
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
- «Թույլ տվեք նայեմ ճշմարտության դեմքին:

Պատմեցեք ինձ, թե ինչպիսի դեմք ունի
ճշմարտությունը»:
Ջեկ Լոնդոն
Այսօր ամբողջ հասարակությունն ու նրա մասը կազմող անհատները հայտնվել են մի իրադրության մեջ, երբ առանձին-առանձին յուրաքանչյուրի եւ քաղաքական կուսակցությունների, պետական կառուցվածքի բոլոր օղակների վրա պատասխանատվության մի ահռելի բեռ է դրված:
Թվում է, թե ասվածը պարզից պարզ է ու վեճերի տեղիք պետք է որ չտար, բայց այնպես ստացվեց, որ անհատի դերը փորձեց գերադրական դարձնել ոմն մեկը, մի միջակից էլ միջակ լրագրող, որն իրականում մի անչափ բարդ խաղում վեցնոց էր, իսկ հետագա իրադարձությունները ծրագրավորողների համար լակմուսի թուղթ: Մի կողմ թողնենք, թե ինչ եղանակներով էր նա փորձում «մարտական շարքերը» վերադարձնել այս կամ այն պատճառով դժգոհներին, անտեսվածներին, ինչ ակնհայտ կեղծիքներով: Գուցե ինքն էլ էր հավատում դրանց, մինչեւ ավարտվեց նրա` իբրեւ ԶՈՄԲԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ձեւախեղումը մանուչարյանների ու բլեյանների կողմից:
Դա 1990-ական թվականների կեսերին էր, իսկ հետագայում նրա քաղաքացիական գիտակցության ապակողմնորոշումը սեփական համոզմունք պիտի դառնար: Նա կայացավ իբրեւ ստերի արտադրության ինքնուրույն մի ցեխ, որի նշանաբանը դարձավ «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսը: Աշակերտը սկսեց նույնքան, եւ դեռ էլ ավելի հաջող կեղծել, ինչ իր «ուստեքը», որոնք փոքր-ինչ հոգնել էին ու ծերացել:
Փոքրիշատե քաղաքականությանը ծանոթ մարդիկ, անկախ իրենց անատոմիական պատկանելությունից (աջ կամ ձախ, վերեւ թե ներքեւ), ականատես լինելով բոցաշունչ հուլիսիկի (հոկտեմբերիկների նորօրյա ադապտացիան)` կարող էր հարց տալ, թե ինչպե՞ս այնպիսի պատասխանատու դաշտում, ինչպիսին գաղափարական աշխատանքն է ժողովրդի հետ, այդ դերը շնորհվեց նրան, եւ նրան, միմիայն նրան, նրան, նրան, նրան...
Նա լիովին արդարացրեց իր հետ կապված հույսերը, եւ ոչ թե գաղափարական, (որն իսպառ բացակայում էր), այլ հոգեբանական հարթության վրա: Նա պետք է լակմուսի թուղթ լիներ ոչ միայն նրան իբրեւ այդպիսին օգտագործողների, այլեւ նրա սկզբնական ելույթներն անտեսողների, արհամարհողների, ծաղրողների համար:
Նիկոլն իր «հայտնությամբ» ազդարարեց, որ սպասվելիք քաղաքական գործընթացներում հրամայականը գաղափարների պայքարը չպետք է դառնա, այլ հոգեբանական ագրեսիան: Ինչ է, նա տխմա՞ր էր, երբ կարող էր տասնյակ անգամ արտասանել միշտ նույն եւ անփոփոխ դարձվածքը. «...եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես, դու, դու...» ` եւ այդպես անհաշիվ անգամ: Նա նաեւ կանխորոշեց, որ բացի հոգեբանական ճնշումից, իրեն ցնկնած քաղաքական ուժի համար պաքարի զենքեր պետք է դառնան ատելության քարոզն ու սուտը` եւ դրանց հանրագումար ցինիզմը:
