
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
- Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունները բազում տարիների ընթացքում արտաքին աշխարհում Հայաստանի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության լուրջ փորձություն էին։

Մեր երկրին բաժին ընկած դժվարությունները վերջին օրերին դարձան հարավկովկասյան տարածաշրջանում լուրջ շահեր ունեցող գերտերությունների ամենեւին էլ ոչ անշահախնդիր ուշադրության առարկա։ Իշխանություններ-ընդդիմություն պայքարը այս կամ այն կերպ շաղկապվեց այդ շահերի մերձեցման կամ բախման միանգամից մի քանի հանգույցների հետ։
Այս երեւույթի առաջին դառը պտուղները սկսեցինք ճաշակել արդեն հետընտրական շրջանում, երբ գրեթե օր չէր անցնում առանց եվրոպական կամ միջազգային որեւէ կառույցի պատվիրակների այցելության։ Առաջարկելով իրենց օգնությունը մեր երկրում սուր դիմակայության մեջ հայտնված ուժերին, միաժամանակ միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները այդ ճանապարհով փաստորեն իրենց պայմաններն էին թելադրում ոչ միայն հակամարտության անմիջական կողմերին, այլեւ Հայաստանին։
Արեւմտյան երկրներ ներկայացնող բազմաթիվ պատվիրակները, հետընտրական այս ողջ ժամանակամիջոցում այդպես էլ չփորձեցին պատասխանել, թե հնարավո՞ր է, որ իրենց մոտ նորմալ երեւույթ համարեն ընդդիմության առաջնորդի կազմակերպած բողոքի գործողությունները՝ շուրջ 2,5 անգամ ավելի ձայն ստացած իշխանության թեկնածուի դեմ։
Նման «մանրուքները» նրանց չէին հետաքրքրում. կարեւորն այն էր, որ կար «անվստահություն ընտրությունների արդյունքների հանդեպ», իսկ թե այն իրական էր, թե շինծու, բեմականացված, արտաքին հանդիսատեսի համար նախատեսված, դա արդեն չէր հետաքրքրում մեր հյուրերին։
Անգամ նրանից հետո, երբ «բողոքի գործողությունների» բեմականացմանը միջազգային հնչեղություն հաղորդելու համար Տեր-Պետրոսյանի կողմից «վճռական ճակատամարտի» վայր ընտրվեց Ֆրանսիայի, Իտալիայի ու Ռուսաստանի դեսպանատների միջեւ ընկած տարածքը, ոչ ոք չհարցրեց սրանց, թե ինչո՞ւ են անմիջականորեն վտանգում օտարերկրյա ներկայացուցիչների անխափան աշխատանքը։
Փոխարենը ողջ աշխարհով մեկ տարածվեցին այդ դեսպանատների պատուհաններից նկարահանված կադրերը եւ մեր ողբերգության շուրջ սկսեց խաղարկվել մի լավ բեմականացված սցենար, որի առաջին մասի «պրեզենտացիան» Տեր-Պետրոսյանի մարտի 11-ի ասուլիսն էր։
Սակայն Տեր-Պետրոսյանի թիմի հնարավորությունները դանդաղորեն սկսեցին մաշվել Երեւանում արտակարգ դրության ռեժիմի վերացման, լայն քաղաքական կոալիցիայի ձեւավորման եւ նրա կողմից հռչակված բարեփոխումների ծրագրի հրապարակման հետ մեկտեղ։ Դրան մեծապես նպաստեց նաեւ մինչ այդ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդդիմության առջեւ դրված Սահմանադրական դատարանի որոշումը հարգելու եւ ճանաչելու պահանջը, գրեթե նույն օրերին տեղի ունեցած Հայաստանի նոր իշխանության հանդեպ Ռուսաստանի Դաշնության դրական վերաբերմունքի վերջնական հստակեցումը։
Փոխարտգործնախարար, պետքարտուղար Գ.Կարասինը իր երեւանյան այցի ընթացքում, ի տարբերություն արեւմտյան որոշ հյուրերի, հրապարակավ հրաժարվեց հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ։ Ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյան դրանով ցույց տվեց իր երկրի հստակորեն բացասական վերաբերմունքը վերջինիս կողմից բեմականացված՝ Հայաստանը միջազգային ճնշումների թիրախի վերածելու սցենարի հանդեպ։
