
ՀԱՆԳԻՍՏ ՆՆՋԻՐ, ԹԱՆԿԱԳԻՆ ԸՆԿԵՐ
- Հողը թող թեթեւ լինի քեզ վրա

Վերջերս մի խելացի մարդ տարակուսանք արտահայտեց այն առիթով, որ միմյանց անիմաստ կլոնավորող թերթերի եւ ամսագրերի միապաղաղ օվկիանոսում բացակայում է մահախոսականների թերթը։ Չէ՞ որ այն բավական եկամտաբեր կարող էր լինել։
Տրամաբանություն այստեղ, անշուշտ, կա։ Իրոք, ուրիշ ի՞նչն է այդ աստիճան գրավում հասարակության ուշադրությունը։ Լավ հիշում եմ խորհրդային ժամանակները, երբ «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Երեկոյան Երեւան» թերթերը մեծ քանակությամբ մահախոսականներ էին տպագրում։ Հենց դրանցից էր սկսվում թերթի ընթերցումն ու հաճախ դրանով էլ ավարտվում։
Մահախոսականների թերթի անչափ հեռանկարային լինելն ամփոփված է բնավ ոչ միայն չափավոր մահամոլության մեջ, որը, համաձայն հոգեվերլուծաբանների, բնորոշ է բոլոր նորմալ մարդկանց։ Նորությունների բուն կառուցվածքն է այնպիսին, որ ինչ-որ մեկի մահվան մասին հաղորդագրությունը դառնում է դրանց գագաթնակետը՝ լրատվական էլեկտրականության պարպման պես մի բան։
Սակայն ողջ խնդիրն այն է, որ մեզանում մահախոսականների թերթերն իրականում չափազանց շատ են։
Հհշական ողջ մամուլը տարիներ շարունակ հրապարակում է բացառապես մահախոսականներ. վարչախումբը հոգեվարքի մեջ է, ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը մահացել են, Արեւմուտքը խաչ է քաշել մեզ վրա, տնտեսությունը հեռացել է այն աշխարհ, սոցիալական քաղաքականությունը տնկեց ոտքերը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը վախճանվեց, Ղարաբաղն ինքը ստորագրեց իր մահավճիռը... Մի խոսքով, մահախոսական՝ մահախոսականի հետեւից։
Իսկ հիշեք, թե ինչպիսի՜ հաճույքով էր մահախոսականներ կարդում Թատերական հրապարակում Տեր-Պետրոսյանը (ի դեպ, ինչո՞ւ է այդ անձնավորությունը, որի մեղքով զոհվել ու վիրավորվել են մարդիկ, մինչ օրս ազատության մեջ)։ Ինչպիսի՜ ատելությամբ էր խոսում «այս երկրի» մասին։
Երբ սեփական պետությունն ընկալվում է որպես թշնամի, ավելի վատթար, քան օտարերկրյա բոլոր մրցակիցները միասին վերցրած, ապա պետությանդ ցանկացած հաջողություն նշանակում է բռնապետության ամրապնդում, իսկ ցանկացած ձախողում՝ մոտեցնում հեղափոխության հաղթանակը։ Ինչո՞վ է Տեր-Պետրոսյանը տարբերվում Ցյուրիխում ծվարած Լենինից, որը երազում էր Առաջին համաշխարհային պատերազմում իր պետության պարտության մասին։ Գործնականում՝ ոչ մի բանով։
Երբ այդ նեռի մասին խոսում են վերամբարձ տոնով, ակամայից մտաբերում ես փայլուն զրահով ու սաղավարտի վրա խայտաբղետ փետրափնջով ասպետների մասին հոլիվուդյան ֆիլմերը։ Մինչդեռ իրականում ասպետները շրջում էին ժանգոտված զրահներով, որոնցից նեխած պահածոյի հոտ էր փչում։ Քանզի նրանք չէին լողանում։ Միջնադարում ջուրը եվրոպացիների գիտակցության մեջ պատկերանում էր որպես վարակի տարածման միջոց։ Մեծ թագուհի Իզաբելա Կաթոլիկը, որը միավորեց Իսպանիան, հովանավորում էր Կոլումբոսին, տարեց հասակում հպարտանում էր, որ լողացել է կյանքում երկու անգամ։