Հանկարծ թող որեւէ մեկին չթվա, որ այդ նախկին պատանյակին շատից ավելի մեծ դեր եմ վերագրում ու նոր հերոս ստեղծում: Նոր հերոսի հարց չկա, որովհետեւ հին հերոս էլ չի եղել: Ուստի եւ` նա հակահերոս էլ չէ, ինչպես հակահերոս չէր իր ուստեն` Բլեն, որը պատերազմի պահին Բաքու հասավ ոչ թե իր քաջության կամ պատահաբար վագր հեծնելու հետեւանքով, այլ որպես միջազգային ինչ-ինչ շրջանակների ընտրյալ: Հետագայում ամեն ինչ իր տեղը կընկնի, ու «Ղարաբաղ» կոմիտեի միջից որպես հերոս, այն էլ ծուռ, կառանձնացվի Իգոր Մուրադյանը, որն առաջին հեղաշրջման թիրախն էր դառնալու. արդեն սկսել էր խանգարել մի շատ ավելի «բարձր» խաղին, քան Արցախի ազատագրության համար համազգային շարժումն էր: Իսկ երբ Ղարաբաղ բառը դուրս նետվեց ու հանդես եկավ Հայոց համազգային շարժում անվանու՞մը... Շարժում հանուն ինչի՞ հարցը «պայքար-պայքար մինչեւ ՎԵՐՋԻ» մեջ էր: «Միացում» կանչն անգամ մեր օրերում պղծվեց ու դարձավ... միացում չարին: Եթե վերջ, ապա այդ աճպարարությունների հեղինակ չարի’ վերջը, այնինչ դա մոտակա ապագայում չի երեւում:
Հայ ժողովրդին ամբոխի վերածել փորձող եւ արդեն իսկ նրա մի հատվածին վերածած այդ դավադրությունը մի ավելի երկարատեւ ժամանակաշրջանի համար է նախատեսված: Ղարաբաղյան հարցն անլուծելի թողնող ուժերի կողմից այն ուներ մի ականի դեր, որ գործադրության մեջ է դրվում հեռակառավարմամբ, երբ պահանջվում է լուծել որեւէ երկրի քայքայման հարց` Խորհրդային Միությունը լինի թե Իրանը: Թե ինչու Սովետը` այսօր հասկանալի է, որ խնդիրը Ռուդոլֆ Նուրիեւի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարի ազատության իրավունքի մեջ չէ, իսկ Իրանի պարագայում հարցը հանգում է համաշխարհային քաղաքականության այնպիսի բազմաքայլ խաղի, որը սոսկ հոսանքակիրների հումքային պաշարների տեսանկյունից քննելը միակողմանի կլիներ:
Արի ու մի ասա, հայ ժողովուրդ, գո՞հ ես մոլորակի առանցքի շեղման բուն կենտրոնում հայրենիք ունենալու համար... Եթե հայկյաններից լինեինք, որոնց երկուսուկես հազարամյակը Տիգրան Մեծի հետ վերջացավ, ապա «այո» պետք է լիներ պատասխանը, հետո էլ ու դեռ հիմա էլ հաստատական պետք է լիներ, եթե մեր ժողովուրդը չսկսեր խաղալ ուրիշների համար:
Համենայն դեպս դժվարին է ժողովրդավարության ճանապարհը: Այն կարող է հաղթել այն երկրներում, որոնք նավթի ու գազի պաշարներ չունեն, իսկ ունեցողների համար ներվում են սուլթանությունները, էմիրությունները, ալիեւությունները, եթե նրանց խողովակները ձգվում են դեպի ժողովրդավարության մայրաքաղաքներ: Եթե այդպիսի ֆեոդալական երկրների տիրակալների քեֆը փչացնում է մի այնպիսի իբրեւ ժողովրդավարական շարժում սկսած ու իրենից անկախ ստի վրա հենված մի գերպետություն քանդելուն նպաստած երեւույթ, ինչպիսին Ղարաբաղյան շարժո՞ւմն էր... Նպատակ պետք է դրվեր այն, ներսից փչացնելով, զրկել իր միակ հոսանքակիրներից` ժողովրդավարությունից, վասն դրա` քաղաքակիրթ պայքար մղելու միջոցներից:
Հիմա մի հարցնող լինի` այստեղ ի՞նչ կապ ունեն Լեւոն Վերջինն ու Նիկոլ Երրորդը, նրանց չսիրած ղարաբաղցիները: Ի՞նչ վատ է, որ մի երգչի այդ տարիներին գրած ու մի ամբողջական տարեգրություն դարձած երգերը պարզապես վտարեցին ասպարեզից, որովհետեւ դուրս էին նոր աշխարհի կերտման սցենարից, ինքն էլ հավակնոտ քաղաքական գործիչ չէ, որն ինքն իրենից քաղվածքներ բերի, ասելով` այ, ես ասում էի...Դա պետք է հայ գրաքննադատներն անեին, այնինչ...
