
ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
- Լեւոն Արոնյանը, միանձնյա առաջատարի կարգավիճակով հատելով «Մելոդի Ամբեր» շախմատային մրցաշարի հերթական միջանկյալ վերջնագիծը, պատրաստվում է վճռորոշ երեք տուրերում գրոհել այս մրցման իր առաջին հաղթական բարձունքը։ Վերջին «թայմ աուտին» նախորդած մրցամարտում հայաստանցի գրոսմայստերը երկամարտի արդյունքով հաղթեց դասական շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին։

Հավատարիմ մնալով ժամանակագրության գործոնին, մրցաշարի անդրադարձը սկսենք 6-րդ տուրից, որով ընդհատվել էր հանգստյան օրերի շեմին մեր նախորդ հրապարակումը։ Այդ տուրում Արոնյանը երկու պարտիաներում էլ ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ։ Այսպես կոչված, «կույր» պարտիայում կողմերը անզիջում մրցակցություն ծավալեցին մինչեւ 52-րդ քայլը, երբ վերջապես հանգեցին միավորը կիսելու համաձայնության։ 22-րդ քայլին Լեւոնը դիրքային առավելություն ստացավ, սակայն հետագայում կորցնելով c7 դաշտի զինվորը, անորոշությամբ պատեց պարտիայի հետագա ընթացքը։ Ավելին՝ շատ շուտով Արոնյանը երկրորդ անգամ չհիմնավորված դիրքում զինվոր զիջեց։ Այնուհանդերձ մեր շախմատիստը դարձյալ վերադարձրեց առավելությունն ու միայն 48-րդ քայլին անշրջահայաց որոշումը հանգեցրեց ոչ-ոքիի։
Արագ շախմատում կողմերը շատ ավելի շուտ հանգեցին հաշտության։ Պայքարը դադարեցնելու որոշում կայացվեց 23-րդ քայլին, երբ սեւերով հանդես եկող Արոնյանը խաղաքարերի համաչափ դասավորման պարագայում փոքր առավելություն ուներ եւ առանց ավելորդ խիզախելու կարող էր շարունակել պայքարը։
7-րդ տուրում Արոնյանն անչափ կարեւոր հաղթանակ տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ։ «Կույր» պարտիայում աշխարհի նախկին փոխչեմպիոնը հենց սկզբից փորձեց պայքարը մղել իրեն ձեռնտու հունով։ Սակայն 19-րդ քայլին սեւերով խաղացող Արոնյանը, որ կարծես հավասարեցրել էր դիրքը, մրցակցին հնարավորություն ընձեռեց վերստին տիրելու առավելությանը։ Հետաքրքիր մրցավեճը այդպես շարունակվեց մինչեւ 53-րդ քայլը, երբ արդեն Տոպալովի անփութությունը նվազեցրեց հաղթելու հնարավորությունները։ Հավասար վերջնախաղի տրամաբանական արդյունքը ոչ-ոքին էր, որ գրանցվեց 84-րդ քայլին։
Փոխարենը հակասություններով լի էին տուրի արագ շախմատի պարտիաները, որոնցից շատերում կատարվեց մինչեւ 100 քայլ։ Դրանց համեմատությամբ Արոնյան-Տոպալով մրցամարտը, պատկերավոր ասած, միջին տարածության վազքարշավ էր։ Մեր շախմատիստից 35 քայլ պահանջվեց, որպեսզի «պատին դեմ տա» աշխարհի նախկին փոխչեմպիոնին։ Ընդ որում՝ 13-րդ քայլին Արոնյանը հետաքրքիր մտահղացում դրսեւորեց, որն արժանացավ վերլուծաբանների ուշադրությանը։ Վճռորոշ էր 19-րդ քայլը, որից հետո սեւերը թուլացրին իրենց դիրքերը եւ դրանից հետո տեւական ժամանակ կենտրոնանալով սեփական արքայի պաշտպանության վրա, երեք զինվոր կորցրին։ Խախտված դիսբալանսը Տոպալովին չհաջողվեց վերականգնել։
Այդպիսով 8-րդ տուրի առերես մրցամարտին Արոնյանը մոտեցավ միանձնյա առաջատարի, իսկ Անանդը նրա միակ անմիջական հետապնդողի կարգավիճակով։ Ընդունված է ասել, որ առաջատարների պայքարում կողմերից մեկի հաղթանակը միշտ կրկնակի արժեք ունի։ Մեր շախմատիստը սպիտակներով անցկացնելով «կույր» մրցամարտը, աստիճանաբար նախընտրեց առավելության համար հավակնոտ պայքարի տարբերակը։ 20-րդ քայլին Անանդը, փիղը տեղափոխելով h6 դաշտ, այնքան ակնառու սխալ կատարեց, որ ուղղակի շոկի մեջ գցեց ինտերնետով պայքարին հետեւող շախմատասերներին։ Սակայն սխալը ճակատագրական չես համարի, եւ 6 քայլից հետո պայքարը թեւակոխեց նոր փուլ։ 30-րդ քայլից պարզ դարձավ, որ սպիտակները ավելի նպաստավոր դիրքից են անցկացնելու վերջնախաղը, որը Արոնյանը հասցրեց հաղթական տրամաբանական ավարտի։ Հավանաբար այս պարտությունը այն աստիճան էր վհատեցրել հնդիկ գրոսմայստերին, որ արագ պարտիայում խաղալով սպիտակներով, նա բացարձակապես ռեւանշի նկրտումներ չդրսեւորեց։ 23-րդ քայլին, նրա իսկ առաջարկով, պարտիան ավարտվեց ոչ-ոքի, արձանագրելով Արոնյանի ընդհանուր հաղթանակը 1,5։0,5 հաշվով։