Այդպես էլ Տեր-Պետրոսյանի պարագայում է։ Ի՞նչ «հիմնադիր նախագահ», ի՞նչ, կներեք արտահայտությանս համար՝ ջահ ու փարոս։ Չարացած, թույնով ու ատելությամբ ներծծված քրեական հանցագործ է (ի դեպ, ինչո՞ւ է նա մինչ օրս ազատության մեջ), որը վաղուց արդեն դադարել է գիտակցել, թե ինչ իրականության մեջ է ապրում՝ մտացածի՞ն, թե՞ իսկական։
Ի դեպ, միգուցե մե՞նք էլ անցնենք մահախոսականների ժանրին։ Տեսեք, բոլորն ասում են, որ Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ վաղուց արդեն մահացել է, իսկ արժանավայել մահախոսական մինչ օրս չկա։ Փորձենք պատկերացնել, թե ինչ տեսք կունենար դա՝ ՀՀՇ-ի անունից։
«Թանկագին զինակիցներ եւ բարեկամներ
Առայժմ ազատության մեջ գտնվող ՀՀՇ վարչության անդամներն ու համաժողովրդական շարժման ակտիվիստները, մեծագույն վշտով տեղեկացնում են կուսակցությանը եւ հեղափոխության բոլոր զինվորներին, որ երեկ, ժամը 9։50-ին, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո որպես քաղաքական գործիչ վախճանվեց Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը։ Դադարեց բաբախել Վանոյի գործի հանճարեղ շարունակող ու զինակից, ՀՀՇ-ի եւ բողոքական ընտրազանգվածի իմաստուն առաջնորդ եւ ուսուցիչ Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանի սիրտը։
Տեր-Պետրոսյանի անունն անչափ թանկ է մեր կուսակցության, ողջ աշխարհի հեղափոխականների համար։ Վանոյի հետ միասին, Լեւոնը ստեղծեց հհշականների հզոր կուսակցությունը, դաստիարակեց ու կոփեց այն, դարձավ 1990-1997 թվականներին երկրում իրականացված թալանի ոգեւորողն ու առաջնորդը։
Շարունակելով Վանոյի անմահ գործը՝ Լեւոնը ապահովեց մեր երկրում ստի, ցինիզմի, ատելության հաղթանակը։ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մենք մարտի 1-2-ին սպանում ու խեղում էինք իրավապահներին եւ սովորական քաղաքացիներին, ավերում քաղաքը, հրկիզում մեքենաներն ու թալանում խանութները, ինչն արմատապես փոխեց աշխարհի վերաբերմունքը հայի նկատմամբ։
Տեր-Պետրոսյանի մահը խորին ցավ է առաջացնում մեր սրտերում։ Նրա անմահ անունն ընդմիշտ կմնա մեր հիշողության մեջ։ Հանգիստ ննջիր, թանկագին ընկեր։ Հողը թող թեթեւ լինի քեզ վրա»։
- Գրեց եւ հեկեկաց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Քննարկում
HHK գրել է:
Մոտ ապագայում Արժան լինես մահախոսականի, ապիկար լրագրող: Տխմար, երբ պետք է սովորես հոդված գրել:
լեննականցի գրել է:
Տղեք,կսեմ յոթն ու քառսունքը(7х40) իրար հետ չնե՞նք:Ծո ծախսի հմար կսեմ,քիչըմ քիչ ըլնի:
abo գրել է:
lsi gagiges te inch es apsos vor kanayg el en kardum,te che 2xosk kasei kez,aveli lav e horet mahaxosakan@ greir vor go nman takang e ashxar bere,joxovyrd jan es dzes lavem haskanym,vor sra nman davajan takangnere der sharonakymen pxtorel mardkanc hoginere,
Karo գրել է:
Կո թերթը կոմունիստական թերթերից վատն է:
OGNENK GALAYIN գրել է:- լեննականցի
Տղեք,կսեմ յոթն ու քառսունքը(7х40) իրար հետ չնե՞նք:Ծո ծախսի հմար կսեմ,քիչըմ քիչ ըլնի:
Hayastani avazakabet ishkhnutyunner@ tsankanum en pakel Gyumrium gortsog ankakh Gala herusta@nkerutyun@ ev ays amen@ sksvets ayn banits heto erb Galan 2007-in tsutsadrets Levon Ter Petrosyani Septemberi 21-I eluyt@.