Նախկին երաժշտական մի դիջեյ, որը հետագայում արդեն թարգմանիչ ու հրապարակախոս էր, չխորշեց անգամ 2002 թվականին գրել, թե Ղարաբաղյան շարժումն այդպես էլ չդարձավ գրականության նյութ...Եւ հիմա այդ երգիչն ինքն է իր այդ տարիներին մի կերպ հրատարակած ժողովածուներից քաղվածքներ բերում, քանի որ ավելի հնչեղ է այն, ինչ արվեստի լեզվով է ասված ու ժամանակին երգվելով` խոսել է մարդկանց սրտերի ու մտքերի հետ: 1988 թվականի մարտին «Ղարաբաղ» կոմիտեն, Սումգայիթից անմիջապես հետո մեկ ամսվա դադար տվեց հանրահավաքներին: Այդ ժամանակն օգտագործվեց ժողովրդական ելույթների թափից նախ անակնկալի եկած միջազգային կենտրոնների կողմից` սադրանքների բազմաթիվ սցենարներ գրելու եւ հետագայում մեկ առ մեկ իրագործելու համար:
Երբ հետագայում Հայաստանն անկախացավ, իսկ իրականում` կախման մեջ ընկավ մի կենտրոնի փոխարեն բազմաթիվ, այդ թվում` նաեւ չերեւացող կենտրոններից, սկզբում Ղարաբաղյան շարժման համակիրների տեսագրած ու ձայնագրած ամբողջ նյութը հավաքվեց կոմիտեականների կողմից` իբրեւ թե պահպանելու, պատմության համար: Այն առաջին կարեւորագույն հիմնարկը, որ իշխանության եկած տղերքը գրավեցին` Հեռուստատեսության ու ռադիոյի կոմիտեն էր, օրենքով պետք է այսօր նրա արխիվում պահպանվեին այդ նյութերը: Ինչ-որ բան պահպանվում էլ է, բայց... առանց ելույթ ունեցող կոմիտեականների խոսքերի: Համենայն դեպս, եթե ինչ-որ քաղաքական գովազդում կամ հոլովակում տեսնում ենք Լեւոնին` ապա ցույց տալու համար, թե ինչքան էին պաշտված ինքն ու իր շրջապատը: Նրանք խոսում են` ժողովուրդը պարզում է բյուրավոր բռունցքները, վանկարկում` «Վանո-Վանո, Աշոտ-Աշոտ, Լեւոն-Լեւոն»... Ասածներն ի՞նչ է, համր կինոն գուցե հնչյունային դարձնենք ներկա հավաքների «ծրագրային» ելույթներո՞վ... Պարզապես` ոչինչ:
Հիշում եմ, գրողներից մեկը 1988 թվականի փետրվարին ելույթ ունենալով ասաց, թե «ժողովուրդ, եթե խոսելով երեխաներ ծնվեին, հիմա մենք չինացիներից բազմաքանակ կլինեինք»; Մեկ ուրիշ անգամ էլ, թե «...եթե այսքան խոսելու փոխարեն ամեն մեկս մեկական ծառ տնկեինք` հիմա Հայաստանն անտառներով ծածկված կլիներ»:
Չէ, պարզապես անհրաժեշտ էր խոսելու եւ գործելու ասպարեզից զրկել այն տարիների մտավորականությանը, որոնց դժվարին գործունեությունն ասես մի նպատակ ուներ` հային հայ պահել, վիթխարի հոգեկան ներուժ կուտակել, որ անհայտ, երբեմն էլ ստվերոտ կենսագրություն ունեցող մի խումբ տղերք այն խումարի դնեն ու տանուլ տան խաղում: Եւ ահա մարտյան օրերում ստեղծված ու հետագայում նստացույցներին բազմիցս կատարված մի երգ, որը կհամարձակվեմ մեջբերել լրիվ եւ առանց տողերը տեղի խնայողության համար իրար կցելու.
