
ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱ
- Մենք որեւէ մեկին դուր գալու խնդիր չպետք է ունենանք

Արտակարգ դրության կապանքներից ազատված հհշական քարոզիչները, ինչպեսեւ սպասվում էր, վերստին անցել են իրենց ամենօրյա աշխատանքին. «մինչեւ վերջ» ստել, զրպարտել եւ, ձեռքը գցած «ժողովրդավարություն տարածող» արեւմտյան չինովնիկների հայտարարություններին, հոխորտալ, հոխորտալ, հոխորտալ...
Այս իրավիճակում ի՞նչ անել ուղեղների զանգվածային լվացման զոհերի ինքնաբուխ անկարգությունների կրկնությունից խուսափելու համար։ Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ։
-Իհարկե, ոմանք կշարունակեն իրենց մտածածը, իրենց ցանկությունները ներկայացնել մեր հասարակությանը որպես ճշմարտություն, եւ այստեղ մենք բավականաչափ շատ անելիքներ ունենք։ Նաեւ 4-րդ իշխանությունը լուրջ անելիքներ ունի. կարծում եմ, զանգվածային լրատվամիջոցները պետք է պայմաններ ստեղծեն, որպեսզի մարդիկ, ովքեր ոչ հրապարակային իրենց ելույթներում որոշակի սադրիչ կոչեր, հայտարարություններ են անում, նստեն բանավեճի սեղանի շուրջ, փորձեն իրենց մտքերը, իրենց տեսակետները արտահայտել, եւ հասարակությունը ինքը որոշի՝ որքանով հավաստի է այդ մարդկանց ասածը, եւ որքանով արդարացի են իշխանության ներկայացուցիչների պնդումները։
Ի վերջո, հենց մտքերի ու գաղափարների հակադրությունից պետք է ծնվի ճշմարտությունը, որով մենք պիտի առաջնորդվենք։ Ընդդիմության դերակատարությունը հենց այդ է՝ քննադատել եւ առաջարկել լուծումներ, ոչ թե հայհոյել եւ պիտակներ կպցնել իշխանության ներկայացուցիչներին։ Կարծում եմ, որեւէ քաղաքական ուժ, առավել եւս իշխանական լծակներ ունեցող քաղաքական ուժ, չի կարող մերժել որեւէ լուրջ կառուցողական առաջարկ, որն ուղղված է մեր պետության հզորացմանը, տնտեսական զարգացմանը եւ մարդկանց բարեկեցության բարձրացմանը։
-Ի՞նչ «բանավեճի», առավել եւս կառուցողական առաջարկների մասին է խոսքը, եթե Տեր-Պետրոսյանի հետեւորդները, մարտի 1-ի հետեւանքները քիչ համարելով, նորից փողոց են դուրս եկել՝ «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը մինչեւ վերջ հասցնելու։
-Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում մինչեւ վերջ։ Մինչեւ փակուղի՞։ Ցավով պիտի արձանագրեմ, որ մեզանում ժողովրդավարական ինստիտուտները դեռ լիարժեք չեն կայացել, եւ իշխանության փոխանցման ավանդույթը դեռեւս չի ձեւավորվել։
Ժողովուրդը ինքը պետք է որոշի՝ պետության ղեկը ում վստահել։ Եթե մեր քաղաքական համակարգը, ընտրական ինստիտուտը կայացած լիներ, անկախ ամեն ինչից, ընտրությունների արդյունքները կդառնային տոն բոլորի համար։ Վստահ եմ, մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, ուղղակի պետք է ժողովրդավարության այս սաղմնային վիճակը զարգանա, կայանա, որից հետո կամ որի ընթացքում միանշանակ կծնվեն այն մեխանիզմները, որոնք, վերջին հաշվով, տանում են դեպի քաղաքացիական հասարակության կայացում։
Այս առումով խիստ կարեւորում եմ չորրորդ իշխանության կայացումը, որ նաեւ մեր՝ օրենսդիրներիս խնդիրն է։ Պետք է փորձենք նաեւ օրենսդրորեն կարգավորել այդ դաշտը՝ ոչ թե խոսքի ազատությունը սահմանափակելու, այլ պատասխանատվության ինստիտուտ ձեւավորելու իմաստով։ Յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է իրեն հաշիվ տա, որ ազատ խոսքը՝ առաջին հերթին սարսափելի մեծ պատասխանատվություն է։ Եթե հարգենք մեկս մյուսին, չփորձենք անցնել էթիկայի սահմանը՝ անընդհատ թույն եւ ատելություն սերմանելով գործող իշխանությունների նկատմամբ, ակնհայտ սուտ եւ ուղղորդված ապատեղեկատվություն չտարածենք, վստահ եմ, պիտի հասկանանք, թե իրականում ինչ է նշանակում խոսքի ազատությունը։
