
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
- Որը ստանձնեց պատասխանատվությունը

Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ կուսակցությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Արմեն Ռուստամյանի, երեկ ստորագրեցին համաձայնագիր՝ քաղաքական կոալիցիա ձեւավորելու վերաբերյալ։ Դրանով Հայաստանում հիմք է դրվում նոր որակի համագործակցության, որով չորս կուսակցություններ ստանձնում են երկրի քաղաքական պատասխանատվությունը։
Ըստ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ստորագրված փաստաթուղթը տարբերվում է կոալիցիոն մյուս բոլոր համաձայնագրերից եւ առաջադրում է լայնածավալ այնպիսի բարեփոխումներ իրականացնելու խնդիր, որի համար անհրաժեշտ է հասարակական լուրջ աջակցություն.
«Կարծում եմ, սա աննախադեպ երեւույթ է, որովհետեւ նախկինում Հայաստանում կոալիցիոն համաձայնագրեր ստորագրվել են կոալիցիոն կառավարություն կազմելու համար։ Այսօր մենք ստեղծել ենք քաղաքական կոալիցիա, որի նպատակն է մեր երկրում իրականացնել բարեփոխումներ, լրջագույն փոփոխություններ։
Անշուշտ, այս փոփոխությունները լինելու են մասշտաբային, լինելու են ցավոտ շատ-շատերի համար եւ որպեսզի հնարավոր լինի դրանք իրականացնել ողջ ծավալով, մեզ անհրաժեշտ է հասարակական լուրջ աջակցություն։ Ահա այս նպատակով մեր ջանքերը միավորելու համար այսօր ստորագրեցինք քաղաքական համաձայնագիր»։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ նշեց, որ ստորագրված փաստաթուղթը ստեղծվել է տեւական բանակցությունների արդյունքում։ Դրանով չորս կուսակցություններ նախ եւ առաջ ստորագրում են քաղաքական փաստաթուղթ, որտեղ չկա այն հարցերի պատասխանը, թե «ով ինչ պաշտոն է ստանձնում կամ ինչ պորտֆելներ պետք է ունենա»։ Քաղաքական կոալիցիայի համաձայնագրով կարեւորվել են այլ հարցեր.
-Գլխավորը համարել ենք այն քաղաքական հարցերի եւ խնդիրների համաձայնեցումը, որոնք կանգնած են մեր երկրի առջեւ։ Այս համագործակցությունը հասունացած է այնքանով, որ մենք, առնվազն Դաշնակցությունը, հետապնդել է երեք հիմնական խնդիր։ Առաջինը՝ ամեն ինչ անել, որպեսզի քաղաքական լարվածությունը արագ լիցքաթափվի։ Դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է քաղաքական կամք եւ համաձայնության գնալու գիտակցություն։ Մնացած խնդիրները, որոնք պետք է իրականացվեն դրանից հետո, հստակ արձանագրված են փաստաթղթում։
Ա.Ռուստամյանի կարծիքով, այն առաջնահերթությունները, որոնք դրված են համաձայնագրի հիմքում, ճիշտ են մատնանշված։ Դրանք իսկապես հարցեր են, որոնք անհրաժեշտ են հասարակությանը եւ երկրին։ Այդ խնդիրները լուծելով՝ «քայլ առ քայլ էական փոփոխություն ենք մտցնելու մեր կյանքում։ Միաժամանակ կարողանալու ենք իրականացնել երկու խնդիր՝ թե՛ խորքային դարձնել բարեփոխումները եւ թե՛ պահպանել երկրի կայունությունն ու ներքաղաքական ամրությունը»։
Համաձայնագրի ստորագրումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ համարում է պարտավորեցնող, որպեսզի համատեղ աշխատանքով իրականացվեն այն խոստումները, որոնք տրվել են.
-Ժողովուրդը սպասելիքներ ունի։ Մենք պետք է կարողանանք կատարել մեր խոստումները եւ իրականացնել ժողովրդի սպասելիքները։
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ խոսեց ստորագրված կոալիցիոն քաղաքական համաձայնագրի առանձնահատկությունների մասին, որոնք մի քանիսն են.