Քաղաքականություն`
ստոր թղթախաղ,
Վայրի մոլուցքով, բայց մտքով շատ պաղ,
Կեղծ քարտեզի մոտ` մոլորակին բեռ
Նստոտել եք դուք, նենգ խումարբազներ:
Մեր խեղճ Հայաստան, դու փոքրիկ մի քարտ,
Խաչի մի վեցնոց` խաղում որոգայթ,
Մեկնվել են քեզ մոլեցունց ձեռքեր-
Յուղոտ, արյունոտ, կիրթ ու մարդակեր:
Կտրում են փութով քեզ այլ քարտերով,
Վերցնում են հմուտ ու նետում մի կողմ,
Շարունակվում է այս թղթախաղն ազարտ,
Քաշքշվում ես հար կամքով անազատ:
Մի՞թե չես հոգնել, Հայրենիք արդար
Մասնակցելուց այդ խաղին դարեդար,
Մանկան սիրտ ունես, հավատ ու քնար,
Ու ռազմիկի կամք, բայց խաղում դառար
Խաչի մի վեցնոց` անտեսք ու տկար,
Բայց առանց որի չկա թղթախաղ,
Դուրս եկ այդ տմարդ, անազնիվ խաղից,
Քեզ ապավինիր, անմատույց եղիր:
Հույսերդ կառուցիր ուժերիդ չափով,
Խաբված նենգ խաղում` հատուցիր միայն
Քո խորունկ մտքի, ոգու ճախրանքով,
Ժեռ կամքով հաղթիր աշխարհին ունայն...
Հետաքրքրիր է, չէ՞, որ այս երգը գրվել է ուղիղ քսան տարի առաջ, փետրվար-մարտ ամիսներին ու կարող էր այսօր էլ գրվել, վաղն էլ եւ այնքան ժամանակ, երբ մեզանում քաղաքականությունը դիտվի իբրեւ խաղ, դեռ խոսեն «...խաղի կանոնների» մասին: Ի՞նչ խաղ, ի՞նչ կանոններ, տղերք, մի ազգ վարի տվիք անմիտ հոխորտալով, ձեր պերմանենտ ճառերն ավարտեցիք, երբ իշխանություն ձեռք բերիք ու նախ ժողովրդի միամիտ հատվածը սպասումով լցվեց, թեեւ շատ կարոտում էր ձեր տեսքին. «Դե, աշխատում են տղերքը, պետություն են կառուցում»: Անպատվում, անգամ ծեծում էին նրանց, ովքեր ասում էին, որ իրականում իշխանության հետնաբեմում վատ բաներ են կատարվում: Երբ տեսան, թե ինչ` ուշ էր, ու սկսեցին հայհոյելով սրտները հովացնել, փոխարենը կազմակերպվեն եւ պետությունն ու ժողովրդի տասնամյակներով ամբարած վաստակը սեփականաշնորհած երիտհայերի դեմ պայքարեն:
Իսկ տղերքը դեռ խաղում են. ընկերովի փող են հավաքել, մի քանի սպոնսոր հայթայթել ու վա- բանկ են գնում, դրա համար է կատաղի. «Նրանց պայքարը վերջին, ու տրանսնացիոնալ դարձած ինտերնացիոնալը նրանց կփրկե լիակատար մոռացումից»:
Գրել ու խոսել կարելի է երկար եւ անվերջ, բայց դրանով ոչ ծառ կտնկվի, ոչ էլ երեխաներ կծնվեն: Ավելին` վախենամ այս հետընտրական արդեն իսկ ուշացած քննարկումներն էլ խանգարեն նրանց, ովքեր հաղթել են ու ամեն մեկի ասածին ականջ դնելու ժամանակ չունեն, որովհետեւ փորձելու են լեհովականների աղմուկից խլացած (՞՞՞) «համաշխարհային հասարակայնության» ականջները բացել: Հետագայում իրար գլուխ ջարդողներն ավելի շատ ժամանակ կունենան մտաբերելու անմահ Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» վերջաբանը, մտավորականությանն էլ ավելի մեծ դեր կվերապահվի, քան քաղաքական կերուխումների ժամանակ մատուցվեր որպես դեսերտ: Բայց մի երկու բան էլ չասեմ` մինչեւ վերջ անկեղծ չեմ լինի ինքս ինձ, ուստի եւ ընթերցողի հետ: Նույն Ջեկ Լոնդոնն ասել է. «Եթե դու ծածկում ես ճշմարտությունը, թաքցնում, եթե դու վեր չես կենում քո տեղից եւ ելույթ չես ունենում, եթե ելույթ ես ունենում, բայց չես ասում ամբողջ ճշմարտությունը, ուրեմն դու դավաճանում ես ճշմարտությանը»:
Բայց կեղծիքն այնքան է նիկոլացվել ու լեւոնացվել, որ վախենամ ամբոխացված մի ամբողջ ժողովրդի մտածելակերպ ու գործելակերպ է դարձել: Գոնե ես չեմ հասկանում, թե ո՞ւմ հետ երկխոսելու մասին է խոսքը, նրանց, որոնք հերյուրո՞ւմ են, եւ այնպիսի չափաբաժիններով, որ դրանք ժխտելու համար հասարակության ավելի մեծ հատվածը բան ու գործ պիտի թողներ ու քաշքշվեր անպտուղ բանավեճերի մեջ: Լավ, իրենք անգործ են, կամ էլ այդ զբաղմունքն իրենց բուն գործն է, իսկ գյուղացի՞ն, որի համար հերթական դժվարին գարունն է բացվել ու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի փոխարեն նրան մատուցվում են «Լեւոնի մարտահրավերները»:
Լրջացեք տղերք, գոնե մեկ անգամ, թե չէ մեկ էլ տեսաք Փոքր Մհերն իսկապես դուրս կգա քարանձավից, բայց ոչ թե ձեր, այլ ձեր կողմից շղթայազերծված վիշապազուն Արտավազդի դեմ մարտնչելու համար:
- ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ
Քննարկում
Xelk գրել է:
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ ԹԵ՞ ՔԱՌԱԳԼՈՒԽ ՀՐԵՇ: ԿԱՄ ԵԼ ԹԵ ՉԵ БАНДА ЧЕТЫРЕХ.