-Ասում եք՝ կեղծարարները պետք է պատժվեն։ Չե՞ք կարծում, որ արեւմտյան կառույցները տեղնուտեղը սույնը կպիտակավորեն որպես անթույլատրելի ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ։
-Կարծում եմ, մենք որեւէ մեկին դուր գալու խնդիր չպետք է ունենանք։ Մեր սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է։ Ինքնիշխանություն նշանակում է, որ ցանկացած արտասահմանյան կազմակերպություն կամ պաշտոնատար անձ պարտավոր է հարգել քո երկրի սահմանադրությունը եւ օրենքները։
Եթե անընդհատ ինչ-որ մեկին դուր գալու սկզբունքով առաջնորդվենք, երբեք չենք կայանա որպես պետություն եւ որպես հասարակություն։ Մենք պիտի ինքներս մեզ համար հստակ արձանագրենք՝ այն, ինչը օրենքով կարգավորված է, սակարկման ենթակա չէ, եւ օրենքի նկատմամբ ունենանք բացարձակ հարգանք։ Դա վերաբերում է բոլորին՝ մեծից փոքր։
Այդ պարագայում, վստահ եմ, որեւէ խնդիր չենք ունենա ոչ այդ արտասահմանյան կազմակերպությունների, ոչ էլ առավել եւս մեր օրենքների հետ։ Եթե իրենք պրոբլեմ ունեն մեր օրենսդրության հետ, իրե՛նց խնդիրն է։
-Ի՞նչ եք կարծում՝ «մարտահրավերների» գրասենյակը կդադարեցնի՞ հայաստանյան ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես «խոստացել» է։
-Եթե նման բան տեղի ունենա, դա կլինի զուտ քաղաքական ակցիա՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ. դրանով ուղղակի կհաստատվի, որ այս ամենի հետեւում արեւմտյան որոշակի ուժեր կան թաքնված։ Եթե մենք մարդը դիտարկում ենք որպես հիմնական արժեք, ապա այն խնդիրները, որ պիտի լուծվեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում, ուղղված են մարզերի, գյուղական շրջանների զարգացմանը եւ ենթակառուցվածքների, ճանապարհների բարեկարգմանը, վերջին հաշվով՝ աղքատության կրճատմանը։
Եթե այդ ծրագիրը մնա օդի մեջ, ապա հարց է առաջանում. ո՞ւմ են պատժում. իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։ Տուժողը էլի շարքային մարդն է լինելու, եւ սա իսկապես մտածելու լուրջ տեղիք է տալիս։ Կրկնում եմ, եթե ծրագիրը դադարեցվի, դա կլինի ուղղակի ապացույց, որ տեղի ունեցածը չհաջողված գունավոր հեղափոխության փորձ էր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Քննարկում
Miamit hay գրել է:
Եթե այդ ծրագիրը մնա օդի մեջ, ապա հարց է առաջանում. ո՞ւմ են պատժում. իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։ Տուժողը էլի շարքային մարդն է լինելու, եւ սա իսկապես մտածելու լուրջ տեղիք է տալիս։ Կրկնում եմ, եթե ծրագիրը դադարեցվի, դա կլինի ուղղակի ապացույց, որ տեղի ունեցածը չհաջողված գունավոր հեղափոխության փորձ էր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Սրանից հետևում է,որ
Իհարկե Ժողովուրդն է տուԺելու,ոչ թէ իշխանությունը,քանզի մեր հայրենի իշխանությունը ոչ մի կապ չունի Ժողովրդի հետ
ARABO գրել է:- belgia
ՏՂԱ ԴՈՒ ԼևՈՆԻ ՉԱՓ ԽԵԼՔ ՈՒՆԵՑԻՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԱ
Jogovurd hanrain kochvats herusta@nkerutyun@ film e patrastel robiki masin. Aynteg khosum en miayn robiki maman ev arajin bajii maman.Ba ov e es kocharyani papan, voch mi khosk chka, voch el bellayi papayi masin. Inchu? Es lsel em vor robiki hor anun@ sayid e,adrbejantsi, dra hamar el vochinch chen asum. Ay haylurik khndrum em pataskhani im hartsin. Jogovurd jan, ete ays masin mi ban gitek grek khndrum em.- belgia
OGNENK GALAYIN գրել է:
Hayastani avazakabet ishkhnutyunner@ tsankanum en pakel Gyumrium gortsog ankakh Gala herusta@nkerutyun@ ev ays amen@ sksvets ayn banits heto erb Galan 2007-in tsutsadrets Levon Ter Petrosyani Septemberi 21-I eluyt@. U S H A D R U T Y U N Խոսքի ազատության եւ Գala8u պաշտպնթյան հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է Հamafa8akan maeajin. Արդեն հանգանակվել է 15 մլն 550 հազար դրամ, iew ,արունակվում է: Հ-ի պատմության մեջ առաջին անգամ 1000-վոր մարդիկ կամավոր կերպով դրամահավաք են իրականացնում Գյումրիում գործող այս TV-ընկեր-յանը ծանրագույն ճգնաժամից դուրս բերելու համար, ;anu ie հարկայինի նկարած գումարը ovr; h վճարել, այդպիսով պաշտպանել հեռարձակման լիցենզիան ու շարունակել վիճարկել այդ վճիռը F-u եւ եվրոպական դատական ատյաններում 6 պահանջել Gala8un ու հիմնադրին հասցված վնասի լիակատար հատուցում: Հանգանակության մարաթոնի մասին լուրերun մեծ արագությամբ ae[agan;vzun ամբողջ աշխարհի հայությունն ու այս խնդրով շահագրգիռ մարդիկ: Հանգանկության 3 առաջին օրերի ընթացքում, Կանխիկ եւ Բանկային դրամային հաշվի վրա եղած գումարի հանրագումարը կազմում է 15 մլն 549 հազար դրամ` անհրաժեշտ մայր գումարի 61,91%-ը: Սա մեծագույն հաջողթյոն է: Առայժմ տեղեկություններ չկան Վահան Խաչատրյանի անունով Յունիբանկում բացված դոլարայիn հաշվին արտերկրից արված եւ արվող օժանդկոթյների մասին4 Wsr բանկային մասնագետների այդ հանգանակությունները կարող են տեղ հասնել մի քանի օր ուշացումով, ինչը կարող է լրջագույնս խոչընդոտել ամբողջական գումարը գոնե մինչեւ երկուշաբթի հանգանակելուն: Մարտի 21-ին «ՉԱՊ Ը այցելեցին ԴAFK-ան ծառայության աշխատակիցները` կատարողկան թերթիկով: Նրանք ուսումնասիրեցին դեկտեմբեր 3-ից արգելանքի տակ գտնվող գույքը եւ դրամական միջոցները: Համոզվեցին, որ ամեն ինչ տեղում է, ոչինչ չի պակասել: Ապա ընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի հետ քնարկմներից հետո, գանձեցին Համժողվրդկան հանգանակությամբ հավաքված եւ այդ պահին ստուդիայում գտնվող ամբողջ գումարը` 15 մլն 21 հազար 500 դրամ` մետաղադրամներն էլ հետը: Հանգանակության հեռուստամարաթոնը շարունակվում է: Անշեղորեն աճում է հանգանակություններ կատարողների թիվը: Kարող ենք ասել, որ նման է ձնագնդի էֆեկտին: Երեւանից մի քանի գործարարներ կատարել են մի քանի 100.000, 200.000-ական դրամի նվիրատվություններ, մեկ այլ գործարար 1 մլն դրամ, իսկ մարտի 21-ին մեկ այլ գործարար երեւանից նվիրբերեց 1,5 մլն դրամ: Հարգելի հայրենակիցներ, եւ Ազատ խոսքը գնահատող մարդիկ, շարունակում ենք դիմել Ձեր զորակցությանն ու աջակցությանը. Եթե մինչեւ երկուշաբթի` մարտի 24-ը չկարողանանք հանգանակել եւս 10 մլն 66 հազար 7 հարյուր դրամ, Գala8u գույքը կառգրավվի եւ կդրվի էլեկտրոնային աճուրդի, որպեսզի Վարչական դատարանի վճիռը բռնագանձման մասին կատարվի: Խոսքի ազատության եւ Գala8u պաշտպանության շտաբը դիմում է բոլորի օգնությանը, խնդրում է հնարավոր բոլոր աջակցությունները: Մենք թույլ չենք տալու, որ Հ-ում եթերազրկվի եւս 1 TV-ընկերություն: Գala8u գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից: Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել TV-ընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ Գala8u հիմնադիր Վահան Խաչատրյանին բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: Փոխանցումներ կատարելուց անմիջապես հետո խնդրում ենք զանգել եւ տեղյակ պահել այդ մասին:
Xelk գրել է:
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ ԹԵ՞ ՔԱՌԱԳԼՈՒԽ ՀՐԵՇ:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 22
Հարցազրույց երգահան, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Յուրաքանչյուր ընտրություն որոշակի դասեր է տալիս ե՛ւ քաղաքական ուժերին, ե՛ւ հասարակությանը։ Արդեն իսկ ակնհայտ է, որ 2008-ի նախագահական ընտրությունները ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ
ՎԱԼԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 7
«Որդիս, միշտ կկռվես Հռոմի հզորության համար»
Իրեն անփոխարինելի համարող առաջին նախագահը՝ Լեւոն «թագավորը», կարոտախտով նորից եկավ իրենից բացի ուրիշ հեղինակություններ «չհանդուրժող» երկու արձանների հրապարակ, ...ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՅԱՊԵՍ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԼԻՆԻ
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական միության հայտարարությունը
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում տեղի ունեցած մասսայական անկարգությունները, զինված ընդհարումները իրավապահ ուժերի հետ, որոնց հետեւանքով, ...ՍԱՐԱԼԱՆՋԸ ԿԲԵՌՆԱԹԱՓԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Վստահ է «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ԲԵԶՈՅԱՆԸ
Լինսի հիմնադրամի փոխատենապետ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ԲԵԶՈՅԱՆԻ հետ օրերս այցելեց Լինսի հիմնադրամի միջոցներով ...ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 10
Որը ստանձնեց պատասխանատվությունը
Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ կուսակցությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Արմեն Ռուստամյանի, երեկ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԼՈՒՐՋ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲՆ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 9
Մարտի 21-ին Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների կողմից «Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի» ստորագրումով պատմության գիրկն են անցնում մեկ ...ՀԱՋՈՂՎԵՑ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱԽՈՒՄԻՑ
Ա.ԴԱՎԹՅԱՆ 13
Թեեւ հհշական լրատվամիջոցները երեկ տեղեկացրել էին, որ նույն օրը տեղի է ունենալու «բողոքի շարք» ակցիա, ի հիշատակ մարտի 1-ի բոլոր զոհերի, «զոհերի հիշատակման արարողություն» եւ այլն, երեկ օպերայի մոտից, ավելի ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 1
«Թույլ տվեք նայեմ ճշմարտության դեմքին:
Պատմեցեք ինձ, թե ինչպիսի դեմք ունի
ճշմարտությունը»:
Ջեկ Լոնդոն
Այսօր ամբողջ հասարակությունն ու նրա մասը կազմող անհատները հայտնվել են մի իրադրության ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՉՎԵՐԹԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Արմավիա» ընկերությունը երեկ ճանապարհեց այս տարվա 100 000-րդ ուղեւորին։ Արդեն երրորդ տարին անընդմեջ ավիաընկերությունը ուղեւորահոսքի աճ է արձանագրում։ Ըստ ընկերության գլխավոր տնօրեն ՆՈՐԱՅՐ ԲԵԼԼՈՒՅԱՆԻ, ...ՄԵՐ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՆԻՑՑԱՅՈՒՄ
Մեկօրյա ընդմիջումից հետո մոլորակի 12 ուժեղագույն գրոսմայստերները վերսկսեցին պայքարը ֆրանսիական Նիցցայում ընթացող «Մելոդի Ամբեր» մրցաշարում, որի միանձնյա առաջատարը 5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն է։ Մրցումների ...ԷԼԻՏԱՆ ՀԱՍՏԱՏԵՑ ՈՒԺԸ
Երեկ մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի գավաթի մրցաշարի առաջին փուլի մեկ քառորդ եզրափակիչի առաջին խաղում Աշտարակի «Միկան» 7:0 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատ-2»-ին: Գոլերի հեղինակներ դարձան Դավիթ Գրիգորյանը (59-րդ, ...ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉԱՆՑԱՆ
ՍԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանի մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին եւ Վահագն Ստեփանյանին չի բավականացրել համապատասխանաբար 0,75 եւ 1,5 միավոր՝ տեղ զբաղեցնելու Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտված սպորտային մարմնամարզության ...ՀԱՆԳԻՍՏ ՆՆՋԻՐ, ԹԱՆԿԱԳԻՆ ԸՆԿԵՐ