U S H A D R U T Y U N
Խոսքի ազատության եւ Գala8u պաշտպնթյան հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է Հamafa8akan maeajin. Արդեն հանգանակվել է 15 մլն 550 հազար դրամ, iew
,արունակվում է: Հ-ի պատմության մեջ առաջին անգամ 1000-վոր մարդիկ կամավոր կերպով դրամահավաք են իրականացնում Գյումրիում գործող այս TV-ընկեր-յանը ծանրագույն ճգնաժամից դուրս բերելու համար, ;anu ie հարկայինի նկարած գումարը ovr; h վճարել, այդպիսով պաշտպանել հեռարձակման լիցենզիան ու շարունակել վիճարկել այդ վճիռը F-u եւ եվրոպական դատական ատյաններում 6 պահանջել Gala8un ու հիմնադրին հասցված վնասի լիակատար հատուցում: Հանգանակության մարաթոնի մասին լուրերun մեծ արագությամբ ae[agan;vzun ամբողջ աշխարհի հայությունն ու այս խնդրով շահագրգիռ մարդիկ:
Հանգանկության 3 առաջին օրերի ընթացքում, Կանխիկ եւ Բանկային դրամային հաշվի վրա եղած գումարի հանրագումարը կազմում է 15 մլն 549 հազար դրամ` անհրաժեշտ մայր գումարի 61,91%-ը: Սա մեծագույն հաջողթյոն է: Առայժմ տեղեկություններ չկան Վահան Խաչատրյանի անունով Յունիբանկում բացված դոլարայիn հաշվին արտերկրից արված եւ արվող օժանդկոթյների մասին4 Wsr բանկային մասնագետների այդ հանգանակությունները կարող են տեղ հասնել մի քանի օր ուշացումով, ինչը կարող է լրջագույնս խոչընդոտել ամբողջական գումարը գոնե մինչեւ երկուշաբթի հանգանակելուն: Մարտի 21-ին «ՉԱՊ Ը այցելեցին ԴAFK-ան ծառայության աշխատակիցները` կատարողկան թերթիկով: Նրանք ուսումնասիրեցին դեկտեմբեր 3-ից արգելանքի տակ գտնվող գույքը եւ դրամական միջոցները: Համոզվեցին, որ ամեն ինչ տեղում է, ոչինչ չի պակասել: Ապա ընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի հետ քնարկմներից հետո, գանձեցին Համժողվրդկան հանգանակությամբ հավաքված եւ այդ պահին ստուդիայում գտնվող ամբողջ գումարը` 15 մլն 21 հազար 500 դրամ` մետաղադրամներն էլ հետը: Հանգանակության հեռուստամարաթոնը շարունակվում է: Անշեղորեն աճում է հանգանակություններ կատարողների թիվը: Kարող ենք ասել, որ նման է ձնագնդի էֆեկտին: Երեւանից մի քանի գործարարներ կատարել են մի քանի 100.000, 200.000-ական դրամի նվիրատվություններ, մեկ այլ գործարար 1 մլն դրամ, իսկ մարտի 21-ին մեկ այլ գործարար երեւանից նվիրբերեց 1,5 մլն դրամ: Հարգելի հայրենակիցներ, եւ Ազատ խոսքը գնահատող մարդիկ, շարունակում ենք դիմել Ձեր զորակցությանն ու աջակցությանը.