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 22
Հարցազրույց երգահան, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Յուրաքանչյուր ընտրություն որոշակի դասեր է տալիս ե՛ւ քաղաքական ուժերին, ե՛ւ հասարակությանը։ Արդեն իսկ ակնհայտ է, որ 2008-ի նախագահական ընտրությունները ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ
ՎԱԼԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 7
«Որդիս, միշտ կկռվես Հռոմի հզորության համար»
Իրեն անփոխարինելի համարող առաջին նախագահը՝ Լեւոն «թագավորը», կարոտախտով նորից եկավ իրենից բացի ուրիշ հեղինակություններ «չհանդուրժող» երկու արձանների հրապարակ, ...ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՅԱՊԵՍ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԼԻՆԻ
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական միության հայտարարությունը
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում տեղի ունեցած մասսայական անկարգությունները, զինված ընդհարումները իրավապահ ուժերի հետ, որոնց հետեւանքով, ...ՍԱՐԱԼԱՆՋԸ ԿԲԵՌՆԱԹԱՓԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Վստահ է «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ԲԵԶՈՅԱՆԸ
Լինսի հիմնադրամի փոխատենապետ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ԲԵԶՈՅԱՆԻ հետ օրերս այցելեց Լինսի հիմնադրամի միջոցներով ...ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 10
Որը ստանձնեց պատասխանատվությունը
Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ կուսակցությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Արմեն Ռուստամյանի, երեկ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԼՈՒՐՋ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲՆ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 9
Մարտի 21-ին Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների կողմից «Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի» ստորագրումով պատմության գիրկն են անցնում մեկ ...ՀԱՋՈՂՎԵՑ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱԽՈՒՄԻՑ
Ա.ԴԱՎԹՅԱՆ 13
Թեեւ հհշական լրատվամիջոցները երեկ տեղեկացրել էին, որ նույն օրը տեղի է ունենալու «բողոքի շարք» ակցիա, ի հիշատակ մարտի 1-ի բոլոր զոհերի, «զոհերի հիշատակման արարողություն» եւ այլն, երեկ օպերայի մոտից, ավելի ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 1
«Թույլ տվեք նայեմ ճշմարտության դեմքին:
Պատմեցեք ինձ, թե ինչպիսի դեմք ունի
ճշմարտությունը»:
Ջեկ Լոնդոն
Այսօր ամբողջ հասարակությունն ու նրա մասը կազմող անհատները հայտնվել են մի իրադրության ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՉՎԵՐԹԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Արմավիա» ընկերությունը երեկ ճանապարհեց այս տարվա 100 000-րդ ուղեւորին։ Արդեն երրորդ տարին անընդմեջ ավիաընկերությունը ուղեւորահոսքի աճ է արձանագրում։ Ըստ ընկերության գլխավոր տնօրեն ՆՈՐԱՅՐ ԲԵԼԼՈՒՅԱՆԻ, ...ՄԵՐ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՆԻՑՑԱՅՈՒՄ
Մեկօրյա ընդմիջումից հետո մոլորակի 12 ուժեղագույն գրոսմայստերները վերսկսեցին պայքարը ֆրանսիական Նիցցայում ընթացող «Մելոդի Ամբեր» մրցաշարում, որի միանձնյա առաջատարը 5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն է։ Մրցումների ...ԷԼԻՏԱՆ ՀԱՍՏԱՏԵՑ ՈՒԺԸ
Երեկ մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի գավաթի մրցաշարի առաջին փուլի մեկ քառորդ եզրափակիչի առաջին խաղում Աշտարակի «Միկան» 7:0 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատ-2»-ին: Գոլերի հեղինակներ դարձան Դավիթ Գրիգորյանը (59-րդ, ...ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉԱՆՑԱՆ
ՍԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանի մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին եւ Վահագն Ստեփանյանին չի բավականացրել համապատասխանաբար 0,75 եւ 1,5 միավոր՝ տեղ զբաղեցնելու Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտված սպորտային մարմնամարզության ...ՀԱՆԳԻՍՏ ՆՆՋԻՐ, ԹԱՆԿԱԳԻՆ ԸՆԿԵՐ
Գրեց եւ հեկեկաց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Հողը թող թեթեւ լինի քեզ վրա
Վերջերս մի խելացի մարդ տարակուսանք արտահայտեց այն առիթով, որ միմյանց անիմաստ կլոնավորող թերթերի եւ ամսագրերի միապաղաղ օվկիանոսում բացակայում է մահախոսականների թերթը։ Չէ՞ ...ՄԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Երբեմն թվում է, թե այս անվերջանալի ընտրությունների ու դրանց հետ կապված գործընթացների պատճառով լիովին դադարել ենք տեսնել երկրի առջեւ կանգնած իրական հիմնախնդիրները։
Բոլոր այդ նախագահի թեկնածուները, դիտորդները, ...ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ
14
Փնտրվում է սադրիչ լուրեր տարածողը
Մարտի 1-ին, Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հանրահավաքի մասնակիցների շարքերում շրջանառվել ...ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Մենք որեւէ մեկին դուր գալու խնդիր չպետք է ունենանք
Արտակարգ դրության կապանքներից ազատված հհշական քարոզիչները, ինչպեսեւ սպասվում էր, վերստին անցել են իրենց ամենօրյա աշխատանքին. «մինչեւ վերջ» ստել, զրպարտել ...ՍՈՒՏՆ ՈՒ ԿԵՂԾԻՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԹԱՓՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ինչ է ասում սահմանադրությունը
Քսանօրյա ընդմիջումից հետո երեկ հհշական թերթերը սկսեցին վերահրատարակվել։ Դրանց էջերը, ինչպես սպասվում էր, դարձյալ առլեցուն են ստով, կեղծիքով, վիրավորանքներով, սպառնալիքներով ...ՔԱՆԻ ԴԵՌ ՀՀՇ-Ն ՔՈՔԱՀԱՆ ՉԻ ԱՐՎԵԼ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 6
Մշտապես սպասեք ցնցումների
Արտակարգ դրության վերացումից հետո, ահա եւ երեկ Տեր-Պետրոսյանի լրատվամիջոցները, որոնք ինքնակամ դադարեցրել էին իրենց գործունեությունը (ոչ թե «ԿԳԲ-ական գրաքննիչների» պարտադրանքով), ...ՄԻ «ՀԱՅԴ-ՊԱՐԿ» ԷԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵՆՔ
«Եթե պատասխանատվության ինստիտուտը կայանա, մարդիկ համոզված լինեն, որ սուտը անպայման պատժվելու է, իսկ եթե սուտ չէ, ապա հրապարակման մեջ տեղ գտած նյութերը հասնելու են իրենց տրամաբանական հանգուցալուծմանը, ...ՕԳՏՎԵՑԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
«Նախ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի սահմանային հատվածներից մեկի վրա, ապա ձեռնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն, իսկ օրեր առաջ ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացրեց հայտնի բանաձեւը։ Մենք հստակորեն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆ
1«Հիշո՞ւմ եք մարտի 1-ի այն կադրերը, երբ Մյասնիկյան հրապարակում Դավիթ Շահնազարյանն ու ոստիկանության ներկայացուցիչը իրար հետ զրուցում էին։ Կարծում եմ, երկուստեք հասկացել էին, որ շուտով մութը երբ ընկնի, կսկսվի ...ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
1Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մարտի 23-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության օրը: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ժամը 10:30-ին կմատուցվի Հայրապետական Սբ պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Արդեն յուրօրինակ ավանդույթ է ձեւավորվում, երբ խորհրդարանական խմբակցությունները հերթական քառօրյային հաջորդող ճեպազրույցների ընթացքում որեւէ կերպ չեն անդրադառնում կատարված օրենսդրական աշխատանքին
Օրինակ, ...
ԵԽԽՎ-Ի ՄԱՏԻՏՆ ՈՒ ՉԱՓԻՉԸ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՆԴԵՍ ԳԱՆՔ ՀԱԿԱԴԱՐՁՈՂԻ ԴԵՐՈՒՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՈՌԵՏԵՍ ԲՈՒԻ ԽՈՀԵՐ
ԲՈՒ
- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