-Փաստաթուղթը ստորագրող քաղաքական ուժերը ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական վերջին ընտրություններում հավաքել են ծանրակշիռ թվով ձայներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի ապագա քաղաքական կոալիցիան ունի բնակչության գերակշիռ մեծամասնության քաղաքական վստահությունը։ Երկրորդ կարեւորագույն առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ փաստաթուղթը ստորագրող կողմերը ստանձնում են քաղաքական պատասխանատվություն Հայաստանում իշխանության գործունեության համար, ինչը չի եղել նախկինում։
Համաձայնագրի առանձնահատկություններից մեկը, Ա.Բաղդասարյանի կարծիքով, ենթադրվող լայնածավալ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների իրականացումն է. «Մեխն այն է, որ երկրում պետք է իշխի սոցիալական գործընկերությունն ու համերաշխությունը, որը հնարավորություն կտա Հայաստանը տանել առաջընթաց զարգացման ուղիով»։
- ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ 22
Հարցազրույց երգահան, երգիչ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ հետ
-Յուրաքանչյուր ընտրություն որոշակի դասեր է տալիս ե՛ւ քաղաքական ուժերին, ե՛ւ հասարակությանը։ Արդեն իսկ ակնհայտ է, որ 2008-ի նախագահական ընտրությունները ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ
ՎԱԼԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 7
«Որդիս, միշտ կկռվես Հռոմի հզորության համար»
Իրեն անփոխարինելի համարող առաջին նախագահը՝ Լեւոն «թագավորը», կարոտախտով նորից եկավ իրենից բացի ուրիշ հեղինակություններ «չհանդուրժող» երկու արձանների հրապարակ, ...ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՅԱՊԵՍ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԼԻՆԻ
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13
Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական միության հայտարարությունը
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում տեղի ունեցած մասսայական անկարգությունները, զինված ընդհարումները իրավապահ ուժերի հետ, որոնց հետեւանքով, ...ՍԱՐԱԼԱՆՋԸ ԿԲԵՌՆԱԹԱՓԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 4
Վստահ է «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ԲԵԶՈՅԱՆԸ
Լինսի հիմնադրամի փոխատենապետ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ԲԵԶՈՅԱՆԻ հետ օրերս այցելեց Լինսի հիմնադրամի միջոցներով ...ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ 10
Որը ստանձնեց պատասխանատվությունը
Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ կուսակցությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Արմեն Ռուստամյանի, երեկ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԼՈՒՐՋ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲՆ Է
ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ 9
Մարտի 21-ին Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների կողմից «Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի» ստորագրումով պատմության գիրկն են անցնում մեկ ...ՀԱՋՈՂՎԵՑ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱԽՈՒՄԻՑ
Ա.ԴԱՎԹՅԱՆ 13
Թեեւ հհշական լրատվամիջոցները երեկ տեղեկացրել էին, որ նույն օրը տեղի է ունենալու «բողոքի շարք» ակցիա, ի հիշատակ մարտի 1-ի բոլոր զոհերի, «զոհերի հիշատակման արարողություն» եւ այլն, երեկ օպերայի մոտից, ավելի ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆ 1
«Թույլ տվեք նայեմ ճշմարտության դեմքին:
Պատմեցեք ինձ, թե ինչպիսի դեմք ունի
ճշմարտությունը»:
Ջեկ Լոնդոն
Այսօր ամբողջ հասարակությունն ու նրա մասը կազմող անհատները հայտնվել են մի իրադրության ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՉՎԵՐԹԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Արմավիա» ընկերությունը երեկ ճանապարհեց այս տարվա 100 000-րդ ուղեւորին։ Արդեն երրորդ տարին անընդմեջ ավիաընկերությունը ուղեւորահոսքի աճ է արձանագրում։ Ըստ ընկերության գլխավոր տնօրեն ՆՈՐԱՅՐ ԲԵԼԼՈՒՅԱՆԻ, ...ՄԵՐ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՆԻՑՑԱՅՈՒՄ
Մեկօրյա ընդմիջումից հետո մոլորակի 12 ուժեղագույն գրոսմայստերները վերսկսեցին պայքարը ֆրանսիական Նիցցայում ընթացող «Մելոդի Ամբեր» մրցաշարում, որի միանձնյա առաջատարը 5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն է։ Մրցումների ...ԷԼԻՏԱՆ ՀԱՍՏԱՏԵՑ ՈՒԺԸ
Երեկ մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի գավաթի մրցաշարի առաջին փուլի մեկ քառորդ եզրափակիչի առաջին խաղում Աշտարակի «Միկան» 7:0 հաշվով հաղթեց Երեւանի «Արարատ-2»-ին: Գոլերի հեղինակներ դարձան Դավիթ Գրիգորյանը (59-րդ, ...ԵԶՐԱՓԱԿԻՉ ՉԱՆՑԱՆ