Նկատենք, որ այս տուրի «բլիցերից» ամենակարճատեւը հոլանդացի Լյուկ վան Վեյլիի եւ հունգարացի Պետեր Լեկոյի հանդիպումն էր, որը արդեն 15-րդ քայլին ավարտվեց վերջինիս հաղթանակով։ Հաշվի առնելով, որ հունգարացին հաղթել էր նաեւ «կույր» պարտիայում, մրցաշարի համար հազվադեպ չոր հաշիվ գրանցվեց։
Տուրի մյուս հանդիպումներն ունեցան այսպիսի ելք. Կարլսեն-Մամեդյարով՝ 2։0, Կարյակին-Տոպալով՝ 0,5։1,5 (արագ պարտիա՝ 0։1), Վան Վեյլի-Լեկո՝ 0,5։1,5 («կույր» պարտիա՝ 0։1), Գելֆանդ-Մորոզեւիչ՝ 0,5։1,5 (արագ պարտիա՝ 0։1), Կրամնիկ-Իվանչուկ՝ 1։1։
Այսպիսով 8 տուրից հետո Արոնյանը շարունակում է 6 միավորով գլխավորել արագ շախմատի մրցաշարային աղյուսակը։ Եւ արդեն 1,5 միավորի առավելություն ունի մոտակա հետապնդողներ Կարլսենի, Անանդի եւ Լեկոյի նկատմամբ։ Իսկ ահա «կույր» շախմատում Արոնյանը բաժանում է 3-6-րդ տեղերը՝ 1 միավոր զիջելով առաջին տեղում ընթացող Մորոզեւիչին։
Մրցաշարային աղյուսակը վճռական փուլից առաջ. Արոնյան՝ 10,5, Կարլսեն՝ 9,5, Լեկո՝ 9, Մորոզեւիչ, Տոպալով, Անանդ, Կրամնիկ՝ 8,5-ական, Իվանչուկ՝ 8, Կարյակին՝ 7, Մամեդյարով, Վան Վեյլի, Գելֆանդ՝ 6-ական միավոր։
ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մարտի 22-ին տեղի են ունեցել 2008 թվականի Հայաստանի ֆուտբոլի գավաթի մեկ ութերորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Երեւանի «Փյունիկը» 11:2 հաշվով հաղթել է «Պատանի»-ին: Այս խաղում Էդգար Մալաքյանը՝ 5-րդ ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՂԹԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Լեւոն Արոնյանը, միանձնյա առաջատարի կարգավիճակով հատելով «Մելոդի Ամբեր» շախմատային մրցաշարի հերթական միջանկյալ վերջնագիծը, պատրաստվում է վճռորոշ երեք տուրերում գրոհել այս մրցման իր առաջին հաղթական բարձունքը։ ...ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ
Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթանակով է ավարտել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում տեղի ունեցած շախմատի «Doeberl Cup» մրցաշարը: Նա հնարավոր 9 միավորներից հավաքել է 7,5 եւ նվաճել է առաջին մրցանակը: ...ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹ
ԱՐՄԵՆՊՐԵՍ...ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 11
Նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած մարտի 1-2-ի իրադարձությունները բազում տարիների ընթացքում արտաքին աշխարհում Հայաստանի ձեռք բերած միջազգային վարկի ու հեղինակության լուրջ փորձություն էին։
...ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հրավերով Հայաստանում են գտնվում մի խումբ չին գործարարներ, որոնք մտադիր են տնտեսական գործունեություն իրականացնել մեր երկրում։ ...ՏՈՒԺԱԾՆԵՐԸ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ մարտի 1-ի անկարգություններից բուժօգնություն է ստանում 8 տուժած, այդ թվում՝ 1 զինծառայող, 1 ոստիկան, 6 քաղաքացի:ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎՏԱՆԳԸ
Ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, ներկայումս, կապված եղանակային պայմանների հետ, մեծ է թռչնագրիպի ի հայտ գալու ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ
Երեկ տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն էր, որը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1993թ. ընդունված համապատասխան որոշմամբ: Հայաստանում ներկայումս գրանցված է տուբերկուլյոզով ...ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ 8
Օրեր առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվեց այն կնոջ լուսանկարը, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտակայքում աղբի միջից հայտնաբերելով երեխայի կոշիկ, հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Սա այն երեխայի կոշիկն ...ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՉԵՆ ՔԱՂՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Եթե հիշում եք, մարտի 1-ի անկարգությունների նախօրեին անդրադառնալով Վազգեն Մանուկյանի «կարծիքին», թե 96-ին ԼՏՊ-ն իրենից գողացել էր հաղթանակի դափնին, ՀՀՇ առաջնորդն ասաց. «Քաղաքականությունը համոզմունք չէ, ...ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 5