Եթե մինչեւ երկուշաբթի` մարտի 24-ը չկարողանանք հանգանակել եւս 10 մլն 66 հազար 7 հարյուր դրամ, Գala8u գույքը կառգրավվի եւ կդրվի էլեկտրոնային աճուրդի, որպեսզի Վարչական դատարանի վճիռը բռնագանձման մասին կատարվի: Խոսքի ազատության եւ Գala8u պաշտպանության շտաբը դիմում է բոլորի օգնությանը, խնդրում է հնարավոր բոլոր աջակցությունները: Մենք թույլ չենք տալու, որ Հ-ում եթերազրկվի եւս 1 TV-ընկերություն: Գala8u գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից: Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել TV-ընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ Գala8u հիմնադիր Վահան Խաչատրյանին բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: Փոխանցումներ կատարելուց անմիջապես հետո խնդրում ենք զանգել եւ տեղյակ պահել այդ մասին:- լեննականցի
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 22
Հարցազրույց երգահան, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Յուրաքանչյուր ընտրություն որոշակի դասեր է տալիս ե՛ւ քաղաքական ուժերին, ե՛ւ հասարակությանը։ Արդեն իսկ ակնհայտ է, որ 2008-ի նախագահական ընտրությունները ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ
ՎԱԼԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 7
«Որդիս, միշտ կկռվես Հռոմի հզորության համար»
Իրեն անփոխարինելի համարող առաջին նախագահը՝ Լեւոն «թագավորը», կարոտախտով նորից եկավ իրենից բացի ուրիշ հեղինակություններ «չհանդուրժող» երկու արձանների հրապարակ, ...ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՅԱՊԵՍ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԼԻՆԻ
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական միության հայտարարությունը
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում տեղի ունեցած մասսայական անկարգությունները, զինված ընդհարումները իրավապահ ուժերի հետ, որոնց հետեւանքով, ...ՍԱՐԱԼԱՆՋԸ ԿԲԵՌՆԱԹԱՓԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Վստահ է «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ԲԵԶՈՅԱՆԸ
Լինսի հիմնադրամի փոխատենապետ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ԲԵԶՈՅԱՆԻ հետ օրերս այցելեց Լինսի հիմնադրամի միջոցներով ...ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 10
Որը ստանձնեց պատասխանատվությունը
Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ կուսակցությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Արմեն Ռուստամյանի, երեկ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԼՈՒՐՋ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲՆ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 9
Մարտի 21-ին Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների կողմից «Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի» ստորագրումով պատմության գիրկն են անցնում մեկ ...ՀԱՋՈՂՎԵՑ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱԽՈՒՄԻՑ
Ա.ԴԱՎԹՅԱՆ 13
Թեեւ հհշական լրատվամիջոցները երեկ տեղեկացրել էին, որ նույն օրը տեղի է ունենալու «բողոքի շարք» ակցիա, ի հիշատակ մարտի 1-ի բոլոր զոհերի, «զոհերի հիշատակման արարողություն» եւ այլն, երեկ օպերայի մոտից, ավելի ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 1
«Թույլ տվեք նայեմ ճշմարտության դեմքին:
Պատմեցեք ինձ, թե ինչպիսի դեմք ունի
ճշմարտությունը»:
Ջեկ Լոնդոն
Այսօր ամբողջ հասարակությունն ու նրա մասը կազմող անհատները հայտնվել են մի իրադրության ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՉՎԵՐԹԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Արմավիա» ընկերությունը երեկ ճանապարհեց այս տարվա 100 000-րդ ուղեւորին։ Արդեն երրորդ տարին անընդմեջ ավիաընկերությունը ուղեւորահոսքի աճ է արձանագրում։ Ըստ ընկերության գլխավոր տնօրեն ՆՈՐԱՅՐ ԲԵԼԼՈՒՅԱՆԻ, ...ՄԵՐ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՆԻՑՑԱՅՈՒՄ
Մեկօրյա ընդմիջումից հետո մոլորակի 12 ուժեղագույն գրոսմայստերները վերսկսեցին պայքարը ֆրանսիական Նիցցայում ընթացող «Մելոդի Ամբեր» մրցաշարում, որի միանձնյա առաջատարը 5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն է։ Մրցումների ...ԷԼԻՏԱՆ ՀԱՍՏԱՏԵՑ ՈՒԺԸ
