտեսական գործունեությունը կազմակերպել Հայաստանում եւ հայկական արտադրության անվան տակ արտադրանքը արտահանել այլ երկրներ։ Մանավանդ որ այլեւս խոչընդոտ չէ նաեւ բեռնափոխադրումների գնային խնդիրը, որովհետեւ «համաշխարհային շուկայում տրանսպորտային գների կառուցվածքն այժմ այնպիսին է, որ ապրանքների տեղափոխման ծախսերը Հյուսիսային Եվրոպայից թե Չինաստանից նույնն են»։ Ուստի.
-Այսօր նպատակը պետք է լինի չին գործարարներին ներկայացնել Հայաստանի պոտենցիալը՝ որպես ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկիր, որտեղ նրանք կարող են մեզ հետ ստեղծել համատեղ ձեռնարկություններ։
Դա, ըստ Ա.Ղազարյանի, կարող է հետապնդել մեկ նպատակ՝ դուրս գալ երրորդ երկրների շուկա.
-Այլապես մեր շուկան իր տարողունակությամբ նրանց շատ չի կարող շահագրգռել։ Մեր լեռնարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, սննդի վերամշակման ոլորտը լավ բազաներ են, որտեղ չինական լուրջ ներդրումներով կարող ենք նպաստել հայկական արտադրանքի պիտակով դուրս գալու Միացյալ Նահանգների, եվրոպական կամ ռուսական շուկաներ։
Չնայած կոնկրետ ծրագրերի վերաբերյալ պայմանավորվածությունները պարզ կլինեն երեք օրից, այնուհանդերձ չին գործարարները մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում՝ սկսած հանքարդյունաբերությունից մինչեւ սննդարդյունաբերություն, գյուղատնտեսություն, էներգետիկա եւ բարձր տեխնոլոգիաներ։
Չին գործարարների հետ ցանկացած ոլորտում պատրաստ է համատեղ ներդրումներ իրականացնել հայկական կողմը, ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ, որը նախաձեռնել է հայ-չինական առաջին համատեղ բիզնես-ֆորումը.
-Ես ասել եմ, որ պատրաստ ենք համագործակցել իրենց հետաքրքրող ցանկացած ոլորտում։ Այս նախաձեռնությունը միտված է հայ-չինական առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Չինաստանն օր օրի առաջ է շարժվում իր արտադրության ծավալներով: Քանի որ նրանք նոր մեթոդներով, նոր տեխնոլոգիաներով են աշխատում, նրանց փորձն օգտագործելը մեզ օգտակար կլինի: Մոտ ապագայում նման ֆորում ենք կազմակերպելու նաեւ Ռուսաստանի, եվրոպական երկրների հետ:
Պետք է աշխատենք, որպեսզի մեր օտարերկրյա գործընկերները տեսնեն, որ մենք ոչ միայն առաջարկում ենք, այլեւ նրանց հետ գումարներ ենք ներդնում այս կամ այն ոլորտում: Պետք է կարողանանք ցույց տալ, որ Հայաստանում զարգացում կա: Պետք է ներդրումներ լինեն, աշխատատեղեր ստեղծվեն: Եթե ընտանիքն ամուր է, պետությունն էլ է ամուր, իսկ ընտանիքի ամրության համար պետք է ստեղծել բոլոր պայմանները: Ես պատրաստ եմ այդ ուղղությամբ քայլեր կատարել, որովհետեւ սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին։
Ծաղկաձորում մեկնարկած բիզնես-ֆորումով, ըստ էության, սկիզբ առավ հայ-չինական տնտեսական համագործակցության նոր փուլը։ Դատելով ամենից, այն կարող է ունենալ լավ ապագա։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մարտի 22-ին տեղի են ունեցել 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի գավաթի մեկ ութերորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Երեւանի «Փյունիկը» 11:2 հաշվով հաղթել է «Պատանի»-ին: Այս խաղում Էդգար Մալաքյանը՝ 5-րդ ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Լեւոն Արոնյանը, միանձնյա առաջատարի կարգավիճակով հատելով «Մելոդի Ամբեր» շախմատային մրցաշարի հերթական միջանկյալ վերջնագիծը, պատրաստվում է վճռորոշ երեք տուրերում գրոհել այս մրցման իր առաջին հաղթական բարձունքը։ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ
Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթանակով է ավարտել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում տեղի ունեցած շախմատի «Doeberl Cup» մրցաշարը: Նա հնարավոր 9 միավորներից հավաքել է 7,5 եւ նվաճել է առաջին մրցանակը: ...ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 11
Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունները բազում տարիների ընթացքում արտաքին աշխարհում Հայաստանի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության լուրջ փորձություն էին։
...ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստանում են գտնվում մի խումբ չին գործարարներ, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել մեր երկրում։ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ մարտի 1-ի անկարգություններից բուժօգնություն է ստանում 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎՏԱՆԳԸ
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, ներկայումս, կապված եղանակային պայմանների հետ, մեծ է թռչնագրիպի ի հայտ գալու ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ
Երեկ տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն էր, որը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1993թ. ընդունված համապատասխան որոշմամբ: Հայաստանում ներկայումս գրանցված է տուբերկուլյոզով ...ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 8
Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն կնոջ լուսանկարը, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտակայքում աղբի միջից հայտնաբերելով երեխայի կոշիկ, հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Սա այն երեխայի կոշիկն ...ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եթե հիշում եք, մարտի 1-ի անկարգությունների նախօրեին անդրադառնալով Վազգեն Մանուկյանի «կարծիքին», թե 96-ին ԼՏՊ-ն իրենից գողացել էր հաղթանակի դափնին, ՀՀՇ առաջնորդն ասաց. «Քաղաքականությունը համոզմունք չէ, ...ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Վերջին ժամանակներս շատ է շահարկվում այսպես կոչված «անկախ միջազգային քննություն» հրավիրելու թեման։ Օրինակ, իր վերջին ասուլիսում հեղափոխական ակտիվիստներից Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «իշխանության կատաղի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեւական քննարկումների ու բանակցությունների արդյունքում մարտի 21-ին խորհրդարանական չորս կուսակցություններ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, ԻՆՉՊԵՍԵՎ ԱՍՎԵԼ ԷՐ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Շնորհավորում եմ, պարոնա՛յք։ Հայոց աշխարհում նոր մտածող է հայտնվել։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան ու ինչ-որ առումով նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է նա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ ...ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
2
Երեկ առավոտյան սկսվեց Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսպիսի «առաքելություն»
Մարտի 21-ին տեղի ունեցած լեւոնականների հավաքը (որին ակտիվիստները մասնակցում էին ծաղիկներով, մոմերով եւ վեր պարզած «քաղբանտարկյալների» լուսանկարներով) թարմ դեմքերի ներկայությամբ ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Երեկ «Հայելի» ակումբում այդ փոփոխությունների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ 5
Նաֆթալինից հանած եւ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված հետխորհրդային առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթողությունից 10 տարի անց նախաձեռնեց պետական հեղաշրջման փորձ: Իսկ ...ԱՎԵՐԻՉ ՔԱՄԻՆ
Նախնական տվյալներով, մարտի 22-ին Արցախի տարածք թափանցած ավերիչ քամին պատճառել է ավելի քան 250 մլն դրամի վնաս: Քամու հետեւաքների մասին տեղեկությունները ԼՂՀ վարչական շրջանների ղեկավարները վարչապետին կներկայացնեն ...ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-փետրվարին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24,3 տոկոսով եւ կազմել 687 մլն դոլար կամ 211.4 մլրդ դրամ: Արտաքին առեւտրաշրջանառությունը, ...ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Ընդդիմությունը պետք է նախեւառաջ պատրաստ լինի բանավեճի, իսկ արդյունքում կարող է հաջողվի նաեւ երկխոսությունը։ Սա ենթադրում է քաղաքական մշակույթի, քաղաքակիրթ պահվածքի որոշակի մթնոլորտ։ ...ԳԱԶԱՆԻՆ ԱՆԿՅՈՒՆ ՄԻ ՔՇԵՔ
1«Եթե դարձյալ գործի հին սկզբունքը եւ հակադիր քաղաքական դաշտում գործող «գազանը» քշվի անկյուն ու մտածի միայն իշխանությունը ոչնչացնելու մասին, ապա ներքաղաքական իրավիճակը հեռանկարային չի կարող համարվել։ Նման ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին, մարտի 23-ին, ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցի սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: «Ամառային» ժամանակը, որ Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում ...
ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՌՈՒԲԵԺ-2008»
ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ ԳՈՆԵ 10-15 ՕՐ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՆՈՐ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՑԱՎ ՌՈՒԲԻԿՈՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