Գրեց եւ հեկեկաց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Հողը թող թեթեւ լինի քեզ վրա
Վերջերս մի խելացի մարդ տարակուսանք արտահայտեց այն առիթով, որ միմյանց անիմաստ կլոնավորող թերթերի եւ ամսագրերի միապաղաղ օվկիանոսում բացակայում է մահախոսականների թերթը։ Չէ՞ ...ՄԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Երբեմն թվում է, թե այս անվերջանալի ընտրությունների ու դրանց հետ կապված գործընթացների պատճառով լիովին դադարել ենք տեսնել երկրի առջեւ կանգնած իրական հիմնախնդիրները։
Բոլոր այդ նախագահի թեկնածուները, դիտորդները, ...ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ
14
Փնտրվում է սադրիչ լուրեր տարածողը
Մարտի 1-ին, Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հանրահավաքի մասնակիցների շարքերում շրջանառվել ...ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Մենք որեւէ մեկին դուր գալու խնդիր չպետք է ունենանք
Արտակարգ դրության կապանքներից ազատված հհշական քարոզիչները, ինչպեսեւ սպասվում էր, վերստին անցել են իրենց ամենօրյա աշխատանքին. «մինչեւ վերջ» ստել, զրպարտել ...ՍՈՒՏՆ ՈՒ ԿԵՂԾԻՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԹԱՓՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ինչ է ասում սահմանադրությունը
Քսանօրյա ընդմիջումից հետո երեկ հհշական թերթերը սկսեցին վերահրատարակվել։ Դրանց էջերը, ինչպես սպասվում էր, դարձյալ առլեցուն են ստով, կեղծիքով, վիրավորանքներով, սպառնալիքներով ...ՔԱՆԻ ԴԵՌ ՀՀՇ-Ն ՔՈՔԱՀԱՆ ՉԻ ԱՐՎԵԼ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 6
Մշտապես սպասեք ցնցումների
Արտակարգ դրության վերացումից հետո, ահա եւ երեկ Տեր-Պետրոսյանի լրատվամիջոցները, որոնք ինքնակամ դադարեցրել էին իրենց գործունեությունը (ոչ թե «ԿԳԲ-ական գրաքննիչների» պարտադրանքով), ...ՄԻ «ՀԱՅԴ-ՊԱՐԿ» ԷԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵՆՔ
«Եթե պատասխանատվության ինստիտուտը կայանա, մարդիկ համոզված լինեն, որ սուտը անպայման պատժվելու է, իսկ եթե սուտ չէ, ապա հրապարակման մեջ տեղ գտած նյութերը հասնելու են իրենց տրամաբանական հանգուցալուծմանը, ...ՕԳՏՎԵՑԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
«Նախ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի սահմանային հատվածներից մեկի վրա, ապա ձեռնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն, իսկ օրեր առաջ ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացրեց հայտնի բանաձեւը։ Մենք հստակորեն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆ
1«Հիշո՞ւմ եք մարտի 1-ի այն կադրերը, երբ Մյասնիկյան հրապարակում Դավիթ Շահնազարյանն ու ոստիկանության ներկայացուցիչը իրար հետ զրուցում էին։ Կարծում եմ, երկուստեք հասկացել էին, որ շուտով մութը երբ ընկնի, կսկսվի ...ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
1Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մարտի 23-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության օրը: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ժամը 10:30-ին կմատուցվի Հայրապետական Սբ պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Արդեն յուրօրինակ ավանդույթ է ձեւավորվում, երբ խորհրդարանական խմբակցությունները հերթական քառօրյային հաջորդող ճեպազրույցների ընթացքում որեւէ կերպ չեն անդրադառնում կատարված օրենսդրական աշխատանքին
Օրինակ, ...
ԵՎՍ 50 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ԱՎԱՐՏՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ
ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԻՐԱՎԻՃԱԿ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