Ակնհայտ դարձավ, որ ընդդիմությանը ձեռքերին ազատություն տալու, իսկ իշխանություններին հնարավորինս կաշկանդելու սցենարը Հայաստանում չի գործում, թեկուզ դրա համար հարկ լինի սպառնալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցման հեռանկարով։ Նման պայմաններում սկսեցին նկատվել հայաստանյան ընտրությունների ու հետընտրական զարգացումների շուրջ բեմականացվող «սերիալի» երկրորդ մասի ուրվագծերը։
Այս անգամ միջազգային հանրությանն այդքան «մեծ ծառայություններ» մատուցած ընդդիմության առաջնորդը պետք է չափավորի իշխանության հասնելու իր ախորժակները եւ պարզապես դառնա սովորական լծակ Հայաստանին ինչ-ինչ արտաքին քաղաքական խնդիրներ թելադրելու համար։ «Մավրը» արել է իր գործը՝ վնաս է հասցրել մեր երկրի միջազգային վարկին ու հեղինակությանը, կասկածի տակ է դրել ընտրությունների արդյունքները, հրահրել է օտարերկրյա միջամտություն։ Այժմ նա կարող է ընդհանրապես հեռանալ, եթե Հայաստանի նոր իշխանությունը հստակ «վերաբերմունք» ցույց տա այն խիստ հստակ ուժերին, որոնք ֆինանսավորում էին վարպետորեն բեմականացված ներկայացումը։
Միջազգային կառույցները իրենց վերջին հայտարարությունների մեջ անընդհատ ընդգծում են, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայաստանյան վերջին ընտրությունները համարել է միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, այսինքն՝ լեգիտիմ, բայց առջեւում դեռեւս սպասվում է վերջնական զեկույցը։ Մինչ այդ Բուխարեստում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում հնարավոր է նաեւ հայ-ադրբեջանական ընդհատված բանակցությունների վերսկսումը։
Սակայն հայաստանյան ընտրությունների ու հետընտրական զարգացումների շուրջն ուրվագծվող միջազգային քաղաքական «սերիալի» այս երկրորդ մասի բեմականացման նախօրեին տեղի ունեցավ նորընտիր նախագահ Ս.Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա։ Ռուսաստանի ղեկավարության անվերապահ աջակցությունը ստեղծում է այն ամուր հենքը, որի վրա հենվելով, Հայաստանը կարող է իրեն շատ ավելի վստահ զգալ միջազգային հնարավոր թելադրանքներին դիմակայելու հարցում։
Հայաստանում «գունավոր հեղափոխություն» բեմականացնելու, իսկ նրա ձախողման դեպքում՝ մեր երկրի իշխանություններին անկյուն մղելու եւ միջազգային տարբեր հարցերում լուրջ զիջումներ թելադրելու սցենարը դանդաղորեն, բայց հետեւողականորեն փակուղի է մտնում։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Քննարկում
ՀԱՅՐԻԿ գրել է:
Նայեցեք http://fr.youtube.com/watch?v=7mkqDbOEwMQ&feature=related
farxad 35 գրել է:
1918թ ԱՄՆ-ը սենատը ստեղծեց հանձնաժողով որը պետք է զբաղվեր Հայաստանի հարցով :Ուսումնասիրություներից հետո պարզվեց որ Հայաստանը իր ազդեցության գոտի դարցնելը առժե 816մլն256հազար դոլար այն ժամանակվա համար այդ գումարը ահռելի թիվ էր և ԱՄՆ-ը սենատը հրաժարվեց եսքանից հետևություն արեք առանց տնտեսության արտաքին քաղաքականություն չեն վարում :Երբ վոր ունենանկ կայուն և հզոր տնտեսություն են ժամանակ ել կունենանք արտաքին քաղաքականություն :Թե Արևմուտքի թե Րուսաստանի ամար պետք է միայն Հայաստանի բուն տարածքը