Երեկ մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի գավաթի մրցաշարի առաջին փուլի մեկ քառորդ եզրափակիչի առաջին խաղում Աշտարակի «Միկան» 7:0 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատ-2»-ին: Գոլերի հեղինակներ դարձան Դավիթ Գրիգորյանը (59-րդ, ...ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉԱՆՑԱՆ
ՍԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանի մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին եւ Վահագն Ստեփանյանին չի բավականացրել համապատասխանաբար 0,75 եւ 1,5 միավոր՝ տեղ զբաղեցնելու Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտված սպորտային մարմնամարզության ...ՀԱՆԳԻՍՏ ՆՆՋԻՐ, ԹԱՆԿԱԳԻՆ ԸՆԿԵՐ
Գրեց եւ հեկեկաց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Հողը թող թեթեւ լինի քեզ վրա
Վերջերս մի խելացի մարդ տարակուսանք արտահայտեց այն առիթով, որ միմյանց անիմաստ կլոնավորող թերթերի եւ ամսագրերի միապաղաղ օվկիանոսում բացակայում է մահախոսականների թերթը։ Չէ՞ ...ՄԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Երբեմն թվում է, թե այս անվերջանալի ընտրությունների ու դրանց հետ կապված գործընթացների պատճառով լիովին դադարել ենք տեսնել երկրի առջեւ կանգնած իրական հիմնախնդիրները։
Բոլոր այդ նախագահի թեկնածուները, դիտորդները, ...ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ
14
Փնտրվում է սադրիչ լուրեր տարածողը
Մարտի 1-ին, Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հանրահավաքի մասնակիցների շարքերում շրջանառվել ...ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Մենք որեւէ մեկին դուր գալու խնդիր չպետք է ունենանք
Արտակարգ դրության կապանքներից ազատված հհշական քարոզիչները, ինչպեսեւ սպասվում էր, վերստին անցել են իրենց ամենօրյա աշխատանքին. «մինչեւ վերջ» ստել, զրպարտել ...ՍՈՒՏՆ ՈՒ ԿԵՂԾԻՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԹԱՓՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ինչ է ասում սահմանադրությունը
Քսանօրյա ընդմիջումից հետո երեկ հհշական թերթերը սկսեցին վերահրատարակվել։ Դրանց էջերը, ինչպես սպասվում էր, դարձյալ առլեցուն են ստով, կեղծիքով, վիրավորանքներով, սպառնալիքներով ...ՔԱՆԻ ԴԵՌ ՀՀՇ-Ն ՔՈՔԱՀԱՆ ՉԻ ԱՐՎԵԼ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 6
Մշտապես սպասեք ցնցումների
Արտակարգ դրության վերացումից հետո, ահա եւ երեկ Տեր-Պետրոսյանի լրատվամիջոցները, որոնք ինքնակամ դադարեցրել էին իրենց գործունեությունը (ոչ թե «ԿԳԲ-ական գրաքննիչների» պարտադրանքով), ...ՄԻ «ՀԱՅԴ-ՊԱՐԿ» ԷԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵՆՔ
«Եթե պատասխանատվության ինստիտուտը կայանա, մարդիկ համոզված լինեն, որ սուտը անպայման պատժվելու է, իսկ եթե սուտ չէ, ապա հրապարակման մեջ տեղ գտած նյութերը հասնելու են իրենց տրամաբանական հանգուցալուծմանը, ...ՕԳՏՎԵՑԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
«Նախ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի սահմանային հատվածներից մեկի վրա, ապա ձեռնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն, իսկ օրեր առաջ ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացրեց հայտնի բանաձեւը։ Մենք հստակորեն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆ
1«Հիշո՞ւմ եք մարտի 1-ի այն կադրերը, երբ Մյասնիկյան հրապարակում Դավիթ Շահնազարյանն ու ոստիկանության ներկայացուցիչը իրար հետ զրուցում էին։ Կարծում եմ, երկուստեք հասկացել էին, որ շուտով մութը երբ ընկնի, կսկսվի ...ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
1Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մարտի 23-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության օրը: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ժամը 10:30-ին կմատուցվի Հայրապետական Սբ պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Արդեն յուրօրինակ ավանդույթ է ձեւավորվում, երբ խորհրդարանական խմբակցությունները հերթական քառօրյային հաջորդող ճեպազրույցների ընթացքում որեւէ կերպ չեն անդրադառնում կատարված օրենսդրական աշխատանքին
Օրինակ, ...
ԱՅԴ ԶԶՎԵԼԻ ԵՎՐՈՊԱՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԵՐԱՄՆԵՐՆ ՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժինՊԱՏԿԵՐՆԵՐ «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՆԻՑ»
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՍՐԱՆՑ ԳԼԽԻՆ ԱՎԵՏԱՐԱՆ ԿԱՐԴԱՑԻՆ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