Վերջին ժամանակներս շատ է շահարկվում այսպես կոչված «անկախ միջազգային քննություն» հրավիրելու թեման։ Օրինակ, իր վերջին ասուլիսում հեղափոխական ակտիվիստներից Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «իշխանության կատաղի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ Է ԲՈԼՈՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեւական քննարկումների ու բանակցությունների արդյունքում մարտի 21-ին խորհրդարանական չորս կուսակցություններ՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին ...ՇԻԶՈՖՐԵՆԻԱ, ԻՆՉՊԵՍԵՎ ԱՍՎԵԼ ԷՐ
Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Շնորհավորում եմ, պարոնա՛յք։ Հայոց աշխարհում նոր մտածող է հայտնվել։ Կյանքի փիլիսոփա, մարդաբան ու ինչ-որ առումով նույնիսկ հումանիստ։ «Իսկ ո՞վ է նա»,- կհարցնեք դուք՝ հասկանալի անհամբերությամբ։ Դե ինչ, չեմ ...ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ
2
Երեկ առավոտյան սկսվեց Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Ս.Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին ...ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Այսպիսի «առաքելություն»
Մարտի 21-ին տեղի ունեցած լեւոնականների հավաքը (որին ակտիվիստները մասնակցում էին ծաղիկներով, մոմերով եւ վեր պարզած «քաղբանտարկյալների» լուսանկարներով) թարմ դեմքերի ներկայությամբ ...ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստը փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում։ Երեկ «Հայելի» ակումբում այդ փոփոխությունների ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ 5
Նաֆթալինից հանած եւ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պարտված հետխորհրդային առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնաթողությունից 10 տարի անց նախաձեռնեց պետական հեղաշրջման փորձ: Իսկ ...ԱՎԵՐԻՉ ՔԱՄԻՆ
Նախնական տվյալներով, մարտի 22-ին Արցախի տարածք թափանցած ավերիչ քամին պատճառել է ավելի քան 250 մլն դրամի վնաս: Քամու հետեւաքների մասին տեղեկությունները ԼՂՀ վարչական շրջանների ղեկավարները վարչապետին կներկայացնեն ...ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-փետրվարին 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24,3 տոկոսով եւ կազմել 687 մլն դոլար կամ 211.4 մլրդ դրամ: Արտաքին առեւտրաշրջանառությունը, ...ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Ըստ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Ընդդիմությունը պետք է նախեւառաջ պատրաստ լինի բանավեճի, իսկ արդյունքում կարող է հաջողվի նաեւ երկխոսությունը։ Սա ենթադրում է քաղաքական մշակույթի, քաղաքակիրթ պահվածքի որոշակի մթնոլորտ։ ...ԳԱԶԱՆԻՆ ԱՆԿՅՈՒՆ ՄԻ ՔՇԵՔ
1«Եթե դարձյալ գործի հին սկզբունքը եւ հակադիր քաղաքական դաշտում գործող «գազանը» քշվի անկյուն ու մտածի միայն իշխանությունը ոչնչացնելու մասին, ապա ներքաղաքական իրավիճակը հեռանկարային չի կարող համարվել։ Նման ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
1
Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին, մարտի 23-ին, ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 11 ՏՍ 152 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 02:00-ին, հանրապետությունում ժամացույցի սլաքները պետք է պտտել մեկ ժամ առաջ՝ ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: «Ամառային» ժամանակը, որ Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում ...
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ՍԱ ԱՅՆ ԿԻՆՆ Է, ՈՐՆ ԱՅՍ ԱՂԲԻ ՄԻՋԻՑ ԳՏԵԼ Է ԱՅՍ ԿՈՇԻԿԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՎ ԱՄՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ
ՆԱԴԵԺԴԱ ՎԵՐՇԻՆԻՆԱ
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՆԿՅՈՒՆ ՄՂԵԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ ՁԱԽՈՂՎՈՒՄ ԵՆ
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԴԵՄԱԳՈԳԻԱ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