փայտփորիկ գրել է:- farxad 35
1918թ ԱՄՆ-ը սենատը ստեղծեց հանձնաժողով որը պետք է զբաղվեր Հայաստանի հարցով :Ուսումնասիրություներից հետո պարզվեց որ Հայաստանը իր ազդեցության գոտի դարցնելը առժե 816մլն256հազար դոլար այն ժամանակվա համար այդ գումարը ահռելի թիվ էր և ԱՄՆ-ը սենատը հրաժարվեց եսքանից հետևություն արեք առանց տնտեսության արտաքին քաղաքականություն չեն վարում :Երբ վոր ունենանկ կայուն և հզոր տնտեսություն են ժամանակ ել կունենանք արտաքին քաղաքականություն :Թե Արևմուտքի թե Րուսաստանի ամար պետք է միայն Հայաստանի բուն տարածքը
Կեցցես:- farxad 35
ԱԿԴ գրել է:- farxad 35
1918թ ԱՄՆ-ը սենատը ստեղծեց հանձնաժողով որը պետք է զբաղվեր Հայաստանի հարցով :Ուսումնասիրություներից հետո պարզվեց որ Հայաստանը իր ազդեցության գոտի դարցնելը առժե 816մլն256հազար դոլար այն ժամանակվա համար այդ գումարը ահռելի թիվ էր և ԱՄՆ-ը սենատը հրաժարվեց եսքանից հետևություն արեք առանց տնտեսության արտաքին քաղաքականություն չեն վարում :Երբ վոր ունենանկ կայուն և հզոր տնտեսություն են ժամանակ ել կունենանք արտաքին քաղաքականություն :Թե Արևմուտքի թե Րուսաստանի ամար պետք է միայն Հայաստանի բուն տարածքը
Հարկավոր է ի նկատի ունենալ որ մեր պետության նկատմաբ շարունակվում է կիռառվել 1918 թվականին մշակված ծրագիրը,որի հեղինակներն էին ԱՄՆ-ը և Եվրոպան մի կողմից և Ռուսատանը մյուս կողմից :- farxad 35
farxad 35 գրել է:
Ես մի անգամ քեզ ասել եմ իմ կարծիքով Եվրոպան ժամանակ առ ժամանակ դուրս է մղվում խաղից քանի որ ռեսուրսներով աղքատ է տվյալ պարագայում Րուսաստանը ԵվրոՊԱՅԻ ԱՄԱր ՀՈՒՄՔԻ ԱՂԲՅՈՒր է ԻՍԿ ԵՏ ՀՈՒՄՔԻ ԱՂԲՅՈՒրՆ ԵԼ ՈՒՆԻ ԻրԱ խԱՂԻ ԿԱՆՈՆԵր :եՍ ՐՈՒՍԱՄԵՏ չԵՄ ՈՒՂԱԿԻ ՍԱ ԻՄ ԿԱրծԻՔՆԱ- ԱԿԴ
Հարկավոր է ի նկատի ունենալ որ մեր պետության նկատմաբ շարունակվում է կիռառվել 1918 թվականին մշակված ծրագիրը,որի հեղինակներն էին ԱՄՆ-ը և Եվրոպան մի կողմից և Ռուսատանը մյուս կողմից :
- ԱԿԴ
Ես գրել է:
«Օրհնվի է՛ն սհատը, երբ Ռուս զինվորի որհնված ոտը մտավ Հայոց լիս աշխարհը»
Խաչատուր Աբովյան
hasmik գրել է:- Ես
«Օրհնվի է՛ն սհատը, երբ Ռուս զինվորի որհնված ոտը մտավ Հայոց լիս աշխարհը»Խաչատուր Աբովյան
Անիծվի է՛ն սհատը, երբ Վոին Ռոբիկի անիծված ոտը մտավ Հայոց լիս աշխարհը»- Ես
hasmik գրել է:- Ես
«Օրհնվի է՛ն սհատը, երբ Ռուս զինվորի որհնված ոտը մտավ Հայոց լիս աշխարհը»Խաչատուր Աբովյան
Անիծվի է՛ն սհատը, երբ Վոին Ռոբիկի անիծված ոտը մտավ Հայոց լիս աշխարհը» Հայ ժողովուրդ- Ես
ArAzArM գրել է:- hasmik
Անիծվի է՛ն սհատը, երբ Վոին Ռոբիկի անիծված ոտը մտավ Հայոց լիս աշխարհը» Հայ ժողովուրդ
"Անիծվի է՛ն սհատը, երբ Վոին Ռոբիկի անիծված ոտը մտավ Հայոց լիս աշխարհը» hasmik- hasmik
Ես գրել է:- ArAzArM
"Անիծվի է՛ն սհատը, երբ Վոին Ռոբիկի անիծված ոտը մտավ Հայոց լիս աշխարհը» hasmik
ArAzArM ջան, որ Ռոբիկը Վոին է, էդ փաստ է ու Վոին մեծատառով, շատ ճիշտ էս գրել: Ինչ մնում է անեցքին կամ օրհանանքին, էսպիսի մի ճիշտ ասացվածք կա.
Օ՛վ չի կերակրում սեփական բանակին, կկերակրի թշնամու բանակին:
Կարծում եմ, լավ գիտես , որ Ռոբը մեր Վոինն է ու լավ Վոին է:- ArAzArM
ArAzArM գրել է:- Ես