ՍԱՐՄԵՆՊՐԵՍ
Հայաստանի մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին եւ Վահագն Ստեփանյանին չի բավականացրել համապատասխանաբար 0,75 եւ 1,5 միավոր՝ տեղ զբաղեցնելու Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտված սպորտային մարմնամարզության ...ՀԱՆԳԻՍՏ ՆՆՋԻՐ, ԹԱՆԿԱԳԻՆ ԸՆԿԵՐ
Գրեց եւ հեկեկաց ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ 5
Հողը թող թեթեւ լինի քեզ վրա
Վերջերս մի խելացի մարդ տարակուսանք արտահայտեց այն առիթով, որ միմյանց անիմաստ կլոնավորող թերթերի եւ ամսագրերի միապաղաղ օվկիանոսում բացակայում է մահախոսականների թերթը։ Չէ՞ ...ՄԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Երբեմն թվում է, թե այս անվերջանալի ընտրությունների ու դրանց հետ կապված գործընթացների պատճառով լիովին դադարել ենք տեսնել երկրի առջեւ կանգնած իրական հիմնախնդիրները։
Բոլոր այդ նախագահի թեկնածուները, դիտորդները, ...ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ
14
Փնտրվում է սադրիչ լուրեր տարածողը
Մարտի 1-ին, Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, հանրահավաքի մասնակիցների շարքերում շրջանառվել ...ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ 5
Մենք որեւէ մեկին դուր գալու խնդիր չպետք է ունենանք
Արտակարգ դրության կապանքներից ազատված հհշական քարոզիչները, ինչպեսեւ սպասվում էր, վերստին անցել են իրենց ամենօրյա աշխատանքին. «մինչեւ վերջ» ստել, զրպարտել ...ՍՈՒՏՆ ՈՒ ԿԵՂԾԻՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԹԱՓՈՎ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իսկ ինչ է ասում սահմանադրությունը
Քսանօրյա ընդմիջումից հետո երեկ հհշական թերթերը սկսեցին վերահրատարակվել։ Դրանց էջերը, ինչպես սպասվում էր, դարձյալ առլեցուն են ստով, կեղծիքով, վիրավորանքներով, սպառնալիքներով ...ՔԱՆԻ ԴԵՌ ՀՀՇ-Ն ՔՈՔԱՀԱՆ ՉԻ ԱՐՎԵԼ
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ 6
Մշտապես սպասեք ցնցումների
Արտակարգ դրության վերացումից հետո, ահա եւ երեկ Տեր-Պետրոսյանի լրատվամիջոցները, որոնք ինքնակամ դադարեցրել էին իրենց գործունեությունը (ոչ թե «ԿԳԲ-ական գրաքննիչների» պարտադրանքով), ...ՄԻ «ՀԱՅԴ-ՊԱՐԿ» ԷԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵՆՔ
«Եթե պատասխանատվության ինստիտուտը կայանա, մարդիկ համոզված լինեն, որ սուտը անպայման պատժվելու է, իսկ եթե սուտ չէ, ապա հրապարակման մեջ տեղ գտած նյութերը հասնելու են իրենց տրամաբանական հանգուցալուծմանը, ...ՕԳՏՎԵՑԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
«Նախ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի սահմանային հատվածներից մեկի վրա, ապա ձեռնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն, իսկ օրեր առաջ ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացրեց հայտնի բանաձեւը։ Մենք հստակորեն ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆ
1«Հիշո՞ւմ եք մարտի 1-ի այն կադրերը, երբ Մյասնիկյան հրապարակում Դավիթ Շահնազարյանն ու ոստիկանության ներկայացուցիչը իրար հետ զրուցում էին։ Կարծում եմ, երկուստեք հասկացել էին, որ շուտով մութը երբ ընկնի, կսկսվի ...ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
1Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մարտի 23-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության օրը: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ժամը 10:30-ին կմատուցվի Հայրապետական Սբ պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ...ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
Արդեն յուրօրինակ ավանդույթ է ձեւավորվում, երբ խորհրդարանական խմբակցությունները հերթական քառօրյային հաջորդող ճեպազրույցների ընթացքում որեւէ կերպ չեն անդրադառնում կատարված օրենսդրական աշխատանքին
Օրինակ, ...
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ
Ռ.ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԱՅՔԱՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Նամակը գտավ եւ հրապարակեց ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
ԻՆՉՈՒ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԱՄՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ՁԵՐ «ԲԱՐԵԿԻՐԹ ՆԱԽԱԳԱՀԻ» ՄԱՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅ ԿԻՆ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՔՐՈՆԻԿՈՆԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԿԱՂ ԲԱԴԻԿԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԳՈՐԾԵՑ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