ArAzArM ջան, որ Ռոբիկը Վոին է, էդ փաստ է ու Վոին մեծատառով, շատ ճիշտ էս գրել: Ինչ մնում է անեցքին կամ օրհանանքին, էսպիսի մի ճիշտ ասացվածք կա.
Օ՛վ չի կերակրում սեփական բանակին, կկերակրի թշնամու բանակին:
Կարծում եմ, լավ գիտես , որ Ռոբը մեր Վոինն է ու լավ Վոին է:
Ես ջան, էտ ես չեմ գրել, ես ուղղել եմ Հասմիկին: Այսինքն ասում եմ Հասմիկ խոսա քո անունից:
Ռոբը մեր Վոինն է ու լավ Վոին է: Համաձայն եմ:- Ես
ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մարտի 22-ին տեղի են ունեցել 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի գավաթի մեկ ութերորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Երեւանի «Փյունիկը» 11:2 հաշվով հաղթել է «Պատանի»-ին: Այս խաղում Էդգար Մալաքյանը՝ 5-րդ ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Լեւոն Արոնյանը, միանձնյա առաջատարի կարգավիճակով հատելով «Մելոդի Ամբեր» շախմատային մրցաշարի հերթական միջանկյալ վերջնագիծը, պատրաստվում է վճռորոշ երեք տուրերում գրոհել այս մրցման իր առաջին հաղթական բարձունքը։ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ
Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթանակով է ավարտել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում տեղի ունեցած շախմատի «Doeberl Cup» մրցաշարը: Նա հնարավոր 9 միավորներից հավաքել է 7,5 եւ նվաճել է առաջին մրցանակը: ...ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 11
Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունները բազում տարիների ընթացքում արտաքին աշխարհում Հայաստանի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության լուրջ փորձություն էին։
...ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստանում են գտնվում մի խումբ չին գործարարներ, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել մեր երկրում։ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ մարտի 1-ի անկարգություններից բուժօգնություն է ստանում 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎՏԱՆԳԸ
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, ներկայումս, կապված եղանակային պայմանների հետ, մեծ է թռչնագրիպի ի հայտ գալու ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ
Երեկ տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն էր, որը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1993թ. ընդունված համապատասխան որոշմամբ: Հայաստանում ներկայումս գրանցված է տուբերկուլյոզով ...ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 8
Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն կնոջ լուսանկարը, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտակայքում աղբի միջից հայտնաբերելով երեխայի կոշիկ, հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Սա այն երեխայի կոշիկն ...ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եթե հիշում եք, մարտի 1-ի անկարգությունների նախօրեին անդրադառնալով Վազգեն Մանուկյանի «կարծիքին», թե 96-ին ԼՏՊ-ն իրենից գողացել էր հաղթանակի դափնին, ՀՀՇ առաջնորդն ասաց. «Քաղաքականությունը համոզմունք չէ, ...ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Վերջին ժամանակներս շատ է շահարկվում այսպես կոչված «անկախ միջազգային քննություն» հրավիրելու թեման։ Օրինակ, իր վերջին ասուլիսում հեղափոխական ակտիվիստներից Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «իշխանության կատաղի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեւական քննարկումների ու բանակցությունների արդյունքում մարտի 21-ին խորհրդարանական չորս կուսակցություններ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, ԻՆՉՊԵՍԵՎ ԱՍՎԵԼ ԷՐ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Շնորհավորում եմ, պարոնա՛յք։ Հայոց աշխարհում նոր մտածող է հայտնվել։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան ու ինչ-որ առումով նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է նա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ ...ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
2
Երեկ առավոտյան սկսվեց Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսպիսի «առաքելություն»
Մարտի 21-ին տեղի ունեցած լեւոնականների հավաքը (որին ակտիվիստները մասնակցում էին ծաղիկներով, մոմերով եւ վեր պարզած «քաղբանտարկյալների» լուսանկարներով) թարմ դեմքերի ներկայությամբ ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Երեկ «Հայելի» ակումբում այդ փոփոխությունների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ 5
Նաֆթալինից հանած եւ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված հետխորհրդային առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթողությունից 10 տարի անց նախաձեռնեց պետական հեղաշրջման փորձ: Իսկ ...ԱՎԵՐԻՉ ՔԱՄԻՆ
Նախնական տվյալներով, մարտի 22-ին Արցախի տարածք թափանցած ավերիչ քամին պատճառել է ավելի քան 250 մլն դրամի վնաս: Քամու հետեւաքների մասին տեղեկությունները ԼՂՀ վարչական շրջանների ղեկավարները վարչապետին կներկայացնեն ...ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-փետրվարին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24,3 տոկոսով եւ կազմել 687 մլն դոլար կամ 211.4 մլրդ դրամ: Արտաքին առեւտրաշրջանառությունը, ...ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Ընդդիմությունը պետք է նախեւառաջ պատրաստ լինի բանավեճի, իսկ արդյունքում կարող է հաջողվի նաեւ երկխոսությունը։ Սա ենթադրում է քաղաքական մշակույթի, քաղաքակիրթ պահվածքի որոշակի մթնոլորտ։ ...ԳԱԶԱՆԻՆ ԱՆԿՅՈՒՆ ՄԻ ՔՇԵՔ
1«Եթե դարձյալ գործի հին սկզբունքը եւ հակադիր քաղաքական դաշտում գործող «գազանը» քշվի անկյուն ու մտածի միայն իշխանությունը ոչնչացնելու մասին, ապա ներքաղաքական իրավիճակը հեռանկարային չի կարող համարվել։ Նման ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին, մարտի 23-ին, ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցի սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: «Ամառային» ժամանակը, որ Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում ...
ՄԵՐՈՆՔ ԿԱՆՆՈՒՄ
ՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՏՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՊԱՌԱԿՏՎԱԾ Է, ԱՅԼ ԲԱԶՄԱԿԱՐԾԻՔ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԼՈՒԾՎԱԾ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

